«Նիլ ՄակԴոնաֆ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 44. Տող 44.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==


{{DEFAULTSORT:ՄակԴոնաֆ, Նիլ}}
{{DEFAULTSORT:ՄակԴոնաֆ, Նիլ}}
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]]

19:27, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Նիլ ՄակԴոնաֆ
անգլ.՝ Neal McDonough
Ծնվել էփետրվարի 13, 1966(1966-02-13)[1] (58 տարեկան)
ԾննդավայրDorchester, Բոստոն, ԱՄՆ
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան և Barnstable High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, բնավորության դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող

Նիլ ՄակԴոնաֆ (անգլ.՝ Neal McDonough, փետրվարի 13, 1966(1966-02-13)[1], Dorchester, Բոստոն, ԱՄՆ) — ամերիկացի դերասան։

Կենսագրություն

Նիլ ՄակԴոնաֆը ծնվել է Դորչեստեր քաղաքում, իռլանդական արտագաղթածներ Քեթրինի և Ֆրենկի ընտանիքում։ Սովորել է Բարնստեյբլ քաղաքի դպրոցում։ Այնտեղ նա սկսել է խաղալ բեմում և առաջին իսկ անգամից արժանացել է բուռն ծափահարություների։ Ոգևորված նման հաջողությամբ Նիլ ՄակԴոնաֆը Սիրաքյուսի համալսարանը ավարտելուց անմիջապես հետո (1988 թվական) ուղևորվեց Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստի ակադեմիա՝ դերասանական արվեստ սովորելու համար։ Ուսումը ավարտելուց հետո նա արդեն աշխատում էր պրոֆեսիոնալ թատրոնի հետ։ 1991 թվականին նույնիսկ ստացել է Dramalogue Award մրցանակը՝ «Away Alone» ֊ ում կատարած լավագույն դերասանական դերի համար։

Նիլի համար առաջին ամենակարևոր դերերը համարվում են «Հրեշտակները դաշտի եզրին» (1994) և «Աստղային ճանապարհ: Առաջին շփում» (1996) ֆիլմերի դերերը։ Դրանից առաջ նա հիմնականում նկարահանվում էր հեռուստատեսության մեջ, սակայն այնտեղ էլ ուներ հաջողված աշխատանքներ օրինակ՝ «Քվանտային թռիչք» և «Ռազմա-իրավաբանական ծառայություն» սերիալը։ 2000- ական թվականներին ՄակԴոնաֆի կարիերան սկսեց բարձրանալ վեր։ Նրա հաշվի վրա սկսեցին ավելանալ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Հատուկ կարծիք», «Մեր հայրերի դրոշները», «88 րոպե», «Դավաճանը», «Փողոցների մարտիկ»։ Ամենահաջողված ֆիլմերից մեկը եղել է սուպերհերոս Կապիտան Ամերիկայի մասին կոմիքսի էկրանավորումը «Առաջին վրիժառուն» ֆիլմում, որտեղ Նիլը խաղում է Դում-Դում Դուգանայի դերը։

Նիլ ՄակԴոնաֆը և իր կին Ռուվե Ռոբերտսոնը ունեն 5 երեխա՝ տղաներ՝ Մորգան Պատրիկ (ծնվել է 2005 թվականին) և Ջեյմս Հեմիլթոն (ծնվել է 2014 թվականին), աղջիկներ՝ Քեթրին Մեգգի (ծնվել է 2007 թվականին), Լոնդոն Ջեյն (ծնվել է 2010 թվականին) և Կլովեր Էլիզաբեթ (ծնվել է 2011 թվականին)[2][3][4]։

Ֆիլմագրություն

Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
1996 Աստղային ճանապարհ: Առաջին շփում Star Trek: First Contact լեյտենանտ Հոուկ
2002 Հատուկ կարծիք Minority Report Ֆլետչեր
2003 Ժամանակի թակարդում Timeline Ֆրենկ Գորդոն
2006 Փրկարար The Guardian Ջեկ Սքիներ
2006 Մեր հայրերի դրոշները Flags of Our Fathers կապիտան Սեվերաս
2007 88 րոպե 88 Minutes Ջոն Ֆորսթեր
2008 Դավաճանը Traitor Մաքս Արչեր
2011 Օրենքը եւ կարգը. Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent մոնսինյոր Մակտիլ
2012 Արդարադատություն Правосудие Ռոբերտ Կուորլզ
2014 Առաջին վրիժառուն Captain America: The First Avenger Դում֊Դում Դուգանա[5]
2015 Նետ Arrow Դեմիեն Դարկ
2015 Ֆլեշ The Flash Դեմիեն Դարկ
2016 Վաղվա լեգենդները Legends of Tomorrow Դեմիեն Դարկ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. http://www.tvguide.com/news/desperate-housewives-neal-1014256/
  3. http://celebritybabies.people.com/2011/08/16/neal-mcdonough-welcomes-daughter-clover-elizabeth/
  4. http://celebritybabies.people.com/2014/04/04/neal-mcdonough-welcomes-son-james-hamilton/
  5. https://ru.wikipedia.org/wiki/Макдонаф,_Нил