«The Clash»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
{{Տեղեկաքարտ Երաժիշտ}}
'''The Clash''' ([ðə klæʃ]), բրիտանական երաժշտական խումբ, որ ձևավորվել է 1976 թվականին [[Լոնդոն|Լոնդոնում]]: Խումբը ոգեշնչվել և ազդվել է [[Sex Pistols]] փանկ ռոք խմբի երաժշտությունից և ոճից: ''The Clash''-ը հանդիսանում է փանկ ռոք ժանրում կատարող ամենահայտնի առաջին խմբերից մեկը: Չնայած մեծ հայտնիությանը, որը խումբը ձեռք է բերել փանկ ժանրում կատարելով` խումբը փորձեր է կատարել նաև տարատեսակ այլ երաժշտական ոճերում՝ [[ռեգգի]]ից մինչև [[հիփ-հոփ]]: Երաժշտական դիապազոնի այդպիսի լայնությունը, քաղաքական անհամերաշխությունը, յուրահատուկ էներգիան The Clash-ին փանկերին ոչ բնորոշ մեծ հաջողություն բերեցին իրենց հայրենիքում և արտասահմանում:
'''The Clash''' ([ðə klæʃ]), բրիտանական երաժշտական խումբ, որ ձևավորվել է 1976 թվականին [[Լոնդոն]]ում: Խումբը ոգեշնչվել և ազդվել է [[Sex Pistols]] փանկ ռոք խմբի երաժշտությունից և ոճից: ''The Clash''-ը հանդիսանում է փանկ ռոք ժանրում կատարող ամենահայտնի առաջին խմբերից մեկը: Չնայած մեծ հայտնիությանը, որը խումբը ձեռք է բերել փանկ ժանրում կատարելով` խումբը փորձեր է կատարել նաև տարատեսակ այլ երաժշտական ոճերում՝ [[ռեգգի]]ից մինչև [[հիփ-հոփ]]: Երաժշտական դիապազոնի այդպիսի լայնությունը, քաղաքական անհամերաշխությունը, յուրահատուկ էներգիան The Clash-ին փանկերին ոչ բնորոշ մեծ հաջողություն բերեցին իրենց հայրենիքում և արտասահմանում:

Սկսելով կարիերան լոնդոնյան անդերգրաունդ ակումբներում` խումբը մեծ հաջողության է հասել համաշխարհային ռոք-բեմերում` իր համերգներին հանդիսատեսների մեծ բանակ հավաքելով և մասնակցելով աշխարհի ամենամեծ երաժշտական փառատոններին: Չնայած նման հաջողությանը` The Clash-ը մինչև լուծարումը հավատարիմ է մնացել փանկ-ավանդույթներին. երաժիշտները խմբի գովազդով զբաղվողներից պահանջում էին համերգի տոմսերի համար քիչ գումար սահմանել երկրպագուների համար, շփվում էին նրանց հետ համերգներից հետո և վաճառում 2 կամ 3 ալբոմներ մեկի գնով` փոխհատուցելով լեյբլի կորուստը իրենց հաշվին:

22:57, 4 Հուլիսի 2020-ի տարբերակ

The Clash
Ժանրերփանկ-ռոք, նոր ալիք, սկա, ռեգգի և Պոստ փանկ
Գործունեություն1976
ԼեյբլSony Music և Columbia Records
Պարգևներ
Կայքtheclash.com
 The Clash Վիքիպահեստում

The Clash ([ðə klæʃ]), բրիտանական երաժշտական խումբ, որ ձևավորվել է 1976 թվականին Լոնդոնում: Խումբը ոգեշնչվել և ազդվել է Sex Pistols փանկ ռոք խմբի երաժշտությունից և ոճից: The Clash-ը հանդիսանում է փանկ ռոք ժանրում կատարող ամենահայտնի առաջին խմբերից մեկը: Չնայած մեծ հայտնիությանը, որը խումբը ձեռք է բերել փանկ ժանրում կատարելով` խումբը փորձեր է կատարել նաև տարատեսակ այլ երաժշտական ոճերում՝ ռեգգիից մինչև հիփ-հոփ: Երաժշտական դիապազոնի այդպիսի լայնությունը, քաղաքական անհամերաշխությունը, յուրահատուկ էներգիան The Clash-ին փանկերին ոչ բնորոշ մեծ հաջողություն բերեցին իրենց հայրենիքում և արտասահմանում:

Սկսելով կարիերան լոնդոնյան անդերգրաունդ ակումբներում` խումբը մեծ հաջողության է հասել համաշխարհային ռոք-բեմերում` իր համերգներին հանդիսատեսների մեծ բանակ հավաքելով և մասնակցելով աշխարհի ամենամեծ երաժշտական փառատոններին: Չնայած նման հաջողությանը` The Clash-ը մինչև լուծարումը հավատարիմ է մնացել փանկ-ավանդույթներին. երաժիշտները խմբի գովազդով զբաղվողներից պահանջում էին համերգի տոմսերի համար քիչ գումար սահմանել երկրպագուների համար, շփվում էին նրանց հետ համերգներից հետո և վաճառում 2 կամ 3 ալբոմներ մեկի գնով` փոխհատուցելով լեյբլի կորուստը իրենց հաշվին:

2003 թվականին The Clash-ը ներառվել է ամերիկյան ռոքնռոլի փառքի սրահի մեջ:

Կենսագրություն

Խմբի կազմավորում և առաջին ելույթներ

The Clash-ը ձևավորվել է 1976 թվականի հունիսի սկզբին Լոնդոնում երկու խմբերի` The 101ers-ի և London SS-ի միավորման արդյունքում. առաջինից եկել է վոկալիստ և կիթառահար Ջո Սթրամերը, երկրորդից` հարվածային գործիքներ նվագող Քեյթ Լեվենը, բաս կիթառահար Փոլ Սիմոնոնը և կիթառահար Միկ Ջոնսը[3][4]:

Ջո Սթրամերը այն ժամանակ արդեն երկու տարի The 101’ers փաբ-ռոք խմբի վոկալիստն էր, ով 1950-ականների պարզ ռոքնռոլ երգեր էր նվագում և ում մոտ արդեն ձայնագրված էր և թողարկման էր պատրաստվում դեբյուտային սինգլը[5]: Սակայն Սթրամմերը The 101’ers-ի կազմում կարիերայի շարունակության նպատակահարմարությունը կասկածի տակ դրեց Sex Pistols-ի համերգներից ստացած ցնցումից հետո: 1976 թվականի ապրիլի 3-ին The 101’ers-ը նվագում էր «Nashville Rooms» լոնդոնյան փաբում, որտեղ Սթրամմերը առաջին անգամ տեսել էր Sex Pistols-ին, որի մասին նա հենց դրանից առաջ էր լսել: Ջո Սթրամմերը նշել է, որ իր տեսած համերգից հետո նա իր խմբին անվանել է «երեկվա օրաթերթ»[5][6]:

Ծանոթագրություններ

  1. https://www.rockhall.com/inductees/clash
  2. http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/3829615.stm
  3. Erlewine, Stephen Thomas. «Biography». Allmusic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին. Վերցված է 2012-03-26-ին.
  4. Eddy, Chuck. The Clash // The Rolling Stone Encyclopedia of Rock & Roll. — Simon & Schuster, 2001. — 1114 p. — ISBN 0-743-20120-5
  5. 5,0 5,1 DVD Westway To The World
  6. «7 поколений рок-н-ролла. Пустое поколение. Панк-рок.3(2)». youtube.com. Վերցված է 2012-04-07-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Clash» հոդվածին։