«Լյուդմիլա Պուտինա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 7. Տող 7.


[[Պատկեր:Vladimir Putin 1 February 2002-2.jpg|thumb|upright=1.2|left|Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները [[Բորիս Ելցին]]ի ծննդյանը (2002)]]
[[Պատկեր:Vladimir Putin 1 February 2002-2.jpg|thumb|upright=1.2|left|Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները [[Բորիս Ելցին]]ի ծննդյանը (2002)]]
[[Պատկեր:First ladies.jpg|thumb|upright=1.2|left|[[Բելլա Քոչարյան]]ը, [[Լորա Բուշ]]ը, '''Լյուդմիլա Պուտինա'''ն և [[Զորկա Պրվանովա]]ն. [[Հայաստան]]ի, [[ԱՄՆ]]-ի, [[Ռուսաստան]]ի և [[Բուլղարիա]]յի առաջին տիկնայք(2003)]]
[[Պատկեր:2003 - First ladies Bella Kocharian, Laura Bush, Lyudmila Putina and Zorka Parvanova (from left to right).jpg|thumb|upright=1.2|left|[[Բելլա Քոչարյան]]ը, [[Լորա Բուշ]]ը, '''Լյուդմիլա Պուտինա'''ն և [[Զորկա Պրվանովա]]ն. [[Հայաստան]]ի, [[ԱՄՆ]]-ի, [[Ռուսաստան]]ի և [[Բուլղարիա]]յի առաջին տիկնայք(2003)]]
1975 թվականին ավարտել է [[Կալինինգրադ]]ի № 8 միջնակարգ դպրոցը, եղել է [[Կենտրոնական կոմիտե (ՀԼԿԵՄ)|Կենտրոնական կոմիտեի (ՀԼԿԵՄ)]] ակտիվ անդամ<ref>{{книга
1975 թվականին ավարտել է [[Կալինինգրադ]]ի № 8 միջնակարգ դպրոցը, եղել է [[Կենտրոնական կոմիտե (ՀԼԿԵՄ)|Կենտրոնական կոմիտեի (ՀԼԿԵՄ)]] ակտիվ անդամ<ref>{{книга
| автор = [[Зенькович, Николай Александрович|Зенькович Н. А.]]
| автор = [[Зенькович, Николай Александрович|Зенькович Н. А.]]

16:10, 3 Հուլիսի 2020-ի տարբերակ

Լյուդմիլա Պուտինա
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1986)
Մասնագիտություն՝ համալսարանի դասախոս, ուղեկցորդ և քաղաքական գործիչ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 6, 1958(1958-01-06)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն  Ռուսաստան[3]
Ի ծնե անուն ռուս.՝ Людмила Александровна Шкребнева
Հայր Aleksander Shkrebnev?
Մայր Yekaterina Shkrebneva?
Ամուսին Artur Ocheretny? և Վլադիմիր Պուտին
Զավակներ Katerina Tikhonova? և Maria Vorontsova?
 
Պարգևներ

Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինա (ի ծնե՝ Շկրեբնևա, երկրորդ ամուսնու ազգանվամբ՝ Օչերետնայա, հունվարի 6, 1958(1958-01-06)[1], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2], Կալինինգրադ[4], ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ), ռուսաստանցի մշակույթի և կրթության գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը, ում[5][6], հետ շուրջ երեսուն տարի եղել է քաղաքացիական ամուսնության մեջ[7]: Եղել է Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին 2000 թվականից 2008 և 2012 թվականից մինչև 2013 թվականները:

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականի հունվարի 6-ին Կալինինգրադում, Ալեքսանդր Աբրահամիչի (1925-2000) և Եկատերինա Տիխոնովնա Շկրեբնևաների (ծնվ. 1926) ընտանիքում[8]: Նրա հայրը Ստարոդուբսկի շրջանի Բրյանսկի մարզի Գարցևի համայնքի Շնյակի գյուղից էր[9]։

Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները Բորիս Ելցինի ծննդյանը (2002)
Բելլա Քոչարյանը, Լորա Բուշը, Լյուդմիլա Պուտինան և Զորկա Պրվանովան. Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Բուլղարիայի առաջին տիկնայք(2003)

1975 թվականին ավարտել է Կալինինգրադի № 8 միջնակարգ դպրոցը, եղել է Կենտրոնական կոմիտեի (ՀԼԿԵՄ) ակտիվ անդամ[10]: Աշխատել է փոստատար, այնուհետև խառատ՝ Կալինինգրադի «Թորգմաշ» գործարանում, որտեղ ստացել է խառատի որակավորում: Եղել է քաղաքային հիվանդանոցի սանիտարուհի, Պիոներների տան դրամատիկական խմբակի ղեկավար, նվագակցող, Կալինինգրադի օդային զորքերի ներքին գծի ստյուարդ[11]:

1986 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ բանասերի մասնագիտությամբ: Դիպլոմային նյութի թեման եղել է «Ժամանակակից իսպաներենի դերբայներ»-ը: 1986 թվականից 1990 թվականներին ամուսնու հետ ապրել և աշխատել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1990 թվականից 1994 թվականներին Լենինգրադի պետական համալսարանի ամբիոնից՝ դասախոսների կատարելագործման համար դասավանդել է գերմաներեն լեզու:

2008 թվականից հետո սկսում է հաճախ հայտնվել հասարակության մեջ[12], որն էլ առիթ է հանդիսանում այն խոսակցություններին, որ երկրի առաջին տիկինը դարձել է միանձնուհի կամ բաժանվել է ամուսնուց[13][14]: Այս երկու տարբերակներն էլ պաշտոնապես հերքվում են նրանց կողմից. Պուտինը նախկինի պես կրում էր ամուսնական մատանին[15]։

2012 թվականի մարտի 4-ի նախագահական ընտրություններին ամուսնու հետ քվեարկել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թիվ 2079 ընտրատեղամասում: Ի տարբերություն ամուսնու, նա ներկայացնում է իր հաշվառման վկայագիրը: Վլադիմիր Պուտինն ինչպես նախագահական, այնպես էլ Մոսկվայի Գագարինի շրջանի ՏԻՄ ընտրություններին մեկ անձնագրով ընտրում է երկու քվեաթերթիկներում[16]։

2013 թվականի մարտի 26-ին, առաջին անգամ հայտնվելով հասարակության մեջ, ընդունում է «Գարկովի անվան գրականության մրցանակաբաշխության» հրավերը, որը 2012 թվականին տեղի էր ունեցել Մոսկվայում[17][18]։

2013 թվականի հունիսի 6-ին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները Կիևում ներկայացվող «Էսմերելդա» բալետի ընդմիջման ժամանակ տված հարցազրույցում հայտարարում են իրենց ամուսնալուծության մասին[6]:

2014 թվականի ապրիլի 1-ին հանրապետության մամլո քարտուղարը հաստատում է զույգի բաժանման փաստը[19]:

Անձնական կյանք

Լյուդմիլա Պուտինան երիտասարդ տարիներին
Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիրա Պուտինան ՔԿԱԳ-ում: Նկարը Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքից:

Առաջին ամուսնու՝ Վլադիմիր Պուտինի հետ ամուսնացել է 1983 թվականի հուլիսի 28-ին[8]: Բաժանման մասին պաշտոնապես հայտարարել են 2013 թվականի հունիսի վեցին[5][6]:

Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ, (2002)

Երկրորդ ամուսինն Արթուր Սերգեևիչ Օչերետնին է (ծնվել է 1978 թվականի մարտի 29-ին)[20][21]:

Առաջին ամուսնությունից Լյուդմիլան ունի երկու դուստր՝ Մարիան (ծնվել է 1985 թվականի ապրիլի 28-ին, Սանկտ Պետերբուրգ[22]) և Կատերինան (ծնվել է 1986 թվականի օգոստոսի 31-ին, Դրեզդեն[22]): Երկու երեխաներին էլ կոչել են տատիկների՝ Մարիա Պուտինայի և Եկատերինա Շկրեբնևայի պատվին: Սովորել են Պետերշուլի (Peterschule) մասնավոր գիմնազիայում:

Անվանակարգեր և մրցանակներ

Ջորջ Բուշն ու Լյուդմիլա Պուտինան Սանկտ Պետերբուրգի ծննդյան 300 ամյակին: Պետերգոֆ (2003)
  • Կալինինգրադի պատվավոր քաղաքացու կոչում (2007 թվականի հուլիսի 4):
  • Համարվում է Յակոբ Գրիմի անվան մրցանակի դափնեկիր (Գերմանիա, 2002 թիվ) «Ռուսաստանում գերմաներեն լեզվի դարերով ուսուցմանն օժանդակելու ու շարունակելու համար» անվանակարգում:

Դրամական մրցանակ է հանձնել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի ազգային դեկորատիվ-կիրառական արվեստի դպրոցին[23]:

  • Եվրասիական ազգային համալսարանի պաշտոնական պրոֆեսորի կոչում և «Ոսկե մարտիկ» մեդալ (Ղազախստան, 2005 թվական):
  • Ալեքսանդր Պուշկինի անվան մեդալ «Ռուսաց լեզվի տարածմանն ուղղված աշխատանքների համար» անվանակարգում (2003 թվական)[24]:
  • Կիրգիզ-ռուսական համալսարանի և «Կուրմաջան Դատկա» մրցանակների դափնեկիր (Ղրղզստան, 2002 թվական):
  • Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ձիթենու ճյուղ» շքանշան (Երևան, Հայաստան, 2002 թիվ):
  • «Սանկտ Պետերբուրգի համալսարանի 270 ամյակ» միջոցառման հոբելյանական հուշամեդալ (ՍՊՊՀ, 1997 թվական):
  • «Կոմսոմոլսկայա պրավդա» մրցույթի «Տարվա մարդ» (2002) անվանակարգում «Տարվա լուսավորիչ» կոչման դափնեկիր[25]:

Ֆիլմագրություն

  • Դարյա Միխայլովան «Համբույր՝ ոչ մամուլի համար» գեղարվեստական ֆիլմում (Ռուսաստան, 2008 թիվ):

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://cn.ieonline.microsoft.com/knows/search?mkt=zh-cn&q=Lyudmila+Putina
  2. 2,0 2,1 2,2 http://www.telegraph.co.uk/news/worldnews/vladimir-putin/10107804/Lyudmilla-Putin-from-the-shadows-to-the-wilderness.html
  3. http://www.bbc.co.uk/news/world-europe-22093625
  4. «Биография Людмилы Путиной» (ռուսերեն). РИА Новости. 2013-06-06. Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. 5,0 5,1 Владимир и Людмила Путины: развод был нашим общим решением
  6. 6,0 6,1 6,2 Президент РФ Владимир Путин разводится с женой
  7. Владимир и Людмила Путины официально сообщили о разводе
  8. 8,0 8,1 Людмила Александровна Шкребнева (Путина) р. 6 январь 1958 — Родовод
  9. Шкребнев Александр Аврамович(չաշխատող հղում)
  10. Зенькович Н. А. Астанькович Александра Георгиевна // Путинская энциклопедия. Семья. Команда. Оппоненты. Преемники. — М.: ОЛМА-ПРЕСС, 2006. — С. 35. — 569 с. — ISBN 5-94850-329-1
  11. Агентство федеральных расследований
  12. Пропала Людмила Путина, «Свобода», 19.05.2009.
  13. Людмила Путина не является настоятельницей Спасо-Елеазаровского монастыря — Псковская Епархия, «Псковская Лента Новостей», 24.09.2010.
  14. Путин всё-таки развёлся с женой, утверждают таблоиды, 19.10.2010.
  15. Пострадают ли шансы Путина на избрание от слухов «о жене, заточённой в монастырь»? — [Ольга Крыштановская журналу The Guardian
  16. Путин вместе с супругой проголосовали на участке в Академии наук
  17. «Объявлены лауреаты Горьковской литературной премии | РИА Новости». Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին. Վերցված է 2013-03-31-ին.
  18. «Новости Уходящая из СФ Журова выложила фото жены Путина, появившейся на публике после долгого перерыва, NEWSru.com». Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին. Վերցված է 2013-03-31-ին.
  19. В Кремле подтвердили, что Путин официально развёлся
  20. http://whoiswho.dp.ru/cart/person/1935873/
  21. http://lfl.ru/person45972
  22. 22,0 22,1 Дочки № 1. Путин / Рита Болотская, Инга Земзаре. Собеседник, 12.08.2002
  23. «Какие драгоценности накопили Людмила Путина и Светлана Медведева - Политическая жизнь России - МК». Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին. Վերցված է 2013-03-19-ին.
  24. Медаль А. С. Пушкина на сайте МАПРЯЛ
  25. 13 декабря в Государственном Кремлёвском дворце состоялась церемония награждения лауреатов конкурса «Комсомольской правды» «Лица года 2002»

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պուտինա» հոդվածին։