«Լիանոսյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 42. Տող 42.


[[Կատեգորիա:Հայ մտավորական ընտանիքներ]]
[[Կատեգորիա:Հայ մտավորական ընտանիքներ]]
[[Կատեգորիա:Ադրբեջանահայեր]]
[[Կատեգորիա:Ադրբեջանահայ հասարակություն]]

20:34, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Լիանոսյանները բարեկամների ու ընկերների հետ

Լիանոսյաններ, հայազգի գործարարների ու քաղաքական գործիչների նշանավոր տոհմ։

Լիանոսյանների տոհմը եղել է հայ բազմաթիվ ընտանիքներից մեկը, որ բռնի ուժով Շահ Աբբաս-ի կողմից Արևելյան Հայաստանից տեղափոխվել են Պարսկաստանի Սպահանի նահանգ[1]:

Ստեփան Մարտինի Լիանոսյան

1873 թվականին Ստեփան Լիանոսյանը ստացել է պարսկական իշխանությունների կողմից Կասպից ծովի հարավային ափում ձկնարդյունաբերությամբ զբաղվելու մենաշնորհ։ Իրենից հետո իր եղբայր Գևորգը ստանում է Կասպից ծովի ռուսական մասում ձկնարդյունաբերությամբ զբաղվելու թույլատվություն, ինչը ընտանիքին դարձնում է Կասպից խավիարի խոշորագույն արտահանողը ռուսական ու եվրոպական շուկա։

Գևորգ Ստեփանի Լիանոսյան

Ստեփանի մահից հետո ընտանեկան գործը սկսում է կառավարել իր որդին՝ Գևորգը, ով սակայն մի քանի տարուց մահանում է։

Գևորգ Մարտինի Լիանոսյան

Գևորգ Լիանոսյանը ստանում է թույլատվություն Կասպից ծովի ռուսական ափին ձկնարդյունաբերությամբ զբաղվելու։ Նա նաև դառնում է մի շարք նավթային հորերի սեփականատեր։ Իր կողմից հիմնած ռուսական նավթային ընկերությունը՝ «ՌուՆՕ"-ն, դառնում է Բաքվի նավթի խոշոր արտադրող։

Մարտին Գևորգի Լիանոսյան

Գևորգի մահից հետո խավիարային գործը սկսում է վարել իր ավագ որդի Մարտինը։ Խորհրդային Միության ստեղծումից հետո նա Պարսկաստանից վերադառնում է ԽՍՀՄ ու իշխանություններին փոխանցում Պարսկաստանում գործող իրենց ողջ արտադրությունը՝ մնալով ապրելու Մոսկայում։

Ստեփան Գևորգի Լիանոսյան

Ստեփան Լիանոսյան

Գևորգի մահից հետո նավթային գործը սկսում է վարել իր որդի Ստեփանը, ով դառնում է 20-րդ դարի Ռուսական կայսրության խոշորագույն նավթային մագնատը։ Նա նախ հիմնում է «Գ. Մ. Լիանոզով և որդիներ» ընկերությունը, իսկ այնուհետև մի շարք հայկական ու ևս մի քանի ընկերությունների արտադրության հիման վրա հիմնում է Ռուսական գլխավոր նավթային միությունը, որի խորհրդի անդամներ են դառնում այն ժամանակվա ռուսական խոշորագույն գործարարները, իսկ ինքը դառնում է ընկերության ղեկավարը։ Ընկերությունը դառնում է Բաքվի նավթի խոշորագույն արտադրողը, իսկ աշխարհում զբաղեցնում է նավթի արտադրությամբ երրորդ տեղը։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նա ղեկավարում է գեներալ Յուդենիչի Հյուսիս-արևմտյան կառավարությունը, իսկ բոլշևիկների վերջնական հաղթանակից հետո տեղափոխվում է Փարիզ։

Լիանոսյանների տոհմածառը


 
{{{Մարտին Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
{{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}}{{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}}{{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}}{{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
{{{Նիկոլայ Լիանոսյան}}}{{{Վլադիմիր Լիանոսյան}}}
 

Աղբյուրներ և գրականություն

Հղումներ