«Մասնակից:XenonX88/Ավազարկղ 1»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 555. Տող 555.
*[https://web.archive.org/web/20110706104031/http://www.digital-photo.com.au/v/Landscapes/Europe/Austria/Hafelekar Collection of photograph of Hafelekar mountain above Innsbruck]
*[https://web.archive.org/web/20110706104031/http://www.digital-photo.com.au/v/Landscapes/Europe/Austria/Hafelekar Collection of photograph of Hafelekar mountain above Innsbruck]
*[http://www.provinnsbruck.at www.provinnsbruck.at] Համայնքային բլոգ
*[http://www.provinnsbruck.at www.provinnsbruck.at] Համայնքային բլոգ
*[http://www.all-inn.at www.all-inn.at] Ինսբրուքի ուղեցույց
*[http://www.all-inn.at www.all-inn.at] Ինսբրուքի ուղեցույց

[[Կատեգորիա:Ավստրիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ]]
[[Կատեգորիա:Տիրոլի քաղաքներ]]
[[Կատեգորիա:1234 թվականին հիմնադրված բնակավայրեր]]

12:49, 20 Հունիսի 2020-ի տարբերակ

Կաղապար:Short description

Կաղապար:Infobox settlement Ինսբրուք (գերմ. Innsbruck), Տիրոլի նահանգի մայրաքաղաքն է և մեծությամբ Ավստրիայի հինգերորդ խոշոր քաղաքը՝ Վիեննայից, Գրացից, Լինցից և Զալցբուրգից հետո։ Գտնվում է Ինն գետի ավազանի և Վիպտալ դաշտավայրի միացման տեղում, որը կապում է քաղաքը 30 կմ դեպի հարավ գտնվող Բրեների լեռնանցքի հետ։

Քաղաքը տեղակայված է ընդարձակ դաշտավայրում՝ բարձրադիր լեռների միջև։ Դեպի հյուսիս Ալպերի Քարվենդել գագաթն է (ծովի մակերևույթից 2334 մ), իսկ հարավից՝ Փատչերքոֆել (ծովի մակերևույթից 2246 մ) և Զարլես (ծովի մակերևույթից 2718 մ) գագաթները։

Ինսբրուքը ձմեռային սպորտաձևերի ճանաչված միջազգային կենտրոն է։ Այստեղ են անցկացվել 1964 թ. և 1976 թ. ձմեռային օլիմպիական խաղերը, ինչպես նաև 1984 թ. ձմեռային պարալիմպիկ խաղերը։ Ինսբրուքում են անցկացվել նաև 2012 թ. առաջին ձմեռային պատանեկական օլիմպիական խաղերը։

Տարածքը 104,91 կմ² է, իսկ բնակչությունը՝ 132.493 մարդ (2018 թ. տվյալներով)։ Կարևոր արդյունաբերական, մշակութային, կրթական, զբոսաշրջային և սպորտային կենտրոն է։

Անվանում

Ինսբրուք անվանումը թարգմանաբար նշանակում է «կամուրջ Ինն գետի վրա»։[1] Հայտնի է 10-րդ դարից։ Քաղաք է 1234 թվականից։ Անցյալում կոչվել է Veldidena (լատիներեն Vallis «հովիտ» բառից)։ Պահպանվել է Վիլտեն արվարձանի անվան մեջ[2]։

Պատմություն

Քաղաքի տարածքում ամենավաղ մարդկային հետքերը թվագրվում են վաղ քարի դարով։ Պահպանված մինչհռոմեական բնակավայրերի անունները վկայում են, որ տարածքը շարունակաբար բնակեցված է եղել։ 4-րդ դարում հռոմեացիները Օենիփոնսում (Ինսբրուք) ստեղծեցին Վելդիդենա բանակային կայազորը (անվանումը պահպանվում է ներկայիս Վիլթեն քաղաքային թաղամասում)՝ Ռետիայի շրջանում Վերոնա-Բրեներո-Աուգսբուրգ կարևոր առևտրային ճանապարհը պաշտպանելու նպատակով։

Ինսբրուքն առաջին անգամ հիշատակվում է Օենի Պոնտում կամ Օենի Պոնս անվանումներով։ Լատիներեն pons նշանակում է կամուրջ, իսկ Օենուսը կարևոր հատման կետ էր Ինն գետի վրա։ 1180 թ. Անդեխսի կոմսության կոմսերը գնեցին քաղաքը։ 1248 թ. քաղաքն անցավ Տիրոլի կոմսությանը։[3] Քաղաքի գերբի վրա պատկերված է տեսարան Ինն կամրջից, այն օգտագործվում է 1267 թ. ի վեր։ Բրենների լեռնանցքի ճանապարհն առաջ եղել է հիմնական տրանսպորտային և հաղորդակցման օղակ, որը կապում էր Եվրոպայի հյուսիսն ու հարավը և Ալպերով անցնող ամենահեշտ ճանապարհն էր։ Այն Վիա Իմպերիի կոչվող միջնադարյան կայսերական ճանապարհի մի մասն էր, որ գտնվում էր թագավորի հատուկ պաշտպանության ներքո։ Քաղաքում որպես տարանցիկ կանգառ հանդիսացող այս ճանապարհ մեծ եկամուտներ է բերել քաղաքին և նպաստել դրա բարգավաճմանը։

Տեսարան Ինսբրուքից, Ալբրեխտ Դյուրեր, 1495 թ.

1429 թ. Ինսբրուքը դարձավ ողջ Տիրոլի շրջանի մայրաքաղաքը, իսկ 15-րդ դարում՝ եվրոպական քաղաքականության և մշակույթի կենտրոն, քանի որ 1490-ականներին կայսր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը նույնպես բնակվել է Ինսբրուքում։ Ինչպես երևում է քաղաքի Հոֆկիրխե եկեղեցուց՝ Ինսբրուքը զգալիորեն շահել է կայսրի ներկայությունից։ Մաքսիմիլիանին հաջորդած կայսրերի կողմից այստեղ նախագծվել և կանգնեցվել է նրա արձանը։ Դամբարանն ու Հաբսբուրգների կայսրի իրական ու առասպելական նախնիների բրոնզե արձանները Ինսբրուքի հիմնական արձաններն են։ Ինսբրուքի և Մեխելեն քաղաքի միջև փոստային կապի ծառայությունը հաստատվել է 1490 թ. Թուրն-անդ-Թաքսիս փոստի կողմից։

Ամբրաս ամրոց, 1679 թ.

1564 թ. Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ II-ը իշխանություն ստացավ գերմանական Տիրոլի շրջանի և այլ ավստրիական տարածքների նկատմամբ, որոնք մինչև 18-րդ դարը կառավարվում էին Ինսբրուքից։ Նա այնտեղ կառուցեց Ամբրաս ամրոցը, որի Վերածննդի շրջանի հազվագյուտ հավաքածուն այսօր պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ Մինչև 1665 թ. Հաբսբուրգների դինաստիայի ճյուղերն իշխել են Ինսբրուքում անկախ արքունիքի միջոցով։ 1620-ական թվականներին Ալպերից դեպի հյուսիս գտնվող առաջին օպերային թատրոնը բացվեց Ինսբրուքում (Դոգանա)։

1669 թ. բացվեց քաղաքի համալսարանը։ Որպես արքունիքի համար փոխհատուցում՝ կայսր Լեոպոլդ I-ը կրկին կառավարում էր Վիեննայից, երբ Հաբսբուրգների դինաստիայի տիրոլյան ճյուղի իշխանությունն ավարտվեց 1665 թ.։[պարզաբանել]

Անդրեաս Հոֆերն իր խորհրդատուի հետ Հոֆբուրգում, Ֆրանց Դեֆրեգեր, 1879 թ.

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Տիրոլն անցավ Ֆրանսիայի դաշնակից Բավարիային։ Անդրեաս Հոֆերն առաջնորդեց գյուղացիների տիրոլյան բանակն ընդդեմ բավարական և ֆրանսիական դաշնակից ուժերի և հաղթանակ տարավ Բերգիսելի ճակատամարտում։ Նա դարձրեց Ինսբրուքն իր վարճական միավորի կենտրոնը։ Հետագայում դաշնակից ուժերը կրկին գրոհեցին Տիրոլի ոստիկանական ուժերի վրա, և մինչև 1814 թ. քաղաքը եղավ Բավարիայի կազմում։ Վիեննայի վեհաժողովից հետո վերականգնվեց ավստրիական իշխանությունը։ Մինչև 1918 թ. քաղաքը (Տիրոլի 4 ինքնավար քաղաքներից մեկը) եղել է Ավստրիայի միապետության մասը, նույնանուն շրջանի կենտրոնը և Տիրոլի շրջանի 21 շրջանային իշխանություններից մեկը։[4]

Տիրոլի հերոս Անդրեաս Հոֆերը մահապատժի ենթարվեց Մանտուայում։ Նրա աճյունը 1823 թ. տեղափոխվեց Ինսբրուք և հողին հանձնվեց Ֆրանցիսկյան եկեղեցում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին ռազմական գործողությունը Ինսբրուքում տեղի ունեցավ պատերազմի ավարտին։ 1918 թ. փետրվարի 20-ին Իտալիայի տարածքից թռչող դաշնակից ուժերի ինքնաթիռները ռմբակոծեցին Ինսբրուքը՝ կորուստներ պատճառելով ավստրիական բանակում։ Քաղաքը ռմբակոծությունից չվնասվեց։[5] 1918 թ. նոյեմբերին իտալական առաջին բանակի 3-րդ կորպուսի զինվորները (20.000-22.000 զինվոր) գրավեցին Ինսբրուքն ու ողջ Տիրոլի շրջանը։[6]

1929 թ. Ինսբրուքում անցկացվեց առաջին պաշտոնական ավստրիական շախմատի առաջնությունը։

Բռնակցում և ռմբակոծություն

1938 թ. Անշլյուսի հետևանքով Ավստրիան բռնակցվեց Նացիստական Գերմանիային։ 1943 թ. մինչև 1945 թ. ապրիլ ամիսը Ինսբրուքը ենթարկվել է 22 օդային հարձակման և կրել մեծ վնասներ։

Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտո եվրագոտի

1996 թ. Եվրոպական Միությունը հաստատեց Ավստրիայի Տիրոլ նահանգի և Իտալիայի հարավային Տիրոլ ու Տրենտո ինքնավար նահանգների տնտեսական ինտեգրումը՝ ճանաչելով Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտո եվրագոտու ստեղծումը։

Աշխարհագրություն

Կլիմա

Ինսբրուքն ունի 0 °C (32 °F) իզոթերմով խոնավ մայրցամաքային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում) կամ −3 °C (27 °F) իզոթերմով օվկիանոսային կլիմա[7], քանի որ այն ունի ավելի մեծ տարեկան ջերմաստիճանային տարբերություններ, քան կենտրոնական Եվրոպայի այլ քաղաքները, ինչը պայմանավորված է մայրցամաքի կենտրոնական հատվածում դրա դիրքով և լեռնային տեղանքում դրա տեղայնությամբ։

Ձմեռները հաճախ խստաշունչ (ավելի ցուրտ, քան եվրոպական քաղաքների մեծ մասը) և ձնոտ են, չնայած որ ֆյոնային քամիները երբեմն բերում են զգալի տաք հոսանքներ։

Գարունը կարճատև է. օրերը արագ սկսում են տաքանալ, ջերմաստիճանը երբեմն գերազանցում է 15 °C (59 °F), սակայն գիշերային զովությունը կամ անգամ ցուրտը պահպանվում է։

Ամառային եղանակը շատ տարբեր է և անկանխատեսելի։ Օրերը կարող են լինել զով՝ մինչև 17 °C (63 °F) և անձրևոտ, կամ արևոտ և շատ շոգ, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 34 °C (93 °F)։ Ամառը, ինչպես բնորոշ է ալպիական կլիմային, ջերմաստիճանի ժամային փոփոխությունը հաճախ լինում է շատ բարձր, իսկ գիշերային զովությունը սովորաբար պահպանվում է։ Ջերամաստիճանը միջինում լինում է 12 °C (54 °F), սակայն հաճախ կարող է ընկնել մինչև 6 °C (43 °F)։

Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 9 °C (48 °F)։


Ինսբրուքի համալսարան (1981–2010 թթ., առավելագույն ջերմաստիճանը 1777 թ. մինչև այսօր)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 19.8
(67.6)
20.6
(69.1)
24.8
(76.6)
28.7
(83.7)
33.7
(92.7)
37.3
(99.1)
37.4
(99.3)
37.4
(99.3)
31.7
(89.1)
26.0
(78.8)
23.0
(73.4)
17.9
(64.2)
37.4
(99.3)
Միջին բարձր °C (°F) 3.6
(38.5)
6.4
(43.5)
11.8
(53.2)
16.3
(61.3)
21.4
(70.5)
23.8
(74.8)
26.0
(78.8)
25.1
(77.2)
20.8
(69.4)
16.0
(60.8)
8.6
(47.5)
3.8
(38.8)
15.3
(59.5)
Միջին օրական °C (°F) −1.0
(30.2)
0.8
(33.4)
5.4
(41.7)
9.6
(49.3)
14.6
(58.3)
17.2
(63)
19.2
(66.6)
18.4
(65.1)
14.4
(57.9)
9.9
(49.8)
3.9
(39)
−0.1
(31.8)
9.4
(48.9)
Միջին ցածր °C (°F) −4.0
(24.8)
−2.8
(27)
1.0
(33.8)
4.7
(40.5)
9.1
(48.4)
12.0
(53.6)
13.9
(57)
13.6
(56.5)
10.2
(50.4)
6.1
(43)
1.0
(33.8)
−2.7
(27.1)
5.2
(41.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.6
(−15.9)
−26.9
(−16.4)
−16.9
(1.6)
−7.0
(19.4)
−2.4
(27.7)
0.6
(33.1)
2.0
(35.6)
3.3
(37.9)
−1.0
(30.2)
−9.0
(15.8)
−15.2
(4.6)
−31.3
(−24.3)
−31.3
(−24.3)
Տեղումներ մմ (դյույմ) 42
(1.65)
41
(1.61)
57
(2.24)
58
(2.28)
84
(3.31)
115
(4.53)
136
(5.35)
130
(5.12)
80
(3.15)
59
(2.32)
60
(2.36)
51
(2.01)
911
(35.87)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 25
(9.8)
28
(11)
12
(4.7)
3
(1.2)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
11
(4.3)
21
(8.3)
99
(39)
% խոնավություն 60.8 52.9 46.1 43.1 43.7 46.6 46.8 49.7 50.6 52.3 60.8 60.8 51.7
Միջին ամսական արևային ժամ 100 123 165 183 206 198 231 212 183 163 101 83 1949
Տոկոս հնարավոր արևի լույս 50.3 50.4 49.9 48.1 49.2 45.8 53.8 52.7 53.8 55.9 46.7 44.6 50.1
Աղբյուր #1: Օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտ[8][9][10][11][12]
Աղբյուր #2: Meteo Climat (ռեկորդային բարձր և ցածր ջերմաստիճաններ)[13]

Թաղամասեր և վիճակագրական բաժանումներ

Ինսբրուքի կադաստրային բնակավայրերն (կարմիր) ու վարչական շրջանները (մոխրագույն)

Ինսբրուքը բաժանված է 9 թաղամասերի (կադաստրային բնակավայրեր), որոնք ձևավորվել են նախկինում անկախ համայնքներից կամ գյուղերից։[15] Այդ 9 թաղամասերը նույնպես բաժանվում են 20 վարչական շրջանների (կադաստրային շրջաններ)։ Բոլոր վարչական շրջանները գտնվում են մեկական թաղամասի մեջ, բացառությամբ Հունգերբուրգի (վերին Ինսբրուք) վարչական շրջանի, որը բաժանված է երկու թաղամասերի միջև։ Վիճակագրական նպատակներով Ինսբրուքը բաժանված է նաև 42 վիճակագրական միավորների (Statistischer Bezirk) և 178 համարակալված թաղերի (Zählsprengel[16]

Ինսբրուքի 9 թաղամասերն ու դրանց բնակչությունը 2011 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ.[17]

  • Ինսբրուք (ներքին քաղաք) (18.524), ներառում է Ալշտադտը (հին քաղաք), Դրայհայլիգեն-Շլախտհոֆն ու Զագգենը
  • Վիլթեն (15.772), ներառում է Մենթլբերգը, Զիգլանգերն ու Վիլթեն Վեսթը
  • Փրադլ (30.890), ներառում է Փրադլեր-Զագգենը, Ռայխենաուն ու Թիվոլին
  • Հյոթթինգ (31.246), ներառում է Հյոթինգեր Աուն, Հյութթինգ Վեսթը, Զադրախը, Ալլեհայլիգինը, Քրաննեբիթենը և Հուոնգերբուրգի մի մասը
  • Մյուհլաու (4.750), ներառում է Հուոնգերբուրգի մի մասը
  • Ամրաս (5.403), ներառում է Ռոսսաուն
  • Արցլ (10.293), ներառում է Նոյարցլն ու Օլիմպիշես Դորֆը
  • Վիլլ (535)
  • Իգլց (2.204)

Տեսարժան վայրեր


Լեռներ

Շենքեր և հուշարձաններ

Կայսերական Հոֆբուրգը (Kaiserliche Hofburg)
Ոսկյա տանիքը

Թանգարաններ

Տիրոլի ազգային արվեստի թանգարանը Ինսբրուքի Հոֆսկիրխեի հարևանությամբ
  • Ալպիական ակումբի թանգարան
  • Ամբրաս ամրոց
  • Զինանոց
  • Քաղաքային արխիվ
  • Գրասսմայր Բել ձուլարանն ու թանգարանը
  • Ինսբրուքի Սթուբայթալյան երկաթութային կայարան
  • Կայսերական որսրդի թանգարան (Kaiserjäger Museum)
  • Տիրոլի համայնապատկերի թանգարան (Das Tirol Panorama)
  • Տիրոլի ազգային արվեստի թանգարան (Tiroler Volkunstmuseum)
  • Տիրոլի ազգային թանգարան (Tiroler Landesmuseum oկամ Ferdinandeum)
  • Տիրոլի երկաթուղային թանգարան (Tiroler Museumsbahnen)

Եկեղեցիներ

Ինսբրուքի տաճար (Dom zu St. Jakob)
  • Հոֆկիրխե
  • Ինսբրուքի տաճար (Dom zu St. Jakob)
  • Հին Ուրսուլյան եկեղեցի
  • Ճիզվիտական եկեղեցի
  • Մարիամ Աստվածածնի եկեղեցի
  • Հավիտենական Օգնության Մարիամ Աստվածածնի եկեղեցի
  • Սերվիտական եկեղեցի
  • Հիվանդանոցային եկեղեցի
  • Ուրսուլյան եկեղեցի
  • Վիլտենի վանք (Stift Wilten)
  • Վիլտենի բազիլիկ եկեղեցի (Wiltener Basilika)
  • Սբ. Երրորդություն եկեղեցի
  • Սբ. Հովհաննես եկեղեցի
  • Սբ. Թերեզա եկեղեցի (Հունգերբուրգ)
  • Փրադլերի ծխական եկեղեցի
  • Սբ. Պողոսի հիշատակի պետական եկեղեցի Ռայխենաուում
  • Քրիստոսի Ավետարանչական եկեղեցի Evangelical Church of Christ
  • Հարության ավետարանչական եկեղեցի
  • Հին Հյոթինգենի ծխական եկեղեցի
  • Հյոթինգենի ծխական եկեղեցի
  • Սբ. Նիկոլասի ծխական եկեղեցի
  • Նոյ-Արցլի ծխական եկեղեցի
  • Սբ. Նորբերտի ծխական եկեղեցի
  • Մարիա ամ Գեստադեի ծխական եկեղեցի
  • Բարի Հովվի ծխական եկեղեցի
  • Սբ. Գևորգի ծխական եկեղեցի
  • Սբ. Պողոսի ծխական եկեղեցի
  • Սբ. Պիրմինիուսի ծխական եկեղեցի
  • Պահապան հրեշտակի եկեղեցի

Զբոսայգիներ և պարտեզներ

  • Ալպյան Զու (Alpenzoo)
  • բագերզի Ինսբրուք
  • Ինսբրուքի համալսարանի բուսաբանական այգի
  • Հոֆգարտեն
  • Ռապոլդի զբոսայգի
  • Ամբրաս ամրոցի զբոսայգի (Schlosspark Ambras)

Պատկերասրահ

Համայնապատկեր դեպի քաղաքի հյուսիսային կողմը

Կառավարություն և քաղաքականություն

Քաղաքային տեսարան

2018 թ. տեղական ընտրությունների արդյունքները.

  • Ավստրիայի կանաչների կուսակցություն՝ 24.16% (ձախակողմյան)
  • Ավստրիայի ազատություն կուսակցություն՝ 18.56% (աջակողմյան)
  • Für Innsbruck՝ 16.15% (պահպանողական)
  • Ավստրիայի ժողովրդական կուսակցություն՝ 12.17% (պահպանողական)
  • Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 10.32% (ձախակողմյան)
  • Նոր Ավստրիա և Լիբերալ Ֆորում (NEOS)՝ 4.73% (կենտրոնամետ)
  • Բուրգենֆորում Տիրոլ Լիստ Ֆրից՝ (FRITZ)՝ 3.23%
  • «Պարզապես Ինսբրուք» (Gerecht) 3.10%
  • «Տարեց տիրոլցիների ասոցիացիա, տարեցների և երիտասարդների համար» (TSB)՝ 2.72%
  • Ալտերնատիվ Լիստ Ինսբրուք (ALI)՝ 2.38%

Մշակույթ

Մշակութային միջոցառումներ

Ինսբրուքը հայտնի զբոսաշրջային ուղղություն է։ Քաղաքում ամեն տարի կազմակերպվում են հետևյալ միջոցառումները.

  • Ինսբրուք պարային ամառ
  • Ամանորի նախօրյակ
  • Վաղ երաժշտության Ինսբրուքի փառատոն
  • Սուրբծննդյան տոնավաճառ

Սպորտ

Բերգիզելի ցատկահարթակը

Ինսբրուքը, տեղակայված լինելով բարձրադիր լեռների միջև, կատարյալ վայր է ձմեռը դահուկավազքի և դահուկացատկի, իսկ ամռանը՝ լեռնագնացության համար։ Քաղաքի մոտակայքում կան մի քանի հանգստավայրեր: Նորդքեթթե լեռան մոտ գործում է ճոպանուղի։ Մոտակա այլ հանգստավայրերից են Աքսամեր Լիցումը, Մութերերալմը, Փաթշերքոֆելը, Իգլցը, Զեֆելդը, Թուլֆեսը և Շթուբայի հովիտը։ Վերջինիս հավերժական սառույցները հնարավորություն են տալիս դահուկ քշել անգամ ամառային ամիսներին։

Ձմեռային օլիմպիական խաղերն Ինսբրուքում անցկացվել են երկու անգամ՝ 1964 և 1976 թթ., երբ Կոլորադոյի ընտրողները 1972 թ. մերժեցին պարտատոմսերի հանրաքվե անցկացնել Դենվերի խաղերը ֆինանսավորելու համար։ 1976 թ. Օլիմպիական խաղերը Ալպերի գերմանախոս հատվածում (Ավստրիա, Գերմանիա կամ Շվեյցարիա) անցկացված վերջին խաղերն էին։

Շվեյցարիայի Սանկտ Մորիցի և Լեյք Փլեսիդ հետ միասին այն Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալած երեք քաղաքներից մեկն է։ Այն հյուրընկալել է նաև 1984 և 1988 թթ. ձմեռային պարալիմպիկ խաղերը։

Առաջին ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը անցկացվել են Ինսբրուքում 2012 թ.։[18]

Ինսբրուքում է անցկացվում նաև 4 Hills մրցաշարի դահուկացատկի 4 մրցումներից մեկը։

Քաղաքում անցկացվող այլ սպորտային միջոցառումներից են 1994-1999 թթ. և 2008 թ. տեղի ունեցած Air & Style Snowboard Contest-ը և 2005 թ. տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը։ Զեեֆելդ-ին-Տիրոլ քաղաքի հետ միասին 2005 թ. Ինսբրուքում կազմակերպվեց ձմեռային ուսանողական խաղերը (ունիվերսիադա)։ Ինսբրուքի Բերգիզելի ցատկահարթակում է անցկացվում հայտնի Four Hills մրցաշարը։

Ինսբրուքում է գործում FC Wacker Tirol ֆուտբոլային ակումբը, որը 2018-2019 թվականներից հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի բունդեսլիգայի առաջին խմբում։ Նախկին թիմերն են FC Swarovski Tirol-ը և FC Tirol Innsbruck-ը։ FC Wacker Innsbruck ակումբի մարզադաշտը՝ Տիվոլի Ստադիոն Տիրոլը, Ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցած 8 մարզադաշտերից մեկն է։ Այն անցկացվել է 2008 թ. հունիսին Շվեյցարիայում և Ավստրիայում։

Այստեղ է անցկացվել նաև ամերիկյան ֆուտբոլի Եվրոբոուլի եզրափակիչ XXII հանդիպումը Swarco Raiders Tirol և Raiffeisen Vikings Vienna ակումբների միջև։

Ամերիկյան ֆուտբոլի 2011 թ. աշխարհի առաջնությունն (2011 IFAF World Championship) անցկացվել է Ինսբրուքում։

Ինսբրուքում են անցկացվել Ժայռամագլցման միջազգային ֆեդերացիայի ժայռամագլցման աշխարհի 2018 թ. առաջնությունը (սեպտեմբերի 6-16) և 2018 թ. խճուղային հեծանվարշավի առաջնությունները (սեպտեմբերի 22-30)։[19]

Տնտեսություն և ենթակառուցվածք

Ինսբրուք հիմնական զբոսաշրջային կենտրոնը է, ուր մեկ մեկ օրում գիշերում է ավելի քան 1.000.000 զբոսաշրջիկ։

Քաղաքում կա 86.186 աշխատող և մոտ 12.038 գործատու։ 7.598 մարդ ինքնազբաղված է։[20] Ամեն օր մոտ 35.000 մարդ քաղաքի շրջակա համայքներից երթևեկում է դեպի Ինսբրուք։ 2012 թ. գործազրգության մակարդակը կազմել է 4.2%։[21]

Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունը չի արտադրում Ինսբրուք քաղաքի համար հատուկ տնտեսական տվյալներ, այլ ամփոփում է Ինսբրուք Լենդ շրջանի տվյալները վիճակագրության համար տարածքային միավորների անվանացանկ (ՎՏՄԱ) 3-ում։ 2013 թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Ինսբրուքի ՎՏՄԱ-ում կազմել է €41.400, ինչը ԵՄ միջին արժեքից բարձր է մոտ 60%-ով։[22]

Ինսբրուքում են գտնվում էներգիա արտադրող Tiroler Wasserkraft ընկերության, Տիրոլի և Վորարլբերգի բանկի, Տիրոլի ապահովագրության և MED-EL ընկերության գրասենյակները։ Քաղաքից 20 km (12 mi) հեռավորության վրա են գտնվում նաև Սվարովսկի, Felder Group (մեքենաշինություն) և Swarco ընկերությունների (երթևեկության տեխնոլոգիա) գրասենյակները։

Անշարժ գույքը շատ թանկ է։ Միջին արժեքը մեկ քառակուսի մետրի համար կազմում է €4.430 (2015 թ.), որն Ավստրիայում մեկ քառակուսի մետրի համար ամենաթանկ գինն ունեցող երկրորդ քաղաքն է Զալցբուրգից հետո (€4.823) և Վիեննայից առաջ (€3.980)։[23]

Տրանսպորտ

Ինսբրուքի օդանավակայանը

Ինսբրուքը գտնվում է A12/A13 մայրուղու հատման կետում (Իննի դաշտի մայրուղի և Բրեններ մայրուղի)՝ կապելով քաղաքը Վերոնայի և Մյունխենի հետ։ Մայրուղու A12 և A13 հատվածները միանում են իրար Ինսբրուքի մոտ, որտեղ ավարտվում է A13 հատվածը։

Ինսբրուքի կենտրոնական երկաթուղային կայարանն Ավստրիայի ամենաբանուկ երկաթուղային կայարաններից մեկն է։ Իննի հովտի գիծը սպասարկում է դեպի Գերմանիա և արևելյան Ավստրիա ուղղությունները, Առլբերգի գիծը՝ դեպի արևմուտք ուղղությունը, իսկ Բրենների գիծը Բրենների լեռնանցքի միջոցով կապում է հյուսիսային Իտալիան հարավային Գերմանիայի հետ։ 2007 թ. դեկտեմբերից Ինսբրուքի երկաթուղային ծառայությունը (Innsbruck S-Bahn) մատուցում է ծառայություններ քաղաքի արվարձանների համար։

Ինսբրուքի օդանավակայանը տեղակայված է Քրատեբիտեն արվարձանում, որը գտնվում է քաղաքի արևմուտքում։ Գործում են չվերթներ դեպի Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Ամստերդամ և Վիեննա։ Օդանավակայանն իրականացնում է նաև տարածաշրջանային թռիչքներ Ալպերի շուրջ, ինչպես նաև սեզոնային թռիչքներ այլ ուղղություններով։ Ձմռանը օդանավակայանի գործունեությունն աճում է տարածաշրջան այցելող մեծ թվով դահուկորդների շնորհիվ։ Օդանավակայանի հեռավորությունը քաղաքի կենտրոնից կազմում է 4 կմ։

Ինսբրուքի տրամվայը

Քաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկում է Innsbrucker Verkehrsbetriebe (IVB), որը ավտոբուսների ու տրամվայների ցանցն ապահովող պետական ընկերություն է։ Տրամվայի ցանցն ունի 4 քաղաքային գիծ (1, 2, 3 և 5) և մերձակա թաղամասերը սպասարկող 2 գիծ՝ գիծ 6-ը Ինսբրուքեր Միթելգեբիրգսբահնից մինչև Իգլց, և STB գիծը՝ Շթուբայի հովտից մինչև Ֆուլփմես։ Մոտակա տարիներին նախատեսվում է ընդարձակել ցանցը՝ հասցնելով արևելքից մինչև հարևան Ռում գյուղը և արևմուտքից մինչև Վյոլս գյուղը։ Քաղաքի կենտրոնում գործում են բազմաթիվ ավտոբուսային գծեր և կապում են քաղաքը շրջակա բնակավայրերի ու թաղամասերի հետ։ Մինչև 2007 թ. ավտոբուսային ցանցը ներառել է նաև տրոլեյբուսային գծեր, սակայն դրանք հանվել են գործածությունից տրամվայի ցանցի ընդլայման աշխատանքների ժամանակ։

2 տարի վերակառուցման աշխատանքներից հետո 2007 թ. դեկտեմբերին վերաբացվեց դեպի Հունգերբուրգ տանող Հունգերբուրգբահն ճոպանուղային ծառայությունը։ Այն ընդլայնել է Ինն գետի վրայով դեպի քաղաքի կենտրոն իր ուղղությունը։ Գիծը համալրվել է նոր սարքերով։ Նշանավոր ճարտարապետ Զահա Հադիդի կողմից նախագծված յուրօրինակ կայարանների շնորհիվ ճոպանուղին միանգամից դարձավ քաղաքի նոր խորհրդանիշը։[24] Գիծը վերակառուցվել է իտալական Լայտներ ընկերության կողմից և ներկայումս կարող է տեղափոխել ժամում մինչև 1.200 մարդ։[25] Այն սպասարկվում է Innsbrucker Nordkettenbahnen մասնավոր ընկերության կողմից։

Կրթություն

Ինսբրուքը համալսարանական քաղաք է, ունի մի քանի քոլեջներ և համալսարաններ։

Ինսբրուքում է գտնվում արևմտյան Ավստրիայի քերականության ամենահին գիմնազիան՝ Ինսբրուքի ակադեմիական գիմնազիան։ Այն բացվել է 1562 թ. ճիզվիտական միաբանության կողմից և հանդիսացել է 1669 թ. բացված համալսարանի հիմնաքարը։

Քաղաքի ամենահայտնի համալսարաններն են Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանը, Ինսբրուքի բժշկական համալսարանը և կիրառական գիտությունների համալսարանը (Ինսբրուքի կառավարման կենտրոնը)։

Կազմակերպություններ

  • «Փրկենք երեխաների գյուղերը» կազմակերպության միջազգային գլխամասային գրասենյակը գտնվում է Ինսբրուքում, այն աշխարհի ամենամեծ բարեգործական կազմակերպություններից մեկն է։
  • Ավստրիական արտասահմանյան ծառայությունն ակտիվ միջազգային ՀԿ է, որը ստեղծվել է 1992 թ. Ինսբրուքում Անդրեաս Մայսլինգերի և Անդրեաս Հյորթնագլի կողմից։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ինսբրուքում։
  • Ինսբրուքն ունի երկու համալսարան՝ Ինսբրուքի Լեոպոլդ-Ֆրանցենս համալսարանն ու Ինսբրուքի բժշկական համալսարանը։ Վերջինս ունի դահուկային վնասվածքների կլինիկա, որն առաջինն է Եվրոպայում։
  • MED-EL-ը՝ ականջի խխունջի իմպլանտներ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը, գտնվում է Ինսբրուքում։
  • Aouda.X սկաֆանդրների սիմուլյատորը մշակվում է Ինսբրուքում՝ OeWF ընկերության կողմից։ Քաղաքում է գտնվում նաև OeWF-ի՝ դեպի Մարս անալոգային մի շարք թռիչքների առաքելության սպասարկման կենտրոնը։ 2013 թ. փետրվարին Մարոկկոյի Էրֆուդ քաղաքին կից անապատում անցկացված MARS2013 առաքելության ժամանակ սպասարկման կենտրոնն ուշացած կապի միջոցով կապնվել է Վեյպրեխտ ճամբարի հետ։

Նշանավոր բնակիչներ

Մարգարիտա Ավստրիացի
Աննա Տիրոլցի
Լեոպոլդ I
Յոզեֆ Սփեկբախեր, 1891 թ.
Յոզեֆ Հորմայր, 1850 թ.
Կառլ Շյոնհեր
Օտտո Հոֆման, 1945 թ.
Ռոդերիխ Մենցել, 1934 թ.
Օտմար Զույտներ, 2007 թ.
Դիետմար Շյոնհեր, 2006 թ.
Վիլիամ Բերգեր, 1967 թ.
Փիթեր Նոեվեր, 2005 թ.
Արմին Վոլֆ, 2008 թ.
Եվա Լինդ, 2007 թ.
Ալիս Թումլեր, 2015

Վաղ ժամանակներից մինչև 1600 թ.

1600-1700 թթ.

1700-1850 թթ.

  • Յոզեֆ Իգնաց Միլդորֆեր (1719–1775 թթ.), որմնանկարիչ
  • Ֆրանց Էդմունդ Վեիրոտտեր (1733–1771 թթ.), հիմնականում բնապատկերներիչ և ծովանկարիչ, գծանկարիչ և փորագրիչ
  • Յոհան Նեպոմուկ ֆոն Լայխարտինգ (1754–1797 թթ.), միջատաբան և բնական գիտությունների դասախոս Ինսբրուքում
  • Իգնաց Անտոն ֆոն Ինդերմաուեր (1759–1796 թթ.), ազնվական, սպանվել է գյուղացիական ապստամբության ժամանակ
  • Յոզեֆ Սփեկբախեր (1767-1820 թթ.), Նապոլեոնի դեմ ուղղված Տիրոլի ապստամբությունը գլխավորող գործիչ
  • Յոզեֆ Հորմայր (1781/2–1848) թթ., ավստրիացի և գերմանացի պետական գործիչ, պատմաբան
  • Վիլիբալդ Սվիբերտ Յոզեֆ Գոթլիեբ ֆոն Բեսսեր (1784–1842 թթ.), Ավստրիայում ծնված բուսաբան, ով աշխատել է հիմնականում արևմտյան Ուկրաինայում
  • Հերման ֆոն Գիլմ (1812–1864 թթ.), իրավաբան և բանաստեղծ
  • Վինցենց Մարիա Գրիդլեր (1823 թ., Թելֆս–1912 թ.), դոմինիկյան վանական, կլասիցիստ, փիլիսոփա աստվածաբան և նատուրալիստ
  • Ջորջ Մադեր (1824–1881 թթ.), ավստրիացի նկարիչ
  • Ֆիլիպ Սառլայ (1826-1908 թթ.), հեռագրային ծառայության տնօրեն, տեխնոլոգիական և գիտական ռահվիրա
  • Լեոպոլդ Պֆաունդլեր (1839–1920 թթ.), ֆիզիկոս և քիմիկոս, հայտնի է գազերի կինետիկ տեսությամբ
  • Իգնատիուս Կլոց (1843–1911 թթ.), ամերիկյան ֆերմեր և քաղաքական գործիչ Վիսկոնսինում
  • Գեորգ Լյուգեր (1849–1923 թթ.), ավստրիացի նախագծող, նախագծել է Լյուգեր ատրճանակը

1850-1880 թթ.

  • Էդգար Մեյեր (1853–1925 թթ.), նկարիչ, կառուցել է ամրոց և զբաղվել քաղաքականությամբ
  • Օսվալդ Ռիդլիխ (1858 թ., Ինսբրուք–1944 թ.), պատմաբան և արխիվագետ պատմության օժանդակ գիտության ոլորտում
  • [[հայնրիխ Շենքլ (1859 թ., Ինսբրուք-1919 թ.), դասական բանասեր, դասական բանասեր Կառլ Շենքլի որդին
  • Կառլ Շյոնհեր (1867-1943 թթ.), ավստրիացի գրող
  • Էրվին Փայր (1871–1946 թթ.), վիրաբույժ, նրա անունով է կոչվում Սփայրի հիվանդությունը
  • Մայնհարդ ֆոն Պֆաունդլեր (1872–1947 թթ.), մանկաբույժ, ուսումնասիրել է հիվանդության դիաթեզային ասպեկտները
  • Առնոլդ Դուրիգ (1872–1961 թթ.), ավստրիացի ֆիզիոլոգ, ուսումնասիրել է մեծ բարձրության վրա ապրող օրգանիզմները
  • Հենրի Թաաֆե (1872–1928 թթ.), հողատեր, կրել է Ավստրիայի և Իռլանդիայի ժառանգական տիտղոսներ, որոնցից զրկվել է 1919 թ.

1880-1900 թթ.

1900-1918 թթ.

1918-1930 թթ.

1930-1955 թթ.

1955 թ. մինչև նագույն ժամանակներ

Միջազգային հարաբերություններ

Քույր քաղաքներ

Գործընկերություններ

Ավստրիայի արտասահմանյան ծառայություն

Ավստրիայի արտասահմանյան ծառայությունը հասարակական կազմակերպություն է, որը 85 կազմակերպություններում և 35 երկրներում տեղեր է հատկացնում ավստրիական լրացուցիչ պետական ծառայության համար հոլոքոստի հիշողության, սոցիալական ծառայության և խախաղության ծառայության բնակավառում։ Այն հիմնադրվել է 1998 թ. Ինսբրուքում Անդրեաս Մասլինգերի և Անդրեաս Հյորթնագլի կողմից։

Տես նաև

References

Մեջբերումներ
  1. Planet, Lonely. «History of Innsbruck - Lonely Planet Travel Information». lonelyplanet.com.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Chizzali. Tyrol: Impressions of Tyrol. (Innsbruck: Alpina Printers and Publishers), p. 5
  4. Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890, Wilhelm KLEIN, 1967
  5. Reynolds, Churchill, et al. The Story of the Great War, vol. 14. (New York: Collier and Son, 1919)
  6. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-08-22-ին. Վերցված է 2017-08-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. «Innsbruck Climate & Temperature». innsbruck.climatemps.com.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Klimamittel 1981–2010: Lufttemperatur» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 21 October 2019-ին. Վերցված է 9 November 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Klimamittel 1981–2010: Niederschlag» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 9 November 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Klimamittel 1981–2010: Schnee» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 9 November 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Klimamittel 1981–2010: Luftfeuchtigkeit» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 21 October 2019-ին. Վերցված է 9 November 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Klimamittel 1981–2010: Strahlung» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 9 November 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Station Innsbruck» (French). Météo Climat. Վերցված է 9 November 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 14,0 14,1 «Klimadaten von Österreich 1971–2000» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 12 October 2019-ին. Վերցված է 20 October 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Landesrecht Tirol: Stadtrecht der Landeshauptstadt Innsbruck 1975 § 2». Rechts Informations System (RIS), Bundeskanzleramt Österreich. Արխիվացված օրիգինալից 8 June 2014-ին.
  16. «Räumliches Bezugssystem: Referat Statistik und Berichtswesen, Innsbruck». Landeshauptstadt Innsbruck. Արխիվացված օրիգինալից 1 February 2014-ին.
  17. «Registerzählung vom 31. Oktober 2011, Bevölkerung nach Ortschaften, Innsbruck (70101)» (PDF). Statistik Austria. 31 July 2013.
  18. «International Olympic Committee – News». Olympic.org. Վերցված է 2009-05-05-ին.
  19. Climbing, Austria. «Kletter-WM Innsbruck Tirol 2018: IFSC Climbing World Championships». Innsbruck / Tirol 2018.
  20. «Gemeinde auf einen Blick» (PDF). Statistik Austria. Վերցված է 2016-10-02-ին.
  21. «City Statistics Illustrated». ec.europa.eu/eurostat. Վերցված է 2015-12-29-ին.
  22. «Regionales BIP und Hauptaggregate nach Wirtschaftsbereichen und 35 NUTS 3-Regionen». statistik.at. Վերցված է 2015-12-29-ին.
  23. «In Salzburg und Innsbruck ist Wohnraum teurer als in Wien». presse.com. Վերցված է 2015-12-29-ին.
  24. «Hungerburgbahn Innsbruck».
  25. «IF130 Hungerburgbahn».
  26. Serenity (band)
  27. Jérôme Steffenino, Marguerite Masson. «Ville de Grenoble –Coopérations et villes jumelles». Grenoble.fr. Վերցված է 16 May 2013-ին.
  28. «Fraternity cities on Sarajevo Official Web Site». © City of Sarajevo 2001–2008. Վերցված է 2008-11-09-ին.
  29. «Aalborg Twin Towns». Europeprize.net. Արխիվացված է օրիգինալից 7 September 2013-ին. Վերցված է 19 August 2013-ին.
  30. «Aalborg Kommune – Venskabsbyer». 2007-11-14. Արխիվացված է օրիգինալից 2007-11-14-ին. Վերցված է 2009-07-26-ին.
  31. «Tbilisi Sister Cities». Tbilisi City Hall. Tbilisi Municipal Portal. Արխիվացված է օրիգինալից 2013-07-24-ին. Վերցված է 2013-08-05-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  32. 友好・姉妹都市. Omachi City Hall (Japanese). Omachi Municipal Office. Արխիվացված է օրիգինալից 2014-08-17-ին. Վերցված է 2014-08-17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Kraków - Miasta Partnerskie» [Kraków -Partnership Cities]. Miejska Platforma Internetowa Magiczny Kraków (Polish). Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին. Վերցված է 2013-08-10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն

Հետագա ընթերցում

19-րդ դարի հրատարակություններ
20-րդ դարի հրատարակություններ

Արտաքին հղումներ