«Օպսիկիոն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Վարչական միավոր |հայերեն անվանում = Օպսիկյան բանակաթեմ |բնօրինակ անվանում = {{lang-grc|Ὀ...»: |
(Տարբերություն չկա)
|
10:31, 3 Հուլիսի 2020-ի տարբերակ
Օպսիկյան բանակաթեմ հին հունարեն՝ Ὀψίκιον, θέμα Ὀψικίου | |
---|---|
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Կարգավիճակ | Բանակաթեմ |
Վարչկենտրոն | Անկիրա, ապա՝ Նիկիա |
Հիմնադրված է | 680 թ. |
Առաջին հիշատակում | 626 |
Պատմական շրջան(ներ) | Մյուսիա, Բյութանիա, Գաղաթիայի մի մասը, Լիդիա և Պափլոգոնիա |
Սահմանակցում է | Օպտիմատոն, Անատոլիկոն, Թրակեսիոն |
Օպսիկիոն բանակաթեմ (հայերեն՝ Օպսիկյան բանակաթեմ, հին հունարեն՝ Ὀψίκιον, θέμα Ὀψικίου, thema Opsikiou), կամ ուղղակի Օպսիկիոն (հին հունարեն՝ [θέμα] Ὀψίκιον, ծագում է՝ լատին․՝ Obsequium), Բյուզանդական կայսրության բանակաթեմ (ռազմավարչական նահանգ), տեղակայված էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան հատվածում (ներկայիս Թուրքիայի տարածք): Այն հանդիսանում էր ամենախիտ բնակեցված և ռազավարական նշանակությամբ կարևոր բանակաթեմերից մեկը, քանի որ գտնվում էր Կոստանդնուպոլսի կողքին: 8-րդ դարում տեղի ունեցած մի քանի ապստամբություններից հետո Օպսիկիոնից առանձնացվում է ևս 2 բանակաթեմ, որից հետո այն գոյատևեց մինչև Խաչակրաց չորրորդ արշավանքը (1202-1204):
Պատմություն
Հիմնադրում (7-րդ դար)
Բանակաթեմի անունը ծագել է լատիներեն Obsequium (շքագունդ) բառից: Դա բացատրվում է Կոստանդնուպոլիս քաղաքին մոտիկությամբ, որտեղ սկզբնական շրջնում բնակավորվել էր կայսրին իր արևելյան արշավանքներում ուղեկցող բանակը[1]: 640-ական թվականներին, արաբներից կրած պարտություններից հետո, զորամիավորումները տեղափոխվեցին Փոքր Ասիա և տեղակայվեցին շրջաններում (բանակաթեմերում)[2]: Օպսիկիոնը զբաղեցնում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքը՝ Մյուսիան, Բյութանիան, Գաղաթիայի մի մասը, Լիդիան և Պափլոգոնիան, նրա մայրաքաղաքը Անկիրա քաղաքն էր: Բանակաթեմի հիմնադրման ճշգրիտ թվականն անհայտ է, այն առաջին անգամ հիշատակվում է 626 թվականին, բայց առաջին հաստատված հիշատակությունները թվագրվում են 680 թվականով[3][4][5]: Հնարավոր է, որ սկզբանական շրջանում բանակաթեմի մեջ էր մտնում նաև Թրակիան[3][6]:
Օպսիկիոնը առանձնանում էր մյուս բանակաթեմերի հանրանկարում: Նրա հրամանատարը ոչ թե ստրատեգոսն էր, այլ կոմսը[3]:
Ծանոթագրություններ
- ↑ Haldon 1984, էջեր. 443–444 .
- ↑ Haldon 1997, էջեր. 214–216 .
- ↑ 3,0 3,1 3,2 Treadgold 1995, էջ. 23
- ↑ Kazhdan 1991, էջ. 1528 .
- ↑ Lampakis & Andriopoulou, 2003 .
- ↑ Kazhdan 1991, էջ. 2079 .