«Կվաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.

== Պատմություն ==
== Պատմություն ==
Կվասը շատ հին ըմպելիք է։ Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և [[գարեջուր|գարեջրի]] միջև և ի հայտ են եկել մ.թ.ա երրորդ հազարամյակին [[Եգիպտոս]]ում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել [[Հիպոկրատ]]ը, [[Հերոդոտ]]ը և [[Պլինիոս Ավագ]]ը: Մրգային կվասը հայտնի էր նաև [[Բաբելոն]]ում, չնայած այն տարածում չի գտել Հին [[Միջագետք]]ում:
Կվասը շատ հին ըմպելիք է։ Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և [[գարեջուր|գարեջրի]] միջև և ի հայտ են եկել մ.թ.ա 3-րդ հազարամյակում [[Եգիպտոս]]ում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել [[Հիպոկրատ]]ը, [[Հերոդոտ]]ը և [[Պլինիոս Ավագ]]ը: Մրգային կվասը հայտնի էր նաև [[Բաբելոն]]ում, չնայած այն տարածում չի գտել Հին [[Միջագետք]]ում:

[[Սլավոններ]]ին կվասը հայտնի է հազար տարուց ավելի։ Հայտնի է, որ արևելյան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեին [[Կիևյան Ռուսիա]]յի կազմավորումից շատ առաջ։ Կվասի մասին ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է [[996]] թվականին։ Իր [[մկրտություն]]ից հետո [[իշխան]] [[Վլադիմիր Մեծ]]ը հրամայել է բաժանել ժողովրդին կերակուր, մեղր և կվաս։ Կվաս կարողանում էին պատրաստել նաև [[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում և [[Լատվիա]]յում: Ըստ [[Նեստոր]]ի հաղորդման՝ [[Անդրեաս առաքյալ]]ը տեսել է, թե ինչպես են սլավոնները իրենց բաղնիքներում կվասով ցողվում<ref>Фадей Булгарин [http://files.history.spbu.ru/Gbooks%20%D0%9F%D0%BE%D0%BB%D0%BD%D0%B0%D1%8F%20%D0%B2%D0%B5%D1%80%D1%81%D0%B8%D1%8F/Gbooks-2/%D0%9A%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B8/b/Bulgarin_F_Rossija_Istorija_chast_1_1837.pdf «Россия в историческом, статистическом, географическом и литературном отношениях»], Истории Ч.1, типография А. Плюшара, Санктперербург — 1837 г., стр. 78</ref>։ [[9]]-[[14-րդ դար]]երում, սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակների լեզվով հարբեցողներին անվանել են «կվասնիկ»: Այն տարիներին կվասը եղել է տոնակատարությունների և [[հարսանիք]]ների հիմնական ոգելից խմիչքը։

19:55, 16 Հունիսի 2020-ի տարբերակ

Կվաս
Ենթատեսակfermented beverage?
Բաղադրամասերտարեկանի հաց, տարեկանի ալյուր, ածիկ, ջուր, խմորասնկեր, միրգ, չամիչ, Մեղր և կանաչի
Ծագման երկիր Բելառուս,  Ռուսաստան,  Լեհաստան և  Ուկրաինա
 Kvass Վիքիպահեստում

Կվաս (ռուս.՝ Квас), սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք, որը պատրաստում են խմորումով, ալյուրից և ցորենի կամ գարու ածիկից, ինչպես նաև աշորայի հացից, հաճախ դրան ավելացնելով հոտավետ խոտաբույսեր, մեղր և մեղրամոմ։ Կվաս պատրաստում են նաև ճակնդեղից, մրգերից և հատապտուղներից: Անցյալում հաճախ կվասը հիմք է հանդիսացել նաև սառը ապուրների պատրաստման համար։

Պատմություն

Կվասը շատ հին ըմպելիք է։ Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և գարեջրի միջև և ի հայտ են եկել մ.թ.ա 3-րդ հազարամյակում Եգիպտոսում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել Հիպոկրատը, Հերոդոտը և Պլինիոս Ավագը: Մրգային կվասը հայտնի էր նաև Բաբելոնում, չնայած այն տարածում չի գտել Հին Միջագետքում:

Սլավոններին կվասը հայտնի է հազար տարուց ավելի։ Հայտնի է, որ արևելյան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեին Կիևյան Ռուսիայի կազմավորումից շատ առաջ։ Կվասի մասին ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 996 թվականին։ Իր մկրտությունից հետո իշխան Վլադիմիր Մեծը հրամայել է բաժանել ժողովրդին կերակուր, մեղր և կվաս։ Կվաս կարողանում էին պատրաստել նաև Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում: Ըստ Նեստորի հաղորդման՝ Անդրեաս առաքյալը տեսել է, թե ինչպես են սլավոնները իրենց բաղնիքներում կվասով ցողվում[1]։ 9-14-րդ դարերում, սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակների լեզվով հարբեցողներին անվանել են «կվասնիկ»: Այն տարիներին կվասը եղել է տոնակատարությունների և հարսանիքների հիմնական ոգելից խմիչքը։

Նկարագիր

Համաձայն Beer Judge Certification Program կազմակերպության դասակարգման՝ կվասը գարեջուր է և պատկանում է «պատմական, ավանդական, տեղական» գարեջրերի դասին[2]։ Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում կվասը համարվում է անկախ և ազգային ըմպելիք։

Կվասն ունի հաճելի ու թարմացնող համ, կարգավորում է նյութափոխանակությունը, լավ է անրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա[3][4][5]։ Կվասն ունի ընտիր համային որակներ և իր մեջ պարունակվող կաթնաթթուների և քացախաթթուների շնորհիվ հագեցնում է ծարավը, ունի բարձր էներգետիկական արժեք և իր մեջ եղած ածխաթթու գազի շնորհիվ հեշտացնում է կերակուրը մարսելու պրոցեսը և նրա ներծծումը օրգանիզմի կողմից, ինչպես նաև բացում է ախորժակը, այդպիսով օգնելով մարսողության գործընթացին[3]։ Բացի այդ կվասն իր մեջ պարունակում է վիտամիններ B1 և E[3]: Ալկոհոլի պարունակությունը թթխմորային հացից պատրաստված կվասի տեսակների մեջ 0,7 %-ից մինչև 2,6 % է։ Խմորման ճանապարհով պատրաստված և շշալցված կվասը հաճախ նաև գազավորում են։ Կվասը խորհուրդ չի տրվում լյարդի ցիրոզով, գաստրիտով և գերճնշումով հիվանդ մարդկանց[6]։

Ըստ որոշ կարծիքների՝ օղու ի հայտ գալուց հետո, կվասի պատրաստման տեխնոլոգիան ենթարկվեց փոփոխության։ Այլևս ուշադրություն չէին դարձնում նրա թնդության վրա՝ այն իջավ մոտավորապես 8-ից մինչև 4% և ավելի ցածր։ Դրանից առավելապես շահեցին համն ու որակը[7][8]։

Ծանոթագրություններ

  1. Фадей Булгарин «Россия в историческом, статистическом, географическом и литературном отношениях», Истории Ч.1, типография А. Плюшара, Санктперербург — 1837 г., стр. 78
  2. 2008 BJCP Style Guidelines
  3. 3,0 3,1 3,2 Буров М. Целебные свойства кваса. ISBN 5-222-07416-1
  4. МК № 24527 от 27 июля 2007 г. профессор Михаил Елисеев
  5. Р. В. Кононова. КВАС — ЭКОЛОГИЧЕСКИ ЧИСТЫЙ БЕЗАЛКОГОЛЬНЫЙ НАПИТОК Одесская национальная академия пищевых технологий
  6. Квас хлебный
  7. Квас, брага, медовуха. — Лабиринт. — ISBN 5-7811-0174-8.
  8. Второе рождение русского кваса
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվաս» հոդվածին։