«Դոշի (ճարտարապետ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 78. Տող 78.
=== Զանգվածային մշակույթում ===
=== Զանգվածային մշակույթում ===
2008 թվականին, [[Հանդրիդհանդի]] բեմադրիչ [[Փրեմջիտ Ռամաչանդրան]] հարցազրույց վերցնելով Դոշիից թողարկել է փաստագրական ֆիլմ:
2008 թվականին, [[Հանդրիդհանդի]] բեմադրիչ [[Փրեմջիտ Ռամաչանդրան]] հարցազրույց վերցնելով Դոշիից թողարկել է փաստագրական ֆիլմ:
Դոշին հանդես է եկել ինքն իր դերը խաղալով [[Մանի Ռաթնամսի]] [[Օ Կադհալ Քանմանի]] և [[Շաադ Ալիի]] [[Օքեյ Ջաանու]] ֆիլմերում[7]:
Դոշին հանդես է եկել ինքն իր դերը խաղալով [[Մանի Ռաթնամսի]] [[Օ Կադհալ Քանմանի]] և [[Շաադ Ալիի]] [[Օքեյ Ջաանու]] ֆիլմերում<ref name=":1">{{cite web|last1=Shah|first1=Devanshi|title=9 amazing facts you absolutely wouldn’t have guessed about BV Doshi|url=https://www.architecturaldigest.in/content/9-amazing-facts-about-architect-bv-doshi/|website=Architectural Digest|accessdate=8 March 2018}}</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:50, 4 Հուլիսի 2020-ի տարբերակ

Դոշի
գուջարաթի՝ બાલકૃષ્ણ વિઠ્ઠલદાસ દોષિત
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1927(1927-08-26)[1][2]
ԾննդավայրՊունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունվարի 24, 2023(2023-01-24)[3] (95 տարեկան)
Մահվան վայրԱհմադաբադ, Գուջարաթ, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Մայրենի լեզուգուջարատի
ԿրթությունՍըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց, Fergusson College? և CEPT University?
ԵրկերԱմդավադ նի Գուֆա
Մասնագիտությունճարտարապետ, քաղաքաշինարար և ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Balkrishna Doshi Վիքիպահեստում

Բալկրիշնա Վիթալդաս Դոշին, ՕԷյէԼ, հնդիկ ճարտարապետ է[7], (օգոստոսի 26, 1927(1927-08-26)[1][2], Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 24, 2023(2023-01-24)[3], Ահմադաբադ, Գուջարաթ, Հնդկաստան): Նա համարվում է հնդկական ճարտարապետության կարևոր գործիչ և նշվում է Հնդկաստանում ճարտարապետական երկխոսության զարգացման գործում ունեցած ներդրման համար[8]: Դոշին աշխատել է Լե Կորբուզյեի և Լուիս Քանի մոտ և հանդիսանում է Հնդկաստանի մոդեռնիստական և բրուտալիստական ճարտարապետության ռահվիրա:

Նրա առավել ուշագրավ նախագծերն են Բանգալորի և Ուդայպուրի Մենեջմենթի հնդկական ինստիտուտները, Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը Նյու Դելիում, Ահմադաբադում Ամդավադ նի Գուֆա պատկերասրահը և Բնապահպանական պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոն համալսարանը և Առանյայի ի ցածր գնով բնակարանների ծավալումն Ինդոր քաղաքում, որի համար արժանացել է ճարտարապետության համար Աղա խանի մրցանակին[9]:

Դոշին հնդիկ առաջին ճարտարապետն է, nվ ստացել է 2018 թվականի Պրիցկերի ճարտարապետական մրցանակը, որը ճարտարապետության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում[10][11]: Նրան շնորհվել են նաև Պադմա Շրի և Պադմա Բհուշան մրցանակները:

Կյանքի վաղ շրջան

Դոշին ծնվել է Պունա քաղաքում: 11 տարեկան հասակում նա վնասվել է հրդեհի ժամանակ և այն ժամանակվանից փոքր-ինչ թույլ է քայլում: 1947-1950 թվականներին նա սովորել է Մումբայի Սըր Ջեյ Ջեյ արվեստի դպրոցում[12]:

Մասնագիտական գործունեություն

Սկզբնական նախագծեր

1950 թվականին նա մեկնել է Եվրոպա, 1951-1954 թվականներին սերտորեն համագործակցել է Լե Կորբուզյեի հետ Փարիզում վերջնական նախագծերի շուրջ: 1954 թվականին նա վերադարձել է Հնդկաստան՝ Ահմեդաբադում գտնվող Կորբուզյեի շենքերը վերահսկելու համար, այդ թվում՝ Վիլլա Սարաբհային, Վիլլա Շոդհանը, Միլլի Սեփականատերերի Ասոցիացիայի շենքը և Սանսկար Քենդրա թանգարանը: Կորբուզիեն մեծ ազդեցություն է թողել Դոշիի հետագա գործունեության վրա:

Նրա շրջակա միջավայրի դիզայնի Վաստու-Շիլպա ստուդիան հիմնադրվել է 1955 թվականին: Դոշին սերտորեն համագործակցել է Լուի Քանի և Անանթ Ռաջեյի հետ, երբ Քանը նախագծում էր Հնդկաստանի մենեջմենթի ինստիտուտի կամպուսը Ահմադաբադում: Դոշին 1958 թվականին Շքեղ արվեստների առաջադեմ ուսումնասիրությունների Գրեհեմ հիմնադրամի գործընկերն էր: 1962 թվականին նա նախաձեռնել է Ճարտարապետության Էս Էյ դպրոցը:

Դասավանդում

Իլրումն միջազգային ճանաչմանը որպես ճարտարապետ, դոկտոր Դոշին հավասարապես հայտնի է որպես կրթող և հաստատությունների հիմնադիր: Հանդիսացել է Ահմադաբադի Ճարտարապետության դպրոցի առաջին հիմնադիր տնօրեն 1962–1972 թվականներին, Պլանավորման դպրոցի առաջին հիմնադիր տնօրեն 1972–1979 թվականներին, Շրջակա միջավայրի պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոնի առաջին հիմնադիր դեկան 1972–1981 թվականներին, Ահմադաբադում՝ Վիզուալ արվեստների կենտրոնի հիմնադիր անդամ և Կանորիա արվեստի կենտրոնի առաջին հիմնադիր տնօրեն:

Դոկտոր Դոշին կարևոր դեր է խաղացել «Վաստու-Շիլպա» շրջակա միջավայրի դիզայնի ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային և միջազգային ճանաչմամբ գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման գործում: Ինստիտուտը ռահվիրայական աշխատանք է կատարել էժան բնակարանաշինության և քաղաքաշինության ոլորտում: Նրա գործունեությունը հատկանշական է ցածր եկամուտ ունեցող բնակարանաշիությամբ գծով ռահվիրայական աշխատանքով: Նրա դիզայնը ներառում է կայունության հասկացությունը նորարարական ուղղություններում[13]:

Ճանաչման ձեռքբերում

Դոշին Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի գործընկերն է: Նա գտնվել է Պրիցցերի մրցանակի, Ինդիրա Գանդիի ազգային արվեստի կենտրոնի և Աղա խանի ճարտարապետության մրցանակի ընտրական հանձնաժողովների կազմում: Նա նաև Հնդկաստանի ճարտարապետների ինստիտուտի գործընկերն է:

Դոշին գործնականում վերամիավորել է հնդկական և անգլիական ժառանգությունները: Այդ աշխատանքները արժանացել են են 2007 թվականի Շարունակական ճարտարապետության Գլոբալ մրցանակի առաջին շնորհմանը: Մրցանակով ճանաչվել է զարգացման այլընտրանքային մոդելի ուղղությամբ Դոշիի էական ներդրումը[14]:

2018 թվականի մարտին Դոշին ստացել է Ճարտարապետության Պրիցկերի մրցանակը, տվյալ բնագավառում Նոբելյան մրցանակի համարժեքը, դրանով իսկ դարձել այդ պատվին արժանացած առաջին հնդիկը: Պրիցկերի հանձնաժողովը հայտարարել է, որ Դոշին «միշտ ստեղծել է լուրջ ճարտարապետություն, որը երբեք ցուցադրական չէ կամ թրենդներին հետևող», և նշել է նրա «պատասխանատվության խորը զգացումը և բարձրորակ, վավերական ճարտարապետության միջոցով իր երկրին և ժողովրդին աջակցելու ցանկությունը[11]

Ոճ

Դոշին պատմում է, որ իրեն ոգեշնչել են հնդկական պատմական հուշարձանները, ինչպես նաև եվրոպական և ամերիկացի ճարտարապետների աշխատանքը[15]:

Մրցանակներ

Իր առանձնահատուկ ներդրման համար, որպես պրոֆեսիոնալ և ակադեմիկոս, դոկտոր Դոշին արժանացել է մի շարք միջազգային և ազգային մրցանակների ու պարգևների:

Կառույցներ

  • 1979-87 Շաքտի Բհավան, ԷմՓի-ի վարչական գրասենյակ: Էլեկտրաէներգիայի խորհուրդ, Ջաբալպուր
  • Արանյայի ցածր գնով բնակարանաշինություն
  • Այ ԷֆԷֆՍիՕ թաունշիփ, Կալոլ
  • Պրեմաբհաի սրահ, Ահմադաբադ
  • Թագորի հուշահամալիր, Ահմադաբադ
  • Ուդայան Կոնդովիլ, Ուդիտա (Էյչ Այ Ջի), Ութսավ (ԷմԱյՋիM) Ութսարգ (Էլ Այ Ջի) 2500 տներ, Կալկաթա
  • Ինդոլոգիայի ինստիտուտ, Ահմադաբադ

Զանգվածային մշակույթում

2008 թվականին, Հանդրիդհանդի բեմադրիչ Փրեմջիտ Ռամաչանդրան հարցազրույց վերցնելով Դոշիից թողարկել է փաստագրական ֆիլմ: Դոշին հանդես է եկել ինքն իր դերը խաղալով Մանի Ռաթնամսի Օ Կադհալ Քանմանի և Շաադ Ալիի Օքեյ Ջաանու ֆիլմերում[21]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Zelazko A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://thewire.in/urban/master-architect-b-v-doshi-passes-away-at-95
  4. L'univers d'un architecte indien à la SFA — 2006.
  5. https://pib.gov.in/newsite/PrintRelease.aspx?relid=197647
  6. https://web.archive.org/web/20230125170305/https://www.pib.gov.in/PressReleasePage.aspx?PRID=1893797
  7. Balkrishna Vithaldas Doshi. Արխիվացված 2011-08-23 Wayback Machine ArchNet 2011. Retrieved 26 July 2011.
  8. Ashish Nangia: "Post Colonial India and its Architecture - II" Արխիվացված 10 Մայիս 2012 Wayback Machine, in Boloji, 12-02-2006
  9. «Balkrishna Doshi Named 2018 Pritzker Prize Laureate». ArchDaily. 7 March 2018. Վերցված է 7 March 2018-ին.
  10. Pogrebin, Robin (2018-03-07). «Top Architecture Prize Goes to Low-Cost Housing Pioneer From India». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020-03-05-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. 11,0 11,1 Rajghatta, Chidanand (8 March 2018). «B V Doshi 1st Indian to win 'Nobel' for architecture». The Times of India. Վերցված է 7 May 2018-ին.
  12. «'Every object around us is in symphony'». BBC News (բրիտանական անգլերեն). 2018-03-08. Վերցված է 2020-03-05-ին.
  13. Top Architecture Prize Goes to Low-Cost Housing Pioneer From India, By Robin Pogrebin, New York Times, 7 March 2018.
  14. Contal, Marie-Hélène; Revedin, Jana (June 2009). Sustainable Design: Towards a New Ethic in Architecture and Town Planning. Germany: Birkhäuser. ISBN 978-3-7643-9938-2.
  15. Saberin, Zeenat (2018-03-08). «Balkrishna Doshi: 'Architecture is a backdrop to life'». Al Jazeera. Վերցված է 2020-03-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Padma Awards» (PDF).
  17. «Global Award for Sustainable Architecture». Cité de l'architecture & du patrimoine (անգլերեն). Վերցված է 2020-06-04-ին.
  18. բարձրագույն պարգևը արվեստի համար «Արվեստի և նամակների շքանշանի ասպետ»/articleshow/9928307.cms «B V Doshi conferred France's highest honour for arts | Ahmedabad News - Times of India». The Times of India (անգլերեն). 2011-09-11. Վերցված է 2020-03-05-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  19. Barberini, Elisa (2011-11-12). «Balkrishna Doshi - Towniship: Electronics Corporation of India, Ltd., Hyderabad, 1968-1971». Վերցված է 2018-11-20-ին.
  20. «9 iconic buildings designed by BV Doshi». Architectural Digest India (ամերիկյան անգլերեն). 2017-08-26. Վերցված է 2020-03-05-ին.
  21. Shah, Devanshi. «9 amazing facts you absolutely wouldn't have guessed about BV Doshi». Architectural Digest. Վերցված է 8 March 2018-ին.

Հետագա ընթերցանություն

  • Curtis, William J. R., Balikrishna Doshi: An Architecture for India, Rizzoli, New York 1988, 0-8478-0937-4
  • James Steel, The Complete Architecture of Balikrishna Doshi, Rethinking Modernism for the Developing World, Thames and Hudson, London 1998, 0-500-28082-7
  • Bruno Melotto ed., Balkrishna Doshi. Sangath. Indian architecture between tradition and modernity, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2012, 8838761264
  • Bruno Melotto ed., Balkrishna Doshi. The Masters in India. Le Corbusier, Louis Kahn and the Indian Context, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2014, 978-88-387-6295-6

Արտաքին հղումներ