«Տիկնիկների կղզի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Կղզիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 17. Տող 17.
{{ծանտուփ}}
{{ծանտուփ}}


{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



19:55, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Կղզու տիկնիկներից մեկը

Տիկնիկների կղզի (իսպ.՝ Isla de las Muñecas), կղզի, որը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի շրջան Սոչիմիլկոյի ջրանցքներից մեկում: Կղզու ամբողջ տարածքում գտնվող ծառերի վրա կախված են հարյուրավոր կոտրված և այլանդակված տիկնիկներ, որոնք կոչված են հանգստացնել մի աղջկա ուրվականը, որն իբր թե խեղդվել է տեղական ջրերում: Կղզին գտնվում է քաղաքի կենտրոնից 23 կմ հեռավորության վրա՝ արգելոցի կողմից հայտարարված ջրաճահճային հողերի տարածքում[1]։ Այն զբոսաշրջային հայտնի տեսարժան վայր է և ունի «սարսափելի» վայրի համբավ[2]:

Լեգենդ

Կղզու տիկնիկները

1950-ական թվականների սկզբին կղզու միակ բնակիչը Խուլիան Սանտանա Բարերոն էր, որը զբաղվում էր բանջարեղենի ու ծաղիկների աճեցմամբ և ձկնորսությամբ։ Կրոնական սնահավատություններ քարոզելու համար Բարիո դե լա Ասունսիոնից արտաքսվելուց հետո նա ստիպված բնակություն էր հաստատել կղզում[3]:

Ըստ լեգենդի՝ 1950 կամ 1951 թվականին լճի մոտ՝ ջրանցքի ջրերում, խեղդվել է մի աղջիկ. Սանտանան իբրև լսել է նրա բղավոցները և շտապել օգնելու, բայց չի հասցրել դա անել և ջրի մեջ գտել է միայն տիկնիկ, որը ենթադրաբար պատկանել է աղջկան։ Ի հիշատակ ջրահեղձված աղջկա՝ նա այդ տիկնիկը կախել է ծառի ճյուղերի վրա[4]: Հետագայում նա, ըստ իր սեփական պատմությունների, գիշերներն սկսել է անընդհատ լսել աղաղակներ, հառաչանքներ և քայլեր[5]. կարծես խեղդված աղջկա ուրվականը լաց էր լինում և նրան խնդրում նոր տիկնիկներ տալ: Հաջորդ 50 տարվա ընթացքում Սանտանան տարբեր ճանապարհներով (ըստ նրա՝ հիմնականում ջրանցքի ջրերից) տիկնիկներ է հավաքել[6] և կախել կղզու ծառերի վրա, որպեսզի ուրվականին «խաղաղեցնի»[7], բայց շուտով, քանի որ ոգին իբր չի անհետացել, Սանտանան դիտավորյալ սկսել է կոտրել և այլանդակել դրանք՝ կարծելով, թե այդ կերպ կարող է զսպել ուրվականին[8]։ Ընդհանուր առմամբ՝ նա հավաքել է գրեթե 1000 տիկնիկ:

Սանտանան մահացել է 2001 թվականին, ընդ որում, կրկին լեգենդի համաձայն, այն վայրի մոտակայքում, որտեղ ժամանակին չի կարողացել փրկել խեղդված աղջկան[9]: Նրա մահվան պատճառները հստակ չեն որոշվել. ըստ մի վարկածի՝ նա խեղդվել է՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իսկ ըստ մյուս վարկածի՝ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը[5]:

Ներկայիս վիճակ

Կղզու տեսարանը լճից

Սանտանայի մահից հետո տիկնիկների կղզին լայն ուշադրության է արժանացել աշխարհի առաջատար ԶԼՄ-ների կողմից[10][11][12] և շուտով վերածվել է հայտնի զբոսաշրջային վայրի, թեև առաջին զբոսաշրջիկներն այնտեղ սկսել են այցելել դեռևս 1990-ական թվականների կեսերին՝ Սանտանայի կենդանության օրոք[13]: Այնտեղ կարելի է հասնել միայն նավակով[14]։ Օրական միջին հաշվով մի քանի վճարովի չվերթ է տեղի ունենում[15], սակայն որոշ տեղական նավագնացներ, ըստ աղբյուրներից մեկի, սնահավատության պատճառով սկզբունքորեն հրաժարվում են զբոսաշրջիկներ տեղափոխել այնտեղ[5]: Կղզում կա փոքր թանգարան, որտեղ կան թերթերի՝ այս վայրի և նրա նախկին բնակիչների մասին գրված հոդվածներից կտրածոներ: Ներկայումս կղզու միակ բնակիչը Անաստասիո Սանտանան է՝ հանգուցյալ Խուլիան Սանտանայի զարմիկը[16]:

Ծանոթագրություններ

  1. Die 10 gruseligsten Plätze der Welt: Eine Reise, die Ihnen das Fürchten lehren wird auf News.at
  2. «La "Isla de las Muñecas" causa terror en Xochimilco México». նոյեմբերի 15, 2011.
  3. Los canales de Xochimilco
  4. La Isla de las Munecas auf atlasobscura.com
  5. 5,0 5,1 5,2 «Isla de las Muñecas (Island of the Dolls) in Mexico - Island of the Dolls». www.isladelasmunecas.com.
  6. Fünf Sehenswürdigkeiten auf planet-wissen.de
  7. «Island of the Dolls: Creepy shrine to girl now a grim tourist trap». հունիսի 28, 2014.
  8. Jay Akbar (2015-08-05). «Enter Mexico's haunted 'Island of the Dolls' if you dare: Thousands of creepy toys hang from the trees to quell the tormented screams of a ghost of a little girl who drowned there» (անգլերեն). dailymail.co.uk. Վերցված է 2016-10-31-ին.
  9. Auf der Puppeninsel im Donaukurier
  10. Strutner, Suzy (օգոստոսի 14, 2014). «Isla De Las Munecas Is The Island Of Decapitated Dolls From Your Nightmares» – via Huff Post.
  11. «Island of the Dolls». Travel Channel.
  12. News, ABC. «Doll Island Is Both Haunting and Charming». ABC News. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  13. Urlaub mit Gänsehautgarantie – Mystische Reiseziele auf artikelmagazin.de
  14. red. (2014-09-10). «Meksyk – przerażająca Wyspa Lalek (Isla de las Muñecas)» (լեհերեն). podroze.onet.pl. Վերցված է 2016-10-31-ին.
  15. «Creepy Dolls».
  16. Sonja Peteranderl (2013-02-12). «Insel der Zombie-Puppen» (գերմաներեն). spiegel.de. Վերցված է 2016-10-31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկնիկների կղզի» հոդվածին։