«Արամ Մանուչարյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 12. | Տող 12. | ||
[[Կատեգորիա:Կուսակցական գործիչներ]] |
[[Կատեգորիա:Կուսակցական գործիչներ]] |
||
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ]] |
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ]] |
||
{{Bio-stub}} |
{{Bio-stub}} |
00:33, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)
Արամ Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1893[1] |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1937[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական աշխատող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արամ Մանուչարյան (մայիսի 3, 1893[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), կուսակցական և պետական աշխատող։ Հայաստանում խորհրդային կարգերի համար մղված պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Սկզբնական կրթությունն ստացել է Իգդիրի քաղաքային դպրոցում։ 1914 թվականին ուսման նպատակով մեկնել է Ռումինիա։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին հեղափոխական գործունեություն է տարել ռուսական բանակում, մասնավորապես հայ զինվորների մեջ։ 1918 թվականին վերադարձել է Հայաստան, պրոպագանդիստական ու կազմակերպչական աշխատանք տարել տարբեր վայրերում։ 1920 թվականին ընտրվել է ՌՍԴԲ (բ) կ Երևանի կոմիտեի անդամ, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի պարտությունից հետո ձերբակալվել է։ Բանտում եղել է կուսակցական ընդհատակյա բջջի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է առողջապահության, հողագործության, կապի բնագավառներում և Հայկոմկուսի Կենտկոմի ապարատում։ 1936-1937 թվականներին Մանուչարյանը Անդրֆեդերացիայի կապի ժողկոմատի հայկական գրասենյակի լիազորն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ |