«Սինուհեթի պատմությունը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ca:Història de Sinuhé
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:داستان سینوهه
Տող 25. Տող 25.
[[es:Historia de Sinuhé]]
[[es:Historia de Sinuhé]]
[[eu:Sinuhéren istorioa]]
[[eu:Sinuhéren istorioa]]
[[fa:داستان سینوهه]]
[[fi:Sinuhen tarina]]
[[fi:Sinuhen tarina]]
[[fr:Conte de Sinouhé]]
[[fr:Conte de Sinouhé]]

04:20, 23 Ապրիլի 2012-ի տարբերակ

Սինուհեթի պատմությունը համարվում է Հին Եգիպտոսի գրականության լավագույն գործերից մեկը։ Եգիպտաբանների մեծ մասը համարում են, որ պատմության սյուժետը հիմնված չէ իրական դեպքերի վրա։[1] Պատմության գրվածքի բազմաթիվ կտորների հայտնաբերումը վկայում է այն մասին, որ այն բավականին տարածված է եղել Հին Եգիպտոսում։[2]

Կրճատ բովանդակությունը[3]

Սինուհեթը ազնվատոհմիկ էր Եգիպտոսում։ Փարավոնների զայրույթից վախենալով, նա փախչում է Ասիա։ Անապատում Սինուհեթը քիչ է մնում մահանա ծարավից։ Նրան փրկեց անապատով իրենց նախիրները քշող քոչվորների հետ հանդիպումը։

Ասիայում Սինուհեթը ծառայության է մտնում մի ցեղի առաջնորդի մոտ և դառնում զորապետ։ Նա այսպես է պատմում իր ռազմական արշավանքների մասին․ «Ամեն մի երկիր, որին ենթարկում էի ասպատակության, արտաքսվում էր արոտավայրերից ու ջրհորների մոտից, և ես քշում տանում էին նրա նախիրներն ու բնակիչներին»։ Սինուհեթը նվաճել էր հարստություն և հարգանք, սակայն նա վախենում էր, որ մահից հետո Ասիայում չկարողանան պահպանել իր մարմինը։

Փարավոնից ստանալով թույլտվություն՝ Սինուհեթը վերադարձավ Եգիպտոս։ Պալատում նա երեսն ի վար պառկեց փարավոնի առաջ և մնաց պառկած այնքան ժամանակ, մինչև որ փարավոնի հրամանով նրան բարձրացրին։ Սինուհեթի համար կառուցեցին տուն և դամբարան։

Ծանոթագրություններ և աղբյուրներ

  1. James Peter Allen, Middle Egyptian: An Introduction to the Language and Culture of Hieroglyphs, Cambridge University Press 2000, էջ 281
  2. M. Lichtheim, Ancient Egyptian Literature, Volume I: The Old and Middle Kingdoms, 1973, էջ 222, ISBN 0-520-002899-6
  3. Ֆ․ Պ․ Կորովկին «Հին աշխարհի պատմություն», 1989, «Լույս» հրատարակչություն, էջ 64։