«Սաշա Չոռնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 37. Տող 37.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Ռուս բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Ուկրաինայի հրեաներ]]
[[Կատեգորիա:Ռուս մանկագիրներ]]

19:23, 4 Հուլիսի 2020-ի տարբերակ

Սաշա Չոռնի
ռուս.՝ Александр Михайлович Гликберг
Ծննդյան անունռուս.՝ Александр Михайлович Гликберг
Ծնվել էհոկտեմբերի 1 (13), 1880[1][2][3]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 5, 1932(1932-08-05)[4][5][1][…] (51 տարեկան)
Վախճանի վայրLa Favière[1]
Գրական անունСаша Чёрный, Сам по себе և Мечтатель
Մասնագիտությունգրող, մանկագիր, բանաստեղծ, լրագրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՀայդելբերգի համալսարան
Ժանրերարձակ, հրապարակախոսություն, վիպակ և երգիծանք
 Sasha Chorny Վիքիպահեստում

Ալեքսանդր Միխայիլի Գլիկբերգ (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Гли́кберг, հոկտեմբերի 1 (13), 1880[1][2][3], Օդեսա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 5, 1932(1932-08-05)[4][5][1][…], La Favière[1]), հայտնի է Սաշա Չյորնի[6] (Սաշա Սև) կեղծանունով՝ ռուս բանաստեղծ, երգիծաբան և մանկագիր։

Կենսագրությունը

Ալեքսանդր Գլիկբերգը ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 13-ին հրեա դեղագործի ընտանիքում, Օդեսա քաղաքում (Ռուսական կայսրություն, ներկայումս՝ Ուկրաինա)։ Գլիկբերգի ընտանիքը երջանիկ չէր. նրա մայրը տառապում էր նյարդային հիվանդությամբ, և երեխաները ազդում էին նրա նյարդերի վրա, հայրը հաճախ էր բարկանում և խստորեն պատժում իր երեխաներին: Այնպես էր ստացվել, որ Գլիկբերգի հինգ երեխաների մեջ երկուսը ունեին Ալեքսանդր անունը (կարճ ասած` Սաշա), շիկահեր Սաշային սովորաբար անվանում էին Սպիտակ Սաշա (ռուս.՝ Белый Саша) և թխահերին՝ Սև Սաշա (ռուս.՝ Чёрный Саша

Գլիկբերգի երեխաները չէին կարող սովորել գիմնազիայում՝ կայսերական Ռուսաստանի դպրոցներում՝ հրեաներին գրանցելու քվոտայի սահմանափակման պատճառով: Ի վերջո, Գլիկբերգները լուծեցին խնդիրը` մկրտելով իրենց և իրենց երեխաներին: Դրանից հետո՝ 1889 թվականին, երեխաներն ընդունվեցին Օդեսայի գիմնազիա: Ալեքսանդրի համար կրթությունը գիմնազիայում նման էր ձանձրալի բյուրոկրատական ծառայության: Տասնհինգ տարեկան հասակում նա փախավ տնից: Որոշ ժամանակ նա ապրեց իր մորաքրոջ հետ Սանկտ Պետերբուրգում, բայց այն բանից հետո, երբ նրան հեռացրին Սանկտ Պետերբուրգի գիմնազիայից՝ հանրահաշիվը չհաղթահարելու պատճառով, նա մնաց անօթևան և առանց փողի: Ո՛չ նրա ծնողները, ո՛չ էլ մյուս հարազատները չարձագանքեցին նրա նամակներին և օգնության խնդրանքներին:

Բարեբախտաբար, Ալեքսանդրի պատմություններից մեկը հրապարակվեց լրագրող Ալեքսանդր Յաբլոնովսկու կողմից հանրաճանաչ «Սին Օտեչեստվա» (ռուս.՝ «Сын Отечества») թերթում: Ընթերցելով հոդվածը՝ Ժիտոմիրի ֆրանս-ռուս բնակիչ Կ. Կ. Ռոշեթը, որոշում է տղային որդեգրել: Ալեքսանդրը ընդունվում է Ժիտոմիրի գիմնազիա, որտեղից տնօրենի հետ ունեցած ընդհարումից հետո, ի վերջո, դարձյալ վտարվում է։ Ալեքսանդրը երկու տարի ծառայում է բանակում, այնուհետև աշխատանքի է անցնում Ավստրո-Հունգարական միապետության սահմանին գտնվող Նովոսելցի (ռուս.՝ Новосельцы) գյուղում` որպես մաքսատան ծառայող: 1904 թվականին նա վերադառնում է Ժիտոմիր` իր խնամակալի ընտանիք, և աշխատում է՝ որպես լրագրող, «Վոլինսկի Վեստնիկ» (ռուս.՝ «Волынский Вестник») ամսագրում: Ամսագիրը սնանկանում է երկու ամսվա ընթացքում, և Ալեքսանդրը որոշում է շարունակել լրագրողական իր կարիերան՝ Սանկտ Պետերբուրգում (ռուս.՝ Санкт-Петербург):

Բանաստեղծը

Տեղափոխվելով Սանկտ Պետերբուրգ՝ նա աշխատեց Վարշավա-Սանկտ Պետերբուրգ երկաթուղիում՝ որպես վարչական աշխատող: Այդտեղ նա հանդիպեց իր կնոջը՝ Մարիա Իվանովնա Վասիլևային, որը նրա մենեջերն էր երկաթուղում: Նա իրենից մի քանի տարի ավելի մեծ էր, ավելի լավ կրթված և ավելի հարուստ: Չյորնիի ստեղծագործություններում գործընկերոջ հետ ամուսնությունը հաճախ նշվում էր որպես մարդու համար ամենավատ ճակատագիր: Չնայած դրան՝ թվում էր, որ նրանք երջանիկ ամուսիններ էին, և դա տևեց ողջ կյանքի ընթացքում:
Նրանք իրենց մեղրամիսն անցկացրին 1905 թվականին Իտալիայում: Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ Ալեքսանդրը հրատարակեց «Անհեթեթություն» (ռուս.՝ «Чепуха») բանաստեղծությունների ժողովածուն «Զրիտել» (ռուս.՝ «Зритель») ամսագրում՝ օգտագործելով «Սաշա Չյորնի» (ռուս.՝ Саша Чёрный) գրական կեղծանունը: Այս բանաստեղծությունների հրատարակման արդյունքում ամսագիրը փակվեց կառավարության կողմից, սակայն հսկայական ազդեցություն թողեց ընթերցողների վրա: Բանաստեղծությունները տարածվեցին ամբողջ երկրում, արտագրվեցին ձեռագիր, և շուտով Չյորնին համարվեց հանրաճանաչ և պահանջված հեղինակ:
1906–1907 թվականների ընթացքում Սաշա Չյորնին բնակվել է Գերմանիայում և սովորել է Հայդելբերգի համալսարանում: 1908 թվականին նա վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և գրել է «Սատիրիկոն» (անգլ.՝ Satirikon) հանրաճանաչ ամսագրի համար՝ համատարած համբավ ձեռք բերելով: «Երբ ինչ-որ մեկը ստանում էր ամսագրի նոր համարը, առաջինը, ինչ նա փնտրում էր, Սաշա Չյորնիի բանաստեղծություններն էին: Չկար ոչ մի ուսանող, բժիշկ կամ փաստաբան, որ չիմանար Չյորնիի բանաստեղծությունները անգիր»[7] , - գրել է Կոռնեյ Չուկովսկին, ով նաև «Սատիրիկոն»-ի հոդվածագիրներից էր: Նրա ստեղծագործությունների երկրպագուներից էր Վլադիմիր Մայակովսկին, որը նրա բանաստեղծություններից շատերն անգիր գիտեր և հաճախ էր դրանք արտասանում: 1910 թվականին Սաշա Չյորնին հրատարակեց իր «Սատիրա» (ռուս.՝ «Сатиры») գիրքը, որին 1911 թվականին հաջորդեց «Սատիրա և Լիրիկա» (ռուս.՝ «Сатиры и Лирика») գիրքը։ Նա հրատարակել է նաև մանկական գրքեր՝ «Տուկ-Տուկ» (1913 թվական) և Live ABC (1914 թվական):

Պատերազմ և արտագաղթ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սաշա Չյորնին ծառայեց դաշտային հոսպիտալում՝ որպես շարքային: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա արտագաղթեց Վիլնյուս, այնուհետև Գերմանիա, որտեղ աշխատեց բեռլինյան Ֆայր-բիրդ (անգլ.՝ Fire-bird) ամսագրի համար, այնուհետև՝ Ֆրանսիա, որտեղ աշխատեց ռուս-փարիզյան թերթի համար: 1923 թվականին հրատարակեց իր երրորդ գիրքը՝ «Ծարավ» (ռուս.՝ «Жажда»): 1927 թվականին նա Պրովանսի Լա Ֆավիեր գյուղում ռուսական գաղութը հիմնադրեց:
Արտագաղթի ընթացքում նա գրել է` «Ով լավ է ապրում աքսորում» (ռուս.՝ «Кому в эмиграции жить хорошо», 1931-1932) բանաստեղծությունը, գրել է արձակ` «Սոսկալի պատմություններ» (ռուս.՝ «Несерьезные рассказы», 1928), «Զինվորական հեքիաթներ» (ռուս.՝ «Солдатские сказки», հրատարակվել է 1933 թվականին): Նրա մահից հետո լույս է տեսել բանաստեղծությունների չորրորդ գիրքը՝ «Մանկական կղզի» ((ռուս.՝ «Детский остров»):
Նա մահացել է սրտի կաթվածից՝ 1932 թվականի հուլիսի 5-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Լե Լավանդու {ֆր.՝  Le Lavandou) քաղաքում բռնկված հրդեհի ժամանակ: Լեգենդն ասում է, որ Չյորնիի շունը՝ Միկին, պառկեց Սաշա Չյորնիի կրծքին և մահացավ իր տիրոջ հետ:
Վլադիմիր Նաբոկովը իր խոսքում ասել է․ «Նա թողեց ընդամենը մի քանի գիրք և լուռ, գեղեցիկ ստվեր»[8]: Դմիտրի Շոստակովիչը «Չյորնիի» բանաստեղծություններից հինգին երաժշտություն է կցել՝ իր «Սատիրա» երաժշտական սինգլի համար։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Also romanized Cherny, due to confusion about ⟨y⟩
  7. Степанова, Розалия. Обманчивый псевдоним Саши Черного «Слово\Word» 2006, №52. Quote in Russian: "Получив свежий журнал, читатель, прежде всего, искал в нём стихи Саши Чёрного. Не было такой курсистки, такого студента, врача, адвоката, которые не знали бы их наизусть".
  8. Левинг, Юрий. Владимир Набоков и Саша Черный «Старое литературное обозрение» 2001, №1(277). Quote in Russian: "[О]т него осталось только несколько книг и тихая, прелестная тень."