«Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեսարժանություն | Տեսակ = աբբայություն | Հայերեն անվանում = Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն...»:
 
Տող 63. Տող 63.
{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Ֆրանսիայում]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Կաթոլիկ վանքեր]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներ]]
[[Կատեգորիա:Ռոմանական ճարտարապետություն]]

10:11, 9 Հուլիսի 2020-ի տարբերակ

աբբայություն
Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն
ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԹեմՊուատիեի արքեպիսկոպոսություն 
Հիմնադրման թվական11-րդ դար
Շինարարության սկիզբ11-րդ դար
🌐abbaye-saint-savin.fr
Քարտեզ
Քարտեզ

Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն (ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe), բենեդիկտյան աբբայություն Ֆրանսիայում: Ճանաչում է ձեռք բերել 11-13-րդ դարերի իր ինքնատիպ և լավ պահպանված ֆրեսկոներով: Հայտնի է որպես «Ռոմանական Սիքստինյան կապելլա»: Սեն Սավեն սյուր Գարտամպի ֆրեսկոները ռոմանական որմնանկարների ամենամեծ և ամենաբնորոշ համալիրն են Ֆրանսիայում: Աբբայությունն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում:

Սեն Սավեն սյուր Գարտամպը գտնվում է ժամանակակից Վյեն դեպարտամենտի տարածքում՝ Սեն Սավեն քաղաքում (Պուատիեից 25 կմ արևելք)՝ Գարտամպ գետի ափին:

Պատմություն

Համաձայն տեղի եկեղեոցական ավանդության՝ 5-րդ դարում Մակեդոնիայից Գարտամպ գետի մերձակայքում գտնվող Սավեն և Կիպրիան են եկել երկու եղբայր՝ խուսափելով քրիստոնյաների նկատմամբ հալածանքներից: Այստեղ նրանք նահատակվել են և շրջանում ընդունվել որպես սրբեր:

Երբ 9-րդ դարում հայտնաբերվել են նահատակների մասունքները, նրանց գերեզմանի վրա Կառլոս Մեծի հրամանով աբբայություն է հիմնվել, որը ստացել է սուրբ Սավենի անունը: Եկեղեցու հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, քանի որ աբբայության գրադարանի պատմական փաստաթղթերի մեծ մասը ոչնչացել է կրոնական պատերազմների շրջանում: 9-րդ դարում կառուցվել է եկեղեցական առաջին համալիրը՝ կարոլինգյան ոճով:

1010 թվականին Պուատուի և Ակվիտանիայի կոմսուհի Օմոդը առատ նվիրաբերություն է կատարել աբբայությանը, ինչը թույլ է տվել սկսելու ժամանակակից տաճարի շինարարությունը: Տաճարի կառուցումը շարունակվել է 1040-1090 թվականներին Օդոնի և Ժերվեի աբբաների ղեկավարությամբ: 13-րդ դարում Թուլուզի կոմս Ալֆոնս դե Պուատիեն՝ Լուի IX Սուրբի եղբայրը, մեծ գումար է հատկացրել աբբայության ընդարձակման և նոր շինությունների կառուցման համար: 15-րդ դարում կառուցվել է զանգակատունը:

Հարյուրամյա պատերազմի ժամանակ աբբայությունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, սակայն նրան վնաս են բերել 15-րդ դարի կրոնական պատերազմները Ֆրանսիայում. 1562 և 1568 թվականներին աբբայությանը վնաս են հասցրել հուգենոտները: Տաճարը վնասմանը նպաստել են նաև Սեն Սավենի՝ 16-րդ դարավերջի և 17-րդ դարասկզբի աբբաները, որոնցից շատերն ավելի շատ մտահոգվել են եկամուտներով, ոչ թե շինությունների պահպանմամբ: 1600 թվականին աբբաներից մեկի ցուցումով քանդվել է 12-13-րդ դարի շինությունների մի մասը և վաճառվել դրանց շինանյութ հանդիսացած քարը:

1640 թվականին Լյուդովիկոս 13-րդի հրամանով հեռացվել է աբբայության հերթական անարժան ղեկավարը, և Սեն Սավենում հաստատվել են Նույանե վանքի մի խումբ հոգևորականներ: Այս հանգամանքը վերջ է տվել աբբայության անկմանը: 1640-1692 թվականներին վանքը վերակառուցվել է. Սուրբ Մավրի միաբանության հոգևորականները մեծ ներդրում են ունեցել Սեն Սավենի ֆրեսկոների պահպանման գործում: Միևնույն ժամանակ նրանք հին խորանները փոխարինել են նորերով: Այս նույն ժամանակաշրջանում քանդված շինությունների տեղում կառուցվել են առանձին շինություններ:

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Սեն Սավենը, ինչպես երկրի այլ վանքեր, փակվել է: Աբբայության բնակելի տարածքները օգտագործվել են մասնավոր անձանց կողմից, իսկ կլուատրը վերածվել է հեղափոխականների տոնակատարության վայրի: Աբբայության եկեղեցին դարձել է սովորական ծխական եկեղեցի:

19-րդ դարի կեսերին գիտակցվել է Սեն Սավենի ֆրեսկոների նշանակությունը. դրանք արդեն այդ ժամանակ մասամբ սկսել էին քանդվել: Դրանց պահպանման գործում անգնահատելի դերակատարություն է ունեցել Պրոսպեր Մերիմեն, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր վարիչի պաշտոնը: Նրա ցուցումով 1836 թվականին ձեռնարկվել են հուշարձանի փրկությանն ուղղված շտապ միջոցառումներ: 1840 թվականին եկեղեցին փակվել է, խնամքով վերականգնվել են ֆրեսկոները, և կատարվել են մի շարք աշխատանքներ՝ ուղղված դրանց պահպանմանը: 1849 թվականին աշխատանքներն ավարտվել են, իսկ ֆրեսկոները՝ փրկվել: Վերականգնվել է նաև տաճարի զանգակատունը:

20-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցում կատարվել են վերականգնողական լրացուցիչ աշխատանքներ: 1893 թվականին Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայությունն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 1990 թվականին աբբայության շինություններում տեղակայվել է «Որմնանկարչության միջազգային կենտրոնը»:

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն» հոդվածին։