«Ռեբեկա (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''Ռեբեկա''', վեպ, որը գրվել է անգլիացի գրող [[Դաֆնա Դյումորիե]]ի կողմից և հրապարակվել 1938 թվականին: Այս վեպը անմիջապես բերեց հայտնիություն գրողին և համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը: Վեպի մեծ մասը գրվել է [[Ալեքսանդրիա]]յում, որտեղ Դյումորիեն գտնվում էր իր ամուսնու հետ <ref>{{cite book | title=Afterword by Sally Beauman to «Rebecca» | last= | first= | authorlink= | publisher=Virago Press | location= | edition=2003 ed. | date=30 January 2003 | isbn=1-84408-038-2 }}</ref>:
'''Ռեբեկա''', վեպ, որը գրվել է անգլիացի գրող [[Դաֆնա Դյումորիե]]ի կողմից և հրապարակվել 1938 թվականին: Այս վեպը անմիջապես բերեց հայտնիություն գրողին և համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը: Վեպի մեծ մասը գրվել է [[Ալեքսանդրիա]]յում, որտեղ Դյումորիեն գտնվում էր իր ամուսնու հետ <ref>{{cite book | title=Afterword by Sally Beauman to «Rebecca» | last= | first= | authorlink= | publisher=Virago Press | location= | edition=2003 ed. | date=հունվարի 30, 2003 | isbn=1-84408-038-2 }}</ref>:


2000 թվականին վեպը արժանացել է Էնթոնի մրցանակի<ref>Премия Энтони (по имени Энтони Бушера) присуждается Американской ассоциация детективных писателей с 1986 года</ref> և ճանաչվել հարյուրամյակի լավագույն վեպ<ref>{{cite web|author=|datepublished=|url=http://www.fictiondb.com/author/daphne-du-maurier~book-awards~2163.htm|title=Award-Winning Books by Daphne Du Maurier|lang=en|publisher=Fiction Data Base|accessdate=2009-12-02|archiveurl=https://www.webcitation.org/6502HKFVV?url=http://www.fictiondb.com/author/daphne-du-maurier~book-awards~2163.htm#|archivedate=2012-01-27|deadlink=no}}</ref>:
2000 թվականին վեպը արժանացել է Էնթոնի մրցանակի<ref>Премия Энтони (по имени Энтони Бушера) присуждается Американской ассоциация детективных писателей с 1986 года</ref> և ճանաչվել հարյուրամյակի լավագույն վեպ<ref>{{cite web|author=|datepublished=|url=http://www.fictiondb.com/author/daphne-du-maurier~book-awards~2163.htm|title=Award-Winning Books by Daphne Du Maurier|lang=en|publisher=Fiction Data Base|accessdate=2009-12-02|archiveurl=https://www.webcitation.org/6502HKFVV?url=http://www.fictiondb.com/author/daphne-du-maurier~book-awards~2163.htm#|archivedate=2012-01-27|deadlink=no}}</ref>:


== Սյուժե ==
== Սյուժե ==
Անանուն գլխավոր հերոսուհին իր ծնողների մահից հետո որպես ուղեկցուհի աշխատանքի է անցնում հարուստ և գռեհիկ ամերիկուհի տիկին Վան Հոպպերի մոտ: Նրան ուղեկցելով՝ հերոսուհին հայտնվում է [[Լազուր ափ|Լազուր ափում]]. [[Մոնտե Կառլո|Մոնտե Կառլոյում]] պատահաբար հանդիպում է Մենդերլի գեղեցիկ կալվածքի տիրոջ՝ Մաքսիմիլիան դը Վինթեր ([[Անգլերեն|անգլ.]]՝ Maximilian de Winter) անունով բրիտանացի արիստոկրատի հետ: Սկզբում նոր ծանոթը թվում էր նրան մռայլ ու ինքնամփոփ. մեկ տարի առաջ ողբերգական պատահարից հետո նա կորցրել էր իր կնոջը՝ Ռեբեկային, ով մահացել է նավով զբոսնելու ժամանակ: Սակայն, Դե Վինթերի հետ Մոնտե Կառլոյի մոտակայքում հանդիպումների և զբոսանքների ընթացքում աղջիկը հասկանում է, որ իրեն հաճելի է նրա ընկերակցությունը: Հերոսների միջև առաջանում է համակրանք, և անդադար խնամքից հետո Մաքսիմիլիանն առաջարկություն է անում: Աղջիկը համաձայնում է ամուսնանալ նրա հետ`չնայելով տիկին Վան Հոպպերի հավաստիացումներին, որ նա ընդհանրապես չի սիրում իրեն, այլ պարզապես մենակությունից փրկություն է փնտրում իր հսկա առանձնատանը:
Անանուն գլխավոր հերոսուհին իր ծնողների մահից հետո որպես ուղեկցուհի աշխատանքի է անցնում հարուստ և գռեհիկ ամերիկուհի տիկին Վան Հոպպերի մոտ: Նրան ուղեկցելով՝ հերոսուհին հայտնվում է [[Լազուր ափ]]ում. [[Մոնտե Կառլո]]յում պատահաբար հանդիպում է Մենդերլի գեղեցիկ կալվածքի տիրոջ՝ Մաքսիմիլիան դը Վինթեր ([[Անգլերեն|անգլ.]]՝ Maximilian de Winter) անունով բրիտանացի արիստոկրատի հետ: Սկզբում նոր ծանոթը թվում էր նրան մռայլ ու ինքնամփոփ. մեկ տարի առաջ ողբերգական պատահարից հետո նա կորցրել էր իր կնոջը՝ Ռեբեկային, ով մահացել է նավով զբոսնելու ժամանակ: Սակայն, Դե Վինթերի հետ Մոնտե Կառլոյի մոտակայքում հանդիպումների և զբոսանքների ընթացքում աղջիկը հասկանում է, որ իրեն հաճելի է նրա ընկերակցությունը: Հերոսների միջև առաջանում է համակրանք, և անդադար խնամքից հետո Մաքսիմիլիանն առաջարկություն է անում: Աղջիկը համաձայնում է ամուսնանալ նրա հետ`չնայելով տիկին Վան Հոպպերի հավաստիացումներին, որ նա ընդհանրապես չի սիրում իրեն, այլ պարզապես մենակությունից փրկություն է փնտրում իր հսկա առանձնատանը:


Հարսանիքից հետո նորապսակները գալիս են Մենդեռլի, որտեղ մանկամարդ տիկին դե Վինթերը անմիջապես հանդիպում է տնային տնտեսուհու՝ տիկին Դենվերսի արհամարհական ու թշնամական վերաբերմունքին: Նաև ինքը անվստահ ու անհարմար է իրեն զգում ծառաների ներկայությամբ, ովքեր շարունակում են իրականացնել մահացածի պատվերները` հետևելով տան մեջ մտցված սովորույթներին ու ծեսերին` կերակուրը պատրաստել ըստ Ռեբեկայի ճաշակի, դասավորել ծաղիկներն այնպես, ինչին Ռեբեկան էր սովոր, վառել բուխարիները այն սենյակներում, որտեղ նա էր գտնվել:
Հարսանիքից հետո նորապսակները գալիս են Մենդեռլի, որտեղ մանկամարդ տիկին դե Վինթերը անմիջապես հանդիպում է տնային տնտեսուհու՝ տիկին Դենվերսի արհամարհական ու թշնամական վերաբերմունքին: Նաև ինքը անվստահ ու անհարմար է իրեն զգում ծառաների ներկայությամբ, ովքեր շարունակում են իրականացնել մահացածի պատվերները` հետևելով տան մեջ մտցված սովորույթներին ու ծեսերին` կերակուրը պատրաստել ըստ Ռեբեկայի ճաշակի, դասավորել ծաղիկներն այնպես, ինչին Ռեբեկան էր սովոր, վառել բուխարիները այն սենյակներում, որտեղ նա էր գտնվել:

02:57, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ռեբեկա
անգլ.՝ Rebecca
ՀեղինակԴաֆնա Դյումորիե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական վեպ, romantic suspense fiction?, սիրավեպ և գոթական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Mrs. Danvers?, Maxim de Winter? և Jasper?
Նկարագրում էՄոնակո և Միացյալ Թագավորություն
ՀաջորդRebecca's Tale?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչVictor Gollancz?
Հրատարակման տարեթիվ1938
 Rebecca (novel) Վիքիպահեստում

Ռեբեկա, վեպ, որը գրվել է անգլիացի գրող Դաֆնա Դյումորիեի կողմից և հրապարակվել 1938 թվականին: Այս վեպը անմիջապես բերեց հայտնիություն գրողին և համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը: Վեպի մեծ մասը գրվել է Ալեքսանդրիայում, որտեղ Դյումորիեն գտնվում էր իր ամուսնու հետ [1]:

2000 թվականին վեպը արժանացել է Էնթոնի մրցանակի[2] և ճանաչվել հարյուրամյակի լավագույն վեպ[3]:

Սյուժե

Անանուն գլխավոր հերոսուհին իր ծնողների մահից հետո որպես ուղեկցուհի աշխատանքի է անցնում հարուստ և գռեհիկ ամերիկուհի տիկին Վան Հոպպերի մոտ: Նրան ուղեկցելով՝ հերոսուհին հայտնվում է Լազուր ափում. Մոնտե Կառլոյում պատահաբար հանդիպում է Մենդերլի գեղեցիկ կալվածքի տիրոջ՝ Մաքսիմիլիան դը Վինթեր (անգլ.՝ Maximilian de Winter) անունով բրիտանացի արիստոկրատի հետ: Սկզբում նոր ծանոթը թվում էր նրան մռայլ ու ինքնամփոփ. մեկ տարի առաջ ողբերգական պատահարից հետո նա կորցրել էր իր կնոջը՝ Ռեբեկային, ով մահացել է նավով զբոսնելու ժամանակ: Սակայն, Դե Վինթերի հետ Մոնտե Կառլոյի մոտակայքում հանդիպումների և զբոսանքների ընթացքում աղջիկը հասկանում է, որ իրեն հաճելի է նրա ընկերակցությունը: Հերոսների միջև առաջանում է համակրանք, և անդադար խնամքից հետո Մաքսիմիլիանն առաջարկություն է անում: Աղջիկը համաձայնում է ամուսնանալ նրա հետ`չնայելով տիկին Վան Հոպպերի հավաստիացումներին, որ նա ընդհանրապես չի սիրում իրեն, այլ պարզապես մենակությունից փրկություն է փնտրում իր հսկա առանձնատանը:

Հարսանիքից հետո նորապսակները գալիս են Մենդեռլի, որտեղ մանկամարդ տիկին դե Վինթերը անմիջապես հանդիպում է տնային տնտեսուհու՝ տիկին Դենվերսի արհամարհական ու թշնամական վերաբերմունքին: Նաև ինքը անվստահ ու անհարմար է իրեն զգում ծառաների ներկայությամբ, ովքեր շարունակում են իրականացնել մահացածի պատվերները` հետևելով տան մեջ մտցված սովորույթներին ու ծեսերին` կերակուրը պատրաստել ըստ Ռեբեկայի ճաշակի, դասավորել ծաղիկներն այնպես, ինչին Ռեբեկան էր սովոր, վառել բուխարիները այն սենյակներում, որտեղ նա էր գտնվել:

Հերոսուհին տառապում էր անվստահությունից իր մեջ և ենթադրում էր, որ Ռեբեկայի կերպարը դժվար կլինի ջնջել նաև ամուսնու հիշողությունից:

Ըստ լուրերի` Ռեբեկան ոչ միայն տարբերվում էր իր բացառիկ գեղեցկությամբ, նա նաև հրաշալի տանտիրուհի էր, կարողանում էր մնալ հասարակության մեջ, քայլում էր զբոսանավի առագաստի տակով և կազմակերպում էր շքեղ ընդունելություններ Մենդեռլիում, նա էր գլխավորում ամբողջ տունը: Հերոսուհին ինքն է տանջվում իր անհարմարությունից, ամաչկոտությունից, մարդկանց հետ ծանոթանալու անունակությունից և վախենում է ծառաներից:

Մենդեռլիում ամեն ինչ հիշեցնում է մահացած Ռեբեկային. ամենուրեք գտնվում են նրա իրերը, տան արևմտյան թևում անձեռնմխելիորեն պահպանվում է նրա սենյակը: Աստիճանաբար նորապսակը սկսում է մտածել, որ չի կարող մրցակցել Մաքսիմի մահացած կնոջ հետ, որ նա առաջվա պես սիրում է նախկին կնոջը, և ցավում է հապշտապ հարսանիքի համար: Նրանց հարաբերությունների ճեղքը հանդիսանում է հանդերձանքի միջադեպը երեկույթի ժամանակ, որն առաջին անգամ էր կազմակերպվել Մենդեռլիում Ռեբեկայի մահվանից հետո: Ըստ տիկին Դենվերսի խորհրդի՝ գլխավոր հերոսուհին տոնակատարության համար զգեստ է պատվիրում, որը պատկերված էր դե Վինթեր տոհմի ներկայացուցիչներից մեկին ներկայացնող նկարում, որ կախված էր տան միջանցքում: Ավելի ուշ պարզվում է, որ նույնպիսի զգեստ էլ Ռեբեկան է կրել իր վերջին երեկույթին: Հերոսուհին հասկանում է, որ հենց տիկին Դենվերսն է չար կատակ արել իր հետ` ցանկանալով վրեժ լուծել նորապսակներից նրա համար, որ Մաքսիմն արգելել էր առանձնատուն ընդունել Ռեբեկայի զարմիկին` Ջեք Ֆավելին: Երեկույթի հաջորդ օրը տիկին Դենվերսի և հերոսուհու մեջ տեսարան է լինում, ինչի ընթացքում տնային տնտեսուհին պատմում է Ռեբեկայի կյանքում իր կերպարի մասին. նա դեռ մանուկ հասակից գիտեր Ռեբեկային և ուղեկցել է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Տիկին Դենվերսը համոզում է հերոսուհուն նրանում, որ նա անարգ է` համեմատած իր նախորդի հետ, իսկ դե Վինթերը երբեք երջանիկ չի լինի նրա հետ: Նա գրեթե դրդում է աղջկան ինքնասպանության` կրկնելով, որ առանց նրա ներկայության` ամեն ինչ ավելի լավ կլիներ: Խեղճին փրկում է մառախլապատ երկնքում պայթող հրթիռը, որը աղետի ազդանշան էր ծանծաղուտի մեջ գտնվող շոգենավից: Այն սթափեցնում է երկուսին էլ:

Շոգենավը, որի վրայից ուղարկվել էր հրթիռը, նստել էր Մենդեռլիի մոտակայքում գտնվող ծանծաղուտի վրա: Վնասը գնահատելու համար ծովածոցի հատակ են իջեցնում ջրասույզի, ով ավելի սարսափելի իր է գտնում: Այդ իրը զբոսանավ էր, որի նավախցիկում մարդու կմախք կար: Բոլոր փաստերը խոսում էին այն մասին, որ դա Ռեբեկայի աճյունն էր, սակայն Մաքսիմը արդեն ճանաչել է իր կնոջ մարմինը, որը ափ էին նետել պատահած ողբերգությունից ոչ շատ ուշ: Նոր կմախքի մասին նորություններն անհանգստացնում են Մենդեռլին և ամբողջ վարչաշրջանը: Դե Վինթերը որոշում է պատմել կնոջը ամբողջ ճշմարտությունը իր և նախորդ կնոջ հարաբերությունների մասին: Ըստ նրա` նա երբեք չի սիրել Ռեբեկային, իսկ Ռեբեկան չի սիրել ոչ մեկին: Նրա փայլուն արտաքինի և հրաշալի բարքերի տակ թաքնված էր իսկական հրեշ` դաժան, անմարդկային և ամուր կին: Մաքսիմը պնդում էր, որ սադրանքների միջոցով Ռեբեկան ստիպել է նրան սպանել իրեն: Զբոսանավը ինքնուրույն չի սուզվել. հանդիպելով խութերին` նրան ծով է տարել և խեղդել դիակի հետ հենց ինքը, իսկ ինքը փրկվեց, ցամաք հասավ նավակի միջոցով: Իմանալով սարսափելի իրականությունը` գլխավոր հերոսուհին չի հեռանում իր մարդասպան ամուսնուց, այլ ընդհակառակը, իմանալով այն մասին, որ նա երբեք չի սիրել Ռեբեկկային, սակայն սիրում է իրեն, ավելի է մտերմանում նրա հետ:

Սկսվում է հետաքննություն: Զբոսանավը կմախքի հետ բարձրացնում են ծովածոցի հատակից: Ակնհայտ է դառնում, որ սպանություն է տեղի ունեցել, սակայն Մաքսիմի դեմ չկան ապացույցներ: Հանցագործությունը տեղի է ունեցել գիշերով, ականատեսներ հնարավոր չէ գտնել, ինչի արդյունքում դատարանը և երդվյալ ատենակալները կկայացնեն դատավճիռ: Ռեբեկան իրակացրել է ինքնասպանություն` վնասելով զբոսանավի երեսապատումը և բացելով փականը: Սակայն այս դատավճիռը չի գոհացնում Ռեբեկայի զարմիկին` հենց այն Ֆավելին, ում հետ Մենդեռլիի սեփականատերը գտնվում էր թշնամական հարաբերությունների մեջ: Տեղ հասնելով` նա ասում է, թե եղել է Ռեբեկայի սիրեկանը, և մեղադրում է դե Վինթերին նրա սպանության մեջ: Որպես ապացույց նա ներկայացնում է գրություն, որը ստացել էր Ռեբեկայից նրա մահվան օրը: Տեղեկությունը, որը պարունակում էր գրությունը, ըստ Ֆավելի վկայում է այն մասին, որ կինը չի ունեցել ոչ մի մոտիվ ինքնասպանության համար:

Ռեբեկայի սենյակում հաջողվում է գտնել վերջինիս օրագիրը, որտեղ նա գրանցել է բոլոր չնախատեսված հանդիպումները: Այդ օրը, երբ տեղի է ունեցել ողբերգութունը, նա հանդիպել է ոմն բժիշկ Բեյքերի հետ: Գտնելով բժշկին Մաքսիմը, նրա կինը, Ֆավելլը և ոստիկանության դատավորը Արթուր Ջուլիան գնում են քաղաք, որտեղ այդ պահին բնակվում էր Բեյքերը, որոշ ժամանակ առաջ տեղափոխված Լոնդոնից: Հանդիպման ժամանակ բժիշկը հիշում է, որ այդ օրը նրա մոտ է եկել կին, իրեն անվանելով տիկին Դենվերս(Ռեբեկկա գերադասեց չասել իր իսկական ազգանունը). արտաքինի նկարագրությունը համընկնում էր բժշկի տված նկարագրության հետ: Ի լրումն նա հիշեցնում է, որ կնոջ մոտ անբուժելի փուլի քաղցկեղ կար:

Վեպը ավարտվում է նրանով, որ Վինթերները վերադառնում են Մենդեռլի: Աղջիկը սկսում է մտածել, որ նրանց անհրաժեշտ է մոռանալ անցյալը, սկսել կյանքը նոր էջից` թողնելով այս սարսափելի պատմությունը հեռավոր անցյալում: Ճանապարհին կանգնելով Լոնդոնյան ռեստորաններից մեկում` Մաքսիմը զանգում է Ֆրենկին` իր ընկերոջը և կառավարչին: Նա պատմում է, որ զանգից որոշ ժամանակ առաջ տանից անհետացել է տնային տնտեսուհին: Այս լուրից հետո ամուսինը անհանգստանում է, սակայն նրա կինը ուրախ էր` կարծելով, որ նրա գնալու հետ կանցնեն նաև Ռեբեկայի հետ կապված հիշողությունները: Մոտենալով կալվածքին` հերոսները հորիզոնում տեսնում են կարմիր գույն, չնայած մայրամուտի համար դեռ շուտ էր: Աստիճանաբար լույսը լցնում է ամբողջ երկինքը: Ամուսինները կանգնում են, դուրս են գալիս մեքենայից և կանգնելով բլրի գագաթին` նայում են ներքև: Պարզվում է` դա մայրամուտ չէ: Դա այրվող Մենդեռլին էր:

Ամբողջ վեպի ընթացքում գլխավոր հերոսուհու անունը ոչ մի անգամ չի հնչեցվում և մնում է անհայտ:

Գրագողության մեղադրանքներ

Շուտով «Ռեբեկա» վեպի հրատարակությունից հետո Բրազիլիայում քննադատ Ալվարո Լինսը և շատ ընթերցողներ մեծ նմանություն գտան Դաֆնա Դյումորիեի և բրազիլացի գրող Կարոլինա Նաբուկոյի գրքի հետ: Նաբուկոյի «Ժառանգորդուհի» վեպի հիմքում ընկած էր նման սյուժե` ներկայացնելով երիտասարդ կնոջ, ով ամուսնանում է այրի տղամարդու հետ, նաև նախորդ կնոջ տարօրինակ ներկայությունը, որն ավելի շուտ օգտագործվել է «Ջեյն Էյր» վեպում: Նինա Աուերբախը իր «Դաֆնա Դյումորիե. կախարդված ժառանգուհի» գրքում հաստատում է, որ Դյու Մորիեն կարող էր կարդալ բրազիլական գիրքը, երբ առաջին բնագիրը ուղարկվել էր Անգլիա հրատարակության համար: Դաֆնա Դյումորիեն ժխտեց գրագողութան և բրազիլացի գրողի աշխատանքի պատճենման բոլոր մեղադրանքները: Նույն կերպ վարվել է նաև հրատարակիչը` հայտնելով, որ «Ռեբեկայի» սյուժեն բավականին սովորական է[4]:

Մշակումներ

Վեպը մի քանի անգամ նկարահանվել է, հատկապես հայտնի է Ալֆրեդ Հիչքոքի` 1940 թվականի «Ռեբեկա» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Լոուրենս Օլիվիեն և Ջոան Ֆոնտեյնը: Հոլիվուդյան Հեյսի օրենսգիրքը պահանջում էր, որ ֆիլմերում մարդասպանը իր կատարած հանցքանքների համար անպատիժ չմնա, այդ պատճառով Ռեբեկայի մահը Հիչքոքի ֆիլմում նկարագրվում է որպես դժբախտ պատահար:

2012 թվականի սկզբին DremWorks ընկերությունը հայտարարեց, որ պատրաստում է վեպի նոր նկարահանումները: Սցենարը գրելու է Սթիվեն Նայթը[5]:

«Ռեբեկայի» մոտիվներով հեռուստասերիալներ նկարահանել են Բի-Բի-Սի-ն, Քարլթոն հեռուսաընկերությունը (Carlton Television) և 1997 թվականին PBS ընկերությունը, որի գլխավոր դերում նկարահանվել է Էմիլիա Ֆոքսը: Միքայել Կունցեն և Սիլվեստեր Լևան ստեղծել են «Ռեբեկա» մյուզիքլը, որը ներկայացվել է 2006 թվականին Վիեննայում և երեք տարի անց Մոսկվայում:

Վեպի շարունակություն

«Լեդին Կիլմարտից» հոդվածի հեղինակ Քրիս Սիմոնսը, հենվելով 1977 թվականի հարցազրույցի վրա, ապացուցում է, որ մի անգամ Դաֆնա Դյումորիեին դիմել է ոմն ամերիկացի գրող՝ նրա «Ֆրանսիական ծովախորշ» վեպի շարունակությունը գրելու թույլտվության խնդրանքով: Դյու Մորիեն անհապաղ հեռագրում է մերժում պարունակող պատասխանը: Նա կտրականապես դեմ էր ուրիշ գրողների, հատկապես, դեռ ապրողների ստեղծագործությունների սիկվելների ստեղծմանը: Այնուամենայնիվ, Դաֆնայի կողմից նման կտրական վերաբերմունքը չխանգարեց նրա ժառանգներին՝ թույլտվություն տալու ամերիկացի գրող Սալի Բաումանին «Ռեբեկա» վեպի սիկվելի ստեղծման համար: Գիրքը լույս տեսավ 2001 թվականին՝ «Ռեբեկայի պատմությունը» վերնագրով(անգլ.՝ Rebecca's Tale)[6]: Մինչ այս գիրքը հրատարակչության կողմից 1993 թվականին հրատարակվել էր անգլիացի գրող Սյուզեն Հիլլի[7] «Տիկին Դե Վինթեր: Դաֆնա Դյումորիեի «Ռեբեկա» վեպի շարունակությունը» վեպը:

Ծանոթագրություններ

  1. Afterword by Sally Beauman to «Rebecca» (2003 ed. ed.). Virago Press. հունվարի 30, 2003. ISBN 1-84408-038-2. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  2. Премия Энтони (по имени Энтони Бушера) присуждается Американской ассоциация детективных писателей с 1986 года
  3. «Award-Winning Books by Daphne Du Maurier» (անգլերեն). Fiction Data Base. Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին. Վերցված է 2009-12-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Bull's-Eye for Bovarys» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին. Վերցված է 2009-12-03-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. ««Альфред не против»». Киносайт КГ. Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին. Վերցված է 2012-15-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Sally Beauman on Rebecca's Tale» (անգլերեն). Harper Collins. Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին. Վերցված է 2009-12-02-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  7. Susan Hill Mrs. De Winter The Sequel to Daphne du Maurier’s Rebecca. — Macmillan.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա (վեպ)» հոդվածին։