«Սիդադի Վելյա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.
==Կլիմա==
==Կլիմա==
Սիդադի Վելյան ունի շոգ [[անապատային կլիմա]]: Նրա միջին տեղումների քանակը 201 միլիմետր է, իսկ միջին ջերմաստիճանը` 25.2 °C: Ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին` 23.0 °C), իսկ ամենատաքը` հոկտեմբերը (միջին` 28.0 °C):
Սիդադի Վելյան ունի շոգ [[անապատային կլիմա]]: Նրա միջին տեղումների քանակը 201 միլիմետր է, իսկ միջին ջերմաստիճանը` 25.2 °C: Ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին` 23.0 °C), իսկ ամենատաքը` հոկտեմբերը (միջին` 28.0 °C):
<center>
{| class="wikitable" style="text-align:center"
{| class="wikitable" style="text-align:center"
|-
|-
Տող 67. Տող 66.
| colspan="14" | '''Աղբյուր'''<ref>[http://worldweather.wmo.int/en/home.html] World Weather Information Service (WWIS)</ref>
| colspan="14" | '''Աղբյուր'''<ref>[http://worldweather.wmo.int/en/home.html] World Weather Information Service (WWIS)</ref>
|}
|}
</center>


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

03:56, 5 Հուլիսի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Սիդադի Վելյա
ԵրկիրԿաբո Վերդե Կաբո Վերդե
Հիմնադրված է1462 թ.
Մակերես209,1 հեկտար, 1795,6 հեկտար
ԲԾՄ1 մետր
Բնակչություն2148 մարդ
Սիդադի Վելյա (Կաբո Վերդե)##
Սիդադի Վելյա (Կաբո Վերդե)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1310
ռուս..անգլ..ֆր.

Սիդադի Վելյա (պորտ.՝ Cidade Velha; այսինքն` «հին քաղաք»), քաղաք Սանտյագու կղզում, Պրայայից ոչ հեռու, հնագույնն է Կաբո Վերդեյում: Բնակչությունը 1200 բնակիչ է (2010):

Ռիբեյրա Գրանդե (Ribeira Grande, «մեծ գետ») անունով քաղաքը հիմնադրել է 1462 թվականին Կանաչ հրվանդանի կղզիների բացահայտող` պորտուգալացի ծովագնաց Անտոնիո Նոլին: Այն երկար ժամանակ ծառայել է «ոսկե եռանկյունու» հարավ-արևելյան կետ և հարստությամբ գերազանցել արևմտյան Աֆրիկայի արևմտյան ափի բոլոր այլ քաղաքները: 1497-98 թվականներին Ռիբեյրա Գրանդե նավահանգիստ էին մտել Քրիստափոր Կոլոմբոսի և Վասկո դա Գամայի նավերը:

Պորտուգալական կայսրության անկման հետ միասին սկսեց ընկնել Սիդադիի առևտրային նշանակությունը: 1590 թվականին Ֆիլիպ II Հաբսբուրգը հրամայեց կառուցել ամրոց անգլիացիներից և ֆրանսիացիներից պաշտպանվելու համար: Իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ` 1712 թվականի մայիսին, քաղաքը գրավեցին, թալանեցին և այրեցին ֆրանսիացի ծովահենները` Ժակ Կասարի հրամանատարության ներքո, իսկ 1770 թվականին կղզիների նահանգապետը տեղափոխեց իր նստավայրը Պրայա:

2009 թվականին քաղաքի կենտրոնը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ Համաշխարհային Ժառանգության ցուցակ որպես «Եվրոպայի առաջին գաղութային ֆորպոստ արևադարձային գոտիներում»[1]: Սիդադիի ոսկե դարի մասին այժմ հիշեցնում են հնության սակավաթիվ հուշարձանները` գլխավոր հրապարակի մարմարե սյունը (16-րդ դար), հին մայր տաճարի ավերակները, ինչպես նաև ոչ վատ պահպանված պորտուգալական ամրոցը, որի կառուցումը տեղի է ունեցել 1587 թվականից մինչև 1593 թվականը: Այժմ այն թանգարան է:

Կլիմա

Սիդադի Վելյան ունի շոգ անապատային կլիմա: Նրա միջին տեղումների քանակը 201 միլիմետր է, իսկ միջին ջերմաստիճանը` 25.2 °C: Ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին` 23.0 °C), իսկ ամենատաքը` հոկտեմբերը (միջին` 28.0 °C):

Սիդադի Վելյայի կլիման
Ցուցիչ Հունվ․ Փետր․ Մարտ Ապրիլ Մայիս Հուն․ Հուլ․ Օգոս․ Սեպտ․ Հոկտ․ Նոյ․ Դեկ․ Տարի
Միջին առավելագույնը, °C 26.7 27.2 27.9 28.3 28.5 29.6 29.4 30.0 30.6 31.0 29.7 27.3 28.9
Միջին փոքրագույնը, °C 19.4 19.2 19.7 20.1 21 21.8 22.5 23.7 23.9 25 22.3 20.8 21.6
Տեղումների նորման, մմ 2 2 0 0 0 0 7 50 90 40 9 1 201
Աղբյուր[2]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Cidade Velha, Historic Centre of Ribeira Grande
  2. [1] World Weather Information Service (WWIS)