«Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ փոխարինվեց: բարձրունք → բարձունք oգտվելով ԱՎԲ
Տող 33. Տող 33.


== Կառուցվածք ==
== Կառուցվածք ==
Բացօդյա մարզահրապարակն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ<ref name="Երևան ամսագիր 2013"/>:
Բացօդյա մարզահրապարակն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ<ref name="Երևան ամսագիր 2013"/>:


=== Մարզասրահ===
=== Մարզասրահ===
Տող 46. Տող 46.


=== Լեռնագնացություն և ժայռամագլցում ===
=== Լեռնագնացություն և ժայռամագլցում ===
Բացօդյա մարզահրապարակի հարակից ժայռապատ բլուրը լեռնագնացների և ժայռամագլցմամբ զբաղվողների համար հանդիսանում է մարզվելու վայր: [[Ծիծեռնակաբերդի բլուր|Ծիծեռնակաբերդի բլրի]] արևելյան լանջի լեռնային արահետները, որոնք ձգվում են գետի ափից մինչև բարձրունքում գտնվող [[Ծիծեռնակաբերդ (հնավայր)|Ծիծեռնակաբերդի հնավայրը]], օգտագործվում են պարապմունքների համար:
Բացօդյա մարզահրապարակի հարակից ժայռապատ բլուրը լեռնագնացների և ժայռամագլցմամբ զբաղվողների համար հանդիսանում է մարզվելու վայր: [[Ծիծեռնակաբերդի բլուր|Ծիծեռնակաբերդի բլրի]] արևելյան լանջի լեռնային արահետները, որոնք ձգվում են գետի ափից մինչև բարձունքում գտնվող [[Ծիծեռնակաբերդ (հնավայր)|Ծիծեռնակաբերդի հնավայրը]], օգտագործվում են պարապմունքների համար:


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

22:19, 28 Հունիսի 2020-ի տարբերակ

Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ
ՏեսակԲացօթյա մարզասրահ
ՄարզաձևՄարզահրապարակը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ բոդիբիլդինգ, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, վազք, լող, կարատե, աթլետիկա մարզական քայլք, բադմինտոն, յոգա, լեռնագնացություն, ժայռամագլցում և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով
Նախկին անվանումներՉռիկ,
«Բիձու գյոլ»
ՏեղագրությունԵրևան Երևան, Կենտրոն վարչական շրջան
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված≈ 1923 թվական
Անվանված էՀրազդան գետի և համանուն ձորի անունով
Քարտեզ
Քարտեզ
 Open air gym of Hrazdan gorge Վիքիպահեստում

Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակ (այլ անվանումներ՝ «Չռիկ», նախկինում նաև «Բիձու գյոլ»), բացօթյա մարզական, առողջ ապրելակերպի, ժամանցային հանրային բաց կենտրոն, բնության հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ և ձախ ափերին[1]:

Կառուցվածք

Բացօդյա մարզահրապարակն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ[1]:

Մարզասրահ

Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերի հարթակը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին՝ ճանապարհի աջ կողմում: Այն կահավորվել է դեռևս 1990-ական թվականներից: Իր ներկա տեսքը ստացել է վերջին տարիներին, երբ մարզվողներից Հարութը տեղադրել է առավել մասնագիտական սարքավորումներ և վարժանքի հարմարանքներ: Մարզասրահում առկա են տարբեր տեսակի ծանրաձողեր, ծանրաքարեր, զուգափայտեր, ձեռքերի ու ոտքերի, ինչպես նաև որովայնի մկանների զարգացման համար նախատեսված այլ սարքավորումներ:

2013 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մարզահրապարակի վերջնամասում տեղադրվել են մանկական վարժասարքեր:

Լողավազան և ստորգետնյա աղբյուր

Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակիի կարևորագույն հատվածներից մեկն է հանդիսանում ստորգետնյա աղբյուրներից սնվող և հատուկ խողովակներով դուրս ժայթքող աղբյուրը, որին հաճախ անվանում են Չռիկ: Ավանդազրույցների համաձայն այն կառուցվել է 1923 թվականին և հետագայում վերակառուցվել: Աղբյուրի հիման վրա 1990-ականներից սկսած ձևավորվել է հանրային առողջ ապրելակերպի կենտրոնը: Աղբյուրի ջուրը բավականին սառն է և խմելու՝ չնայած իր բաղադրությամբ տարբերվում է խմելու ջրի համար սահմանված նորմատիվներից[1]:

2000-ական թվականների երկրորդ տասնամյակի սկզբում ստորգետնյա աղբյուրի մոտ առողջ ապրելակերպով զբաղվող այցելուների կողմից Հրազդան գետի ափին կառուցվել է լողավազան, որը սնվում է աղբյուրի ջրով[1]:

Լեռնագնացություն և ժայռամագլցում

Բացօդյա մարզահրապարակի հարակից ժայռապատ բլուրը լեռնագնացների և ժայռամագլցմամբ զբաղվողների համար հանդիսանում է մարզվելու վայր: Ծիծեռնակաբերդի բլրի արևելյան լանջի լեռնային արահետները, որոնք ձգվում են գետի ափից մինչև բարձունքում գտնվող Ծիծեռնակաբերդի հնավայրը, օգտագործվում են պարապմունքների համար:

Պատկերասրահ

Մարզասարքերը, լողավազանն ու ստորգետնյա աղբյուրը

Հայտնի մարզիկները բացօդյա մարզահրապարակում

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Երևան ամսագիր, N 7-8, 2013 թվական:

Արտաքին հղումներ