«Միջին ուղեղ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: be:Сярэдні мозг |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:مغز میانی |
||
Տող 55. | Տող 55. | ||
[[es:Mesencéfalo]] |
[[es:Mesencéfalo]] |
||
[[eu:Mesentzefalo]] |
[[eu:Mesentzefalo]] |
||
[[fa:مغز میانی]] |
|||
[[fi:Keskiaivot]] |
[[fi:Keskiaivot]] |
||
[[fr:Mésencéphale]] |
[[fr:Mésencéphale]] |
09:25, 10 Ապրիլի 2012-ի տարբերակ
Միջին ուղեղը (լատին․՝ mesencephalon) ֆիլոգենեզի ընթացքում զարգանում է հիմնականում տեսողական ռեցեպտորի ազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն աչքի նյարդավորման հետ: Այստեղ էլ առաջացել են լսողության կենտրոնները, որոնք հետագայում տեսողական կենտրոնի հետ միաձուլվել են, կազմելով 4 թմբիկներ` քառաբլուրներ: Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին հետին ուղեղում ավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ: Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի կեղևում լսողական ու տեսողական կենտրոնների ի հայտ գալուց հետո իրենք են ընկնում ենթակա դրության մեջ և դառնում են ենթակեղևային միջանկյալ կենտրոններ:
Միջին ուղեղի անատոմիա
Արտաքին կառուցվածք
Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի զարգացման պատճառով միջին ուղեղով սկսել են անցնել (ուղեղի կոթոններ) հաղորդչական ուղիներ, որոնք ծայրային ուղեղը կապում են ողնուղեղի հետ (ուղեղի կոթոններ):
Այսպիսով, մարդու միջին ուղեղում կան`
- տեսողական ենթակեղևային կենտրոններ և աչքի մկանները նյարդավորող նյարդերի կորիզներ,
- ենթակեղևային լսողական կենտրոններ,
- բոլոր այն վերել ու վայրէջ հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղի կեղևը կապում են ողնուղեղի հետ և տարանցիկ (տրանզիտային) կերպով անցնում են միջին ուղեղով,
- սպիտակ նյութի խրձեր, որոնք միջին ուղեղը կապում են ուղեղի հարևան մասերին:
Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից` քառաբլուրներից և ուղեղի կորություններից:
- Մեջքային մաս, միջին ուղեղի ծածկը կամ քառաբլուրների թիթեղը (tectum mesencephali s. lamina quadrigemina (BNA)): Քառաբլուրները թաքնված են մեծ ուղեղի կիսագնդերի և բրտամարմնի հետին ծայրի տակ: Քառաբլուրների մեջքային երեսը լայնաձիգ և երկայնաձիգ, միմյանց հետ խաչաձևվող ակոսներով բաժանվում են չորս սպիտակ, զույգ-զույգ դասավորված բլրիկների (corpora quadrigemina):
Վերին երկու բլրիկները (colliculi superiores) տեսողության ենթակեղևային կենտրոններն են, իսկ երկու ստորինները (colliculi inferiores)` լսողության ենթակեղևային կենտրոնները: Նրանց արանքի ակոսում պառկած է էպիֆիզը կամ կոնաձև մարմինը (corpus piniale): Յուրաքանչյուր բլրիկ ունի իր, այսպես կոչված, քառաբլուրների բազուկը կամ ոտիկը(brachium (colliculi), որը, գնալով առաջ ու վեր, ուղղվում է դեպի միջանկյալ ուղեղը:
- Փորային մաս, ուղեղի կոթոններ (pedunculi cerebri), պարունակում է առաջային ուղեղ գնացող բոլոր հաղորդչական ուղիները:
Ուղեղի կոթոնները երկու հաստ կիսագլանաձև սպիտակ փոկեր են, որոնց վրա պարզ երևում են երկայնաձիգ թելերը` թեթևակի պարուրաձև ոլորվածքով:
- Միջին ուղեղի խոռոչը միջին ուղեղային բշտի նախնական խոռոչի մնացորդն է, որն ունի նեղ խողովակի տեսք և կոչվում է սիլվյան ջրածորան (կամ սիլվյան ջրանցք) – aqueductus cerebri (Silvi): Սա 1,5 – 2,0սմ երկարությամբ խողովակ է, ներսից ծածկված է էպենդիմով, IV փորոքը միացնում է III փորոքին: Մեջքային կողմից ջրածորանը սահմանվում է միջին ուղեղի ծածկով, իսկ փորային կողմից` ուղեղի կոթոնների ծածկով:
Ներքին կառուցվածք
Միջին ուղեղի լայնական կտրվածքի վրա տարբերում են ուղեղի ցողունի երեք հիմնական մաս`
- ծածկի թիթեղ (lamina tecti), կազմվում է քառաբլուրներով,
- ծածկ (tegmentun), միջին ուղեղի մնացած մասն է, բացի ուղեղի կոթոններից, որոնք կազմում են
- միջին ուղեղի փորային հատվածը (pedunculi cerebri) կամ ուղեղի սեփական կոթոնները (crus cerebri): Տեսողական ռեցեպտորի ազդցության տակ միջին ուղեղի զարգացմանը համապատասխան այստեղ գտնվում են զանազան կորիզներ, որոնք կապ ունեն աչքի նյարդավորման հետ:
Սիլվյան ջրածորանը ներսից պատած է կենտրոնական գորշ նյութով, որն ունի ֆունկցիայով կապված է վեգետատիվ համակարգի հետ: Նրա մեջ ջրածորանի փորային պատի տակ գտնվում են երկու շարժիչ գանգուղեղային նյարդերի կորիզներ` ակնաշարժ նյարդի (n. oculomotorius) (III զույգ) և ճախարակային նյարդի (n. trochlearis) (IV զույգ) կորիզները:
Զոմերինգյան նյութը ամբողջ միջին ուղեղի երկայնքով տարածվում է վարոլյան կամուրջից մինչև միջանկյալ ուղեղը: Իր ֆունկցիայով պատկանում է բրգային համակարգին: Զոմերինգյան նյութից ցած ընկած կոթոնները պարունակում են մեծ կիսագնդերի կեղևից իջնող երկայնաձիգ նյարդաթելեր, որոնք գնում են դեպի կենտրոնական նյարդային համակարգի համարյա բոլոր ստորին բաժինները (tractus corticorpontinus, corticonuclearis, corticospitalis և այլն): Supstantia nigra-ից մեջքայնորեն գտնվող tegmentum – ը պարունակում է բերել թելեր և գորշ նյութի կորիզներ: Սրանցից ամենակարևորը կարմիր կորիզն է (nucleus ruber):
Միջին ուղեղի ծածկի (tegmentum) մեջ շարունակվում են նաև ցանցանման գոյացությունները (formatio reticularis) և միջային երկայնաձիգ խուրձը (fasciculus longitudinalis medialis): Միջային երկայնաձիգ խուրձն անցնում է միջին գծի երկու կողմերով, անմիջապես սիլվյան ջրածորանի և IV փորոքի գորշ նյութի տակով, և բաղկացած է վերել ու վայրէջ թելերից, որոնք ընթանում են ծածկաողնուղեղային ուղու (tractus tectospinalis) հետ: Միջային երկայնաձիգ խուրձը ասոցիացիոն կարևոր մի ուղի է, որի միջոցով ակնագնդի մկանների նյարդերի տարբեր կորիզները կապվում են իրար հետ. սրանով են պայմանավորված աչքերի զուգակցված շարժումները աչքի թեքվելու ժամանակ:
-
Միջին ուղեղ
-
Superior colliculus-ի մակարդակում միջին ուղեղի կտրվածքը
-
Միջին ուղեղի կտրվածքը
Գրականություն
- Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
- Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով