«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 34. Տող 34.
[[Կատեգորիա:Լեոնիդ Գայդայի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Լեոնիդ Գայդայի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ռուսական ֆիլմեր]]

03:25, 27 Հունիսի 2020-ի տարբերակ

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները
ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1967, ապրիլի 1, 1967[2], ապրիլի 3, 1967[2] և սեպտեմբերի 15, 1967[2]
Պրեմիերաապրիլի 1 1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ, Յակով Կոստյուկովսկի և Մորիս Սլոբոդսկոյ
ԴերակատարներԱլեքսանդր Դեմյանենկո[3], Նատալյա Վառլեյ[3], Մհեր Մկրտչյան, Վլադիմիր Էտուշ[3], Գեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին, Նինա Գրեբեշկովա[3], Ռուսլան Ախմետով, Դոնարա Մկրտչյան, Միխայիլ Գլուզսկի, Պյոտր Ռեպնին[3], Գեորգի Միլյար[4] և Լեոնիդ Դովլաթով[4]
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Պատմվածքի վայրԿովկասյան լեռներ
Նկարահանման վայրՂրիմ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե
 Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում

«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես` «Կովկասի գերուհին», 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգական ժանրի ֆիլմ։

Սա երկրորդն ֆիլմն էր, որին մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը։

Սյուժե

Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով բանասիրություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք է փախցնեին։ Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը՝ հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը՝ Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ։ Շուրիկը փախցնում է Նինային՝ առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին։

Դերերում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» հոդվածին։