«Ընթերցողը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: hr:Žena kojoj sam čitao (2008.)
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: simple:The Reader
Տող 98. Տող 98.
[[pt:O Leitor]]
[[pt:O Leitor]]
[[ru:Чтец (фильм)]]
[[ru:Чтец (фильм)]]
[[simple:The Reader]]
[[sr:Читач (филм)]]
[[sr:Читач (филм)]]
[[sv:The Reader]]
[[sv:The Reader]]

07:24, 25 Ապրիլի 2012-ի տարբերակ

Ընթերցողը
անգլ.՝ The Reader
Պատկեր:Reader ver2.jpg
Երբ մի կին, ով գիտի ամեն ինչ, հանդիպում է տղայի, ով չգիտի ոչինչ … կլինի անխուսափելին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գերմանիա Գերմանիա
Ժանրդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
ՀիմքԸնթերցողը[1]
Թվական2008
Լեզուանգլերեն և հունարեն
ՌեժիսորՍթիվեն Դոլդրի
ՊրոդյուսերՍիդնի Պոլակ
Էնտոնի Մինգելլա
Սցենարի հեղինակԴեյվիդ Հեյր
Բերնարդ Շլինկ նովել
ԴերակատարներՔեյթ Ուինսլեթ
Դավիդ Կրոսս
Ռալֆ Ֆայնս
ՕպերատորՌոժեր Դեկինս
ԵրաժշտությունՆիկո Մուլի
ՄոնտաժՔլեր Սիմփսոն
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրԲեռլին, Գերմանիա և Քյոլն
ԿինոընկերությունThe Weinstein Company
Տևողություն124 րոպե

Ընթերցողը (անգլ.՝ The Reader) — 2008 թ. նկարահանված դրամա, որը հիմնված է գերմանական համանուն նովելի վրա: Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Դոլդրին է: Գլխավոր դերում անգլիացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթն է, ով այդ դերի համար արժանացել է «Օսկարի»:

Սյուժե

Արևմտագերմանական փոքրիկ Նոյշտադ քաղաքի փողոցներից մեկում, 15-ամյա Միխաել Բերգը հիվանդանում է, և միակ մարդը, ով օգնում է նրան ու հասցնում է մինչև տուն` 36-ամյա Հաննա Շմիցն է: Բուժվելուց անմիջապես հետո տղան գնում է կնոջ մոտ շնորհակալություն հայտնելու: Երբ տղան ևս մեկ անգամ է գալիս կնոջ մոտ, նա առաջարկում է Միխաելին լողանալ, որից հետո նրանք սիրով են զբաղվում: Միխաելը սկսում է ամեն օր գալ կնոջ մոտ: Հաննան նրանից խնդրում է գրքեր կարդալ իր համար` հրաժարվելով կարդալ ինքնուրույն: Մի քանի ամիս անց, երբ Միխաելը գալիս է նրա բնակարան, այն դատարկ է լինում: Անցնում է ութ տարի, Միխաելը սովորում է իրավաբանական դպրոցում և իր խմբի հետ ներկա է լինում մի դատավարության: Նա զարմանում է, երբ մեղադրյալների մեջ տեսնում է Հաննային: Նրան մեղադրում են ֆաշիստական ճամբարում աշխատելու ժամանակ հրեա կանանց սպանության մեջ` պնդելով, որ նա է գրել այդ հրանամը: Երբ նա հերքում է, դատավորը պահանջում է, որ Հաննան որևիցե բան գրի թղթի վրա` ձեռագրերը համեմատելու համար: Հաննան հրաժարվում է և ընդունում է իր մեղքը: Միխաելը հասկանում է, որ Հաննան անգրագետ է և չի կարող գրել: Հաննային դատապարտում են ցմահ ազատազրկման: Միխաելը ձայնագրում է այն գրքերը, որ ընթերցել էր Հաննայի համար և ուղղարկում է նրան: Այդպես նա սովորում է կարդալ: Երբ Հաննային 28 տարի անց որոշում են ազատել, Միխաելը նրա միակ բարեկամն էր: Նրանք հանդիպում են, և Միխաելը խոստանում մի շաբաթ անց գալ նրա հետևից, սակայն Հաննան ազատվելուց մի օր առաջ ինքնասպան է լինում:

Դերակատարներ

Դերասան Դեր
Քեյթ Ուինսլեթ Հաննա Շմից
Դավիդ Կրոս երիտասարդ Միխաել Բերգ
Ռալֆ Ֆայնս մեծահասակ Միխաել Բերգ
Ալեքսանդրա Մարիա Լարա Իլանա Մազեր
Բրունո Գանս պրոֆեսոր Ռոլլ
Կարոլին Հերֆուրթ Մարթա

Մրցանակներ

Օսկար (2008)

  • Լավագույն կնոջ դեր — Քեյթ Ուինսլեթ
  • Լավագույն ֆիլմ (նոմինացիա)
  • Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
  • Լավագույն օպերատորական աշխատանք (նոմինացիա)
  • Լավագույն ադապտացված սցենար (նոմինացիա)

BAFTA (2008)

  • Լավագույն կնոջ դեր — Քեյթ Ուինսլեթ
  • Լավագույն ֆիլմ (նոմինացիա)
  • Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
  • Լավագույն օպերատորական աշխատանք (նոմինացիա)
  • Լավագույն ադապտացված սցենար (նոմինացիա)

Ոսկե Գլոբուս (2008)

  • Լավագույն կնոջ դեր — Քեյթ Ուինսլեթ
  • Լավագույն դրամա (նոմինացիա)
  • Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
  • Լավագույն սցենար (նոմինացիա)

Արտաքին հղումներ

  1. https://www.berlinale.de/de/2009/programm/20090095.html (գերմ.) / Hrsg.: Internationale Filmfestspiele Berlin