«Օտտո Աուգուստ Շտրանդման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Արտաքին հղումներ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 35. Տող 35.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.president.ee/en/estonia/heads.php?gid=81955 Կենսագրություն]
* [http://www.president.ee/en/estonia/heads.php?gid=81955 Կենսագրություն]

{{DEFAULTSORT:Շտրանդման, Օտտո Աուգուստ}}
{{DEFAULTSORT:Շտրանդման, Օտտո Աուգուստ}}
[[Կատեգորիա:Էստոնիայի քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Էստոնիայի քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Ինքնասպաններ]]
[[Կատեգորիա:Ինքնասպաններ]]

21:50, 3 Հուլիսի 2020-ի տարբերակ

Օտտո Աուգուստ Շտրանդման
 
Կուսակցություն՝ Estonian Labour Party?
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան և Q107484521?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, փաստաբան և դատավոր
Ծննդյան օր նոյեմբերի 30, 1875(1875-11-30)
Ծննդավայր Վանդու, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Վախճանի օր փետրվարի 5, 1941(1941-02-05) (65 տարեկան)
Վախճանի վայր Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Էստոնիա
 
Պարգևներ
Էստոնիայի կարմիր խաչի երկրորդ աստիճանի շքանշան Estonian Red Cross Order Fifth Class Ազատության խաչ և Օռլինի խաչի առաջին դասի շքանշան

Օտտո Աուգուստ Շտրանդման (էստ․՝ Otto August Strandman, ռուսալեզու աղբյուրներում կարող է օգտագործվել ազգանվան էստոնականընթերցումը` Страндман; նոյեմբերի 30, 1875(1875-11-30), Վանդու, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - փետրվարի 5, 1941(1941-02-05), Կադռինա, Կադռինա, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա), Էստոնիայի պետական գործիչ:

Կրթություն

Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1899-1901), ավարտել է Յուրիևսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1903): Տարտուի համալսարանի (1928 թվական) և Վարշավայի համալսարանի (1930 թվական) իրավագիտության դոկտոր:

Գործունեություն մինչ 1918 թվական

Մինչև համալսարան ընդունվելը նա աշխատել է Պետական բանկի Ռևելեի (այժմ` Տարտու) գրասենյակում: 1903-1905 թվականներին եղել է փաստաբան Նարվայում և Ռևելեում: 1904-1905 թվականներին և 1917 թվականներին Ռևելեի քաղաքային խորհրդի անդամ: Մասնակցել է 1905 թվականի հեղափոխական իրադարձություններին, 1905-1909 թվականներին ապրել է Շվեյցարիայում: 1909-1917 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Ռևելեում: 1917 թվականին, փետրվարյան հեղափոխությունից հետո, Ռուսաստանի ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել է Ռևելեի շրջանային դատարանի դատախազ: 1917-1918 թվականներին Էստյլանդիայի նահանգի ժամանակավոր զեմստվոների խորհրդի նախագահ:

Անկախ Էստոնիայի քաղաքական գործիչ և դիվանագետ

  • 1918 թվականին` արդարադատության նախարար:
  • 1918—1919 թվականներին` գյուղատնտեսության նախարար Էստոնիայի ժամանակավոր կառավարությունում: 1918 թվականին ձերբակալվել է գերմանացի զավթիչ ուժերի կողմից:
  • 1919 թվականի մայիսի 9-ից մինչև 1919 թվականի նոյեմբերի 18-ը` վարչապետ և ռազմական նախարար:
  • 1920—1921 թվականներին` արտաքին գործերի նախարար:
  • 1921 թվականին` Ռիյգիկոգուի (խորհրդարանի) նախագահ: Նա առաջին-հինգերորդ գումարումների Ռիյգիկոգուի անդամ էր:
  • 1924 թվականին` արտաքին գործերի նախարար, ապա ֆինանսների նախարար:
  • 1927—1929 թվականներին` Էստոնիայի դեսպանը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Ռումինիայում:
  • 1929 թվականի հուլիսի 9-ից մինչև 1931 թվականը` պետական ավագ (պետության ղեկավար).
  • 1933—1939 թվականներին` Էստոնիայի դեսպանը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում Վատիկանում:

Էստոնիայի աշխատանքային կուսակցության առաջնորդներից մեկն էր:

Մահ

1939 թվականին վերադարձել է հայրենիք, ապրել է Կադրինայի խուտորում: 1941 թվականին նա ծանուցում է ստացել ներկայանալ Ներքին գործերի ժողկոմիսարիատ (НКВД), որը նշանակում էր անխուսափելի ձերբակալություն, որից հետո ինքնասպան է եղել:

Պարգևներ

Առաջին աստիճանի երրորդ կարգի ազատության խաչ` քաղաքացիական վաստակի համար:

Մատենագրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ