«Գոլոս Արմենիի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ →Անկախ Հայաստան: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 12. | Տող 12. | ||
== Անկախ Հայաստան == |
== Անկախ Հայաստան == |
||
1990 թվականին «Կոմունիստ» թերթը դարձել է «Գոլոս Արմենիի»<ref name="Miller1993">{{cite book|author=John Miller|title=Mikhail Gorbachev and the end of Soviet power|url=https://books.google.am/books?id=M5jtAAAAMAAJ|year=1993|publisher=St. Martin's Press|isbn=978-0-333-54615-4|page=237}}</ref>: 1991 թվականին թերթը դեռևս եղել է Կոմունիստական կուսակցության օրգանը և լույս է տեսել շաբաթական 6 անգամ: Այս ժամանակահատվածում թերթի խմբագիրն է եղել Բ. Մկրտչյանը<ref name="32nd1991">{{cite book|author=1991 32nd|title=EUROPA WORLD YRBK 1991 2V|url=https://books.google.am/books?id=CmOUWTetnQ4C|date= |
1990 թվականին «Կոմունիստ» թերթը դարձել է «Գոլոս Արմենիի»<ref name="Miller1993">{{cite book|author=John Miller|title=Mikhail Gorbachev and the end of Soviet power|url=https://books.google.am/books?id=M5jtAAAAMAAJ|year=1993|publisher=St. Martin's Press|isbn=978-0-333-54615-4|page=237}}</ref>: 1991 թվականին թերթը դեռևս եղել է Կոմունիստական կուսակցության օրգանը և լույս է տեսել շաբաթական 6 անգամ: Այս ժամանակահատվածում թերթի խմբագիրն է եղել Բ. Մկրտչյանը<ref name="32nd1991">{{cite book|author=1991 32nd|title=EUROPA WORLD YRBK 1991 2V|url=https://books.google.am/books?id=CmOUWTetnQ4C|date=օգոստոսի 1, 1991|publisher=Taylor & Francis|page=2720}}</ref>: Հետխորհրդային շրջանում թերթը լույս է տեսել շաբաթական երեք անգամ<ref name="Group2004"/>: 1992 թվականից թերթի գլխավոր խմբագիրն է [[Ֆլորա Նախշքարյան]]ը<ref name="fn">Yerevan Press Club. ''[http://www.ypc.am/Old/English/WhoIsWho_eng/Flora%20Nakhshkaryan.htm NAKHASHKARYAN Flora]''</ref><ref name="Lange1997">{{cite book|author=Yasha Lange|title=Media in the CIS: a study of the political, legislative and socio-economic framework|url=https://books.google.am/books?id=sq7hAAAAMAAJ|year=1997|publisher=The European Commission|page=46}}</ref>, ով 1976 թվականից աշխատել է «Կոմունիստ» թերթում, եղել թերթի առաջին խմբագրի տեղակալը<ref name="fn"/>: |
||
1990-ական թվականներին թերթն ունեցել է 5000 շրջանառություն, թերթի խմբագրակազմում աշխատել են 12 լրագրողներ: [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ի ղեկավարման տարիներին եղել է ընդդիմադիր թերթ<ref name="Lange1997"/><ref name="Europe1996">{{cite book|author=United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe|title=Report on Armenia's presidential election of September 22, 1996, Yerevan|url=https://books.google.am/books?id=nkOLAAAAMAAJ|year=1996|publisher=The Commission|page=5}}</ref>: 1995 թվականի մայիսի 11-ին կառավարությունը փակել է թերթը՝ կապված խմբագրության վարձակալության բանավեճի հետ, որը դիտվել է իբրև ընդդիմադիր լրատվամիջոցին լռեցնելու ձև<ref name="Europe1995">{{cite book|author=United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe|title=Report on Armenia's parliamentary election and constitutional referendum: July 5, 1995, Yerevan, Armenia|url=https://books.google.am/books?id=lyPEeBa6xxMC|year=1995|publisher=The Commission|page=11}}</ref>: Կարճ ժամանակահատված թերթի խմբագրի տեղակալն է եղել Շամիրամ Աղաբեկյանը, ով 1999 թվականին դարձել է «Ռեսպուբլիկա Արմենիա» («[[Հայաստանի Հանրապետություն (օրաթերթ)|Հայաստանի Հանրապետություն»]] օրաթերթի ռուսերեն տարբերակը) թերթի գլխավոր խմբագիրը<ref>''Asbarez''. "[http://asbarez.com/35605/newspaper-staff-disappointed-with-assignment-of-new-editor/ Newspaper Staff Disappointed with Assignment of New Editor]"</ref>: 1999 թվականին «Գոլոս Արմենիի» թերթն ունեցել է 5230 շրջանառություն: Թերթի արժեքը եղել է 100 [[դրամ]]: Թերթը տպագրվել է A2 ֆորմատով, ունեցել է 4 էջ<ref>Yerevan Press Club. ''[http://www.ypc.am/Old/English/Collegues/pressclub/04.1999/3-15-9.htm MONITORING OF THE ARMENIAN MEDIA]''</ref>: 2000-ական թվականներին թերթի շրջանառությունը եղել է 3,500<ref name="House2004">{{cite book|author=Freedom House|title=Nations in Transit 2004: Democratization in East Central Europe and Eurasia|url=https://books.google.am/books?id=AsJlnVU4ipoC&pg=PA64|date= |
1990-ական թվականներին թերթն ունեցել է 5000 շրջանառություն, թերթի խմբագրակազմում աշխատել են 12 լրագրողներ: [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ի ղեկավարման տարիներին եղել է ընդդիմադիր թերթ<ref name="Lange1997"/><ref name="Europe1996">{{cite book|author=United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe|title=Report on Armenia's presidential election of September 22, 1996, Yerevan|url=https://books.google.am/books?id=nkOLAAAAMAAJ|year=1996|publisher=The Commission|page=5}}</ref>: 1995 թվականի մայիսի 11-ին կառավարությունը փակել է թերթը՝ կապված խմբագրության վարձակալության բանավեճի հետ, որը դիտվել է իբրև ընդդիմադիր լրատվամիջոցին լռեցնելու ձև<ref name="Europe1995">{{cite book|author=United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe|title=Report on Armenia's parliamentary election and constitutional referendum: July 5, 1995, Yerevan, Armenia|url=https://books.google.am/books?id=lyPEeBa6xxMC|year=1995|publisher=The Commission|page=11}}</ref>: Կարճ ժամանակահատված թերթի խմբագրի տեղակալն է եղել Շամիրամ Աղաբեկյանը, ով 1999 թվականին դարձել է «Ռեսպուբլիկա Արմենիա» («[[Հայաստանի Հանրապետություն (օրաթերթ)|Հայաստանի Հանրապետություն»]] օրաթերթի ռուսերեն տարբերակը) թերթի գլխավոր խմբագիրը<ref>''Asbarez''. "[http://asbarez.com/35605/newspaper-staff-disappointed-with-assignment-of-new-editor/ Newspaper Staff Disappointed with Assignment of New Editor]"</ref>: 1999 թվականին «Գոլոս Արմենիի» թերթն ունեցել է 5230 շրջանառություն: Թերթի արժեքը եղել է 100 [[դրամ]]: Թերթը տպագրվել է A2 ֆորմատով, ունեցել է 4 էջ<ref>Yerevan Press Club. ''[http://www.ypc.am/Old/English/Collegues/pressclub/04.1999/3-15-9.htm MONITORING OF THE ARMENIAN MEDIA]''</ref>: 2000-ական թվականներին թերթի շրջանառությունը եղել է 3,500<ref name="House2004">{{cite book|author=Freedom House|title=Nations in Transit 2004: Democratization in East Central Europe and Eurasia|url=https://books.google.am/books?id=AsJlnVU4ipoC&pg=PA64|date=սեպտեմբերի 13, 2004|publisher=Rowman & Littlefield Publishers|isbn=978-1-4617-3141-2|page=64}}</ref>: Թերթը սերտ համագործակցել է [[Ռոբերտ Քոչարյան]]ի հետ<ref name="Mirzoyan2010">{{cite book|author=Alla Mirzoyan|title=Armenia, the Regional Powers, and the West: Between History and Geopolitics|url=https://books.google.am/books?id=RYbGAAAAQBAJ&pg=PA49|date=ապրիլի 13, 2010|publisher=Palgrave Macmillan|isbn=978-0-230-10635-2|page=49}}</ref>: |
||
== «Գոլոս Արմենիի» եռօրյա == |
== «Գոլոս Արմենիի» եռօրյա == |
23:50, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ
Գոլոս Արմենիի ռուս.՝ Голос Армении | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | ռուսերեն |
Գլխավոր խմբագիր | Ֆլորա Նախշքարյան |
Հիմնադրվել է | 1991 |
Երկիր | Հայաստան |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
OCLC | 22522583 |
Կայք | golosarmenii.am |
Գոլոս Արմենիի (ռուս.՝ Голос Армении, նախկինում հայտնի է եղել որպես «Կոմունիստ» թերթ), Երևանում տպագրվող ռուսալեզու թերթ[1]:
Խորհրդային շրջան
Թերթը հիմնադրվել է 1934 թվականին[2]: Խորհրդային ժամանակաշրջանում եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգանը[1][3]: 1940-1950-ական թվականներին թերթի խմբագիրն է եղել Բենիամին Անդրեևիչ Սիրցևը[4][5][6]: 1972 թվականին թերթն ունեցել է 45,000 շրջանառություն[7]:
Խմբագիրներ՝ Ի. Գալկին, Ա. Ղազարյան, Ա. Ռիզաև, Գ. Գրիգորյան, Եվգ. Մելիքովա, Թ. Կատարյան, Գ. Բեբոսոով, Վ. Սիրցև, Բ. Մկրտչյան (1975 թ.-ից): Առաջին իսկ համարներից ակտիվորեն մասնակցել էր հասարակության սոցիալիստական վերափոխման ԽՄԿԿ ծրագրի կենսագործմանը, աջակցել ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության իրագործմանը հանրապետությունում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Կոմունիստ» լուսաբանել է կուսակցության դերը հաղթանակի համար մղվող պայքարում, տպագրել հոդվածներ, ակնարկներ, թղթակցություններ հայ մարտիկների սխրանքների և թիկունքի հերոսական գործերի մասին, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Ստեփան Զորյանի և ուրիշների բանաստեղծություններն ու հրապարակախոսական ելույթները: Թերթի ետպատերազմյան շրջանի գործունեությունը պայմանավորված է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումներով: Մեծ տեղ է հատկացնում կուսակցական և սովետական մարմինների դերի և կուլտուրական շինարարության հարցերի լուսաբանմանը: Պայքարում է սոցմրցության ծավալման, արդյունաբերության և ժողտնտեսության մյուս ճյուղերում տեխնիկական առաջընթացի արմատավորման, աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման համար: Ներկայացնում է ժամանակակից գիտության պրոբլեմներն ու նորույթները, հանդես գալիս ժողովրդական–ազգային արվեստի նմուշների պահպանման կոչով: Կանոնավորապես լուսաբանվում են միջազգային իրադարձությունները, կոմունիստական և բանվորական շարժումը, ԽՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967 թ.):
Անկախ Հայաստան
1990 թվականին «Կոմունիստ» թերթը դարձել է «Գոլոս Արմենիի»[8]: 1991 թվականին թերթը դեռևս եղել է Կոմունիստական կուսակցության օրգանը և լույս է տեսել շաբաթական 6 անգամ: Այս ժամանակահատվածում թերթի խմբագիրն է եղել Բ. Մկրտչյանը[9]: Հետխորհրդային շրջանում թերթը լույս է տեսել շաբաթական երեք անգամ[2]: 1992 թվականից թերթի գլխավոր խմբագիրն է Ֆլորա Նախշքարյանը[10][11], ով 1976 թվականից աշխատել է «Կոմունիստ» թերթում, եղել թերթի առաջին խմբագրի տեղակալը[10]:
1990-ական թվականներին թերթն ունեցել է 5000 շրջանառություն, թերթի խմբագրակազմում աշխատել են 12 լրագրողներ: Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին եղել է ընդդիմադիր թերթ[11][12]: 1995 թվականի մայիսի 11-ին կառավարությունը փակել է թերթը՝ կապված խմբագրության վարձակալության բանավեճի հետ, որը դիտվել է իբրև ընդդիմադիր լրատվամիջոցին լռեցնելու ձև[13]: Կարճ ժամանակահատված թերթի խմբագրի տեղակալն է եղել Շամիրամ Աղաբեկյանը, ով 1999 թվականին դարձել է «Ռեսպուբլիկա Արմենիա» («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ռուսերեն տարբերակը) թերթի գլխավոր խմբագիրը[14]: 1999 թվականին «Գոլոս Արմենիի» թերթն ունեցել է 5230 շրջանառություն: Թերթի արժեքը եղել է 100 դրամ: Թերթը տպագրվել է A2 ֆորմատով, ունեցել է 4 էջ[15]: 2000-ական թվականներին թերթի շրջանառությունը եղել է 3,500[16]: Թերթը սերտ համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ[17]:
«Գոլոս Արմենիի» եռօրյա
- Հիմնադրվել է 1991 թվականին
- Տպաքանակը՝ 3500 (փոփոխական):
- Տպագրություն՝ սև և սպիտակ, 8 էջ (A2):
- Գինը՝ 150 դրամ:
Առցանց տարբերակ՝ 2000 թվականից գործում է թերթի առցանց տարբերակը: Յուրաքանչյուր ամիս թողարկում է գիտահանրամատչելի «Մոստ» անվճար թերթը, որը «Գոլոս Արմենիի» թերթի և ՀՀ ԳԱ համատեղ ծրագիր է[18]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Mary Allerton Kilbourne Matossian. The Impact of Soviet Policies in Armenia. Brill Archive. էջ 239. GGKEY:59QW8S38UQ0.
- ↑ 2,0 2,1 Taylor & Francis Group (2004). Europa World Year. Taylor & Francis. էջ 566. ISBN 978-1-85743-254-1.
- ↑ Library of Congress. European Affairs Division (1949). The European press today. The Library of Congress. էջ 137.
- ↑ Political Handbook of the World. McGraw-Hill Book Company. 1959. էջ 200.
- ↑ Political Handbook and Atlas of the World. Harper & Row for the Council on Foreign Relations. 1948. էջ 202.
- ↑ Who's who in the USSR. Intercontinental Book and Publishing Company. 1965. էջ 833.
- ↑ Great Soviet Encyclopedia. Коммунист (газета Армянской ССР)
- ↑ John Miller (1993). Mikhail Gorbachev and the end of Soviet power. St. Martin's Press. էջ 237. ISBN 978-0-333-54615-4.
- ↑ 1991 32nd (օգոստոսի 1, 1991). EUROPA WORLD YRBK 1991 2V. Taylor & Francis. էջ 2720.
{{cite book}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 10,0 10,1 Yerevan Press Club. NAKHASHKARYAN Flora
- ↑ 11,0 11,1 Yasha Lange (1997). Media in the CIS: a study of the political, legislative and socio-economic framework. The European Commission. էջ 46.
- ↑ United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe (1996). Report on Armenia's presidential election of September 22, 1996, Yerevan. The Commission. էջ 5.
- ↑ United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe (1995). Report on Armenia's parliamentary election and constitutional referendum: July 5, 1995, Yerevan, Armenia. The Commission. էջ 11.
- ↑ Asbarez. "Newspaper Staff Disappointed with Assignment of New Editor"
- ↑ Yerevan Press Club. MONITORING OF THE ARMENIAN MEDIA
- ↑ Freedom House (սեպտեմբերի 13, 2004). Nations in Transit 2004: Democratization in East Central Europe and Eurasia. Rowman & Littlefield Publishers. էջ 64. ISBN 978-1-4617-3141-2.
- ↑ Alla Mirzoyan (ապրիլի 13, 2010). Armenia, the Regional Powers, and the West: Between History and Geopolitics. Palgrave Macmillan. էջ 49. ISBN 978-0-230-10635-2.
- ↑ «Հայաստանի թերթերի ապագան. «Գոլոս Արմենիի»». 2016-03-17. Վերցված է 2016-09-19-ին.