«Քլինթ Իսթվուդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ast:Clint Eastwood
Տող 121. Տող 121.
[[an:Clint Eastwood]]
[[an:Clint Eastwood]]
[[ar:كلينت إيستوود]]
[[ar:كلينت إيستوود]]
[[ast:Clint Eastwood]]
[[az:Klint İstvud]]
[[az:Klint İstvud]]
[[bar:Eastwood Clint]]
[[bar:Eastwood Clint]]

22:21, 7 Ապրիլի 2012-ի տարբերակ

Քլինթ Իսթվուդ
Clinton Elias Eastwood, Jr.
Դիմանկար
դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր
Ծնվել է31 մայիսի 1930
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Ազգությունանգլիացիներ և հոլանդա-ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնդեիզմ[2], բուդդայականություն[2] և աթեիզմ[3][4]
ԿրթությունԼոս Անջելես քաղաքի քոլեջ, Սիեթլի համալսարան, Oakland Technical High School? և Piedmont High School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, ռեստորատոր, կոմպոզիտոր, օդաչու, ուղղաթիռի օդաչու, ջազ երաժիշտ, բնավորության դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, երգերի հեղինակ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հակապատերազմային ակտիվիստ, զինվոր, երգիչ, քաղաքապետ, դերասան և ռեժիսոր
Աշխատանք1955-ից մինչ օրս
ԱմուսինDina Eastwood? և Maggie Johnson?
Ծնողներհայր՝ Clint Eastwood Sr.?[5], մայր՝ Margaret Ruth Runner?[5]
Զբաղեցրած պաշտոններԿաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ և mayor of a place in California?
ԿուսակցությունLibertarian Party? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար, Ոսկե Գլոբուս
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներՔայլ Իսթվուդ, Էլիսոն Իսթվուդ, Սքոթ Իսթվուդ, Ֆրանչեսկա Իստվուդ, Morgan Eastwood?, Kathryn Eastwood? և Kimber Lynn Eastwood?
Կայք
Ստորագրություն
Изображение автографа
 Clint Eastwood Վիքիպահեստում

Քլինթ Իսթվուդ (Քլինթոն Էլայաս Իսթվուդ կրտսեր, անգլ.՝ Clinton Elias Eastwood, Jr., մայիսի 31 1930, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) — ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ով նաև իր ֆիլմերի համար երաժշտություն է գրում: Համարվում է Հոլիվուդի կենդանի լեգենդներց մեկը:

Կենսագրություն

Քլինթ Իսթվուդը ծնվել է 1930 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Հայրը` Քլինթ Իսթվուդ ավագը (1906-1970) զբաղվում էր պողպատագործությամբ և աշխատում միգրացիոն գործակալությունում: Մայրը` Մարգարիտ Ռութը (1909-2006) բանվորուհի էր: Իսթվուդի երակներում հոսում է անգլիացու, շոտլանդացու, իռլանդացու և հոլանդացու արյուն: Ծնվելու ժամանակ ունեցած ծանր քաշի համար բուժքույրերը նրան «Սամսոն» մականունն էին տվել:

Դպրոցական տարիներին Իսթվուդը սովորելուց բացի զբաղվում է նաև տարբեր սպորտաձևերով, ֆուտբոլով, բասկետբոլով, մարմնամարզությամբ և լողով: Նրանց ընտանիքը անընդհատ մի տեղից մյուսն էր տեղափոխվում և Իսթվուդը ստիպված էր ամեն անգամ նոր գործ գտնել: Տարբեր ժամանակներում աշխատել է որպես մթերային խանութի բանվոր, անտառային հրշեջ, լրագիր ցրող, գոլֆիստի օգնական և այլն:

Կարիերան

Քլինթ Իսթվուդը նկարահանվել է մեծամասամբ վեստերներում և մարտաֆիլմերում ստեղծելով դրական կերպարներ, նրա ամենահայտնի հերոսները կովբոյներ ու ոստիկաններ են: Հատկապես հաջող է եղել նրա ու ռեժիսոր Սերժիո Լեոնեի համագործակցությունը: Քլինթ Իսթվուդի համար աստղային էին 1960-1980-ական թթ., այդ տարիներին նա համարվում է Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: Սկսած 1970 թվականից Իսթվուդը զբաղվում է նաև ռեժիսորական աշխատանքներով, իսկ սկսած 1993 թվականից նկարահանվում է միայն իր ֆիլմերում:

Մրցանակներ

Քլինթ Իսթվուդը մրցանակների ահռելի «հավաքածու» ունի, մոտ 121 կինոմրցանակ, չհաշված ևս 79 թեկնածություն տարբեր մրցանակների:

ստացել է նաև

  • Վենետիկի միջազգային կինոփառատոնի 2 մրցանակ և այլն

Ֆիլմագրություն

Կինոյում խաղում է սկսած 1955 թվականից, խաղացել է ավելին քան 60 ֆիլմերում, մոտ 30 ֆիլմի ռեժիսոր է, նույնքան ֆիլմի պրոդյուսեր, երաժշտություն է գրել իր 15-ից ավելի ֆիլմերի համար:
Առավել նշանավոր ֆիլմերն են`

Քլինթ Իսթվուդը կովբոյի դերում
տարեթիվ ֆիլմի անվանում բնօրինակ անվանում դերը նաև
1964 Մի քանի դոլլարի համար A Fistful Of Dollars Ջո
1965 Մի քանի ավել դոլլարի համար For A Few Dollars More Մոնկո
1966 Լավը, վատը, չարը The Good, the Bad and the Ugly շիկահեր (լավ)
1967 Հեծյալները բարձրավանդակներից Hang 'Em High մարշալ Ջեդ Կուպեր
1968 Կուգանի Բլեֆը Coogan’s Bluff շերիֆ Ուոլտ Կուգան
1970 Երկու ջորի քույր Սառայի համար Two Mules for Sister Sara Հոգան
1970 Քելլի հերոսները Kelly’s Heroes շարքային Քելլի
1971 Նվագիր ինձ համար «մշուշ է» Play Misty for Me Դեյվ Հարվեր ռեժիսոր
1971 Կեղտոտ Հարրի Dirty Harry կեղտոտ Հարրի Կապլահան
1972 Ջո Կիդ Joe Kidd Ջո Կիդ
1973 Բարձր վայրերի թափառաշրջիկը High Plains Drifter անծանոթը
1979 Փախուստ Ալկատրասից Escape from Alcatraz Ֆրենկ Մորրիս
1983 Անսպասելի հարված Sudden Impact «կեղտոտ» Հարրի Կապլահան ռեժիսոր
1986 Կոտրված սրտերի լեռնանցքը The Bridges of Madison County Թոմ Հեյվեյ ռեժիսոր
1992 Նորեկը The Rookie Նիկ Պուլովսկի ռեժիսոր
1992 Չներվածը Unforgiven Բիլլ Մունի ռեժիսոր
1995 Մեդիսոնի կամուրջները Ռոբեր Կինկեյդ ռեժիսոր
2003 Խորհրդավոր գետը Mystic River ռեժիսոր

կոմպոզիտոր

2004 Միլոն դոլլարանոց փոքրիկը Million Dollar Baby Ֆրենկի Դանն ռեժիսոր

կոմպոզիտոր
պրոդյուսեր

2006 Մեր հայրերի դրոշները Flags of Our Fathers ռեժիսոր
2006 Նավակներ Իվոձիմայից Letters from Iwo Jima ռեժիսոր
2008 Գրանդ Տորինո Gran Torino Ուոլտեր Կովալսկի ռեժիսոր, պրոդյուսեր

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA

  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. 2,0 2,1 https://hollowverse.com/clint-eastwood/
  3. https://en.wikipedia.org/wiki/Clint_Eastwood#Spiritual_beliefs
  4. https://www.celebatheists.com/wiki/Clint_Eastwood
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.