«Յուրի Ֆադեև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 32. Տող 32.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

{{DEFAULTSORT:Ֆադեև, Յուրի}}
{{DEFAULTSORT:Ֆադեև, Յուրի}}
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Խորհրդային դիվանագետներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային դիվանագետներ]]

22:35, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Յուրի Ֆադեև
 
Կրթություն՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 24, 1932(1932-01-24)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 22, 2014(2014-12-22) (82 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Յուրի Ֆադեև (ռուս.՝ Ю́рий Дми́триевич Фаде́ев, հունվարի 24, 1932(1932-01-24), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

1954 թվականին ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը՝ «Կորեայի երկրագետ» մասնագիտությամբ, 1965 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման ֆակուլտետը։ 1959 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1954-1958 թվականներ՝ Հյուսիսային Կորեայում ԽՍՀՄ դեսպանության թարգմանիչ։
  • 1958-ից 1959 թվականներին եղել է ներքին տնտեսական կապերի ԽՍՀՄ նախարարների խորհրդի պետական կոմիտեի Արևելքի երկրների տնտեսության բաժանմունքի ավագ տնտեսագետ։
  • 1959 թվականից մինչև 1963 թվականներին եղել է կցորդ, Հյուսիսային Կորեայում ԽՍՀՄ դեպսանության երրորդ քարտուղար։
  • 1965 թվականից մինչև 1973 թվականներին եղել է Հյուսիսային Կորեայում ԽՍՀՄ դեպսանության առաջին քարտուղար և խորհրդական։
  • 1973-ից 1984 թվականներին եղել է Հեռավոր արևելքի առաջին բաժանմունքի խորհրդական, կորեական բաժնի վարիչ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1984-ից 1987 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական։
  • 1987 թվականից մինչև 1990 թվականը զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրների սոցիալիստական կառավարման պետի տեղակալի պաշտոնը
  • 1990-ից 1992 թվականներին եղել է ԽՍՀՄ, այնուհետև` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հնդկաչինի և Հեռավոր Արևելքի երկրների վարչության պետի տեղակալ։
  • 1992 թվականի հունվարի 24-ից մինչև 1996 թվականի օգոստոսի 12-ը Հյուսիսային Կորեայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1996-1998 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ, միջկառավարական Խառը ռուս-կորեական սահմանազատման հանձնաժողովի ռուսական պատգամավորության նախագահ։

Յուրի Ֆադեևը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում՝ 83 տարեկան հասակում։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի հունվարի 24)[3]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ