«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 11. Տող 11.
1942 թվականին Բ. Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։
1942 թվականին Բ. Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։


1947 թվականին Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ՀԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ 1954 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1959-1990 թթ. նա եղել է իր իսկ հիմնադրած ՀԳԱ [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի տնօրեն<ref>«Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005:</ref>։ Երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր]]ի, հին [[Արտաշատ]]ի հնագիտական պեղումների աշխատանքները։
1947 թվականին Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ՀԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ 1954 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1959-1990 թթ. նա եղել է իր իսկ հիմնադրած ՀԳԱ [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի տնօրեն<ref>«Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005:</ref>։ Երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր]]ի, հին [[Արտաշատ]]ի հնագիտական պեղումների աշխատանքները։


1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։ 1982-1990 թթ. գլխավորել է ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։
1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։ 1982-1990 թթ. գլխավորել է ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։

02:59, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ

Բաբկեն Առաքելյան
Ծնվել էփետրվարի 1, 1912(1912-02-01)[1][2]
Մրգաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 16, 2004(2004-08-16)[1] (92 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունհնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գործունեության ոլորտհնագիտություն
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1968)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1954)
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Բաբկեն Նիկոլայի Առաքելյան (փետրվարի 1, 1912, Մրգաշատ, ՀՀ Արմավիրի մարզ - օգոստոսի 16, 2004), հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1959 թվականից առ 1990 թվականը ՀԽՍՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։

Կենսագրություն

Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թ. դարձել է Լենինգրադի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ Հովսեփ Օրբելու գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։

1942 թվականին Բ. Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։

1947 թվականին Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ՀԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ 1954 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1959-1990 թթ. նա եղել է իր իսկ հիմնադրած ՀԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն[4]։ Երկար տարիներ ղեկավարել է Գառնիի, Արմավիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները։

1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։ 1982-1990 թթ. գլխավորել է ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։

Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների[5][6][7]։ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության համահեղինակներից է։

Անդամակցություն

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1968) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974)

Պարգևներ

  • Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր (1978, 1985)
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղ շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշան
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Երկեր

  • Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Երևան, 1949:
  • Գառնի, Հ. 1-3, Երևան, 1951-1962 (հ. 1-2, ռուսերեն, հ. 3 (համահեղինակ):
  • Քաղաքները և արհեստնետը Հայաստանում IX-XIII դարերում, հ. 1-2, Երևան, 1958-1964:
  • Հին Արտաշատ, Երևան, 1975:
  • Ակնրակներ Հին Հայաստանի արվեստի պատմություն, Երևան, 1976:
  • Аракелян Б. Н., Арташат, Е., 1982.

Գրականություն

  • Բարխուդարյան Վ., Վաստակաշատ պատմաբան-հնագետը: (Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Բ. Ն. Առաքելյանի ծննդյան 70-ամյակի առթիվ): Սովետ. Հայաստան, 1982, 3 փետրվարի:
  • Թումանյան Հ. Ե., Տեղեկագիր հասարակական գիտությունների, ՀՍՍՌ ԳԱ.,1959, № 3. - էջ 73-77: Առալելյան Բ. Ն. Քաղաքները և արհեստները Հայաստանում X-XIII դարերում. Հ. 1. - Եր.։ ՀԽՍՀ ԳԱ հրատ. - 1958, 376 էջ, 76 թ. նկ., Գրախոսություն:
  • Կարախանյան Գ. Հ., Բազմավաստակ գիտնականը: (Հայկական ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Բաբկեն Առաքելյանի ծննդյան 60-ամյակի առթիվ): Լրաբեր հաս. գիտ., ՀԽՍՀ ԳԱ. - 1971, № 12, էջ 80-81:
  • Կարախանյան Գ. Հ., Հայաստանի պատմության և մշակույթի ականավոր հետազոտողը: (ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Բ. Ն. Առաքելյանի ծննդյան 70-ամյակը): Լրաբեր հաս. գիտ., ՀԽՍՀ ԳԱ. - 1982, № 2. - էջ 96-99:
  • Կարախանյան Գ. Հ., Հայագիտության երախտավորը: (Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Բ.Ն. Առաքելյանի ծննդյան 60-ամյակի առթիվ): Սովետական Հայաստան, 1972, 1 փետրվարի:
  • Հակոբյան Ս., Տեղեկագիր հասարակական գիտությունների / ՀՍՍՌ ԳԱ. - 1952. - № 3. - էջ 105-109: Առաքելյան Բ. Ն. Հայաստանի պատկերաքանդակները IV-VII դարերում. Եր., ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1948, 128 էջ:
  • Հովնաթան Հ., Անմնացորդ նվիրումով: [Բ. Ն. Առաքելյանի մասին]: Հայրենիքի ձայն, 1971, 24 նոյեմբ., էջ 4:
  • Մնացականյան, Ա. Շ., Պատմաբանասիրական հանդես, ՀԽՍՀ ԳԱ, 1965, № 4. - էջ 259-265: Առաքելյան Բ. Ն. Քաղաքները և արհեստները Հայաստանում. Հ. 1, Եր., 1958-1964:
  • Պարսամյան Վ. Ա., Հայագիտական վաստակով: [Բ.Ն. առաքելյանի ծննդյան 70-ամյակի առթիվ]: Հայրենիքի ձայն, 1982, 10 փետր., էջ 4:
  • Տիրացյան Գ. Ա., Բ. Ն. Առաքելյան: (Ծննդյան 60-ամյակի առթիվ): Պատմաբանասիր. հանդես, ՀԽՍՀ ԳԱ, 1972, № 1, էջ 286:
  • Տիրացյան Գ. Ա., Բաբկեն Առաքելյան: (Ծննդյան 80-ամյակի առթիվ): Պատմաբանասիրական հանդես, ՀՀ ԳԱԱ, 1992, էջ 195-196:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005:
  5. «Բ. Ն. Առաքելյանի աշխատությունների մատենագիտություն».
  6. Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (1968). Марр и вопросы арменоведения. ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  7. Առաքելյան, Բաբկեն Նիկոլայի (1984). Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը. ՀՍՍՀ ԳԱ հրատ.

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Բաբկեն Առաքելյանի էջը ՀՀ ԳԱԱ կայքում