«Վադիմ Աբրամով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 186. Տող 186.


{{DEFAULTSORT:Աբրամով, Վադիմ}}
{{DEFAULTSORT:Աբրամով, Վադիմ}}

[[Կատեգորիա:ԽՍՀՄ ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Ուզբեկ ֆուտբոլիստներ]]
[[Կատեգորիա:Ուզբեկ ֆուտբոլիստներ]]

11:57, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Վադիմ Աբրամով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վադիմ Կառլենի Աբրահամյան
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ/Ուզբեկստան Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1962(1962-08-05) (61 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Համար Գլխավոր մարզիչ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1979-1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տավրիա Սիմֆերոպոլ 0 (0)
1980-1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ատլանտիկա Սեվաստոպոլ 3 (0)
1984-1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նարիմանովեց 23 (0)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յոշլիկ Ջիզակ 36 (4)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սոխիբկոր 15 (0)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կասասանեց Կասանսայ 29 (2)
1993 Մալայզիա ? ?
1993 Ուզբեկստան ՄՀՍԱ 9 (0)
Ազգային հավաքական
1976-1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱդրբեջանական ԽՍՀ (պատանեկան)
Մարզչական կարիերա
1988-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պախտակոր Տաշքենդ ադմին.
1991-1992 Ուզբեկստան Նեֆտչի Ֆերգանա մարզիչ
2000-2001 Ուզբեկստան ՆԲՈՒ-Ասիա
2003-2007 Ուզբեկստան Տրակտոր Տաշքենդ
2007 Ուզբեկստան Ուզբեկստան (երիտ.)
2008-2010 Ուզբեկստան Լոկոմոտիվ Տաշքենդ
2010-2012 Ուզբեկստան Ուզբեկստան
2011-2012 Ուզբեկստան Ուզբեկստան (երիտ.)
2013 Ղազախստան Աստանա
2014-2015 ՈւզբեկստանԼոկոմոտիվ Տաշքենդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վադիմ Աբրամով (ուզբ.՝ Vadim Karlenovich Abramov; օգոստոսի 5, 1962(1962-08-05), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 5-ին, Բաքվում: Ֆուտբոլում առաջին քայլերն արել է 1970 թվականին Բաքվի «Նեֆտչի-2» ակումբում՝ Էդուարդ Գրիգորի Օհանեսովի մոտ[1]: Երիտասարդ տարիներին հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի պատանեկան հավաքականում[1]: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1979 թվականին Սիմֆերոպոլի «Տավրիա» ակումբում, բայց թիմի հիմնական կազմում այդպես էլ չի խաղացել։

1980 թվականին տեղափոխվել է ուկրաինական մեկ այլ ակումբ՝ Սևաստոպոլի «Ատլանտիկա»: 1981-1983 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում և մասնակցել է Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմական գործողություններին[1]: Վերադառնալով բանակից՝ մեկնել է Ուզբեկստան: 1984-1985 թվականներին Եվգենի Վալիցկու ղեկավարությամբ խաղացել է կոլտնտեսային «Նարիմանովեց» ակումբում[1]: 1986 թվականին խաղացել է Ջիզակի «Յոշլիկ» ակումբում, իսկ 1987 թվականին՝ Խալկաբադի «Սոխիբկոր» ակումբում։

1988 թվականին խաղացել է «Կասանսաեց» ակումբում, որին օգնել է ԽՍՀՄ Ֆուտբոլի առաջնության Երկրորդ լիգայի 7-րդ զոնայում զբաղեցնել երկրորդ տեղը[2]:

Մարզչական կարիերա

Առաջին քայլեր

1988 թվականին Վադիմ Աբրամովը սկսել է մարզչական կարիերան։ 1988-1991 թվականներին Տաշքենդի «Պախտակոր» ակումբում աշխատել է որպես ադմինիստրատոր։ 1990 թվականին «Պախտակորը» ԽՍՀՄ առաջնության առաջին լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայի ուղեգիր։ Խորհրդային Միության անկումից հետո Վադիմ Աբրամովը մնաց Ուզբեկստանում և տեղափոխվեց Ֆերգանա, որտեղ 5 տարի աշխատեց որպես Ֆերգանայի «Նեֆտչիի» գլխավոր մարզիչ Յուրի Սարգսյանի օգնական։ Այդ տարիներին «Նեֆտչին» չորս անգամ հաղթեց Ուզբեկստանի առաջնությունը և մեկ անգամ դարձավ երկրի գավաթակիր: 1994 թվականին «Նեֆտչին» հասավ ԱՊՀ գավաթի եզրափակիչ, իսկ 1995 թվականին՝ ԱՖԿ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ։

Դրա հետ միասին 1993 թվականին կես տարի հանդես եկավ Մալազիայում, իսկ տարվա երկրորդ կեսին վերադարձավ Ուզբեկստան և Տաշքենդի ՄՀՍԱ ակումբում անցկացրեց 9 խաղ։

Առաջին հաջողություններ

2000 թվականին Վադիմ Աբրամովը Տաշքենդի «ՆԲՈՒ-Ասիա» ակումբում, որը հանդես էր գալիս Ուզբեկստանի երկրորդ լիգայում, սկսեց ինքնուրույն զբաղվել մարզչակական կարիերայով։ Աշխատանքի առաջին իսկ տարում նա կարողացավ թիմին տանել առաջին լիգա։ 2003 թվականին գլխավորեց Տաշքենդի «Տրակտոր» ակումբը, որը հանդես էր գալիս Ուզբեկստանի բարձրագույն լիգայում։ Կարճ ժամանակում նրան հաջողվեց հավաքել մարտունակ անձնակազմ և 2005 թվականին թիմը առաջնությունում գրավեց չորրորդ տեղը[3], իսկ 2004[4] և 2006[5] թվականներին՝ հինգերորդ տեղը։ Դրանից բացի, 2004 թվականին «Տրակտորը» դուրս եկավ Ուզբեկստանի գավաթի եզրափակիչ, որտեղ համառ պայքարում զիջեց Տաշքենդի «Պախտակորին» (2:3)[6]:

Ուզբեկստանի երիտասարդական հավաքական

Ակումբային հաջողությունները գնահատվեցին և 2007 թվականին Վադիմ Աբրամովը գլխավորեց Ուզբեկստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը, որի դիմաց դրված էր խնդիր՝ Պեկինի օլիմպիադային հայտնվել եզրափակիչ մրցաշարում։ Որակավորման խաղերի նախնական փուլում հավաքականը երկու ռաունդանոց պայքարում պարտության մատնեց Տաջիկստանին՝ 4-1 և 2-0: Որակավորման խաղերի երկրորդ փուլում Ուզբեկստանը հայտնվեց «F» խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Հարավային Կորեան, ԱՄԷ-ն և Եմենը: Երկու անգամ պարտվելով կորեացիներին և մնացած մրցակիցներին բոլոր խաղերում հաղթելով՝ նրանք երկրորդ տեղով դուրս եկան եզրափակիչ փուլ։

Եզրափակիչ փուլի որոշիչ խաղերի նախապատրաստման շրջանակներում թիմը մասնակցեց Վիետնամի Ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթ միջազգային մրցաշարին։ Մրցաշարում հաղթելով Վիետնամին (2-1), Ֆինլանդիային (2-0) և ոչ ոքի խաղալով Զիմբաբվեի հետ (1-1)՝ նվաճեց մրցաշարի գլխավոր մրցանակը։

Պեկինի օլիմպիադայի որակավորման խաղերի եզրափակիչ փուլում Ուզբեկստանը հայտնվեց «В» խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Բահրեյնը, Սիրիան և նորից Հարավային Կորեան։ Օլիմպիադայի ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ էր խմբում զբաղեցնել առաջին տեղը։ Այս անգամ հավաքականը հանդես եկավ չափազանց անհաջող և ոչ մի խաղում հաղթանակ չտանելով՝ խմբում զբաղեցրեց վերջին տեղը։ Վադիմ Աբրամովը անմիջապես հեռացվեց պաշտոնից։

2008 թվականին Աբրամովը վերադարձավ ակումբային աշխատանքի և գլխավորեց Տաշքենդի «Լոկոմոտիվը»: Նրա ղեկավարությամբ թիմը հաջողությունների չհասավ՝ Ուզբեկստանի առաջնությունում 2008 թվականին զբաղեցրեց 8-րդ տեղը[7], իսկ 2009 թվականին՝ 6-րդ տեղը[8]:

Ուզբեկստանի հավաքական

2010 թվականի ապրիլին Աբրամովը նշանակվեց Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ[9]: Դա բոլորի համար անակնկալ եղավ՝ մարզիչը, ով մինչ այդ իր կարիերայում չէր հասել էական հաջողությունների, գլխավորեց հավաքականը։ Աբրամովը լքեց Տաշքենդի «Լոկոմոտիվը», որպեսզի կենտրոնանա հավաքականի աշխատանքի վրա[10]:

Ուզբեկստանի հավաքականի առջև դրված էր խնդիր՝ հաջողությամբ ելույթ ունենալ առաջիկա Ասիայի գավաթի խաղարկությանը, որը տեղի էր ունենալու Կատարում, 2011 թվականի հունվարին[11]:

Աբրամովը կարողացավ խաղացողների հետ մեծ նախապատրաստական աշխատանքներ տանել։ Չնայած Ասիայի առաջնության անցկացման անսովոր՝ ձմեռային շրջանին, Ուզբեկստանի հավաքականը մրցաշարի սկզբին մոտեցավ լավագույն վիճակով։ Առաջնության առաջին՝ բացման խաղում, պետք է խաղար մրցաշարի տանտերերի՝ Կատարի հավաքականի հետ։ Չնայած տեղական հասարակության հսկայական աջակցությանը և տանտերերի ջանքերին, Ուզբեկստանի հավաքականը ցույց տվեց ռացիոնալ ֆուտբոլ և 2-0 հաշվով հաղթանակ տարավ[12]: Հաջորդ տուրում 2-1 հաշվով հաղթեց Քուվեյթին[13]: Խմբային փուլի վերջին խաղում Ուզբեկստանը ոչ ոքի խաղաց Չինաստանի հետ և առաջին տեղով դուրս եկավ Ասիայի գավաթի փլեյ-օֆֆ[14]: Դա հավաքականին քառորդ եզրափակչի դասավորությունում տվեց առավելություն, որտեղ հավաքականը հանդիպեց շատ թույլ մրցակցի։

Այդպիսի մրցակից դարձավ Հորդանանի հավաքականը, որին Ուզբեկստանի հավաքականը հաղթեց և իր պատմության մեջ առաջին անգամ մտավ Ասիայի գավաթի լավագույն թիմերի քառյակ[15]: Կիսաեզրափակչում Ուզբեկստանի հավաքականը ջախջախիչ՝ 6-0 հաշվով, պարտություն կրեց Ավստրալիայի հավաքականի կողմից[16]: Իսկ երրորդ տեղի համար խաղում համառ պայքարում զիջեց Հարավային Կորեային՝ 2-3[17] :

Այնուամենայնիվ, Ասիայի գավաթում չորրորդ տեղը Վադիմ Աբրամովին դարձրեց Ուզբեկստանի հավաքականի պատմության լավագույն մարզիչը։ Նրանից առաջ դեռ ոչ ոք հավաքականի հետ այդպիսի հաջողությունների չէր հասել։ Նա Ուզբեկստանում դարձավ տարվա լավագույն մարզիչ, նաև պարգևատրվեց Ուզբեկստանի Հանրապետության պետական պարգևով[18][19]:

2011 թվականի մարտին Աբրամովին հանձնարարվեց Ուզբեկստանի երիտասարդական հավաքականին դուրս բերել Լոնդոնի օլիմպիադայի եզրափակիչ մաս[20]: Այսպիսով, նա սկսեց աշխատել միանգամից երկրի երկու հավաքականների հետ։

Ուզբեկստանի երիտասարդական հավաքական (երկրորդ փորձ)

2011 թվականի ամռանը Ուզբեկստանի երիտասարդական հավաքականը անցավ Լոնդոնի օլիմպիադայի որակավորման խաղերին։ Նախնական փուլում Ուզբեկստանի ֆուտբոլիստները դժվարությամբ հաղթանակ տարան Հոնկոնգի նկատմամբ՝ 1-0[21] և 2-0[22]:

Որակավորման փուլի եզրափակիչ փուլում Ուզբեկստանի հետ միևնույն խմբում հայտնվեցին Ավստրալիան, ՄԱԷ-ն և Իրաքը[23]: Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը ստանալու էր անմիջական ուղեգիր դեպի օլիմպիական մրցաշար, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թիմը խաղալու էր Ասիայի փոխանցիկ մրցաշարում։

Որակավորման խաղերի նախապատրաստական փուլի շրջանակներում երիտասարդական հավաքականը 2001 թվականի օգոստոսին մասնակցեց Վալերի Լոբանովսկու հիշատակին նվիրված ավանդական մրցաշարին: Առաջին խաղում ուզբեկները հաղթեցին Սերբիայի հավաքականին (2-0) և դուրս եկան եզրափակիչ, որտեղ նրանք մրցելու էին մրցաշարի տանտերերի՝ ուկրաինացիների հետ։ Եզրափակիչ խաղը անցավ համառ պայքարում և խաղի հիմնական ժամանակում չեմպիոնը չորոշվեց՝ 0-0: Իսկ 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը ուղեկցեց Վադիմ Աբրամովին՝ 8-7[24]: Այսպիսով, գավաթը ուղարկվեց Ուզբեկստան։

2011 թվականի սեպտեմբերին սկսվեց Լոնդոնի օլիմպիադայի որոշիչ որակավորման խաղերը։ Առաջին խաղում Ուզբեկստանը հյուրընկալեց Իրաքին և 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ[25]: Հաջորդ տուրը կայանալու էր երկու ամսից։ Մինչ այդ, օլիմպիականները հասցրին գնալ Վիետնամ, որտեղ մասնակցեցին ՎՖՖ Գավաթ միջազգային մրցաշարին։ Մրցաշարի ընթացքում հաղթելով Մալազիայի (3-1) և Մյանմայի (2-1) հավաքականներին և ոչ ոքի խաղալով մրցաշարի տանտերերի հետ (1-1), Ուզբեկստանի օլիմպիականները նվաճեցին գլխավոր մրցանակը, կրկնելով 4 տարի առաջ ունեցած իրենց հաջողությունը։

Օլիմպիադայի որակավորման փուլի նոյեմբերյան խաղերը Ուզբեկստանի օլիմպիականներին առանձնապես հաջողություն չբերեցին։ Հիմնական հակառակորդների՝ Ավստրալիայի և ՄԱԷ-յի դեմ երկու խաղերն էլ ավարտվեցին զրոյական ոչ ոքի։ Այնուամենայնիվ, ձմեռային արձակուրդներին Ուզբեկստանը դարձավ որակավորման խմբի առաջնորդը։

2012 թվականի հունվարին Ուզբեկստանի երիտասարդական հավաքականը շարունակեց օլիմպիադայի որակավորման մրցաշարի որոշիչ խաղերի նախապատրաստումը և Դուբայում մասնակցեց «Match World Cup-2012» միջազգային մրցաշարին։ Մրցաշարին մասնակցում էին «մեծահասակների թիմեր»: Խմբային փուլում ուզբեկները հաղթեցին Դոնեցկի «Շախտյորին» (1-1, 11 մետրանոցներով՝ 6-5)[26][27] և «Ռոստովին» (1-0)[28]: Դա թույլատրեց թիմին խմբում զբաղեցնել առաջին տեղը և դուրս գալ եզրափակիչ, որտեղ խաղալու էր Ռուսաստանի տիտղոսավոր ակումբի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ։ Համառ պայքար չստացավեց, թեկուզ խաղի 70-րդ րոպեին պետերբուրգյան ակումբը 1-0 հաշվով հաղթում էր։ Միայն թե խաղի վերջնամասում «Զենիթը» կարողացավ վերջնականապես խաղի արդյունքը իր կողմը թեքել[29][30]: Այնուամենայնիվ, Վադիմ Աբրամովի սաների խաղը «մեծահասակների թիմերի» դեմ գնահատվեց հաջողված։

2012 թվականի փետրվարին Ուզբեկստանի երիտասարդական հավաքականը տանը հաղթեց Ավստրալիայի հավաքականին (2-0) և ամրապնդեց իր դիրքերը Օլիմպիադա 2012-ի որակավորման խմբում։ Առաջին չորս խաղերում Ուզբկստանը երկու հաղթանակ տարավ, իսկ երկու խաղ ավարտեց ոչ ոքի։ Ընդ որում, այդ խաղերում ուզբեկները ոչ մի գնդակ բաց չթողեցին։ Այդ ամենը թույլ տվեց լավատեսորեն նայել թիմի ապագային։

2012 թվականի փետրվարի վերջերին, երբ եկավ վճռորոշ խաղերի ժամանակը, ուզբեկները մրցաշարային մոտիվացիան հանկարծակի զիջեցին Իրաքին (1-2)[31]: Այս պարտությունից հետո, Ուզբեկստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ԱՄԷ-ի օլիմպիականներին զիջելով երեք միավոր։ Սակայն նախկինի պես հավաքականը պահպանեց Օլիմպիադա 2012-ին անմիջական ուղեգիր նվաճելու հնարավորությունը։ Դրա համար վերջին խաղում՝ տանը, անհրաժեշտ էր հաղթել ԱՄԷ-ին։ Երկրորդ խաղակեսի սկզբին, երկու գնդակի տարբերությամբ հաշվի մեջ առաջ լինելով, երիտասարդական հավաքականը հինգ րոպեի ընթացքում երկու գոլ բաց թողեց։ Խաղի վերջում արաբական թիմին հաջողվեց ևս մեկ գնդակ խփել[32]: Խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը, Ուզբեկստանը իրավունք ստացավ խաղալ Ասիայի փոխանցիկ մրցաշարում, որտեղ երեք մասնակիցներ վիճարկում էին Սենեգալի հավաքականի հետ մայրցամաքային ծայրամասային խաղերի մեկ ուղեգիր։ Մրցաշարը կայացավ մարտի վերջին, Վիետնամում։ Ուզբեկների հակառակորդները Օմանի և Սիրիայի օլիմպիականներն էին։ Առաջին երկու տուրերում նախ Օմանը և Սիրիան խաղացին ոչ ոքի՝ 1-1, իսկ հետո, Ուզբեկստանը անհավանական կերպով կամային հաղթանակ տարավ Սիրիայի նկատմամբ՝ 2-1[33]: Վերջին խաղում ուզբեկները Օմանի օլիմպիականների դեմ նույնիսկ ոչ ոքի էին խաղում։ Բայց Աբրամովի սաները 0-2 հաշվով պարտվեցին և վերջնականապես դուրս մնացին օլիմպիական մրցաշարից[34]: Այս արդյունքից հետո, Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի մարզչական շտաբը՝ Աբրամովի գլխավորությամբ, հեռացվեցին[35]:

Մունդիալ 2014-ի որակավորման խաղեր

2011 թվականի ամռանը Ուզբեկստանի հավաքականը անցավ Մունդիալ 2014-ի որակավորման խաղերին։ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հավաքականի վերջին հաջողություններից ոգևորված, Աբրամովի առջև դրեց խնդիր՝ հասնել Մունդիալ 2014-ի եզրափակիչ փուլ։

Որակավորման խաղերի նախնական փուլում Ուզբեկստանի հավաքականը հեշտությամբ հաղթեց Ղրղզստանի ֆուտբոլի ազգային հավաքականին (4-0[36], 3-0[37])։ Հաջորդ փուլում Ուզբեկստանի հավաքականը Ճապոնիայի, ԿԺԴՀ-ի և Սիրիայի հետ հայտնվեց «С» խմբում[38]: Այն անվանվեց «մահվան խումբ», քանի որ խմբում էին վերջին աշխարհի առաջնության երկու մասնակից, ինչպես նաև Ասիայի գավաթի չեմպիոն և կիսաեզրափակչի մասնակից երկիրը[39]:

Որակավորման խաղերի սկսվելուց առաջ Ուզբեկստանի հավաքականի խնդիրը մասամբ թեթևացավ։ Սիրիայի հավաքականը որակազրկվեց, քանի որ որակավորման խաղերի նախնական փուլում Սիրիայի կազմում խաղացել էր ֆուտբոլիստ, որն իրավունք չուներ խաղալ հավաքականում։ Սիրիան հեռացվեց որակավորման խաղերից, իսկ նրա տեղը զբաղեցրեց Տաջիկստանի հավաքականը[40]:

Առաջին խաղը Ուզբեկստանի հավաքականը խաղաց Տաջիկստանի դեմ և մրցակցի դաշտում դժվարությամբ հաղթանակ տարավ՝ 1-0[41]: Հաջորդ տուրում Ուզբեկստանի հավաքականը Տաշքենդում հյուրընկալեց Ճապոնիային։ Խաղն ավարտվեց ոչ ոքի 1-1[42]: Դրանից հետո Վադիմ Աբրամովի սաները չորս անընդմեջ խաղերում հաղթեցին[43]: Ընդ որում, երկու անգամ հաղթեց ԿԺԴՀ-ի «համառ» հավաքականին[44][45] և առաջին անգամ հաղթեց Ճապոնիայի հավաքականին[46]: Այս արդյունքները թույլատրեցին ուզբեկներին խմբում զբաղեցնել առաջին տեղը և ժամանակից շուտ՝ որակավորման խաղերի ավարտից երկու տուր առաջ, դուրս գալ հաջորդ փուլ։

«Դեղին քարտերի» միջադեպը

2011 թվականի նոյեմբերի 15-ին Մունդիալ 2014-ի որակավորման խաղերի հինգերորդ տուրում Ուզբեկստանի հավաքականը հյուրընկալեց Տաջիկստանի հավաքականին։ Այս խաղը հաջորդ փուլ դուրս գալու պայքարում ոչ մի նշանակություն չուներ։ Այդ պահին ուզբեկները վաղաժամկետ նվաճել էին Մունդիալ 2014-ի որակավորման խաղերի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այնուամենայնիվ, Աբրամովի սաները լրջորեն պատրաստվել էին խաղին և 3-0 հաշվով հաղթանակ տարան։

Ամենաուշագրավը այդ խաղում այն էր, որ խաղի ընթացքում Ուզբեկստանի հավաքականի յոթ ֆուտբոլիստներ ստացան դեղին քարտ[47]: Պարզվեց, որ այդ յոթնակից վեցը նախորդ խաղերում ունեցել են նկատողություններ, իսկ դա նշանակում էր, որ նրանք մեխանիկորեն բաց էին թողնելու Ճապոնիայի դեմ խմբային փուլի վերջին խաղը։ Դեղին քարտեր ստանալու պատճառները եղել են տրամաբանական. երեք խաղացողներ նախազգուշացված են եղել ժամանակը զուր վատնելու (գնդակը եզրագծից նետելու վրա), իսկ մյուսները՝ ոչ տեղին խախտումների համար։ Հինգ խաղացողներ զգուշացված են եղել խաղից 70 րոպե անց, երբ հաշիվը եղել է 2-0 և կասկած չի եղել Ուզբեկստանի հավաքականի հաղթանակին։ Այստեղից կասկածանք է առաջացել, որ ինչ-որ մեկը որոշել է որակավորման խաղերի եզրափակիչ փուլում զրոյացնել Ուզբեկստանի հավաքականի խաղացողների դեղին քարտերի քանակը։ Բնականաբար, մարզչական շտաբն ու խաղացողներն ամբողջովին հերքում էին դրանում ինչ-որ դիտավորություն և ամենը կապում էին խաղի ժամանակ խաղացողների հոգնածության հետ։

Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն քննելով Ուզբեկստան-Տաջիկստան խաղում դեղին քարտերի միջադեպը, 2012 թվականի փետրվարի 17-ին հայտարարեց Ուզբեկստանի հավաքականի հինգ խաղացողների որակազրկման որոշման մասին. ոչ սպորտային վարք և Fair play-ի սկզբունքների խախտում։ Շավքաթ Մուլլաջանովը, Սանժար Տուրսունովը, Իսլամ Թուխտախոջաևը, Սերվեր Ջաբարովը և Վագիզ Գալիուլլինը որակազրկվեցին երկու խաղով, իսկ ՈՒՖՖ-ն տուգանվեց 3000 շվեյցարական ֆրանկ[48]: Դա նշանակում էր, որ այդ հինգ խաղացողները բաց էին թողնելու ոչ միայն խմբային փուլի վերջին՝ Ճապոնիայի դեմ ոչինչ չորոշող խաղը, այլ նաև որակավորման խաղերի եզրափակիչ փուլի առաջին խաղը։

2012 թվականի փետրվարի 24-ին Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղից առաջ տված հարցազրույցում Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովը փաստացի խոստովանեց իր մեղքը դեղին քարտերի միջադեպի հետ կապված, ասելով՝ «…երբ սխալվում են մրցավարները, ՖԻՖԱ-ն ասում է, որ դա ֆուտբոլի մի մասն է: Մեր խաղով մենք վաստակել ենք անել այն, ինչը անհրաժեշտ ենք համարում: Դա մեր ռազմավարական պլանն էր: Մենք ժամանակից շուտ ապահովել ենք չորրորդ ռաունդ դուրս գալը և այդ իսկ պատճառով իրավունք ունեինք որոշել ինչպես վարվել: Իսկ այստեղ վերցրել և երկարացրել են ֆուտբոլիստների որակազրկումը մինչև երկու խաղ: Համարում եմ, որ դա ընդհանրապես ճիշտ չէ: Մենք չենք խախտել ո՛չ ՖԻՖԱ-ի, և ո՛չ էլ Fair Play-ի կանոնները»[49]: Փաստորեն, այդ միջադեպը Վադիմ Աբրամովի համար Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դարձավ ճակատագրական։

Որակավորման խաղերի եզրափակիչ փուլում Ուզբեկստանի հավաքականը հայտնվեց «А» խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Հարավային Կորեան, Իրանը, Կատարը և Լիբանանը[50]: Խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից հայտնվում էին Մունդիալ 2014-ում։ Խմբում երրորդ տեղը զբաղեցրած թիմը դուրս էր գալու Ասիայի փլեյ-օֆֆ, որտեղ խաղալու էր «В» խմբի երրորդի հետ։ Բայց այդ դիմակայությանը հաղթողը մրցելու էր հարավամերիկյան որակավորման գոտու հինգերորդ թիմի հետ։

2012 թվականի հունիսի 3-ին սկսվեց որակավորման խաղերի եզրափակիչ փուլը։ Ուզբեկստանի հավաքականը Տաշքենդում հյուրընկալեց Իրանի հավաքականին։ Չնայած հիմնական հինգ խաղացողների բացակայությանը, Ուզբեկստանի հավաքականը խաղային ժամանակի մեծ մասը դաշտում տիրապետող էր։ Իսկ 80-րդ րոպեին նույնիսկ գոլ խփեցին, որը խաղի գլխավոր մրցավար Յուիտի Նիսիմուրայի կողմից անարդացիորեն չհաշվվեց։ Այդ դրվագում, Օդիլ Ահմեդովի մոտ հեռավորությունից կատարած հարվածից հետո Իրանի հավաքականի պաշտպանը ձեռքով գնդակը դարպասից հանեց[51]: Գլխավոր մրցավարը դա չնկատեց, և նույնիսկ չնշանակեց ակնհայտ 11 մետրանոցը։ Իսկ ավելացված ժամանակում եկավ չօգտագործված պահերի հատուցումը։ Իրանցիները կազմակերպեցին արագ հակագրոհ, որի հետևանքով հարձակվող Մուհամմադ Հալաթբարին դուրս եկավ Իգնատի Նեստերովի դեմ և խփեց իր թիմի հաղթական գնդակը[52]: Այդ խաղը Աբրամովի համար հավաքականի ղեկին վերջինն էր։

2012 թվականի հունիսի 4-ին Աբրամովը հեռացվեց Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից[53]:

Աստանա (Ղազախստան)

2013 թվականի նոյեմբերի 28-ին Վադիմ Աբրամովը նշանակվեց Աստանա ակումբի գլխավոր մարզիչ[54]: Սակայն երկու շաբաթ անց անսպասելի փոխվեց ակումբի ղեկավարությունը, և Աբրամովի հետ համագործակցությունը դադարեցվեց[55]:

Վերադարձ Լոկոմոտիվ Տաշքենդ

2014 թվականի փետրվարի 13-ին Աբրամովը նշանակվեց «Լոկոմոտիվ» Տաշքենդ ակումբի գլխավոր մարզիչ[56]: Այսպիսով նա վերադարձավ ակումբ, որտեղ աշխատել էր 2008-2010 թվականներին։ Առաջին իսկ տարում Աբրամովի թիմը առաջնությունում դարձավ երկրորդը և նվաճեց երկրի գավաթը:

2015 թվականի հոկտեմբերի 17-ին, ակումբի արդյունքների անբավարար լինելու պատճառով Աբրամովը հեռացվեց պաշտոնից[57]:

Ձեռքբերումներ

Որպես մարզիչ

Պախտակոր Տաշքենդ

  • ԽՍՀՄ ֆուտբոլի Առաջին լիգայի արծաթե մեդալակիր՝ 1990

Նեֆտչի Ֆերգանա

  • Ուզբեկստանի չեմպիոն (4)՝ 1992, 1993, 1994, 1995
  • Ուզբեկստանի գավաթակիր՝ 1994
  • ԱՊՀ գավաթի ֆինալիստ՝ 1994
  • ԱՖԿ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից՝ 1994-95

ՆԲՈՒ-Ասիա

  • Ուզբեկստանի ֆուտբոլի Երկրորդ լիգայի չեմպիոն՝ 2000

Տրակտոր Տաշքենդ

  • Ուզբեկստանի գավաթի ֆինալիստ՝ 2004

Ուզբեկստանի երիտասարդական հավաքական

  • Վիետնամի ֆուտբոլի ֆեդերացիայի Գավաթ մրցաշարի հաղթող (2)՝ 2007, 2011
  • Վալերի Լոբանովսկու հիշատակի մրցաշարի հաղթող՝ 2011
  • Match World Cup 2012 մրցաշարի ֆինալիստ՝ 2012

Ուզբեկստանի հավաքական

  • Ասիայի գավաթի խաղարկությունում չորրորդ տեղը՝ 2011

Լոկոմոտիվ Տաշքենդ

Անձնական

  • Ուզբեկստանում տարվա լավագույն մարզիչ՝ 2011
  • «Դուստլիկ» (բարեկամություն) շքանշանի դափնեկիր՝ 2011[58][59]:

Ընտանիք

Որդին՝ Կառլեն Աբրամովը, խաղացել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում: 2008 թվականի դեկտեմբերին՝ 21 տարեկան հասակում, Տաշքենդում ավտովթարից մահացել է[60][61]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Նոդիրխոջա Յուլդաշեվ (2013-12-10). «Вадим Абрамов: «Я не психолог, а футбольный специалист»». championat.asia.
  2. «1988. Вторая лига. 7 зона». football.lg.ua.
  3. Mike Dryomin (2006-03-18). «Uzbekistan 2005» (անգլերեն). RSSSF.
  4. Mike Dryomin (2005-11-19). «Uzbekistan 2004» (անգլերեն). RSSSF.
  5. Mike Dryomin & Sardorbek Yusupov (2007-01-31). «Uzbekistan 2006» (անգլերեն). RSSSF.
  6. «Кубок Узбекистана по футболу 2004».
  7. Sardorbek Yusupov (2009-02-12). «Uzbekistan 2008» (անգլերեն). RSSSF.
  8. Sardorbek Yusupov (2010-09-28). «Uzbekistan 2009» (անգլերեն). RSSSF.
  9. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2010-04-06). «Абрамов назначен главным тренером национальной сборной». ՈՒՖՖ.
  10. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2010-04-12). «Абрамов: "За результат отвечает тренер"». ՈՒՖՖ.
  11. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2010-10-09). «М.Шацких: Наша главная цель: Кубок Азии 2011». ՈՒՖՖ.
  12. «Узбекистан начинает и выигрывает». uff.uz. 2011-01-08.
  13. «Узбекистан - Кувейт 2:1». uff.uz. 2011-01-12.
  14. «Узбекистан и Катар вышли в 1/4 финала Кубка Азии». ruvr.ru. 2011-01-16.
  15. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-01-21). «Узбекистан в полуфинале Кубка Азии 2011». ՈՒՖՖ.
  16. «Австралия разгромила Узбекистан». uff.uz. 2011-01-25.
  17. «Корея – Узбекистан 3:2». uff.uz. 2011-01-29.
  18. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-08-25). «Правительство достойно наградило Абрамова, Евстафеева и Мусаева». ՈՒՖՖ.
  19. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-12-23). «Объявлены лауреаты 2011 года». ՈՒՖՖ.
  20. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-03-24). «Талипджанов:"Абрамов отвечает за две сборные"». ՈՒՖՖ.
  21. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-06-20). «Все решится в Гонконге». ՈՒՖՖ.
  22. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-06-23). «Олимпийцы в третьем отборочном раунде». ՈՒՖՖ.
  23. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-07-07). «Узбекистан в группе смерти». ՈՒՖՖ.
  24. «Узбекистан побеждает Украину». uff.uz. 2011-08-10.
  25. «Узбекистан побеждает Ирак и идёт дальше». uff.uz. 2011-09-21.
  26. «"Шахтёр" проиграл сборной Узбекистана на старте Dubai Cup в серии пенальти». uff.uz. 2012-01-19.
  27. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-01-20). «Олимпийская сборная выиграла у "Шахтёра"». ՈՒՖՖ.
  28. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-01-22). «Олимпийская сборная в финале "Matchworld Cup 2012"». ՈՒՖՖ.
  29. «"Зенит" выиграл "Дубай Кап", выиграв в финале олимпийскую сборную Узбекистана». uff.uz. 2012-01-24.
  30. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-01-24). «Узбекистан (U-23) - "Зенит" 0:5». ՈՒՖՖ.
  31. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-02-21). «Олимпийцы потерпели обидное поражение от Ирака». ՈՒՖՖ.
  32. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-03-15). «ОАЭ едет в Лондон, Узбекистан - во Вьетнам». ՈՒՖՖ.
  33. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-03-27). «Олимпийцы одержали волевую победу над Сирией». ՈՒՖՖ.
  34. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-03-29). «Дорогу в Лондон перекрыл Оман». ՈՒՖՖ.
  35. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-04-12). «Распущен тренерский штаб олимпийской сборной». ՈՒՖՖ.
  36. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-07-23). «Узбекистан - Кыргызстан 4:0». ՈՒՖՖ.
  37. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-07-28). «И вновь крупная победа». ՈՒՖՖ.
  38. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-08-02). «Узбекистан в группе "С"». ՈՒՖՖ.
  39. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-08-02). «Абрамов:"Группа "С" самая непростая"». ՈՒՖՖ.
  40. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-08-19). «Таджикистан вместо Сирии». ՈՒՖՖ.
  41. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-09-02). «Таджикистан - Узбекистан 0:1». ՈՒՖՖ.
  42. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-09-06). «Узбекистан - Япония 1:1». ՈՒՖՖ.
  43. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-11-15). «Узбекистан - Таджикистан 3:0». ՈՒՖՖ.
  44. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-10-11). «КНДР - Узбекистан 0:1». ՈՒՖՖ.
  45. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2011-11-11). «Узбекистан - КНДР 1:0». ՈՒՖՖ.
  46. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-02-29). «Одержана историческая победа над Японией». ՈՒՖՖ.
  47. «2014 FIFA World Cup Brazil™ Preliminaries: Asia - Matches: Uzbekistan 3:0 (1:0) Tajikistan» (անգլերեն). FIFA. 2011-11-15.
  48. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-02-17). «Решение Дисциплинарного Комитета ФИФА». ՈՒՖՖ.
  49. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-02-24). «Абрамов:"Назовите команду, пострадавшую от наших действий!"». ՈՒՖՖ.
  50. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-03-09). «ЧМ 2014: Узбекистан в группе "А"». ՈՒՖՖ.
  51. «Uzbekistan 0-1 Iran highlights» (անգլերեն). dailymotion.com. 2012-06-03.
  52. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-06-04). «Узбекистан - Иран 0:1». ՈՒՖՖ.
  53. ՈՒՖՖ մամուլի ծառայություն (2012-06-04). «Мирджалол Касымов возглавил национальную сборную Узбекистана». ՈՒՖՖ.
  54. «Вадим Абрамов назначен главным тренером «Астаны»». Աստանա ՖԱ. 2013-11-28.
  55. «Есмухамет Спанов и Вадим Абрамов покидают «Астану»». Աստանա ՖԱ. 2013-12-13.
  56. «Вадим Абрамов назначен главном тренером Локомотива». Լոկոմոտիվ ՖԱ. 2014-02-13.
  57. «Руководство ПФК «Локомотив» отправило в отставку Вадима Абрамова». 12news.uz. 2015-10-17.
  58. «Награды и почетные звания - тренерам и спортсменам». Ուզբեկստանի լուրեր - UzReport.uz. 2011-08-26.
  59. Правительство достойно наградило Абрамова, Евстафеева и Мусаева
  60. Ալեքսանդր Կրուժկով (2011-01-31). «Вадим Абрамов: «За что Хонде дали титул MVP?»» (ռուսերեն). Սպորտ էքսպրես.
  61. «Погиб футболист молодёжной сборной Армении» (ռուսերեն). CISsoccer. 2008-12-19.

Արտաքին հղումներ