«Սարգիս Մուսայելյան»–ի խմբագրումների տարբերություն
"Սարգիս_Մուսայելյան_Գրիգորի.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Sealle մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ License laundering (F6): |
ավելացվեց Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 18. | Տող 18. | ||
{{DEFAULTSORT:Մուսայելյան, Սարգիս}} |
{{DEFAULTSORT:Մուսայելյան, Սարգիս}} |
||
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]] |
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]] |
||
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ]] |
00:03, 12 Հունիսի 2020-ի տարբերակ
Սարգիս Մուսայելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14 (26), 1882[1] |
Ծննդավայր | Չայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Մահացել է | օգոստոսի 14, 1920[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մասնագիտություն | հեղափոխական և դպրոցի ուսուցիչ |
Սարգիս Գրիգորի Մուսայելյան (նոյեմբերի 14 (26) 1882, գյուղ Գետաշեն (Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանում) - օգոստոսի 14, 1920, Երևան), Հայաստանում 1920 թվականի Մայիսյան ապստամբության ղեկավարներից։
Կենսագրություն
Ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։ 1901-1915 թվականներին ուսուցչություն է արել նախ Նուխիի գավառի Սաբաթլու գյուղում, ապա՝ Գորիսում։ 1915 թվականին զորակոչվել է Արևմտյան ռազմաճակատ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է գնդի հեղկոմի նախագահ։ Այնուհետև գործել է Գանձակում և Բաքվում։ 1918 թվականի վերջին, որպես կարմիր զորամասերից մեկի հրամանատար և զրահագնացքի պետ, Բաքվում մասնակցել է մուսավաթական բանդաների դեմ մղվող քաղաքացիական կռիվներին։ 1919 թվականի փետրվարից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Նշանակվել է «Վարդան զորավար» զրահագնացքի պետ և, կապվելով տեղի բոլշևիկների հետ, հեղափոխական ու կազմակերպչական մեծ աշխատանք է տարել զինվորների և երկաթուղային բանվորների շրջանում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալեքսանդրապոլի 1920 թվականի մայիսմեկյան հակադաշնակցական ցույցերին։ 1920 թվականի մայիսի 7-ին ընտրվել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Որպես կարմիր զորքերի հրամանատար և «Վարդան զորավար» զրահագնացքի պետ, մասնակցել է մայիսյան ապստամբությանը։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է իշխող դաշնակցական կառավարության կողմից։
Գրականություն
- Արզումանյան Մ. Վ. Սարգիս Մուսայելյան, Երևան, 1955:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 87)։ |