«Կապի գաղութ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 7. Տող 7.
== Բրիտանական հսկողություն ==
== Բրիտանական հսկողություն ==
[[Պատկեր:Cape Colony00.jpg|thumb|Կապի գաղութի քարտեզ, [[1809]] թվական]]
[[Պատկեր:Cape Colony00.jpg|thumb|Կապի գաղութի քարտեզ, [[1809]] թվական]]
1795-1803 թվականներին Կապի գաղութը գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից` ձգտելով կանխել [[Ֆրանսիա]]յի ամրապնդումը հոլանդական ռեսուրսների հաշվին, քանի որ Ֆանսիան գրավել էր [[Նիդերլանդներ]]ը: 1803-1806 թվականներին հոլանդական իշխանությունները վերականգնեցին իրենց վերահսկողությունը Քեյփի նկատմամբ, քանի որ այն կարևոր օղակ էր հոլանդական ծովային առևտրի և [[Հոլանդական արևելահնդկական ընկերություն|Օստ Ինդիայի]] (այժմ` [[Ինդոնեզիա]]) գաղութացման ընթացքում: Գիտակցելով տարածաշրջանի բացառիկ ռազմավարական նշանակությունն առաջին օկուպացիայի ընթացքում` բրիտանացիները ձգտում էին նորից ետ ստանալ այն: 1806 թվականին Կապի գաղութը նորից գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից, [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]] ֆրանսիական ագրեսիայի սկսվելու պատրվակով: 1814 թվականին [[Վիեննայի վեհաժողով]]ը գաղութը փոխանցեց Մեծ Բրիտանիային «մշտական օգտագործման»: Կապի գաղութի Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ վերջնական անցումը ամրապնդվեց 1914 թվականի Լոնդոնյան [[Անգլո-հոլանդական կոնվենցիա (1814)|Անգլո-հոլանդական կոնվենցիայի]] միջոցով:
1795-1803 թվականներին Կապի գաղութը գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից` ձգտելով կանխել [[Ֆրանսիա]]յի ամրապնդումը հոլանդական ռեսուրսների հաշվին, քանի որ Ֆանսիան գրավել էր [[Նիդերլանդներ]]ը: 1803-1806 թվականներին հոլանդական իշխանությունները վերականգնեցին իրենց վերահսկողությունը Կապի նկատմամբ, քանի որ այն կարևոր օղակ էր հոլանդական ծովային առևտրի և [[Հոլանդական արևելահնդկական ընկերություն|Օստ Ինդիայի]] (այժմ` [[Ինդոնեզիա]]) գաղութացման ընթացքում: Գիտակցելով տարածաշրջանի բացառիկ ռազմավարական նշանակությունն առաջին օկուպացիայի ընթացքում` բրիտանացիները ձգտում էին նորից ետ ստանալ այն: 1806 թվականին Կապի գաղութը նորից գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից, [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]] ֆրանսիական ագրեսիայի սկսվելու պատրվակով: 1814 թվականին [[Վիեննայի վեհաժողով]]ը գաղութը փոխանցեց Մեծ Բրիտանիային «մշտական օգտագործման»: Կապի գաղութի Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ վերջնական անցումը ամրապնդվեց 1914 թվականի Լոնդոնյան [[Անգլո-հոլանդական կոնվենցիա (1814)|Անգլո-հոլանդական կոնվենցիայի]] միջոցով:
Դրանից հետո Նիդերլանդներն այդպես էլ չկարողացավ վերականգնել կորուստը և վերածվեց երկրորդ կարգի գաղութային տիրության, կախված լինելով Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: 1835-1845 թվականներին բողոքելով բրիտանական տիրապետության դեմ, շուրջ 15 հազար աֆրիկաներներ լքեցին Կապի գաղութի տարածքը , դեպի Հարաֆային Աֆրիկայի հարավ արևելյան ափերը և կենտրոնական շրջաններ միգրացիայի ժամանակ: Այստեղ նրանք ստեղծեցին իրենց պետությունները` [[Օրանժ ակախ պետություն]] և [[Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվալ)]]<ref>[https://ru.wikisource.org/wiki/%D0%9C%D0%AD%D0%A1%D0%91%D0%95/%D0%9A%D0%B0%D0%BF%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B8%D1%8F Капская колония или Капская земля]</ref>:
Դրանից հետո Նիդերլանդներն այդպես էլ չկարողացավ վերականգնել կորուստը և վերածվեց երկրորդ կարգի գաղութային տիրության, կախված լինելով Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: 1835-1845 թվականներին բողոքելով բրիտանական տիրապետության դեմ, շուրջ 15 հազար աֆրիկաներներ լքեցին Կապի գաղութի տարածքը , դեպի Հարաֆային Աֆրիկայի հարավ արևելյան ափերը և կենտրոնական շրջաններ միգրացիայի ժամանակ: Այստեղ նրանք ստեղծեցին իրենց պետությունները` [[Օրանժ ակախ պետություն]] և [[Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվալ)]]<ref>[https://ru.wikisource.org/wiki/%D0%9C%D0%AD%D0%A1%D0%91%D0%95/%D0%9A%D0%B0%D0%BF%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B8%D1%8F Капская колония или Капская земля]</ref>:

17:52, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Kaapkolonie
Kaap de Goede Hoop
Կապի գաղութ
 
Քարտեզ

Կապի գաղութ (հոլ.՝ Kaapkolonie հոլանդերենից՝ «Kaap de Goede Hoop»` Բարեհուսո հրվանդան, նաև անգլ.՝ Cape Colony), առաջին հոլանդական վերաբնակեցված գաղութը Հարավային Աֆրիկայում Կապստադ կենտրոնով, այնուհետև` անգլիական տիրապետություն (քաղաքը վերանվանվել է Քեյփթաուն): Հիմնադրվել է հոլանդացի ծովագնաց Յան վան Ռիբեկի կողմից 1652 թվականին Բարեհուսո հրվանդանի մոտակայքում գտնվող հարմարավետ ծովածոցում, Հոլանդական Օստ Ինդիա ընկերության ղեկավարությամբ: Կապի գաղութը դարձել է հոլանդական գաղութների լավագույն նախագծերից մեկը և լավագույն եվրոպական վերաբնակեցման ծրագիրը աֆրիկյան մայրցամաքում: Հոլանդացիները, ինչպես նաև նրանց միացած գերմանացիները և ֆրանսիացի հուգենոտներն Աֆրիկայում կազմավորեցին նոր սպիտակ ժողովուրդ, աֆրիկաներներ (նաև բուրեր) շուրջ 3 միլիոն թվաքանակով: Հոլանդերեն լեզվի հիմքի վրա այստեղ ձևավորվեց նոր լեզու աֆրիկաանսը: 1806 թվականին գաղութը գրավեց Մեծ Բրիտանիան: Այդ ժամանակից ի վեր Կապի գաղութում աստիճանաբար սկսեց աճել Բրիտանական կղզիների բնակչության թվաքանակը:

Բրիտանական հսկողություն

Կապի գաղութի քարտեզ, 1809 թվական

1795-1803 թվականներին Կապի գաղութը գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից` ձգտելով կանխել Ֆրանսիայի ամրապնդումը հոլանդական ռեսուրսների հաշվին, քանի որ Ֆանսիան գրավել էր Նիդերլանդները: 1803-1806 թվականներին հոլանդական իշխանությունները վերականգնեցին իրենց վերահսկողությունը Կապի նկատմամբ, քանի որ այն կարևոր օղակ էր հոլանդական ծովային առևտրի և Օստ Ինդիայի (այժմ` Ինդոնեզիա) գաղութացման ընթացքում: Գիտակցելով տարածաշրջանի բացառիկ ռազմավարական նշանակությունն առաջին օկուպացիայի ընթացքում` բրիտանացիները ձգտում էին նորից ետ ստանալ այն: 1806 թվականին Կապի գաղութը նորից գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից, Նապոլեոնի ֆրանսիական ագրեսիայի սկսվելու պատրվակով: 1814 թվականին Վիեննայի վեհաժողովը գաղութը փոխանցեց Մեծ Բրիտանիային «մշտական օգտագործման»: Կապի գաղութի Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ վերջնական անցումը ամրապնդվեց 1914 թվականի Լոնդոնյան Անգլո-հոլանդական կոնվենցիայի միջոցով:

Դրանից հետո Նիդերլանդներն այդպես էլ չկարողացավ վերականգնել կորուստը և վերածվեց երկրորդ կարգի գաղութային տիրության, կախված լինելով Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: 1835-1845 թվականներին բողոքելով բրիտանական տիրապետության դեմ, շուրջ 15 հազար աֆրիկաներներ լքեցին Կապի գաղութի տարածքը , դեպի Հարաֆային Աֆրիկայի հարավ արևելյան ափերը և կենտրոնական շրջաններ միգրացիայի ժամանակ: Այստեղ նրանք ստեղծեցին իրենց պետությունները` Օրանժ ակախ պետություն և Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվալ)[1]:

Ինքնավարության ուղին

1872 թվականին նահանգապետի կողմից նշանակված կառավարության փոխարեն, գաղութը ձեռք բերեց սեփական պատասխանատու կառավարություն կազմավորելու իրավունք: Առաջին վարչապետ դարձավ Ջոն Մոլտենոն: Այդ պահից էլ սկսվեց գաղութի քաղաքական ինքնավարության ուղին:

Աֆրիկայի գաղութային բաժանում

Կապի գաղութը (մշված է կարմիրով), 1890 թվական

Գաղութի տարածքը մշտապես ընդլայնվում էր աֆրիկացիների, բուշմենների, հոտենտոտների և բանտու ժողովուրդների հողերի հաշվին: Բուրերի և անգլիացի գաղութարարների նվաճողական պատերազմների արդյունքում Կապի գաղութի արևելյան սահմանները 1894 թվականին հասան Ումտավունա գետին: 1895 թվականին գաղութի կազմի մեջ ընդգրկվեցին 1884-1885 թվականներին բռնակցման եթարկված թսվանայի հարավային մասի հողերը: Պակաս արյունալի չէին եվրոպացիների միջև հակամարտությունները, 1899-1902 թվականների անգլոբուրական պատերազմի արդյունքում բուրական հանրապետությունը կորցրեց իր անկախությունը: Աֆրիկաներների դիմադրությունը ճնշելու նպատակով, անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ ստեղծեցին համակենտրոնացման ճամբարներ: 1890 թվականին անգլիացիները կտրուկ վերջնագիր ներկայացրին Պորտուգալիային, որով վերջ դրվեց Աֆրիկայում երկրորդ Բրազիլիա ստեղծելու, Անգոլան և Մոզամբիկը մեկ կայսրության մեջ միավորելու պորտուգալացիների երազանքներին (տես` Վարդագույն քարտեզ): 1910 թվականին ՀԱՄ (Հարավաֆրիկյան Միություն) դոմինիոնի (1961 թվականից` ՀԱՀ) ստեղծումից հետո Կապի գաղութը մտավ նրա կազմի մեջ: 1994 թվականին Կապի հսկայական գավառը բաժանվեց երեք նոր գավառների, Հյուսիսային Քեյփ գավառ, Արևմտյան Քեյփ գավառ և Արևելյան Քեյփ գավառ:

Ժողովրդագրություն

1904 մարդահամար

Բնակչության թվաքանակը 1904 թվականի մարդահամարի համար: Աղբյուր[2]՝

Բնակչության խումբ Թվաքանակ Տոկոս
(%)
Սևամորթներ 1,424,787 59.12
Սպիտակ հարավաֆրիկացիներ 579,741 24.05
Գունավոր (ոչ սպիտակամորթ) 395,034 16.39
Ասիացի հարավաֆրիկացիներ 10,242 0.42
Ընդհանուր 2,409,804 100.00

Գրականություն

  • Beck, Roger B. (2000). The History of South Africa. Westport, CT: Greenwood. ISBN 0-313-30730-X.
  • Davenport, T. R. H., and Christopher Saunders (2000). South Africa: A Modern History, 5th ed. New York: St. Martin's Press. ISBN 0-312-23376-0.
  • Elbourne, Elizabeth (2002). Blood Ground: Colonialism, Missions, and the Contest for Christianity in the Cape Colony and Britain, 1799–1853. McGill-Queen's University Press. ISBN 0-7735-2229-8.
  • Le Cordeur, Basil Alexander (1981). The War of the Axe, 1847: Correspondence between the governor of the Cape Colony, Sir Henry Pottinger, and the commander of the British forces at the Cape, Sire George Berkeley, and others. Brenthurst Press. ISBN 0-909079-14-5.
  • Mabin, Alan (1983). Recession and its aftermath: The Cape Colony in the eighteen eighties. University of the Witwatersrand, African Studies Institute.
  • Ross, Robert, and David Anderson (1999). Status and Respectability in the Cape Colony, 1750–1870 : A Tragedy of Manners. Cambridge University Press. ISBN 0-521-62122-4.
  • Theal, George McCall (1970). History of the Boers in South Africa; Or, the Wanderings and Wars of the Emigrant Farmers from Their Leaving the Cape Colony to the Acknowledgment of Their Independence by Great Britain. Greenwood Press. ISBN 0-8371-1661-9.
  • Van Der Merwe, P.J., Roger B. Beck (1995). The Migrant Farmer in the History of the Cape Colony. Ohio University Press. ISBN 0-8214-1090-3.
  • Worden, Nigel, Elizabeth van Heyningen, and Vivian Bickford-Smith (1998). Cape Town: The Making of a City. Cape Town: David Philip. ISBN 0-86486-435-3.

Ծանոթագրություններ

  1. Капская колония или Капская земля
  2. Smuts I: The Sanguine Years 1870–1919, W.K. Hancock, Cambridge University Press, 1962, pg 219