«Բամ»–ի խմբագրումների տարբերություն
չ ավելացվեց Կատեգորիա:Մետաքսի ճանապարհի բնակավայրեր (CatCompleter via ar:Category:مناطق مأهولة تقع على طريق الحرير) ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 62. | Տող 62. | ||
}} |
}} |
||
'''Բամ''' <ref>Bam, Iran can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3055036" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".</ref> ({{lang-fa|بم}}), քաղաք է [[Իրան]]ի [[Քերման]] նահանգի Բամ շրջանում: 2006 թվականի [[մարդահամար]]ի տվյալներով բնակչության թիվը կազմում է 73,823 մարդ կամ 19,572 ընտանիք:<ref>"Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran. Archived from the original (Excel) on 2011-11-11.</ref><br> |

Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը: Մինչ 2003 թվականի երկրաշարժը տեղի բնակչության թիվը պաշտոնական տվյալներով կազմում էր 43,000 մարդ<ref>{{cite web | title = Cold is the main health threat after the Bam earthquake | work = [[BMJ]] | url = http://www.bmj.com/cgi/content/extract/328/7431/66-a | accessdate = 2007-09-13 }}</ref>: Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ: Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է [[Պարթևական կայսրության]] օրոք: Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ: Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ [[Իբն Հաուքալ]]ն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք». |

{{քաղվածք|''Այնտեղ գործում են հրաշալի, գեղեցիկ և երկարատև օգտագործման բամբակյա հագուստ, որն ուղարկում են աշխարհի բոլոր ծագերով մեկ: Այդ հրաշալի հագուստներն արժեն 30 դինար և վաճառվում են Խորասանում, Իրաքում և Եգիպտոսում:''|}} |

Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են [[Սաֆյանների արքայատոհմ]]ի օրոք: 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այնուհետև վերաբնակեցվում: Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում [[Շիրազ]]ից զավթիչների պատճառով: Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց:<br> |

Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում: Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով: Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը: |

==== 2003 թվականի երկրաշարժ ==== |
==== 2003 թվականի երկրաշարժ ==== |
03:29, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ
Քաղաք | ||
---|---|---|
Բամ | ||
Բամի միջնաբերդը՝ մինչ երկրաշարժը | ||
Երկիր | Իրան | |
Շրջան | Բամ | |
ԲԾՄ | 1061 մետր | |
Բնակչություն | 73,823 մարդ (2006) | |
Ժամային գոտի | IRDT? | |
Հեռախոսային կոդ | 0344 | |
| ||
Բամ [1] (պարս.՝ بم), քաղաք է Իրանի Քերման նահանգի Բամ շրջանում: 2006 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 73,823 մարդ կամ 19,572 ընտանիք:[2]
Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը: Մինչ 2003 թվականի երկրաշարժը տեղի բնակչության թիվը պաշտոնական տվյալներով կազմում էր 43,000 մարդ[3]: Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ: Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է Պարթևական կայսրության օրոք: Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ: Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ Իբն Հաուքալն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք».
Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են Սաֆյանների արքայատոհմի օրոք: 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այնուհետև վերաբնակեցվում: Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում Շիրազից զավթիչների պատճառով: Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց:
Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում: Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով: Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը:
2003 թվականի երկրաշարժ
2003 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժը մեծ վնաս հասցրեց Բամին և շրջակա Քերման նահանգին: Մահացան 26,271 և վիրավորվեցին 30,000 մարդ: Ավերածությունների մեծ թիվն աղյուսով և ավազով կառուցված շինությունների պատճառով էր, որոնց մեծամասնությունը չէին համապատասխանում 1989 թվականին Իրանի սահմանած երկրաշարժային կանոնակարգերին, իսկ բնակիչների մեծ մասը քնած էին (երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի ժամանակով առավոտյան 05:26-ին):
Երկրաշարժի հետևանքում որոշ ժամանակով ջերմացան իրանա-ամերիկյան հարաբերությունները: Վերջինս մարդասիրական ուղիղ օգնություն առաջարկեց Իրանին, որը խոստացավ ենթարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դրույթներին և թույլատրել մշտադիտարկում իրականացնել իր ատոմային փորձարկումների վայրերում: Ընդհանուր թվով 44 երկիր օգնող անձնակազմ է ուղարկել փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, իսկ 60 երկիր օգնություն է տրամադրել:
Ետերկրաշարժյան զարգացումներ
2003 թվականի երկրաշարժից անմիջապես հետո Իրանի կառավարությունը պլանավորեց նոր քաղաքի կառուցումը և հին քաղաքի հետ կապված խնդիրների վերացումը: Քաղաքի վերակառուցման և զարգացման պլանի վրա ծախսվեց 6 ամիս, ինչը հարուցեց տեղի իշխանությունների և բնակիչների դժգոհությունը: Այժմ Բամի միջնաբերդի վերակառուցմանն օժանդակում են ճապոնական համալսարանների և Իրանի Մշակույթի նախարարության աշխատակիցները: Երկրաշարժի պատճառած վնասները կազմեցին գրեթե 1 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ծանոթագրություններ
- ↑ Bam, Iran can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3055036" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran. Archived from the original (Excel) on 2011-11-11.
- ↑ «Cold is the main health threat after the Bam earthquake». BMJ. Վերցված է 2007-09-13-ին.
Արտաքին հղումներ
- Travel magazine story on Bam as a tourist destination
- Newspaper item: "The Lost Beauty that was Bam"
- BBC story: "Bam: Jewel of Iranian heritage"
- Population figures from World-Gazetteer.com
- Digital Silk Roads Project – Citadel of Bam. Photos and movies
- To Bam & back by Asghar Riahi
2003 թվականի երկրաշարժ
- BBC news report
- CNN news report
- CNN report on rescue efforts
- IRINNews.org "Special on Bam three months on"
- IRINNews.org "Tehran lowers Bam earthquake toll"
- ICOMOS Heritage at Risk 2004/2005: The Bam Earthquake
- UNESCO World Heritage in Danger 2004 - Iran: Glimmers of hope in Bam
Երկրաշարժից հետո վերակառուցում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բամ կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամ» հոդվածին։ |
|