«Իդա Բրուն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Դանիացի երգչուհիներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 25. | Տող 25. | ||
{{DEFAULTSORT:Բրուն, Իդա}} |
{{DEFAULTSORT:Բրուն, Իդա}} |
||
[[Կատեգորիա:Դանիացի կին երաժիշտներ]] |
[[Կատեգորիա:Դանիացի կին երաժիշտներ]] |
||
[[Կատեգորիա:Դանիացի երգչուհիներ]] |
11:24, 10 Հուլիսի 2020-ի տարբերակ
Իդա Բրուն դան․՝ Adelaide Caroline Johanne Brun | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1792 |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Մահացել է | նոյեմբերի 23, 1857 (65 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, միմոս, բալետի պարող և պարուհի |
Ամուսին | Louis Philippe de Bombelles? |
Ծնողներ | հայր՝ Կոնստանտին Բրուն, մայր՝ Ֆրիդերիկա Բրուն |
Ida Brun Վիքիպահեստում |
Ադելաիդ Կարոլին Յոհան Բրուն (հայտնի որպես Իդա Բրուն և ավելի ուշ որպես Իդա (դե) Բոմբելես, սեպտեմբերի 20, 1792, Կոպենհագեն, Դանիա - նոյեմբերի 23, 1857, Վիեննա, Ավստրիական կայսրություն), դանիացի երգչուհի, պարուհի և դասական մնջախաղի դերասան մի ժանրում, որը հայտնի է որպես մնջախաղի արվեստ կամ «կեցվածք»[1]: Գրականագետ Հեննինգ Ֆենգերը (1921–1985) Բրունին բնութագրել է որպես «նորաոճ, դասական շիկահեր, որի մնջախաղի արվեստը գերեց Եվրոպան»[2]:
Կենսագրություն
Բրունը ծնվել է 1792 թվականին Սոֆիենհոլմում, Լինգբիում գտնվող ընտանեկան կալվածքում: Նա հարուստ առևտրական, հեղինակ և սրահի տեր Կոնստանտին Ֆրեդերիկ Բրունի ամենաերիտասարդ դուստրն էր[3]: Նա հինգ երեխաներից մեկն էր. նրա քույրերն ու եղբայրներն էին ՝ Կարլ Ֆրիդրիխ Բալթասար Բրունը (1784–1869), Շառլոտ Բրունը (ծն. 1788) և Օգոստա (Գուստ) Բրունը (ծն. 1790): Վաղ հասակից նա ցուցադրել է որպես երգչուհի և պարող հանդես գալու ունակություն՝ շնորհիվ իր մոր քաջալերանքի, որը տպավորված էր լեդի Էմմա Հեմիլթոնի կողմից մշակված «կեցվածքներով» (կամ «կենդանի քանդակներով»), ում նա տեսել էր Նեապոլում 1796 թվականին[4]: Իր մոր հետ միասին, Իդան 1801 թվականից մինչև 1810 թվականը ճամփորդել է Գերմանիա, Շվեյցարիա և Իտալիա: Ուր էլ գնացել է, նա ուսուցանել է երգի, երաժշտության և պարի լավագույն հնարավոր ուսուցիչների մոտ, որոնք արդեն դա կատարում էին 1803 թվականին Ենայում 11 տարեկան Գյոթեի համար: Իր ներկայացումներում նա նրբորեն տեղափոխվում էր յուրաքանչյուր դիրքի՝ մի քանի վայրկյան քարանալով, նախքան նրբագեղորեն իր երիզների ծալքերի քողարկումը, որպեսզի ներկայացնի այնպիսի դասական գործիչների, ինչպիսիք են Իֆիգենիան, Գալատեան, Եվրիդիկեսը, Դիանան, Ավրորան և Ալթեան: Նրա կեցվածքները պատկերվել են գերմանացի Քրիստոֆ Հայնրիխ Քնիեփի նկարներում և Ալֆոնս դը Լամարթինի բանաստեղծություններում, ինչպես նաև մոր նամակագրության մեջ և 1824 թվականի նրա կենսագրության մեջ՝ Idas ästhetische Entwickelung (Իդայի գեղագիտական զարգացումը)[3]:
Վերարտադրություն
Թորվալդսենը պարտավորվել էր նկարչական դասեր տալ Բրունին, բայց նախընտրում էր, որ նա երգի, երբ նա նվագակցում էր նրան կիթառի վրա: Խորապես տպավորված Բրունի գեղեցկությամբ և շնորհով, 1810 թվականին Թորվալդսենը մոդելավորել է Բրունի կիսանդրին: Բնօրինակը տեղակայված է Թորվալդսենի թանգարանում, իսկ Բակկեհուսեթ քաղաքում կա վերարտադրությունը, այն վերարտադրվել է 1851 թվականին: Ստաելը՝ Բրունի մոր ընկերը, Թորվալդսենի կիսանդրու մասին նշել է իր L'Allemagne աշխատանքում:
Ծանոթագրություններ
- ↑ «Attitude and Shawl Dance». Oxford Index. Վերցված է 27 April 2014-ին.
- ↑ Fenger, Henning (1971). Twayne's world authors series. Twayne Publishers. էջ 54.
- ↑ 3,0 3,1 «Ida Bombelles (1792–1857) Bombelles, Adelaide (Ida) Caroline Johanne de» (Danish). Dansk kvindebiografisk leksikon. Վերցված է 27 April 2014-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Karen Klitgaard Povlsen. «Salon à la Coppet at Sophienholm». The History of Nordic Women's Literature. Վերցված է 28 April 2014-ին.
Գրականություն
- Brun, Friederike (1824). Wahrheit aus Morgenträumen und Idas ästhetische Entwickelung. Sauerländer. ISBN 978-3-628-37044-1.
- Schlegel, A. W.von. August Wilhelm Von Schlegel's Sämmtliche Werke. Рипол Классик. էջ 253. ISBN 978-5-87418-688-3.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Բրուն» հոդվածին։ |