«Միջերկրական ծովի կախարդը (մինի-սերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 45. Տող 45.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]]
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ]]

05:59, 10 Հուլիսի 2020-ի տարբերակ

Միջերկրական ծովի կախարդը
անգլ.՝ Earthsea
Երկիր Կանադա
 ԱՄՆ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքA Wizard of Earthsea? և The Tombs of Atuan?
Թվականդեկտեմբերի 13, 2004 և սեպտեմբերի 3, 2005[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRobert Lieberman?
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Սցենարի հեղինակGavin Scott?
ԴերակատարներՇոն Էշմոր, Քրիստին Քրոյկ, Դենի Գլովեր, Իզաբելլա Ռոսսելլինի, Սեբաստիան Ռոշե, Քրիս Գոթյե և Alan Scarfe?
ԵրաժշտությունJeff Rona?
ԿինոընկերությունSonar Entertainment և Syfy
Տևողություն180 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Երկրածովի կախարդը» (անգլ.՝ Legend of Earthsea), մինիսերիալ (2 սերիա), նկարահանված է Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի «Երկրածովի կախարդը» և «Ատուանի Դամբարանը» գրքերի հիման վրա: Պրեմիերան կայացել է Syfy Universal ալիքում 2004 թվականի դեկտեմբերին:

Սյուժե

Գյուղացի երիտասարդ Գեդի վրա հարձակվում է Տայգատի՝ նվաճող-թագավորի զորքը: Գեդը հանկարծակի ցուցադրում է իր կախարդելու ունակությունը, որի օգնությամբ խաբում է թշնամուն և նետում նրանց անդունդը: Նա և նրա համագյուղացիները վախենում են իր ունակությունից: Գեդը ուսումի է անցնում կախարդ Օգիոնի մոտ, ով նրան պատմում է Երկրածովի կախարդանքի գլխավոր սկզբունքը՝ ամեն ինչ և բոլորը ունեն իրենց իրական անունը, պետք է միայն այն իմանալ: Գեդին իրական անունը տալիս է Օգիոնը:

Այդ ժամանակ թագավոր Տայգատը իր սիրուհու՝ Կոսսիլի օգնությամբ հուսով է մուտք գործել քրմուհիների՝ դամբարանների պահապանների միաբանության գաղտնիքի մեջ: Այդ կատակոմբներում հնուց ի վեր փակված են անանուն սատանաներ, ովքեր սպառնում են աշխարհին: Տայգատը համոզված է, որ Անանունները ուժ են, ովքեր ունակ են իրեն օգնել գրավել ամբողջ աշխարհը: Կոսսիլը թույն է տալիս մայրապետին և անում ամեն ինչ, որպեսզի դառնա նրա հետևորդը: Բայց ի զայրութ դավադիրների մայրապետը ընտրում է երիտասարդ, անմեղ և ընդունակ քույր Թենարին: Թենարին նա ցույց է տալիս լաբիրինթի ճանապարհը դեպի այնտեղ, որտեղ փակված են Անանունները:

Ուսումը շարունակելու համար Գեդը մեկնում է Ռոք կղզի և ընդունվում է կախարդների ակադեմիա: Այնտեղի աշակերտների մեջ նա գտնում է ինչպես հավատարիմ ընկերներ՝ Վետչին, այնպես էլ հակառակորդներ՝ Ջասպերին: Հենց Ջասպերն է հրահրում Գեդին կիրառել արգելված կախարդանքը, որի հետևանքով երկիր է դուրս գալիս սատանա: Այդ խախտումի համար Գեդին հեռացնում են ակադեմիայից: Սատանան Գեդին հետևում է ամբողջ աշխարհով, նրա հետ մտնում է պայքարի մեջ, սպանում է նրա ընկերներին: Գեդը միջոց է փնտրում, որպեսզի ազատվի անեծքից: Աստիճանաբար նա հասկանում է, որ հրեշը, ով նրան հետապնդում է՝ իր արտացոլանքն է: Վիշապը ասում է, որ Գեդը նրանից կարող է ազատվել Ատուանա Տաճարում:

Անհամբեր Տայգատը Ջասպերի օգնությամբ գրավում է Ռոք կղզին և նրան նշանակում է գլխավոր մոգ: Հետո նա գրավում է քրմուհիների տաճարը և փորձում է ստիպել Թենարին ցույց տալ ճանապարհը դեպի Անանունները: Այնտեղ է ձգտում նաև Գեդը, ով և օգնում է աղջկան փախչել: Տայգատը փորձում է ազատել Անանուններին, բայց արդյունքում զոհվում է: Դամբարանի խորքում Գեդը դեմ դիմաց հանդիպում է իր վախին՝ սատանային և անվանում է նրա իրական անունը: Դա Գեդի իրական անունն է:

Գեդի և Թենարի խիզախությունը դարերով վտարում է սատանաներին երկրից:

Դերասանական կազմ

Դերասան Դեր
Շաուն Աշմոր Գեդ
Քրիստին Քրոյկ Թենար
Իզաբելլա Ռոսսելլինի մայրապետ Թար
Դենի Գլովեր Օգիոն
Սեբաստիան Ռոշե Տայգատ
Քրիս Գոթյե Վեթչ՝ Գեդի համադասարանցին և ընկերը
Ջենիֆֆեր Քելվերթ Կոսսիլ
Էմիլի Հեմփշիր Ռոզա
Մարք Հիլդրեթ Ջասպեր
Ալան Սքարֆ Նեմմերլ՝ Ռոք կղզում գտնվող ակադեմիայի գլխավոր մոգ
Ալեսսանդրո Ջուլիանի Սքիորչ՝ Գեդի ընկերը, ում կերպարն ընդունել էր Գեբբեթը

Ծանոթագրություններ