«Իոսիֆ Տոմաշևիչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
- 3 կատեգորիաներ, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
[[Պատկեր:Iosif Tomashevich.jpg|մինի|Իոսիֆ Տոմաշևիչ]]
| պատկեր = Iosif Tomashevich.jpg}}
'''Իոսիֆ Պետրովիչ Տոմաշևիչ''' - Լեհահայ օպերային երգիչ {{ԱԾ}}: 20-րդ դարի սկզբին եղել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] Կայսերական օպերային թատրոնի մեներգիչներից մեկը:
'''Իոսիֆ Պետրովիչ Տոմաշևիչ''' - Լեհահայ օպերային երգիչ {{ԱԾ}}: 20-րդ դարի սկզբին եղել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] Կայսերական օպերային թատրոնի մեներգիչներից մեկը:



20:50, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Իոսիֆ Տոմաշևիչ
Դիմանկար
ԾննդավայրԱխալցխա

Իոսիֆ Պետրովիչ Տոմաշևիչ - Լեհահայ օպերային երգիչ , Ախալցխա: 20-րդ դարի սկզբին եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչներից մեկը:

Նշանավոր երգչուհի Լուսինե Զաքարյանի պապն է (մորական կողմից):

Կենսագրություն

Հավանաբար ծնվել է 1870-ական թվականներին, Ախալցխայում: Երաժշտական կրթությունը ստացել է Պետերբուրգի կոնսերվատորիայում: Իր ձայնը (բաս-պրոֆունդո) մշակել է նախ Պետերբուրգում, այնուհետև մեկնել է Իտալիա: Ելույթներ է ունեցել Թիֆլիսում (1905-1906), Մոսկվայի Մեծ թատրոնի (1908-1909) և Ս. Զիմինայի օպերային թատրոնում (1911-1914)[1]: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում, Փարիզի Théâtre du Châtelet-ում:

Անձնական մտերմություն է ունեցել ժամանակի նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինի հետ:

Տոմաշևիչը բարձրացող աստղ է՝ իր բացառիկ բաս-պրոֆունդո ձայնով:
- Ֆեոդոր Շալյապին

Մոսկվայից Ախալցխա վերադարձի ճանապարհին մի քանի տարի ապրել է Թիֆլիսում: Ֆինանսական դժվարությունների պատճառով հասուն տարիքում Հովսեփ Տոմաշևիչը կնոջ և դստեր հետ տեղափոխվել է Ախալցխա, որտեղ ստիպված է եղել աշխատանք որոնել: Ախալցխայի ռուսական դրամատիկական թատրոնում Տոմաշևիչը երգում էր և մասնավոր դասեր տալիս: Հետո կազմակերպեց մի քանի երգչախմբեր: Ստեղծեց կոմերիտական ակտիվիստների երգչախումբը:

Հայրենական մեծ պատերազմը և կնոջ մահը խաթարեցին մեծանուն երգչի հոգեկան հավասարակշռությունը: Այդ փառահեղ մարդը մոլոր քայլերով շրջում էր քաղաքի փողոցներով՝ մտաբերելով իր երբեմնի փառքը, հյուրախաղերն ու բեմական հաղթանակները:

Ընտանիքը

1860-ական թվականների սկզբներին լեհական ապստամբության ճնշումից հետո Ախալցխա աքսորվեցին մի քանի լեհ զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք: Աքսորականների թվում էր Իոսիֆ (Հովսեփ) Տոմաշևիչի հայրը՝ Պյոտր Տոմաշևիչը, ծագումով հայ մի զինվորական, որը, ըստ երևույթին, սերում էր լեհահայ այն ընտանիքներից, որոնք բռնի կրոնափոխվեցին 17-րդ դարի 40-ական թվականներին:

Կինը՝ Ելենա Պավլովնան, դաշնակահարուհի էր: Նա Ախալցխայի կինոթատրոնում նվագակցում էր համր կինոյի ցուցադրություններին: Հետաքրքիր է այն փաստը, որ Ելենա Պավլովնան նվագակցել է մեծանուն օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի՝ Ախալցխայում ունեցած համերգին:

Դուստրը՝ Վերոնիկա Տոմաշևսկայան, 1923 թ. գարնանն ամուսնացել է էրզրումցի Հաբեթ Զաքարյանի հետ: 1935 թ. նրանց համատեղ ամուսնությունից ծնվել է հայ նշանավոր սոպրանո Լուսինե (Սվետլանա) Զաքարյանը:

Աղբյուրներ

  • Կ. Դանիելյան, Լուսինե Զաքարյան, Երևան, 1981:
  • Լ. Գևորգյան, Խ. Պալյան, Լուսինե, Երևան, 1999:
  • Ս. Մանվելյան, Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 2015:

Լրացուցիչ նյութեր

Ծանոթագրություններ

  1. https://gufo.me/dict/biography_encyclopedia/%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%88%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87,_%D0%98%D0%BE%D1%81%D0%B8%D1%84_%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)