«Օպսիկիոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Փոքր Ասիա ՀոթՔաթ գործիքով
Տող 80. Տող 80.


[[Կատեգորիա:Փոքր Ասիա]]
[[Կատեգորիա:Փոքր Ասիա]]
[[Կատեգորիա:Բյուզանդիայի պատմություն]]

10:34, 3 Հուլիսի 2020-ի տարբերակ

Օպսիկյան բանակաթեմ
հին հունարեն՝ Ὀψίκιον, θέμα Ὀψικίου
ԵրկիրԲյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
ԿարգավիճակԲանակաթեմ
ՎարչկենտրոնԱնկիրա, ապա՝ Նիկիա
Հիմնադրված է680 թ.
Առաջին հիշատակում626
Պատմական շրջան(ներ)Մյուսիա, Բյութանիա, Գաղաթիայի մի մասը, Լիդիա և Պափլոգոնիա
Սահմանակցում էՕպտիմատոն, Անատոլիկոն, Թրակեսիոն

Օպսիկիոն բանակաթեմ (հայերեն՝ Օպսիկյան բանակաթեմ, հին հունարեն՝ Ὀψίκιον, θέμα Ὀψικίου, thema Opsikiou), կամ ուղղակի Օպսիկիոն (հին հունարեն՝ [θέμα] Ὀψίκιον, ծագում է՝ լատին․՝ Obsequium), Բյուզանդական կայսրության բանակաթեմ (ռազմավարչական նահանգ), տեղակայված էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան հատվածում (ներկայիս Թուրքիայի տարածք): Այն հանդիսանում էր ամենախիտ բնակեցված և ռազավարական նշանակությամբ կարևոր բանակաթեմերից մեկը, քանի որ գտնվում էր Կոստանդնուպոլսի կողքին: 8-րդ դարում տեղի ունեցած մի քանի ապստամբություններից հետո Օպսիկիոնից առանձնացվում է ևս 2 բանակաթեմ, որից հետո այն գոյատևեց մինչև Խաչակրաց չորրորդ արշավանքը (1202-1204):

Պատմություն

Հիմնադրում (7-րդ դար)

Բանակաթեմի անունը ծագել է լատիներեն Obsequium (շքագունդ) բառից: Դա բացատրվում է Կոստանդնուպոլիս քաղաքին մոտիկությամբ, որտեղ սկզբնական շրջնում բնակավորվել էր կայսրին իր արևելյան արշավանքներում ուղեկցող բանակը[1]: 640-ական թվականներին, արաբներից կրած պարտություններից հետո, զորամիավորումները տեղափոխվեցին Փոքր Ասիա և տեղակայվեցին շրջաններում (բանակաթեմերում)[2]: Օպսիկիոնը զբաղեցնում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքը՝ Մյուսիան, Բյութանիան, Գաղաթիայի մի մասը, Լիդիան և Պափլոգոնիան, նրա մայրաքաղաքը Անկիրա քաղաքն էր: Բանակաթեմի հիմնադրման ճշգրիտ թվականն անհայտ է, այն առաջին անգամ հիշատակվում է 626 թվականին, բայց առաջին հաստատված հիշատակությունները թվագրվում են 680 թվականով[3][4][5]: Հնարավոր է, որ սկզբանական շրջանում բանակաթեմի մեջ էր մտնում նաև Թրակիան[3][6]:

Օպսիկիոնը առանձնանում էր մյուս բանակաթեմերի հանրանկարում: Նրա հրամանատարը ոչ թե ստրատեգոսն էր, այլ կոմսը[3]:

Ծանոթագրություններ

  1. Haldon 1984, էջեր. 443–444.
  2. Haldon 1997, էջեր. 214–216.
  3. 3,0 3,1 3,2 Treadgold 1995, էջ. 23
  4. Kazhdan 1991, էջ. 1528.
  5. Lampakis & Andriopoulou, 2003.
  6. Kazhdan 1991, էջ. 2079.