«Լաս Պարինաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 25. Տող 25.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}


[[Կատեգորիա:Արգենտինա]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկ]]
[[Կատեգորիա:Կատեգորիա ԲՊՀՄ II]]
[[Կատեգորիա:Կատեգորիա ԲՊՀՄ II]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Արգենտինայում]]
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Արգենտինայում]]

20:17, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Լաս Պարինաս
Las Parinas
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Արգենտինա
Կոորդինատներ26°30′00″ հվ. լ. 68°05′53″ ամ. ե.HGЯO
Քարտեզ

Լաս Պարինաս (իսպ.՝ Las Parinas), Արգենտինայի Կատամարկա պրովինցիայի արևմուտքում գտնվող երկրաբանական և գեոմորֆոլոգիական տարածաշրջան: Կազմված է հրաբխային եզակի կազմավորումներից: Հրաբխային բնապատկերն առավել ցայտուն կերպով դրսևորված է Campo del Piedra Pomez շրջանում: Այստեղ են գտնվում Passis (6882 մ) և Nevado Ojos del Salado (6864 մ) հրաբուխները, որոնք աշխարհի ամենաբարձր հրաբուխների շարքին են դասվում:

Ընդհանուր տեղեկություններ

Անտոֆագաստա հրաբուխը Լաս Պարինասում

Լաս Պարինասը միաժամանակ գնահատվում է որպես մարդու կողմից բնակեցված հնագույն տարածաջրջաններից մեկը: Հնագիտական պեղումները վկայում են, որ այստեղ առնվազն տասը հազար տարի առաջ փոքր խմբերով մարդիկ են ապրել, ապաստան գտել քարանձավներում, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ:

Ներկայումս տարածաշրջանը համարվում է անասնապահական կարևոր կենտրոն: Բնակչությունը գլխավորապես զբաղվում է ոչխարաբուծությամբ, արդյունաբերական նպատակներով բրդի, մսի ու կաթի արտադրությամբ: Այստեղ արտադրված բրդի գերակշիռ մասը օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ[1]։

Տարածաշրջանում բնակչության խտությունը ցածր է, որի պատճառներից մեկն էլ կլիմայական խիստ պայմաններն են: Տարեկան տեղումների քանակը հասնում է հազիվ 200 միլիմետրի: Չորության հետ մեկտեղ՝ կլիման բավականին սառն է; Դրան գումարվում են սովորական դարձած ուժեղ ու տևական քամիները, որոնց արագությունը հասնում է ժամում մինչև 70 կիլոմետրի: Դրությունը փոքր-ինչ մեղմացնում է մշտահոս ջրերի առկայությունը, որոնցով սնվում են տարածաշրջանի ոչ մեծ լճերը:

Լաս Պարինասը աչքի է ընկնում նաև իր եզակի էկոհամակարգով, որը հարմարվել է բնակլիմայական խիստ պայմաններին, և՛ ինքնատիպ է, և՛ չափազանց գեղեցիկ: Կենդանական աշխարհի՝ այստեղ հանդիպող տեսակներից հիշարժան են հատկապես անդյան և Ջեյմսի ֆլամինգոները, նանդուն,տուկո-տուկոն, անդյան կատուն:

Արգենտինայի կառավարությունը 2001 թվականին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաջարկոլով Լաս Պարինաս տարածաջրջանն ընդգրկել համաշխարհային ժառանգության ցանկի մեջ՝ հաշվի առնելով այստեղ առկա բնական և մշակութային ունիվերսալ և եզակի արժեքները:[1]

Ծանոթագրություններ

Աղբյուրներ