«Նյասա լիճ (ազգային պարկ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.
== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==


<gallery perrow=4 widths="200px">
<gallery perrow=2 widths="200px">
Պատկեր:Cape McLear, Malawi (2499273862).jpg|Մակլիր հրվանդանը
Պատկեր:Cape McLear, Malawi (2499273862).jpg|Մակլիր հրվանդանը
Պատկեր:Boats at the shore of the malawi lake.jpg|Նավակները լճի ափին
Պատկեր:Boats at the shore of the malawi lake.jpg|Նավակները լճի ափին

03:40, 5 Հուլիսի 2020-ի տարբերակ

Նյասա լիճ
Տեսակազգային պարկ
Երկիր Մալավի
Մակերես94 կմ² և 9400 հեկտար
Կազմված էՆյասա լիճ
Ձևավորում1980
Քարտեզ
Քարտեզ

Նյասա լիճ (ազգային պարկ), ազգային պարկ, որը տեղակայված է Մալավիում` Նյասա լճի հարավային հրվանդանին` երկրի հարավարևելյան մասում: նրա ջրային տարածքն զբաղեցնում է միայն 0,3 % լճի ընդհանուր մակերեսից (և, հետևաբար, միայն լճի այս տարածքն է հսկվող):

Պատմություն

1934 թվականին լճի մի քանի կղզիներ հայտարարվեցին արգելոցներ և արգելանտառներ թրչունների համար: 1972 թվականին հսկվող տարածքներն ընդլայնվեցին, նրա մեջ ընդկրկվեցին Մակլիր հրվանդանն ու մի շարք տարածքներ: 1980 թվականի նոյեմբերի 24-ին այս տարածքում ստեղծվեց ազգային պարկ: Պարկն ավելացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային Ժառանգության ցուցակ 1984 թվականին` դառնալով այս ցուցակի մեջ ընդգրկված առաջին քաղցրահամ լիճը[1]: Լճի Մոնքի Բեյ ծոցում գտնվում է Մալավիի ձկնային տնտեսության նախարարության գիտահետազոտական կայան:

Աշխարհագրություն

Սա Մալավիի միակ ազգային պարկն է, որն ստեղծված է ձկան և ջրային բնակավայրի պահպանման նպատակով: Չնայած դրան` Նյասա լճի ազգային պարկն ընդգրկում է ցամաքի բավական մեծ քանակ, այդ թվում նաև մի քանի ոչ մեծ կղզիներ: Այն հանդիսանում է նաև այնպիսի կենդանիների բնակավայր, ինչպիսիք են բաբուինները: Իբր թե ավելի քան 800 տարեկան բաոբաբը, ինչպես ասում են, եղել է բժիշկ Դավիդ Լիվինգսթոնի սիրած ծառը, որը նա օգտագործել է որպես մի վայր, որի մոտ նա կարդում էր քարոզներ և շփվում այլ միսիոներների հետ: Առաջին հինգ միսիոներների գերեզմանները նույնպես տեղակայված են պարկում: Ձկների շատ էնդեմիկ տեսակները դարձնում են լիճը մասնագիտացված էվոլյուցիայի բնորոշ օրինակ, և էնդեմիկ տեսակների մեծ քանակության համար այն երբեմն անվանում են «գալապագոսյան»; այստեղ ընդհանուր առմամբ բնակվում է մոտ 1000 տեսակի ձկներ, և դրանց մոտ 90 % «տեղական» են: Լիճը հատկապես հայտնի է ցիխլովյան ընտանիքի ձկների քանակությամբ` այստեղ բնակվում է դրանց մոտ 400 տեսակ, կամ տվյալ ընտանիքի հայտնի ներկայացուցիչների 30 %: Դրանցից հինգը էնդեմիկ են: Լճում արգելված է ձկնորսությունն որևե ցանցերի օգնությամբ, սակայն քարտերով ձկնորսելը, այդ թվում նաև նավակներից, արգելված չէ:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. UNESCO World Heritage Centre. «Lake Malawi National Park» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2018-06-04-ին.

Արտաքին հղումներ