«Ռուստամ Ռազա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1780]] թվականին Թիբլիսիում, շուշվեցու ընտանիքում: Ռոստոմը 11 տարեկան էր, երբ նրա հայրն, որպես առևտրական [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղից]] մեկնեց Թբիլիսի, իր հետ տանելով իր երկու որդիներին՝ Ավագին և Սեյրանին: Տանը մնացին կինը, երկու աղջիկները և Ռուստամը: Մեկ տարի անց հայրը իր մոտ հրավիրեց ողջ ընտանիքին: Ճանապարհին [[Թաթարներ|թաթարները]] առևանգում են Ռուստամին: Առևտրականները յոթ անգամ վերավաճառել են նրան, և ի վերջո Ռուստամը հայտնվեց [[Եգիպտոս]]ում<ref name="ՀԱ"/> և դարձավ [[մամլուք]]<ref name="ռգ">[http://militera.lib.ru/memo/french/raza_r/index.html «Моя жизнь рядом с Наполеоном: Воспоминания мамлюка Рустама Раза, армянина»] / ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի և Իրինա Քարումյանի թարգմանությամբ Երևան, Նաիրի հրատարակչություն, 1997 {{ref-ru}}</ref>։
Ծնվել է [[1780]] թվականին Թիբլիսիում, շուշվեցու ընտանիքում: Ռոստոմը 11 տարեկան էր, երբ նրա հայրն, որպես առևտրական [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղից]] մեկնեց Թբիլիսի, իր հետ տանելով իր երկու որդիներին՝ Ավագին և Սեյրանին: Տանը մնացին կինը, երկու աղջիկները և Ռուստամը: Մեկ տարի անց հայրը իր մոտ հրավիրեց ողջ ընտանիքին: Ճանապարհին [[թաթարներ]]ը առևանգում են Ռուստամին: Առևտրականները յոթ անգամ վերավաճառել են նրան, և ի վերջո Ռուստամը հայտնվեց [[Եգիպտոս]]ում<ref name="ՀԱ"/> և դարձավ [[մամլուք]]<ref name="ռգ">[http://militera.lib.ru/memo/french/raza_r/index.html «Моя жизнь рядом с Наполеоном: Воспоминания мамлюка Рустама Раза, армянина»] / ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի և Իրինա Քարումյանի թարգմանությամբ Երևան, Նաիրի հրատարակչություն, 1997 {{ref-ru}}</ref>։


[[Կահիրե]]ում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին<ref name="ռգ"/>։ Դա [[1799]] թվականն էր, երբ Նապոլեոնը գտնվում էր [[Եգիպտոս|Եգիպտոսում]]: Նապոլեոնը շփվելով 19-ամյա Ռուստամի հետ համոզվեց, որ իր առջև կանգնած երիտասարդին մեծ ապագա է սպասվում: Հետաքրքրվելով նրա ձեռքի վերքից՝ նա իմացավ, որ Ռուստամն այն ստացել է արաբների դեմ պատերազմի ժամանակ: Նապոլեոնն ընդունեց նրան, որպես իր առաջին թիկնապահ: Ռուստամը ծառայեց Նապոլեոնին մինչև [[1814]] թվականի ապրիլ և այդ ընթացքում ավելի շատ ճանաչում ձեռք բերեց: Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ [[Մոսկվա]], Ռուստամը նրան խնդրեց պահպանել քաղաքի հայկական թաղամասը<ref name="ՀԱ"/>:
[[Կահիրե]]ում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին<ref name="ռգ"/>։ Դա [[1799]] թվականն էր, երբ Նապոլեոնը գտնվում էր [[Եգիպտոս]]ում: Նապոլեոնը շփվելով 19-ամյա Ռուստամի հետ համոզվեց, որ իր առջև կանգնած երիտասարդին մեծ ապագա է սպասվում: Հետաքրքրվելով նրա ձեռքի վերքից՝ նա իմացավ, որ Ռուստամն այն ստացել է արաբների դեմ պատերազմի ժամանակ: Նապոլեոնն ընդունեց նրան, որպես իր առաջին թիկնապահ: Ռուստամը ծառայեց Նապոլեոնին մինչև [[1814]] թվականի ապրիլ և այդ ընթացքում ավելի շատ ճանաչում ձեռք բերեց: Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ [[Մոսկվա]], Ռուստամը նրան խնդրեց պահպանել քաղաքի հայկական թաղամասը<ref name="ՀԱ"/>:


Գերի ընկնելով՝ Ռուստամը շատ էր մտածում մոր և քույրերի ճակատագրի մասին: Նա խնդրեց մի հայ վաճառականի, որը [[Ֆրանսիա]]յից [[Կովկաս]] էր մեկնում, նրանց մասին տեղեկություն իմանալ: Այդ ծառայության համար առևտրականը մեծ գին պահանջեց: Նապոլեոնի հետ խորհրդակցելով՝ Ռուստամը պայմանավորվեց վճարել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ լուր ստանա իր ընտանիքի մասին: Այն բանից հետո, երբ Նապոլեոնը աքսորվեց, Ռուստամը Փարիզից տեղափոխվեց [[Թեհրան]], իսկ այնտեղից՝ Թբիլիսի: Նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը: Ռուստամը մասնակեց [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմին]] (եղել է հեծելազորային ջոկատի հրամանատար) և Ղարաբաղի ազատագրումից հետո հիմնավորվեց հայրենի [[Շուշի]] քաղաքում: Այստեղ մնալով 2 տարի՝ Ռուստամը [[1840]] թվականին վերադարձավ Ֆրանսիա: Նա գնում էր թափորի առջևից, որը ուղեկցում էր Նապոլեոնի մասունքները [[Սուրբ Հեղինեի կղզի|Սբ Հեղինե կղզուց]] դեպի [[Փարիզ]]<ref name="ՀԱ"/>: Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է [[Դուրդան]]ում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները<ref name="ռգ"/>։
Գերի ընկնելով՝ Ռուստամը շատ էր մտածում մոր և քույրերի ճակատագրի մասին: Նա խնդրեց մի հայ վաճառականի, որը [[Ֆրանսիա]]յից [[Կովկաս]] էր մեկնում, նրանց մասին տեղեկություն իմանալ: Այդ ծառայության համար առևտրականը մեծ գին պահանջեց: Նապոլեոնի հետ խորհրդակցելով՝ Ռուստամը պայմանավորվեց վճարել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ լուր ստանա իր ընտանիքի մասին: Այն բանից հետո, երբ Նապոլեոնը աքսորվեց, Ռուստամը Փարիզից տեղափոխվեց [[Թեհրան]], իսկ այնտեղից՝ Թբիլիսի: Նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը: Ռուստամը մասնակեց [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմին]] (եղել է հեծելազորային ջոկատի հրամանատար) և Ղարաբաղի ազատագրումից հետո հիմնավորվեց հայրենի [[Շուշի]] քաղաքում: Այստեղ մնալով 2 տարի՝ Ռուստամը [[1840]] թվականին վերադարձավ Ֆրանսիա: Նա գնում էր թափորի առջևից, որը ուղեկցում էր Նապոլեոնի մասունքները [[Սուրբ Հեղինեի կղզի|Սբ Հեղինե կղզուց]] դեպի [[Փարիզ]]<ref name="ՀԱ"/>: Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է [[Դուրդան]]ում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները<ref name="ռգ"/>։
Տող 13. Տող 13.


== Անձնական կյանք ==
== Անձնական կյանք ==
Ռուստամը երկու երեխա ուներ՝ աղջիկ և տղա: Կինը՝ Դուվիյեն, ֆրանսուհի էր, որի հայրը ծառայում էր [[Ժոզեֆին դը Բոհարնե|Ժոզեֆին]] թագուհու մոտ<ref name="ՀԱ"/>:
Ռուստամը երկու երեխա ուներ՝ աղջիկ և տղա: Կինը՝ Դուվիյեն, ֆրանսուհի էր, որի հայրը ծառայում էր [[Ժոզեֆին դը Բոհարնե|Ժոզեֆին]] թագուհու մոտ<ref name="ՀԱ"/>:


[[1845]] թվականին Ռուստամի մահից հետո ֆրանսիական Դուրդան քաղաքում նրա հետնորդները զբաղվում էին հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա որդիներից մեկը Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչն էր [[Թունիս]]ում, իսկ թոռը՝ Էդմոն Ռուստամը, հայտնի էր ֆրանսիական գրականության մեջ որպես թատերագիր և պոետ<ref name="ՀԱ"/>:
[[1845]] թվականին Ռուստամի մահից հետո ֆրանսիական Դուրդան քաղաքում նրա հետնորդները զբաղվում էին հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա որդիներից մեկը Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչն էր [[Թունիս]]ում, իսկ թոռը՝ Էդմոն Ռուստամը, հայտնի էր ֆրանսիական գրականության մեջ որպես թատերագիր և պոետ<ref name="ՀԱ"/>:

23:35, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ռուստամ Ռազա
ֆր.՝ Roustam Raza
Դիմանկար
Ծնվել է1783
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիս
Մահացել էդեկտեմբերի 7, 1845(1845-12-07)
Մահվան վայրԴուրդան, Էսոն
Քաղաքացիությունհայ
Ազգությունհայ
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Մասնագիտությունbodyguard, ռազմական գործիչ և զինվոր
 Roustam Raza Վիքիպահեստում
Ռուստամ Ռազա

Ռուստամ կամ Ռուստամ Ռազա (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) (1783, Թիֆլիս, Թիֆլիս - դեկտեմբերի 7, 1845(1845-12-07), Դուրդան, Էսոն), Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահը[1]։ Ազգությամբ հայ է։

Կենսագրություն

Ծնվել է 1780 թվականին Թիբլիսիում, շուշվեցու ընտանիքում: Ռոստոմը 11 տարեկան էր, երբ նրա հայրն, որպես առևտրական Ղարաբաղից մեկնեց Թբիլիսի, իր հետ տանելով իր երկու որդիներին՝ Ավագին և Սեյրանին: Տանը մնացին կինը, երկու աղջիկները և Ռուստամը: Մեկ տարի անց հայրը իր մոտ հրավիրեց ողջ ընտանիքին: Ճանապարհին թաթարները առևանգում են Ռուստամին: Առևտրականները յոթ անգամ վերավաճառել են նրան, և ի վերջո Ռուստամը հայտնվեց Եգիպտոսում[1] և դարձավ մամլուք[2]։

Կահիրեում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին[2]։ Դա 1799 թվականն էր, երբ Նապոլեոնը գտնվում էր Եգիպտոսում: Նապոլեոնը շփվելով 19-ամյա Ռուստամի հետ համոզվեց, որ իր առջև կանգնած երիտասարդին մեծ ապագա է սպասվում: Հետաքրքրվելով նրա ձեռքի վերքից՝ նա իմացավ, որ Ռուստամն այն ստացել է արաբների դեմ պատերազմի ժամանակ: Նապոլեոնն ընդունեց նրան, որպես իր առաջին թիկնապահ: Ռուստամը ծառայեց Նապոլեոնին մինչև 1814 թվականի ապրիլ և այդ ընթացքում ավելի շատ ճանաչում ձեռք բերեց: Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ Մոսկվա, Ռուստամը նրան խնդրեց պահպանել քաղաքի հայկական թաղամասը[1]:

Գերի ընկնելով՝ Ռուստամը շատ էր մտածում մոր և քույրերի ճակատագրի մասին: Նա խնդրեց մի հայ վաճառականի, որը Ֆրանսիայից Կովկաս էր մեկնում, նրանց մասին տեղեկություն իմանալ: Այդ ծառայության համար առևտրականը մեծ գին պահանջեց: Նապոլեոնի հետ խորհրդակցելով՝ Ռուստամը պայմանավորվեց վճարել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ լուր ստանա իր ընտանիքի մասին: Այն բանից հետո, երբ Նապոլեոնը աքսորվեց, Ռուստամը Փարիզից տեղափոխվեց Թեհրան, իսկ այնտեղից՝ Թբիլիսի: Նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը: Ռուստամը մասնակեց ռուս-պարսկական պատերազմին (եղել է հեծելազորային ջոկատի հրամանատար) և Ղարաբաղի ազատագրումից հետո հիմնավորվեց հայրենի Շուշի քաղաքում: Այստեղ մնալով 2 տարի՝ Ռուստամը 1840 թվականին վերադարձավ Ֆրանսիա: Նա գնում էր թափորի առջևից, որը ուղեկցում էր Նապոլեոնի մասունքները Սբ Հեղինե կղզուց դեպի Փարիզ[1]: Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է Դուրդանում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները[2]։

1969 թվականի ամռանը անվանի դիվանագետ Համազասպ Հարությունյանը, Փարիզից փաստաթղթերի մի փաթեթ բերեց, որպեսզի այն հանձնի Երևանի արխիվներից մեկին կամ Համայն հայության կաթողիկոսության գրասենյակ: Այդ փաստաթղթերում խոսվում էր ղարաբաղյան մի ջոկատի մասին, որը ծառայում էր նապոլեոնական Ֆրանսիային, որի հրամանատարն էր գեներալ Ժան դե Շուշին (Հովհաննես Շուշեցին): Այդ ջոկատում ծառայում և ֆրանսիական կառավարության բարձր պարգևտրության էին արժանացել արցախցի հայտնի մամլուքներ Պիերը (Պետրոս) և Ռուստամը, որոնք ճակատագրի բերմամբ հայտնվեցին Ֆրանսիայում, դարձան Նապոլեոնի թիկնապահներ, վերադարձան հայրենիք, սակայն իրենց կյանքի վերջին տարիներն այնուամենայնիվ անցկացրին Փարիզում[1]:

Անձնական կյանք

Ռուստամը երկու երեխա ուներ՝ աղջիկ և տղա: Կինը՝ Դուվիյեն, ֆրանսուհի էր, որի հայրը ծառայում էր Ժոզեֆին թագուհու մոտ[1]:

1845 թվականին Ռուստամի մահից հետո ֆրանսիական Դուրդան քաղաքում նրա հետնորդները զբաղվում էին հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա որդիներից մեկը Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչն էր Թունիսում, իսկ թոռը՝ Էդմոն Ռուստամը, հայտնի էր ֆրանսիական գրականության մեջ որպես թատերագիր և պոետ[1]:

Գրականության մեջ

Նապոլեոնի և Ռուստամի մտերիմ հարաբերությունների մասին վկայում էր ֆրանսիացի հայտնի գրող Ստենդալը: Նրա մասին է գրել նաև Բալզակը իր «Կասկածելի գործ» վեպում՝ Ռուստամին անվանելով «հուսահատ մամլուք»: Հետագայում նապոլեոնագետ Գ. Ֆլեյշմանը հատուկ ուսումնասիրեց մամլուք Ռուստամի կյանքը և գործունեությունը: Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակահատվածում Ռուստամը հուշեր գրեց, որոնք առաջին անգամ հրատարակվեցին 1866 թվականին և ընդգրկում էին Նապոլեոնի ծննդյան ժամանակաշրջանից մինչև 1814 թվականը[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ 7 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։
  2. 2,0 2,1 2,2 «Моя жизнь рядом с Наполеоном: Воспоминания мамлюка Рустама Раза, армянина» / ֆրանսերենից Գրիգոր Ջանիկյանի և Իրինա Քարումյանի թարգմանությամբ Երևան, Նաիրի հրատարակչություն, 1997 (ռուս.)

Գրականություն