«Վիքիմեդիա Հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 91. Տող 91.
[[Պատկեր:Wikimedia Strategic Plan.ogv|thumb|thumbtime=4:08.00|Տեսանյութը բացատրում է Վիքիմեդիայի 2011 թվականի ռազմավարական ծրագիրը]]
[[Պատկեր:Wikimedia Strategic Plan.ogv|thumb|thumbtime=4:08.00|Տեսանյութը բացատրում է Վիքիմեդիայի 2011 թվականի ռազմավարական ծրագիրը]]
[[Պատկեր:Katherine Maher.jpg|thumb|Գործադիր տնօրեն [[Քեթրին Մաեր]], 2016]]
[[Պատկեր:Katherine Maher.jpg|thumb|Գործադիր տնօրեն [[Քեթրին Մաեր]], 2016]]
Ի պատասխան Վիքիպեդիայի ծավալի և հանրաճանաչության աճի, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարեց Վիքիմեդիա շարժման կատարելագործման և կայունացման ռազմավարական պլանի մասին։ Ծրագիրը հայտարարվեց 2009 թվականի հուլիսին, որին հաջորդեց Վիքիմեդիա շարժման անդամների հետ հարցազրույցների և հարցումների շարքը, ներառյալ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմի անդամները և կամավոր խմբագիրները:<ref>{{cite web|title=Strategic Plan/Background and Context|url=http://strategy.wikimedia.org/wiki/Strategic_Plan/Background_and_Context|work=Wikimedia Strategy|publisher=Wikimedia Foundation|accessdate=November 13, 2011|archive-url=https://web.archive.org/web/20110829175535/http://strategy.wikimedia.org/wiki/Strategic_Plan/Background_and_Context|archive-date=August 29, 2011|url-status=live}}</ref> The ongoing plan was intended to be the basis of a five-year plan to further outreach, improve content quality and quality control, and optimising operational areas such as finance and infrastructure.<ref>{{cite web|title=Emerging strategic priorities|url=http://strategy.wikimedia.org/wiki/Emerging_strategic_priorities#Enhancing_Community|work=Wikimedia Strategy|publisher=Wikimedia Foundation|accessdate=November 13, 2011|archive-url=https://web.archive.org/web/20110901211808/http://strategy.wikimedia.org/wiki/Emerging_strategic_priorities#Enhancing_Community|archive-date=September 1, 2011|url-status=live}}</ref>
Ի պատասխան Վիքիպեդիայի ծավալի և հանրաճանաչության աճի, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարեց Վիքիմեդիա շարժման կատարելագործման և կայունացման ռազմավարական պլանի մասին։ Ծրագիրը հայտարարվեց 2009 թվականի հուլիսին, որին հաջորդեց Վիքիմեդիա շարժման անդամների հետ հարցազրույցների և հարցումների շարքը, ներառյալ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմի անդամները և կամավոր խմբագիրները:<ref>{{cite web|title=Strategic Plan/Background and Context|url=http://strategy.wikimedia.org/wiki/Strategic_Plan/Background_and_Context|work=Wikimedia Strategy|publisher=Wikimedia Foundation|accessdate=November 13, 2011|archive-url=https://web.archive.org/web/20110829175535/http://strategy.wikimedia.org/wiki/Strategic_Plan/Background_and_Context|archive-date=August 29, 2011|url-status=live}}</ref> TԸնթացիկ պլանը կոչված էր հնգամյա ծրագրի հիմք հանդիսանալու հետագա ընդլայնման, բովանդակության որակի և որակի վերահսկման բարելավման, ինչպես նաև գործառնական ոլորտների օպտիմիզացման համար, ինչպիսիք են ֆինանսները և ենթակառուցվածքները:<ref>{{cite web|title=Emerging strategic priorities|url=http://strategy.wikimedia.org/wiki/Emerging_strategic_priorities#Enhancing_Community|work=Wikimedia Strategy|publisher=Wikimedia Foundation|accessdate=November 13, 2011|archive-url=https://web.archive.org/web/20110901211808/http://strategy.wikimedia.org/wiki/Emerging_strategic_priorities#Enhancing_Community|archive-date=September 1, 2011|url-status=live}}</ref>


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

03:57, 9 Հուլիսի 2020-ի տարբերակ

Վիքիմեդիա Հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն
Հիմնադրված էհունիսի 20, 2003[1][2]
ՀիմնադիրՋիմմի Ուելս[3][4][5]
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՄարիանա Իսկանդեր[6]
ԱրդյունաբերությունՎիքի
Ընդհանուր ակտիվներ251 մլն $ (հունիսի 30, 2022)[7]
Հասույթ155 մլն $ (2022)[7]
Աշխատողների թիվ700 ± 5 մարդ (նոյեմբերի 3, 2023)[8]
Դուստր ընկերություններWikimedia, LLC?
Կայքwikimediafoundation.org(անգլ.)(արաբ.)(ֆր.)(ռուս.)(իսպ.)(գերմ.) և wikimediafoundation.org(անգլ.)
Մասնակից էոչ առևտրային կազմակերպություն
 Wikimedia Foundation Վիքիպահեստում

Վիքիմեդիա Հիմնադրամ, կորպ., շահույթ չհետապնդող ամերիկյան հիմնադրամ, որի գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆորնիա, ԱՄՆ։ Հիմնադրամը գործում է Ֆլորիդա նահանգի օրենսդրության համապատասխան, որտեղ այն հիմնադրվել է։ Այն գործարկում է համագործակցային եղանակով՝ ազատ բովանդակության ստեղծմանն ուղղված մի քանի վիքի նախագծեր՝ Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիգրքեր, Վիքիդարան, Վիքիպահեստ, Վիքիցեղեր, Վիքիլուրեր, Վիքիլսարան, Վիքիմեդիա Ինկուբատոր, ինչպես նաև, այժմ փակված Նուպեդիա նախագծի սեփականատերն է։ Առաջատար նախագիծը՝ Վիքիպեդիան, ամենաշատ այցելուներ ունեցող վեբ կայքերի տասնյակում է[9]։

Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիպեդիա հանրագիտարանի համահիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից։ Հիմնադրամը ֆինանսավորվում է աշխարհի տարբեր ծայրերից՝ կամավորների հանգանակությունների միջոցով։

Ըստ Վիքիմեդիայի կանոնադրության՝ հիմնադրամի նպատակն է ստեղծել և զարգացնել կրթական բովանդակություն, այնուհետև արդյունավետ և համընդհանուր տարածել դա։ Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերին մասնակցում են կամավորներ տարբեր երկրներից, ովքեր ստեղծում են ազատ բովանդակություն և ծրագրային ապահովում, որը հասանելի է ազատ արտոնագրով։ Հիմնադրամի գործունեությանն աջակցում են բազում երկրներում ստեղծված մասնաճյուղերը, որոնց աշխատանքը կրկին հիմնված է կամավորների վրա։

Նպատակ

Վիքիմեդիա Հիմնադրամի նպատակն է վիքիի վրա հիմնված նախագծերի միջոցով զարգացնել և պահպանել ազատ բովանդակությունը և այդ նախագծերում ստեղծված ողջ բովանդակությունը անվճար տրամադրել հանրությանը։ [10] Վիքիմեդիա Հիմնադրամի մեկ այլ կարևոր խնդիրներից է քաղաքական խմբերի շահերի պաշտպանությունը։[11]

Վիքիմեդիա Հիմնադրամը 2005 թվականին գրանցվել է որպես բարեգործական կազմակերպություն։[12][13][14] Հիմնադրամի կանոնադրությունը հաստատում է կրթական բովանդակության հավաքագրման, զարգացման և դրա արդյունավետ և գլոբալ տարածման նպատակը։[15]

Պատմություն

2001 թվականին Ջիմմի Ուելսը, ինտերնետ ձեռնարկատեր և Լարի Սանգերը, առցանց համայնքային կազմակերպիչ և փիլիսոփայության պրոֆեսոր, հիմնեցին Վիքիպեդիա ինտերնետ հանրագիտարանը Նուպեդիան լրացնելու համար։ 2001 թվականից նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվում էր Բոմիսի՝ Ջիմմի Ուելսի բիզնեսի կողմից: Վիքիպեդիայի հանրաճանաչությունը մեծանալուն զուգահեռ նախագծի ֆոնդերը սպառվում էին։[16] Քանի որ Վիքիպեդիան սպառում էր Բոմիսի ռեսուրսները, նախագիծը ֆինանսավորելու համար, Ուելսը և Սանգերը մտածում էին բարեգործական մոդելի մասին։[16] 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիմեդիա Հիմնադրամը գրանցվեց Ֆլորիդայում:[17][18] 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Հիմնադրամը դիմեց Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակին՝ Վիքիպեդիայի ապրանքանիշի համար։ Նշանը ապրանքանիշի կարգավիճակ ստացավ 2006 թվականի հունվարի 10-ին։ Ճապոնիան ապրանքանիշը գրանցեց 2004 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ Եվրամիությունը՝ 2005 թվականի հունվարի 20-ին։[19]

The name "Վիքիմեդիա" անունը կազմվել է վիքի և մեդիա բառերի միացումից, ինչը հորինվել էր ամերիկացի հեղինակ Շելդոն Ռամփթոնի կողմից, 2003 թվականի մարտին,[20] Վիքիբառարանի՝ Ուելսի հարթակում երկրորդ վիքի նախագծի, ստեղծումից երեք ամիս անց։

2005 թվականի ապրիլին, ԱՄՆ հարկային ծառայությունը Հիմնադրամին հաստատեց որպես կրթական հաստատություն "Չափահասների շարունակական կրթություն" անվանակարգում, ինչը նշանակում է, որ Հիմնադրամին արվող բոլոր ներդրումները հարկերից ազատվում են։

2006 թվականի դեկտեմբերի 11-ին հիմնադրամի խորհուրդը արձանագրեց, որ կազմակերպությունը չի կարողացել դառնալ անդամակցվող կազմակերպություն․ ինչպես ծրագրված էր ի սկզբանե, Ֆլորիդա նահանգի օրենսդրության գրանցման պահանջներին չբավարարելու պատճառով։ Ուստի կանոնադրությունից համապատասխանաբար հանվեցին անդամների իրավունքների և գործունեությանը վերաբերող բոլոր հղումները։ Կանոնադրության փոփոխությունների որոշումը խորհուրդն ընդունեց միաձայն։[17][21]

2007 թվականի սեպտեմբերի 25-ին հիմնադրամի խորհուրդը տեղեկացրեց, որ տեղափոխվում են Սան Ֆրանցիսկո։ Սան Ֆրանցիսկոյի ընտրության հիմնական փաստարկներն էին․ նույնատիպ կազմակերպություններին և պոտենցիալ գործընկերներին մոտ լինելը, ավելի լավ կադրային ռեզերվ, ինչպես նաև ավելի էժան միջազգային չվերթներ։[22][23][24] Ֆլորիդայից Սան Ֆրանցիսկո տեղափոխումն ավարտվեց 2008 թվականի հունվարի 31-ին։[25]

Նախագծեր և նախաձեռնություններ

Վիքիմեդիա նախագծեր

Վիքիմեդիա նախագծերի մեծ մասի բովանդակությունը լիցենզավորված է վերաբաշխման համար v3.0 of the Attribution and Share-alike Creative Commons licenses. Այս բովանդակությունը հավաքվել է կամավորների ներդրումներից և հեղինակային քիչ սահմանափակումներ ունեցող աղբյուրներից, ինչպիսիք են քոփիլեֆթ նյութերը և հանրային սեփականություն համարվող աշխատանքներից։

Բովանդակության նախագծեր

Հիմնադրամը գործարկում է տասնմեկ վիքիներ, որոնք գիտելիքի տարածման իրենց հիմնական նպատակով աջակցում են ազատ բովանդակությանը։ Ըստ գործարկման ամսաթվի դրանք ներառում են․

Անվանում․ Վիքիպեդիա
Նկարագրություն․ առցանց հանրագիտարան
Website: wikipedia.org
Գործարկվել է հունվարի 15, 2001
Տարբերակներ․ 290-ից ավել, ավելի քան 250 լեզուներով
Alexa դասակարգմամբ: 10 (Global, January 2020)[26]
Անվանում․ Վիքիբառարան
Նկարագրություն․ առցանց բառարան և թեզաուրուս
Website: wiktionary.org
Գործարկվել է Դեկտեմբերի 12, 2002
Editions: ավելի քան 170 լեզուներով և պարզ անգլերենով
Alexa դասակարգմամբ 561 (Global, January 2020)[27]
Անվանում․ Վիքիգրքեր
Նկարագրություն․ դասագրքերի հավաքածու
Website: wikibooks.org
Launched: July 10, 2003
Alexa դասակարգմամբ 2,445 (Global, January 2020)[28]
Անվանում Վիքիքաղվածք
Նկարագրություն․ քաղվածքների հավաքածու
Website: wikiquote.org
Գործարկվել է Հուլիսի 10-ին, 2003
Alexa դասակարգմամբ: 5,568 (Global, January 2020)[29]
Անվանում․ Վիքիճամփորդ
Նկարագրություն․ ճամփորդական ուղեցույց
Website: wikivoyage.org
Գործարկվել է Հուլիս 2003 որպես Վիքիճամփորդ
Ճյուղավորվել է Դեկտեմբերի 10, 2006 (գերմաներեն)
Վերագործարկվել է հունվարի 15, 2013, Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից անգլերեն
Alexa rank: 19,792 (Global, January 2020)[30]
Անվանում Վիքիդարան
Նկարագրություն․ թվային գրադարան
Website: wikisource.org
Գործարկվել է նոյեմբեր 24, 2003
Alexa դասակարգմամբ․ 2,934 (Global, January 2020)[31]
Անվանում․ Վիքիպահեստ
Նկարագրություն․ պատկերների, ձայնային ֆայլերի, տեսահոլովակներ և ընդհանուր մեդիայի շտեմարան
Website: commons.wikimedia.org
Գործարկվել է սեպտեմբերի 7-ին, 2004
Անվանում Վիքիցեղեր
Նկարագրություն․ Ցեղերի տաքսոնոմիական կատալոգ]
Website: species.wikimedia.org
Գործարկվել է սեպտեմբերի 14, 2004
Անվանում․ Վիքիլուրեր
Նկարագրություն․ առցանց լրագիր
Website: wikinews.org
Գործարկվել է Նոյեմբերի 8, 2004
Alexa դասակարգմամբ: 62,218 (Global, January 2020)[32]

Շարժման գործընկերներ

Վիքիմեդիա շարժման դուստր ձեռնարկություններն անկախ, բայց ֆորմալ ճանաչված մարդկանց խմբեր են, որոնք մտադիր են միասին աջակցել և նպաստել Վիքիմեդիա շարժմանը: Վիքիմեդիա Հիմնադրամի Խորհուրդը դուստր ձեռնարկությունների համար հաստատել է երեք ակտիվ մոդելներ՝ գլխամասեր, թեմատիկ կազմակերպություններ և օգտվողների խմբեր։ Դուստր ձեռնարկությունները կոչված են կազմակերպել և մասնակցել Վիքիմեդիա շարժման միջոցառումներում. ինչպիսիք են տարածաշրջանային համաժողովներ, տարածում, խմբագրաթոններ, հաքաթոններ, հանրային շփումներ, պետական քաղաքականության շահերի պաշտպանություն, ԳԼԱՄ համագործակցություն և Վիքիմանիա։[33][34][35]

Գլխամասային և թեմատիկ կազմակերպությունների ճանաչումը հաստատում է Հիմնադրամի խորհուրդը։ Կազմակերպությունների ճանաչման վերաբերյալ առաջարկությունները հիմնադրամի խորհրդին ներկայացնում է Գործընկերների հանձնաժողովը, որը բաղկացած է Վիքիմեդիա համայնքի կամավորներից։ Օգտվողների առանձին խմբերի ճանաչումը հաստատում է գործընկերների հանձնաժողովը։ Թեև շարժման գործընկերները պաշտոնապես ճանաչվում են Վիքիմեդիա հիմնադրամի կողմից, նրանք անկախ են Վիքիմեդիա հիմնադրամից՝ իրավական վերահսկողություն չի իրականացվում և պատասխանատվություն չեն կրում Վիքիմեդիա նախագծերի համար:[34][35][36]

Հիմնադրամը տեղական կազմակերպությունների ճանաչման գործընթացը սկսեց 2004 թվականին։[37] 2010 թվականին սկսվեց նոր մոդելների զարգացումը։ 2012 թվականին, հիմնադրամը փորձարկեց, վերջնականացրեց և հաստատեց թեմատիկ կազմակերպության և օգտվողների խմբի մոդելները։ Լրացուցիչ՝ շարժման գործընկեր մոդելն էլ փորձարկվեց, սակայն դեռևս չի ճանաչվել կամ հաստատվել։[35][38]

Վիքիմանիա

Ամեն տարի Վիքիմանիա անունով միջազգային համաժողովը մեկտեղում է Վիքիմեդիա կազմակերպություններում և նախագծերում ներգրավված մարդկանց միասին։ Առաջին Վիքիմանիան տեղի է ունեցել 2005 թվականին, Ֆրանկֆուրտում, Գերմանիա։ Ներկա ժամանակներում Վիքիմանիան կազմակերպում է հանձնաժողովը, տեղական կազմակերպության աջակցությամբ։ Վիքիմանիան տեղի է ունեցել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բուենոս Այրեսը,[39] Քեմբրիջ,[40] Հայֆա,[41] Հոնգ Կոնգ,[42] և Լոնդոն.[43] 2015 թվականին, Վիքիմանիան տեղի ունեցավ Մեխիկո,[44] 2016-ին Էզինո Լարիոյում, Իտալիա,[45] 2017-ին Մոնրեալում, 2018-ին Քեյփ Թաունում, և 2019-ին Ստոկհոլմում։

Ռազմավարական պլան

Տեսանյութը բացատրում է Վիքիմեդիայի 2011 թվականի ռազմավարական ծրագիրը
Գործադիր տնօրեն Քեթրին Մաեր, 2016

Ի պատասխան Վիքիպեդիայի ծավալի և հանրաճանաչության աճի, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարեց Վիքիմեդիա շարժման կատարելագործման և կայունացման ռազմավարական պլանի մասին։ Ծրագիրը հայտարարվեց 2009 թվականի հուլիսին, որին հաջորդեց Վիքիմեդիա շարժման անդամների հետ հարցազրույցների և հարցումների շարքը, ներառյալ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմի անդամները և կամավոր խմբագիրները:[46] TԸնթացիկ պլանը կոչված էր հնգամյա ծրագրի հիմք հանդիսանալու հետագա ընդլայնման, բովանդակության որակի և որակի վերահսկման բարելավման, ինչպես նաև գործառնական ոլորտների օպտիմիզացման համար, ինչպիսիք են ֆինանսները և ենթակառուցվածքները:[47]

Ծանոթագրություններ

  1. Detail by Entity Name: Florida Not For Profit Corporation WIKIMEDIA FOUNDATION, INC.Florida Department of State.
  2. OpenCorporates — 2010.
  3. Wikipedia founder Jimmy Wales goes bananas - TelegraphThe Daily Telegraph, 2008.
  4. [Wikipedia-l Announcing Wikimedia Foundation] — 2003.
  5. Wikipedia founder Jimmy Wales goes bananas
  6. https://www.washingtonpost.com/technology/2021/09/14/wikipedia-maryana-iskander-ceo/
  7. 7,0 7,1 տարեկան հաշվետվություն
  8. https://web.archive.org/web/20231103193957/https://wikimediafoundation.org/role/staff-contractors/
  9. «Top 500». Alexa. Վերցված է 2007 դեկտեմբերի 4-ին.
  10. Devouard, Florence. «Mission statement». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից January 17, 2008-ին. Վերցված է January 28, 2008-ին.
  11. Jackson, Jasper (12 Feb 2017). «'We always look for reliability': why Wikipedia's editors cut out the Daily Mail». The Guardian. Արխիվացված օրիգինալից February 13, 2017-ին. Վերցված է 13 Feb 2017-ին. «Another core job for the foundation – and Maher – is political advocacy. While copyright and press freedom are important issues for Wikipedia, there is one area even more fundamental to its operation - the rules that protect web firms from full liability for what their users post.»
  12. Charity Navigator Charity Navigator IRS (Forms 990) Tab Արխիվացված Դեկտեմբեր 18, 2015 Wayback Machine. Page accessed January 31, 2016
  13. «NTEE Classification System». Արխիվացված է օրիգինալից February 2, 2008-ին. Վերցված է January 28, 2008-ին.
  14. «NCCS definition for Adult Education». Արխիվացված է օրիգինալից December 26, 2007-ին. Վերցված է January 28, 2008-ին.
  15. Jd. «Wikimedia Foundation bylaws». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից January 23, 2008-ին. Վերցված է January 28, 2008-ին.
  16. 16,0 16,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Rupert Neate» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. 17,0 17,1 Jimmy Wales (June 20, 2003). «Announcing Wikimedia Foundation». mail:wikipedia-l. Արխիվացված օրիգինալից March 30, 2013-ին. Վերցված է November 26, 2012-ին.
  18. Florida Department of State, Division of Corporations. Wikimedia Foundation, Inc Record Արխիվացված Հունիս 18, 2016 Wayback Machine and Letters of Incorporation, Wikimedia Foundation Արխիվացված Հունիս 18, 2016 Wayback Machine, filed June 20, 2003
  19. Nair, Vipin (December 5, 2005). «Growing on volunteer power». Business Line. Արխիվացված օրիգինալից October 11, 2007-ին. Վերցված է December 26, 2008-ին.
  20. Rampton, Sheldon (March 16, 2003). «Wikipedia English mailing list message». Արխիվացված օրիգինալից November 1, 2005-ին. Վերցված է July 11, 2005-ին.
  21. Bylaws revision.
  22. Moncada, Carlos (September 25, 2007). «Wikimedia Foundation Moving To Another Bay Area». The Tampa Tribune. Արխիվացված է օրիգինալից December 28, 2007-ին.
  23. Mullins, Richard (September 26, 2007). «Online Encyclopedia To Leave St. Petersburg For San Francisco». The Tampa Tribune. Արխիվացված է օրիգինալից December 28, 2007-ին.
  24. Kim, Ryan (October 10, 2007). «Wikipedia team plans move to San Francisco». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից October 11, 2007-ին. Վերցված է August 7, 2019-ին.
  25. «Press releases/Relocation - Wikimedia Foundation». wikimediafoundation.org (անգլերեն). October 9, 2007. Արխիվացված օրիգինալից March 16, 2018-ին. Վերցված է 2018-03-16-ին.
  26. «wikipedia.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Վերցված է հունվարի 13, 2020-ին.
  27. «wiktionary.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Վերցված է հունվարի 13, 2020-ին.
  28. «wikibooks.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Վերցված է հունվարի 13, 2020-ին.
  29. «wikiquote.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Վերցված է հունվարի 13, 2020-ին.
  30. «wikivoyage.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Վերցված է հունվարի 13, 2020-ին.
  31. «wikisource.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Վերցված է հունվարի 13, 2020-ին.
  32. «wikinews.org Competitive Analysis, Marketing Mix and Traffic - Alexa». www.alexa.com. Վերցված է հունվարի 13, 2020-ին.
  33. Various. «Wikimedia movement affiliates». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից September 5, 2015-ին. Վերցված է 2015-10-27-ին.
  34. 34,0 34,1 Various. «Wikimedia movement affiliates/Frequently asked questions». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից December 8, 2015-ին. Վերցված է 2015-10-27-ին.
  35. 35,0 35,1 35,2 Various. «Wikimedia movement affiliates/Models - Meta». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից December 8, 2015-ին. Վերցված է 2015-10-27-ին.
  36. Various. «Affiliations Committee». meta.wikimedia.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից October 4, 2015-ին. Վերցված է 2015-10-27-ին.
  37. Various. «Wikimedia chapters». Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից November 4, 2015-ին. Վերցված է 2015-10-27-ին.
  38. Various (March 31, 2012). «Resolution:Recognizing Models of Affiliations - Wikimedia Foundation». wikimediafoundation.org. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից December 8, 2015-ին. Վերցված է 2015-10-27-ին.
  39. «Wikimania». wikimedia.org. Արխիվացված օրիգինալից October 14, 2015-ին. Վերցված է 2015-10-25-ին.
  40. «The Many Voices of Wikipedia, Heard in One Place». New York Times. August 7, 2006. Արխիվացված օրիգինալից April 20, 2017-ին. Վերցված է February 23, 2017-ին.
  41. Levin, Verony (August 5, 2011). «Wikimania Conference at Its Peak; Founder Jimmy Wales to Speak Tomorrow». TheMarker (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից October 6, 2011-ին. Վերցված է August 12, 2011-ին.
  42. Lu Huang, Keira (July 29, 2013). «Wikimania challenge for Hong Kong as conference comes to town». South China Morning Post Publishers Ltd. Արխիվացված օրիգինալից March 9, 2014-ին. Վերցված է August 9, 2014-ին.
  43. «Wikimania! Head to Wikipedia's first ever London festival». Time Out London. August 6, 2014. Արխիվացված օրիգինալից August 8, 2014-ին. Վերցված է August 9, 2014-ին.
  44. «Main Page – Wikimania 2015 in Mexico City». wikimania2015.wikimedia.org. Վերցված է 2015-06-19-ին.
  45. Wikimania 2016 bids/Esino Lario Արխիվացված Ապրիլ 29, 2015 Wayback Machine, retrieved 2015-05-17
  46. «Strategic Plan/Background and Context». Wikimedia Strategy. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից August 29, 2011-ին. Վերցված է November 13, 2011-ին.
  47. «Emerging strategic priorities». Wikimedia Strategy. Wikimedia Foundation. Արխիվացված օրիգինալից September 1, 2011-ին. Վերցված է November 13, 2011-ին.