«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Խորհրդային պատմաբաններ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Հայ ակադեմիկոսներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 68. | Տող 68. | ||
[[Կատեգորիա:20-րդ դարի պատմաբաններ]] |
[[Կատեգորիա:20-րդ դարի պատմաբաններ]] |
||
[[Կատեգորիա:Խորհրդային պատմաբաններ]] |
[[Կատեգորիա:Խորհրդային պատմաբաններ]] |
||
[[Կատեգորիա:Հայ ակադեմիկոսներ]] |
00:39, 17 Հունիսի 2020-ի տարբերակ
Ծատուր Աղայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1912[1] Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1982[1] (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Երևան[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Բաքվի պետական համալսարան[2], Հայկական պետական մանկավարժական համալսարան[2], Երևանի պետական համալսարան[2], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] և ՀԿԿ[2] |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2][1] |
Ալմա մատեր | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)[2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2][1] (1948) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Երեխա(ներ) | Հենրի Աղայան |
Ծատուր Պավելի Աղայան (հունվարի 12, 1912[1], Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2] - դեկտեմբերի 3, 1982[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ 1950 թվականից)։
Կենսագրություն
Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում։ 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ՝ Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել։ 1930 թվականին ավարտելով Գյանջայի (այժմ՝ Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար։
Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայան ինստիտուտը (1938)։ 1954-1961 թվականներին և 1977-1979 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, 1949-1952 թվականներին և 1969-1973 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954 թվականներին` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968 թվականներին` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1968-1977 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982 թվականներին` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1963-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3]։
Գիտական գործունեություն
Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Հարավային Կովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դարի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայոց ցեղասպանությանը, 1919-1921 թվականների Կիլիկիայի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները և Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձին Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն։
Երկերի մատենագիտություն
- Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և Բաքվի 1918 թվականի սովետական իշխանությունը, Երևան, 1948, 18 էջ:
- Սովետական Հայաստանը սոցիալիզմի հաղթանակի և Ստալինյան կոնստիտուցիայի ժամանակաշրջանում, Երևան, 1950, 76 էջ:
- Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 46 էջ:
- Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 297 էջ:
- Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ:
- Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Երևան, 1961, 471 էջ:
- Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը սովետական իշխանության համար, Երևան, 1962:
- Ներսիկ Ստեփանյան, Երևան, 1967:
- Արշավիր Մելիքյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1969, 205 էջ:
- Հայերը Թուրքիայում, Երևան, 1969, 85 էջ:
- Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային – ազատագրական պայքարի միասնությունը, Երևան, 1970:
- Գեհենից վերածնունդ (հոդվածներ), Երևան, 1975, 140 էջ:
- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, 1976, 868 էջ:
- Պատմական գիտությունների 14-րդ միջազգային կոնգրեսը, Երևան, 1976, 18 էջ:
- Մեծ Հոկտեմբերը և համաշխարհային հեղափոխական պրոցեսը, Երևան, 1977, 148 էջ:
- Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981, 384 էջ:
- Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երևան, 1982, 416 էջ:
- Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989, 320 էջ:
- Հայերը Թուրքիայում (ճամբորդական նոթեր), Երևան, 1994, 65 էջ:
- Անդրանիկ (Դարաշրջան: Դեպքեր: Դեմքեր), Երևան, 1995, 813 էջ:
- Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80
Մամուլ
- Հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացումը Արշավիր Մելիքյանի գնահատմամբ (Արշ. Մելիքյանի ծննդյան 90-ամյակի առթիվ): «Գրական թերթ», 1969, № 7։
Պարգևներ
Ծատուր Աղայանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով ու պատվոգրերով։
Գրականություն
- Ն. Վ. Թավաքալյան «Ծատուր Աղայան», «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 1982, № 1, էջ 229-230:
- Պետրոս Հովհաննիսյան, Ծատուր Աղայան (Կենսամատենագիտություն), Երևան, 1983, 112 էջ:
Աղբյուրներ
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1974, էջ 242-243:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1, Երևան, 1990, էջ 123:
- Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 123.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծատուր Աղայան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Հունվարի 12 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Փիփ գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ուսուցիչներ
- Խորհրդահայեր
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Հայ ակադեմիկոսներ