«Հասնել երկնքին (մուլտֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 176.36.0.110 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 15. Տող 15.
* Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
* Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
* Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
* Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
* Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
* Նկարիչ-մուլտիպլիկատորներ` [[Օլգա Օռլովա]], Օլեգ Կոմարով, Վիկտոր Շևկով, Նատալյա Բոգոմոլովա, [[Մարինա Ոսկանյանց]], Տատյանա Ֆադեևա, Վալենտին Կուշներյով
* Նկարիչ-մուլտիպլիկատորներ` [[Օլգա Օռլովա]], Օլեգ Կոմարով, Վիկտոր Շևկով, Նատալյա Բոգոմոլովա, [[Մարինա Ոսկանյանց]], Տատյանա Ֆադեևա, Վալենտին Կուշներյով
* Դերերը հնչյունավորել են`
* Դերերը հնչյունավորել են`
Տող 23. Տող 22.
** Ֆելիքս Յավորսկի` Ժենյայի հայրը (լուսագրերում նշված չէ)
** Ֆելիքս Յավորսկի` Ժենյայի հայրը (լուսագրերում նշված չէ)
** [[Եվգենի Լեոնով]]` բարձրահասակ անցորդ (լուսագրերում նշված չէ)
** [[Եվգենի Լեոնով]]` բարձրահասակ անցորդ (լուսագրերում նշված չէ)
* Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
* Նկարիչ` Աննա Ատամանովա
* Ռեժիսորի օգնական` Լիդիա Կովալևսկայա
* Ռեժիսորի օգնական` Լիդիա Կովալևսկայա
* Օպերատորի օգնական` Լ. Կրուտովսկայա
* Օպերատորի օգնական` Լ. Կրուտովսկայա
* Նկարիչ` Աննա Ատամանովա
* Խմբագիր` Տատյանա Պապորովա
* Խմբագիր` Տատյանա Պապորովա
* Մուլտֆիլմի տնօրեն` Լյուբով Բուտիրինա
* Մուլտֆիլմի տնօրեն` Լյուբով Բուտիրինա

17:26, 8 Հուլիսի 2020-ի տարբերակ

Հասնել երկնքին
Պատկեր:Достать до неба (кадр).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԳարրի Բարդին
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1975

Հասնել երկնքին (ռուս.՝ Достать до неба), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որի ռեժիսորն է Գարրի Բարդինը: Մուլտֆիլմը նկարահանվել է 1975 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում:

Սյուժե

Ժենյան երեկոյան նստել էր պատուհանի մոտ և նայում էր աստղազարդ երկնքին: Հանկարծ մի աստղ է ընկնում: Տղան պատուհանից դուրս է գալիս բակ և Շարիկ անունով շնիկի հետ գնում է աստղը որոնելու: Գտնելով ընկած աստղիկը` Ժենյան թաքցնում է այն ջրատար խողովակի մեջ:

Հաջորդ օրը գտածոն, որը քիչ էր մնում աղբի հետ հավաքեր դռնապանուհին, տղան ցույց է տալիս իր ընկերներ Միշկային և Ալյոնկային: Երեխաները որոշում են աստղը երկինք վերադարձնել և օգնություն են խնդրում մեծերից, բայց բոլորը կամ ձեռքն էին թափ տալիս, կամ էլ չէին կարողանում հասնել երկնքին: Եվ միայն հրթիռով տիեզերագնացի օգնությամբ հնարավոր է լինում աստղն իր տեղը վերադարձնել:

Հեղինակներ

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Գարրի Բարդին
  • Բեմադրող նկարիչներ` Սվետլանա Գվինիաշվիլա, Սոֆյա Միտրոֆոնովա
  • Կոմպոզիտոր` Ալեքսեյ Ռիբինկով
  • Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Օլգա Օռլովա, Օլեգ Կոմարով, Վիկտոր Շևկով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ոսկանյանց, Տատյանա Ֆադեևա, Վալենտին Կուշներյով
  • Դերերը հնչյունավորել են`
    • Անյուտա Ռիբինկովա,
    • Կիրիլլ Խարիտոնով,
    • Պետյա Դեգտյարյով
    • Ֆելիքս Յավորսկի` Ժենյայի հայրը (լուսագրերում նշված չէ)
    • Եվգենի Լեոնով` բարձրահասակ անցորդ (լուսագրերում նշված չէ)
  • Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
  • Նկարիչ` Աննա Ատամանովա
  • Ռեժիսորի օգնական` Լիդիա Կովալևսկայա
  • Օպերատորի օգնական` Լ. Կրուտովսկայա
  • Խմբագիր` Տատյանա Պապորովա
  • Մուլտֆիլմի տնօրեն` Լյուբով Բուտիրինա

Հետաքրքիր փաստեր

  • Գարրի Բարդինը գրել է «Հասնել երկնքին» մուլտֆիլմի սցենարը և բերել է «Սոյուզմուլտֆիլմ»: Ստուդիայի տնօրենը, կարդալով այն, ասել է հեղինակին «Դուք ռեժիսոր եք, Դուք և բեմադրեք»: Այսպես է սկսվել Բարդինի կեսագրությունը մուլտիպլիկացիայում[1]:
  • Երբ Գարրի Բարդինն ավարտել է իր առաջին մուլտֆիլմը, նա պետք է ցուցադրեր այն Գեղարվեստական խորհրդին: Դիտումից հետո առաջինը խոսքի իրավունք է վերցրել Իվան Իվանով-Վանոն. «Ես լսել եմ, որ մի Բարդին կա, որը փողոցից եկել ու ինչ-որ բան է փորձում անել: Իսկ այսօր ես տեսա ուժեղ ռեսժիսորական աշխատանք և շնորհավորում եմ ստուդիային այս ձեռքբերման համար»: Այդպիսի ելույթից հետո քննարկումն ավարտվել է, այլևս ոչ ոք ոչինչ չի ասել[2]:

Ծանոթագրություններ

  1. Наталья Василькова. Гарри Бардин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 28, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  2. Бардин Гарри И вот наступило потом…. — М.: Центр книги Рудомино, 2013. — 208 с. — 2000 экз. — ISBN 978-5-905626-97-5 Глава «Первые шаги», стр. 77-78


Արտաքին հղումներ