«Մակեթաթոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մակեթաթոն''' (եգիպտերեն՝ ''Mˁkt Jtn՝'' «Աթոնի պահած», {{ԱԾ}}), եգիպտական փարավոն [[Էխնաթոն]]ի և [[Մեծ թագուհի (Հին Եգիպտոս)|Մեծ թագուհու]]՝ [[Նեֆերտիտի]]ի վեց դուստրերից երկրորդը։ Հնարավոր է, որ նա ծնվել է իր հոր՝ Էխնաթոնի թագավորության չորրորդ տարում<ref name=":0">{{Книга|автор=Tyldesley, Joyce A.|заглавие=Nefertiti : Egypt's sun queen|ссылка=https://www.worldcat.org/oclc/39458976|ответственный=|издание=|место=London|издательство=Viking|год=1998|страницы=|страниц=232|isbn=0670869988|isbn2=}}</ref>։ Թեև նրա մասին քիչ բան է հայտնի, սակայն Էխնաթոնի թագավորության 17-րդ տարվա առաջին երկու երրորդներում նա հաճախ իր քույրերի հետ պատկերվել է թագակիր ծնողներին ուղեկցելով։
'''Մակեթաթոն''' (եգիպտերեն՝ ''Mˁkt Jtn՝'' «Աթոնի պահած», {{ԱԾ}}), եգիպտական փարավոն [[Էխնաթոն]]ի և [[Մեծ թագուհի (Հին Եգիպտոս)|Մեծ թագուհու]]՝ [[Նեֆերտիտի]]ի վեց դուստրերից երկրորդը։ Հնարավոր է, որ նա ծնվել է իր հոր՝ Էխնաթոնի թագավորության չորրորդ տարում<ref name=":0">{{Книга|автор=Tyldesley, Joyce A.|заглавие=Nefertiti : Egypt's sun queen|ссылка=https://www.worldcat.org/oclc/39458976|ответственный=|издание=|место=London|издательство=Viking|год=1998|страницы=|страниц=232|isbn=0670869988|isbn2=}}</ref>։ Թեև նրա մասին քիչ բան է հայտնի, սակայն Էխնաթոնի թագավորության 17-րդ տարվա առաջին երկու երրորդներում նա հաճախ իր քույրերի հետ պատկերվել է թագակիր ծնողներին ուղեկցելով։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 9. Տող 9.
Ամենհոտեպ III-ի և Էխնաթոնի [[սարկոֆագ]]ի բեկորների վրայի [[Կարտուշ (եգիպտական)|կարտուշները]] համարվում են երկու փարավոնների՝ հոր և որդու երկար կառավարման ապացույցը։
Ամենհոտեպ III-ի և Էխնաթոնի [[սարկոֆագ]]ի բեկորների վրայի [[Կարտուշ (եգիպտական)|կարտուշները]] համարվում են երկու փարավոնների՝ հոր և որդու երկար կառավարման ապացույցը։


Եգիպտոսում Էխնաթոնի կառավարման 12-15-րդ տարիներին տարածված ժանտախտի համաճարակը համընկնում է թագավորական ընտանիքի շատ անդամների՝ մայր-թագուհի Տիայի, Նեֆերտիտի թագուհու, Էխնաթոնի երկրորդ կին Կիյայի, Մակեթաթոնի և երկու երիտասարդ արքայադուստրերի՝ Նեֆերնեֆրուրայի և [[Սետեպենրա|Սետեպենրայի]] վերջին հիշատակումների հետ<ref name=":0" />։ Մակեթաթոնի մահվան մյուս պատճառը կարող է լինել ծննդաբերությունը, որը պատկերված է նրա դամբարանում<ref>{{Книга|автор=Dodson, Aidan, 1962-|заглавие=Amarna sunset : Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian counter-reformation|ссылка=https://www.worldcat.org/oclc/680621239|ответственный=|издание=|место=Cairo|издательство=American University in Cairo Press|год=2009|страницы=|страниц=207|isbn=9781936190195|isbn2=}}</ref>։
Եգիպտոսում Էխնաթոնի կառավարման 12-15-րդ տարիներին տարածված ժանտախտի համաճարակը համընկնում է թագավորական ընտանիքի շատ անդամների՝ մայր-թագուհի Տիայի, Նեֆերտիտի թագուհու, Էխնաթոնի երկրորդ կին Կիյայի, Մակեթաթոնի և երկու երիտասարդ արքայադուստրերի՝ Նեֆերնեֆրուրայի և [[Սետեպենրա]]յի վերջին հիշատակումների հետ<ref name=":0" />։ Մակեթաթոնի մահվան մյուս պատճառը կարող է լինել ծննդաբերությունը, որը պատկերված է նրա դամբարանում<ref>{{Книга|автор=Dodson, Aidan, 1962-|заглавие=Amarna sunset : Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian counter-reformation|ссылка=https://www.worldcat.org/oclc/680621239|ответственный=|издание=|место=Cairo|издательство=American University in Cairo Press|год=2009|страницы=|страниц=207|isbn=9781936190195|isbn2=}}</ref>։


== Մակեթաթոնի դամբարան ==
== Մակեթաթոնի դամբարան ==

14:52, 10 Հուլիսի 2020-ի տարբերակ

Մակեթաթոն
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1348
ԾննդավայրԹեբե
Մահացել էմոտ մ. թ. ա. 1338
Մահվան վայրԷլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Էխնաթոն, մայր՝ Նեֆերտիտի
 Maketaten Վիքիպահեստում

Մակեթաթոն (եգիպտերեն՝ Mˁkt Jtn՝ «Աթոնի պահած», մոտ մ. թ. ա. 1348, Թեբե - մոտ մ. թ. ա. 1338, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտական փարավոն Էխնաթոնի և Մեծ թագուհու՝ Նեֆերտիտիի վեց դուստրերից երկրորդը։ Հնարավոր է, որ նա ծնվել է իր հոր՝ Էխնաթոնի թագավորության չորրորդ տարում[1]։ Թեև նրա մասին քիչ բան է հայտնի, սակայն Էխնաթոնի թագավորության 17-րդ տարվա առաջին երկու երրորդներում նա հաճախ իր քույրերի հետ պատկերվել է թագակիր ծնողներին ուղեկցելով։

Կենսագրություն

Մակեթաթոնը առաջին անգամ պատկերվել է իր մոր՝ Նեֆերտիտիի Հուտ-բենբեն տաճարի պատերին, որտեղ նա և իր ավագ քույր Մերիթաթոնը պատկերված են թագուհու կողքին[2]։ Նա պատկերվել է նաև սեպագիր արձանագրությունում Ախեթաթոնի՝ Էխնաթոնի կառուցած նոր մայրաքաղաքի սահմանները ցույց տալիս։ Մակեթաթոնն ընտանիքով տեղափոխվել է այնտեղ դեռ մանուկ հասակում։

Մակեթաթոնը մահացել է իր հոր թագավորության 13-րդ կամ 14-րդ տարում։ 12-րդ տարում նա դեռ ողջ էր, քանի որ ծնողների և քույրերի հետ պատկերվել է օտարազգիներից հարկը վերցնելու արարողության տեսարանում, որը կարելի է տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների (Ամարնայի կառավարիչ Հույայի և Աթոնի գլխավոր քուրմ Մերիր I-ի) դամբարանների մի քանի պատկերներում[1][2]։

Ամենհոտեպ III-ի և Էխնաթոնի սարկոֆագի բեկորների վրայի կարտուշները համարվում են երկու փարավոնների՝ հոր և որդու երկար կառավարման ապացույցը։

Եգիպտոսում Էխնաթոնի կառավարման 12-15-րդ տարիներին տարածված ժանտախտի համաճարակը համընկնում է թագավորական ընտանիքի շատ անդամների՝ մայր-թագուհի Տիայի, Նեֆերտիտի թագուհու, Էխնաթոնի երկրորդ կին Կիյայի, Մակեթաթոնի և երկու երիտասարդ արքայադուստրերի՝ Նեֆերնեֆրուրայի և Սետեպենրայի վերջին հիշատակումների հետ[1]։ Մակեթաթոնի մահվան մյուս պատճառը կարող է լինել ծննդաբերությունը, որը պատկերված է նրա դամբարանում[3]։

Մակեթաթոնի դամբարան

Թաղվել է Էխնաթոնի դամբարանում։ Մարմինը չի գտնվել։

Արքայական ընտանիքի համար ժայռերի մեջ պատրաստված դամբարանի պատին պատկերված է մահացած աղջկա նկատմամբ ամուսինների հուսահատությունը։ Հայրը պատկերված է ճկված ձեռքը գլխավերևում պահած, իսկ մյուս ձեռքով կնոջ ձեռքը բռնած, որը ձեռքը սեղմել է դեմքին՝ կարծես դեռ չհավատալով իր կորստին: Մահացածի ծեր դայակը նետվում է դեպի իր սիրելիի մարմինը, նրան հետ է պահում երիտասարդ սպասուհին։ Մակեթաթոնի մահվան տեսարանը փոխանցած զգացմունքների ուժգնությամբ, անկասկած, պատկանում է եգիպտական արվեստի գլուխգործոցների շարքին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Tyldesley, Joyce A. Nefertiti : Egypt's sun queen. — London: Viking, 1998. — 232 с. — ISBN 0670869988
  2. 2,0 2,1 Redford, Donald B. Akhenaten, the heretic king. — Princeton, N.J.: Princeton University Press, 1984. — 255 с. — ISBN 0691035679
  3. Dodson, Aidan, 1962- Amarna sunset : Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian counter-reformation. — Cairo: American University in Cairo Press, 2009. — 207 с. — ISBN 9781936190195

Արտաքին հղումներ