«Ջոանա Սիպրիանոյի սպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 40. Տող 40.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
{{ծանցանկ|2}}

[[Կատեգորիա:Սպանություններ Պորտուգալիայում]]

20:34, 8 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ջոանա Սիպրիանոյի սպանություն
Տեսակսպանություն
ՏեղադրանքԱլգարվե
Տարեթիվսեպտեմբերի 12, 2004

Ջոանա Իզաբել Սիպրիանոն (պորտ.՝ Joana Isabel Cipriano) անհետացել է 2004 թվականի սեպտեմբերի 12-ին Պորտուգալիայի Ալգարվիի Պորտիմանից ոչ հեռու գտնվող Ֆիգեյրա գյուղում։ Պորտուգալիայի քրեական ոստիկանության հետաքննությունը եզրակացրել է, որ նրան սպանել են հարազատ մայրը՝ Լեոնոր Սիպրիանոն և քեռին՝ Ջոաո Սիպրիանոն, որոնց աղջիկը բռնել է արյունապղծության համար։ Ջոանայի մարմինը չի հայտնաբերվել[1]։

2004 թվականի հոկտեմբերին մայրը և քեռին ոստիկանության խոստովանական ցուցմունքներ են տվել. Ջոաոն ասել է, որ մասնատել է զարմուհու մարմինը և տարել Իսպանիա[2]։ Լեոնորը հաջորդ օրը հրաժարվել է իր խոսքերից՝ պնդելով, որ ծեծի է ենթարկվել 48-ժամյա հարցաքննության ժամանակ։ Ոստիկանության աշխատակիցները ֆիքսել են կնոջ դեմքի և մարմնի վրա կապտուկների առկայությունը և հայտարարել, որ նա ցած է նետվել ոստիկանական բաժանմունքի աստիճաններից՝ փորձելով ինքնասպան լինել։ Երկու կասկածյալներն էլ սպանության համար դատապարտվել են 16 տարվա ազատազրկման։ Այս գործն առաջինն է Պորտուգալիայի դատավարության պատմության մեջ, որն անցել է առանց զոհի մարմնի առկայության[3]։

Հինգ սպաներ մեղադրվել են տարբեր հանցագործությունների մեջ, որոնցից երեքը արդարացվել են[4]։ Դատապարտյալներից մեկը՝ ավագ տեսուչ Գոնսալո Ամարալը, հետաքննություն է վարել բրիտանացի աղջկա՝ Մադելին ՄաքՔանի անհետացման գործով, որը 2007 թվականի մայիսին կորել էր մերձակա Պրայա դա Լուզ հանգստավայրում: Ամարալը ներկա չի եղել ենթադրյալ մահափորձի ժամանակ, սակայն մեղադրվել է այլ սպաներին ծածկելու և հետաքննության փաստաթղթերը կեղծելու մեջ։ Նրան 18-ամսյա պայմանական դատավճիռ են կայացրել[5]։

Երկու դեպքում էլ որոշակի նմանություն կա. երկու զոհերն անհետ կորել են 11 կմ հեռավորության վրա, երեք տարվա տարբերությամբ, երկու գործերն էլ կատարվել են սպաների կողմից, որոնք չեն կարողացել սահմանափակել հանցագործությունների վայրերը, երկու մայրերն էլ արշավ են անցկացրել իրենց դուստրերին գտնելու համար և երկուսն էլ ստացել են հանցագործության մեջ ներգրավվածության մեղադրանքներ։

Անհետացում և հետաքննություն

Արտաքին պատկերներ
Լեոնոր Սիպրիանոն պահում է դստեր անհետացման մասին թռուցիկը:


Ութամյա Ջոան Սիպրիանոյին վերջին անգամ տեսել են երեկոյան ժամը 8-ի սահմաններում՝ տեղական խանութի ճանապարհին՝ կաթով և թունայի բանկայով։ Հարևանը տեսել է վերադարձող աղջկան իր տնից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Լեոնոր Սիպրիանոն քարոզարշավ է սկսել շրջանում դստերը գտնելու համար, թռուցիկներ է տարածել հարևանների շրջանում։

Դատախազությունում պնդում էին, որ Ջոանին սպանել են, քանի որ նա ականատես է եղել իր մոր և քեռու արյունալի կապին։ Լեոնորը խոստովանել է դստեր սպանությունը 48 ժամ անընդմեջ հարցաքննություններից հետո։ Նրա եղբայրը՝ Ջոաոն, խոստովանել է, որ հարձակվել է Ջոանի վրա, մասնատել նրա մարմինը, սառնարանի մեջ դրել, որը մխրճվել է հին մեքենայի մեջ և տարել Իսպանիա՝ ոչնչացնելու և այրելու համար։ Երբ նրան հարցրել են աղջկա նկատմամբ սեռական բռնության մասին, նա պատասխանել է. «Ես նրան չեմ նեղացրել, այլ միայն սպանել եմ»[6]։

Վեճեր

Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններ

Արտաքին պատկերներ
Լեոնորի դեմքը ոստիկանության հարցաքննությունից հետո։


Լեոնորը ցուցմունք տալու հաջորդ օրը հրաժարվել է իր խոսքերից՝ պնդելով, որ իրեն ծեծել են։ Նրա մարմնի և դեմքի վրա բազմաթիվ կապտուկներ են նկատվել։ Ոստիկանության տվյալներով՝ կինը փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ոստիկանական բաժանմունքի աստիճաններից։ Հինգ սպաներ, այդ թվում՝ Գոնսալո Ամարալը՝ Պորտիմանում տարածաշրջանային քրեագիտական ոստիկանության ղեկավարը, մի շարք հանցագործությունների մեղադրանքներ են ստացել։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ նրանցից ոմանք Լեոնորին հարվածել են ստվարաթղթե խողովակով, ցելոֆանե փաթեթ են հագցրել գլխին և ստիպել են նրան ծնկի իջնել ապակե մոխրամանների վրա։

Երեք սպաներից՝ Լեոնել Մարկեսից, Պաուլո Պերեյրա Կրիստովանից և Պաուլու Մարկեշ Բոմից հանել են կասկածյալին ծեծի ենթարկելու մեղադրանքները։ Ամարալը ներկա չի եղել ենթադրյալ ծեծի պահին, սակայն մեղադրվել է մյուս սպաներին ծածկելու մեջ։ Ամարալը չի ընդունել մեղքը[1]։ Նրան դատապարտել են 2009 թվականի մայիսին փաստաթղթերի կեղծման փաստով սուտ վկայություն տալու համար և 18 ամիս պայմանական դատավճիռ է ստացել։ Մեկ այլ սպա՝ Անտոնիու Նունյես Կարդոզուն, նույնպես մեղավոր է ճանաչվել փաստաթղթերի կեղծման մեջ և երկուսուկես տարի պայմանական է ստացել[7]։

Համեմատություն ՄաքՔան գործի հետ

Ֆիգուերա գյուղը գտնվում է Փրայա դա Լուզից 11 կմ հեռավորության վրա, որտեղ 2007 թվականի մայիսի 3-ին կորել էր Մադելին ՄաքՔանը[8]։ Երկու դեպքում էլ մայրերը որոնողական արշավներ են կազմակերպել իրենց դուստրերին գտնելու համար և հայտնվել են գլխավոր կասկածյալների թվում[4]։

Երեխաների պաշտպանության մասնագետ Մարկ Ուիլյամս-Թոմասը կարծում է, որ Ջոանայի և Մադելինի անհետացումները կապված են միմյանց հետ, քանի որ 4 տարվա տարբերությամբ միմյանց անծանոթ երկու երեխաների անհետացումը մեծ զուգադիպություն է՝ հաշվի առնելով մարդկանց կորելու ցածր թվով Պորտուգալիայի փոքր չափերը։ Մինչև Ջոանայի անհետացումը 1990 թվականի նոյեմբերին Ալգարվի տարածաշրջանում տեղի է ունեցել անգլիացի աղջկա՝ 9-ամյա Ռեյչել Չարլզի սպանությունը, որին առևանգել և սպանել են Ալբուֆեյրում։Նրա մարմինը երեք օր անց գտել է բրիտանացի մեխանիկ և ընտանիքի ընկեր Մայքլ Քուքը։ Նրան ձերբակալել և դատել են[9]։ Լեանորի քաղաքացիական ամուսինը՝ Լեանդրո Սիլվան, 2007 թվականին հայտարարել է, որ «ՄաքՔանոնների և մեր միջև միակ տարբերությունն այն է, որ մենք փող չունենք»[10]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Hamilos, Paul (հոկտեմբերի 3, 2007). «Detective leading hunt for Madeleine sacked after blast at UK police». The Guardian. London. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.
  2. «Prosecution unveils horror of girl's death». The Portugal News. մայիսի 14, 2005. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.
  3. Watts, Alex (մայիսի 12, 2008). «'Disturbing Similarities' With Madeleine». Sky News (English). London. Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Govan, Fiona (մայիսի 28, 2007). «The detectives working as the world watches». The Daily Telegraph. London. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.
  5. «'McCann detective guilty of perjury». The Guardian (English). London. մայիսի 22, 2009. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 22, 2009-ին. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Marques, Sara (սեպտեմբերի 5, 2007). «'Eu não lhe fiz mal, só a matei'». IOLDiário (Portuguese). Lisbon. Արխիվացված է օրիգինալից մայիսի 9, 2015-ին. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Maddy police chief falsified evidence». The Olive Press. San Luis de Sabinillas, Malaga, Spain. հունիսի 2, 2009. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.
  8. Watts, Alex (սեպտեմբերի 14, 2007). «Girl's Case 'May Solve McCann Mystery». Sky News (English). London. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 9, 2007-ին. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Tweedie, Neil (մայիսի 12, 2007). «Have police failed Madeleine?». The Daily Telegraph. London. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.
  10. Antezana, Fabiola (սեպտեմբերի 26, 2007). «Detective in McCann Case Investigated For Beating Convicted Child Murderer». ABC News. New York City. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է հոկտեմբերի 14, 2017-ին.