«Սերժ Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 122. Տող 122.
}}
}}
{{Հայաստանի քաղաքականություն}}
{{Հայաստանի քաղաքականություն}}
'''Սերժ (Սերժիկ<ref>[http://www.civilnet.am/news/2017/06/30/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D4%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D4%B1%D5%B2%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A8/317465 Մինչև 1996 թվականը պաշտոնական տեղեկագրերում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում Սերժ Սարգսյանը կրում էր Սերժիկ Սարգսյան անունը ]</ref><ref>[https://www.youtube.com/watch?v=CIwN1qQZ5FA&feature=youtu.be&t=139 2000թ հուլիսի 20֊ին «Գերագույն Խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ներկա-բացակայով նշում է այն մարդկանց ներկայությունը և բացակությունը, որոնք եղել են 10 տարի առաջ ձևավորված առաջին գերագույն խորհրդի անդամ։ Տեսանյութի 2։20 հատվածից]</ref>) Ազատի Սարգսյան''' ({{ԱԾ}}), [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] 3-րդ նախագահ ([[2008]]-[[2013]] թվականներ, 2013-2018 թվականներ), [[ՀՀ|Հայաստանի խորհրդարանական հանրապետության]] առաջին վարչապետ (2018, ապրիլի 17 - 2018 ապրիլի 23), [[Արցախի հերոս]], [[Հայաստանի հանրապետական կուսակցություն|Հայաստանի հանրապետական կուսակցության]] նախագահ ([[2007 թվական]]ից), [[Հայաստանի շախմատի ֆեդերացիա]]յի նախագահ։
'''Սերժ (Սերժիկ<ref>[http://www.civilnet.am/news/2017/06/30/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D4%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D4%B1%D5%B2%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A8/317465 Մինչև 1996 թվականը պաշտոնական տեղեկագրերում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում Սերժ Սարգսյանը կրում էր Սերժիկ Սարգսյան անունը ]</ref><ref>[https://www.youtube.com/watch?v=CIwN1qQZ5FA&feature=youtu.be&t=139 2000թ հուլիսի 20֊ին «Գերագույն Խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ներկա-բացակայով նշում է այն մարդկանց ներկայությունը և բացակությունը, որոնք եղել են 10 տարի առաջ ձևավորված առաջին գերագույն խորհրդի անդամ։ Տեսանյութի 2։20 հատվածից]</ref>) Ազատի Սարգսյան''' ({{ԱԾ}}), [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] 3-րդ նախագահ ([[2008]]-[[2013]] թվականներ), [[ՀՀ|Հայաստանի խորհրդարանական հանրապետության]] առաջին վարչապետ (2018, ապրիլի 17 - 2018 ապրիլի 23), [[Արցախի հերոս]], [[Հայաստանի հանրապետական կուսակցություն|Հայաստանի հանրապետական կուսակցության]] նախագահ ([[2007 թվական]]ից), [[Հայաստանի շախմատի ֆեդերացիա]]յի նախագահ։


Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ<ref name="ccc">{{Cite web |url=http://www.ccc.am/hy/1428493746/3/6133 |title=Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին |website=ccc}}</ref>։
Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ<ref name="ccc">{{Cite web |url=http://www.ccc.am/hy/1428493746/3/6133 |title=Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին |website=ccc}}</ref>։
Տող 172. Տող 172.
=== Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ ===
=== Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ ===
Համաձայն «[[ՎիքիԼիքս]]» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ [[ՀՀ պաշտպանության նախարար]] Սերժ Սարգսյանի և [[Հայաստան]]ում [[ԱՄՆ]] արտակարգ և լիազոր դեսպան [[Ջոն Էվանս]]ի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»<ref>[https://armlur.am/389875/ Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:]</ref>։
Համաձայն «[[ՎիքիԼիքս]]» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ [[ՀՀ պաշտպանության նախարար]] Սերժ Սարգսյանի և [[Հայաստան]]ում [[ԱՄՆ]] արտակարգ և լիազոր դեսպան [[Ջոն Էվանս]]ի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»<ref>[https://armlur.am/389875/ Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:]</ref>։

Ըստ [[Արկադի Վարդանյան]]ի, «[[Ռոբերտ Քոչարյան]]ը և Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հավաքագրյալ գործակալներ են՝ միգուցե նաև հաստիքային»<ref name=Առավոտ>[https://www.aravot.am/2018/11/08/992236/ «Իմ պահանջն էր երկիրը ազատել Ռոբերտ Քոչարյան առարկայից». Արկադի Վարդանյան]</ref>:


== Հայաստանի Հանրապետության վարչապետ ==
== Հայաստանի Հանրապետության վարչապետ ==

09:07, 9 Հունիսի 2020-ի տարբերակ

Սերժ Ազատի Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(15[1]-րդ) Հայաստանի Հանրապետության վարչապետ
Դրոշ
Դրոշ
ապրիլի 17, 2018[2] - ապրիլի 23, 2018[3]
Նախորդող Կարեն Կարապետյան
Հաջորդող Նիկոլ Փաշինյան
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Հայաստանի Հանրապետության նախագահ
ապրիլի 9, 2008 - ապրիլի 9, 2018
Նախորդող Ռոբերտ Քոչարյան
Հաջորդող Արմեն Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(11[1]-րդ) ՀՀ վարչապետ
ապրիլի 4, 2007 - ապրիլի 9, 2008
Նախորդող Անդրանիկ Մարգարյան
Հաջորդող Տիգրան Սարգսյան
Դրոշ
Դրոշ
(7-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
2000 - 2007
Նախորդող Վաղարշակ Հարությունյան
Հաջորդող Միքայել Հարությունյան
Դրոշ
Դրոշ
(4-րդ) ՀՀ Ներքին գործերի նախարար
1996 - 1999
Նախորդող Վանո Սիրադեղյան
Հաջորդող Սուրեն Ջ. Աբրահամյան
Դրոշ
Դրոշ
(5-րդ) ՀՀ Ազգային անվտանգության նախարար
1995 - 1996
Նախորդող Դավիթ Շահնազարյան
Հաջորդող Կառլոս Պետրոսյան
Դրոշ
Դրոշ
(3-րդ) ՀՀ պաշտպանության նախարար
1993 - 1995
Նախորդող Վազգեն Մանուկյան
Հաջորդող Վազգեն Սարգսյան
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 30, 1954(1954-06-30)[4][5] (69 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Հայր Ազատ Սարգսյան
Մայր Նորա Սարգսյան
Ամուսին Ռիտա Սարգսյան
Զավակներ Երկու դուստր՝ Անուշ և Սաթենիկ
 
Կայք՝ serzhsargsyan.com
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Սերժ (Սերժիկ[6][7]) Ազատի Սարգսյան (հունիսի 30, 1954(1954-06-30)[4][5], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ (2008-2013 թվականներ), Հայաստանի խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետ (2018, ապրիլի 17 - 2018 ապրիլի 23), Արցախի հերոս, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ (2007 թվականից), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ[8]։

Կենսագրություն

1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը[9]։

Ընտանիք

Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է[10]։ Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը[11], և 5 թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան։

Սերժ Սարգսյանը ունի երկու եղբայր՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները։

Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին[12]։

Աշխատանքային գործունեություն

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։

Ֆինանսական կարողություն

Համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի, 2014 թվականին Սերժ Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 միլիոն 111 հազար դրամ, իսկ 10 միլիոն 52 հազար դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ։ 2014 թվականի սկզբին Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 129 միլիոն 400 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 միլիոն 100 հազար դրամ[13]։

Համաձայն ՀՀ նախագահի 2013 թ. ընտրություններից առաջ ունեցվածքի մասին հայտարարագրի, Սերժ Սարգսյանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է Ստեփանակերտում գտնվող 96 քմ մակերեսով շենք-շինության։ Նա ունի նաև 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, ինչպես նաև 18-20-րդ դարի հին իրեր՝ արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի հեղինակած գործերից[14]։

Հետանկախության շրջան

1990 թվականին՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից[15] մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ ՀՀ նախագահ։

Հայաստանի Հանրապետության նախագահ

1996 թ.-ի նախագահական ընտրություններ

Սերժ Սարգսյանի անձը անմիջականորեն կապված է նաև 1996 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների հետ: Մասնավորապես, 1996թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ բողոքի գործողություններ իրականացնելու համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ, կոտրելով ՀՀ Ազգային ժողովի շենքի դարպասները, մտան ներս: Արձանագրվեցին բախումներ շենքը հսկող զինված անձանց և ցուցարարների միջև, ծեծի ենթարկվեցին բազմաթիվ պատգամավորներ: Այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետն էր Սերժ Սարգսյանը, ում ղեկավարած կառույցը, ըստ էության, պետք է ապահովեր շենքի անվտանգությունը: Կրակահերթերի հետևանքով վիրավորվում և սպանվում են բազմաթիվ քաղաքացիներ, երկրում հաստատվում է ռազմական դրություն: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ դառնում է ՀՀ նախագահ[16][17][18]:

Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակելու հրաման է տվել այդ ժամանակ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը[17]: 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրես շարժման հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կրակահերթեր արձակելու առաջարկով իրեն է դիմել անձամբ Սերժ Սարգսյանը[16]:

Այս առնչությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հայտարարեց իր հայտնի ելույթներից մեկը.

Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է): Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին: Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու: Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է): Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 - 800 հոգի պտի սպանեինք: Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք...[19][20][21] (Վանո Սիրադեղյան)'

2008 թ.-ի նախագահական ընտրություններ

Բազմահազարանոց հանրահավաք փետրվարի 29-ի երեկոյան
2008 թ.-ի մարտի 2-ի առավոտյան մայրաքաղաք մտնող ՀՀ ԶՈՒ զրահամեքենա

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրեց իր թեկնածությունը 2008 թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին[22]։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5%[23]։ Այսպիսով Ս․Սարգսյանը ընտրվում է ՀՀ երրորդ նախագահ[24]։ Հաջորդ օրը նախագահի նախկին թեկնածու Տեր–Պետրոսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը համապետական հանրահավաք են անցկացնում՝ մերժելով ՀՀ ԿԸՀ–ի հրապարակած տվյալները։ Երևանի ազատության հրապարակում սկսվում են անընդմեջ բողոքի ակցիաներ (տես՝ Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.Մարտի 1–ի լույս 2–ի գիշերը ժամը 6։20–ին ոստիկանական ստորաբաժանումները մահակների և արցունքաբեր գազի կիրառմամբ մտան Ազատության հրապարակ՝[25] այնտեղից հեռացնելով քնած ցուցարարներին։ Կեսօրից հետո լոկալ ընդհարումները վերափոխվում են զանգվածային ընդհարումների ՀՀ Ներքին զորքերի և ժողովրդի միջև Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում և հարակից փողոցներում։ Արդեն երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույցերը ճնշելու նպատակով հայտարարեց արտակարգ դրություն և ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները մտցրեց մայրաքաղաք[26]։

Այս իրադարձությունները խորը ճգնաժամ ստեղծեցին հասարակական–քաղաքական դաշտում[27]։

2013 թ․–ի նախագահական ընտրություններ

Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ

Համաձայն «ՎիքիԼիքս» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»[28]։

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Սերժ Սարգսյանը երկու անգամ ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Առաջինը եղել է Հայաստանի կառավարման նախագահական համակարգում՝ 2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը։

Վարչապետի պաշտոնում նա երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի խորհրդարանական համակարգում։ 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանին[29]։ Համաժողվրդական ընդվզման արդյունքում (Թավշյա հեղափոխություն) 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց[30]։

Սերժ Սարգսյանն արցախյան հիմնախնդրում

2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցարզրույցում նա հայտնել է, որ հայկական կողմերը պատրաստ էին և այժմ էլ պատրաստ են լքել, իր խոսքերով՝ ադրբեջանական 7 գրավյալ շրջաններ, որոնք այժմ գտնվում են ԼՂՀ Զինված ուժերի վերահսկողության տակ[31][32]։

Տարածքներ հանձնելու Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հաստատել է նաև իր մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը[33][34]։

Քառօրյա պատերազմ

Սերժ Սարգսյանն առաջինն էր, որը քառօրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած տարածքները[35][36] համարեց բուֆերային գոտի, որոնք ըստ նրա ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունեն[37][38][39][40][41]։

Բազմաթիվ քաղաքական գործիչների, քաղաքագետների ու ռազմագետների կարծիքով այդ տարածքները ունեին ռազմավարական նշանակություն, և դրանց կորուստը բացասական հետևանք է ունեցել[42]:

Հայտնի ելույթներ ու թևավոր դարձած խոսքեր

Սերժ Սարգսյանը ինչպես Հայաստանի նախագահի, այնպես էլ այլ պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ելույթներով, որոնք հայաստանյան և հայկական սփյուռքի լայն շրջանակներում մեծ հնչեղություն են ստացել։ Հրապարակային ելույթների կամ մամլո ասուլիսների ժամանակ նրա արտահայտած նախադասությունների առանձին դրվագներ հանրության համար դարձել են հաճախակի կիրառվող թևավոր խոսքեր և մեմեր, որոնք սակայն ոչ միշտ ունեն դրական ենթատեքստ[43]։

Սերժ Սարգսյանի արտահայտած ամենալայն տարածում գտած մտքերը.

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես

Արտաքին տեսաֆայլեր
Սերժ Սարգսյանի Եռաբլուր կատարած այցի տեսանյութը

2013 թ.-ի հունվարի 28-ին Հայաստանի զինված ուժերի օրվա առթիվ Երևանում գտնվող Եռաբլուր պանթեոն այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հիվանդ երեխային պահել չկարողացող և այդ նպատակով օգնություն աղերսող կնոջը ասել է.[44][45]

Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես որ ի՞նչ անես...[44]

Այս արտահայտությունը հնչեցնելուց կարճ ժամանակ անց հանրային[46][47][48] և քաղաքական[49] տարբեր շրջանակների կողմից այն սկսեց կիրառվել որպես թևավոր խոսք, հաճախ բացասական երանգով[50]։ Այն անգամ ՀՀ ԱԺ-ում է լայն կիրառություն ստացել պատգամավորների շրջանում[51][52][53][54]

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում

2013 թ.-ի Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Տավուշի մարզի Մովսես գյուղ այցելության ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանին է մոտենում գյուղացիներից մեկը[55]։ Երբ Սերժ Սարգսյանը հարցնում է, թե ի՞նչ խնդիրներ ունեք, գյուղացին դժգոհում է, որ գյուղը դատարկվում է։ Նա նախագահից խնդրում է, որ գյուղում գործարան բացեն, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը ասում է.

Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում[56]

Այս արտահայտությունը հանրության ամենատարբեր շրջանակների մոտ ևս դարձավ թևավոր խոսք բացասական երանգներով։ Հաճախ մարդիկ այն կիրառում են՝ արտահայտելով իրենց բողոքը Սերժ Սարգսյանի կառավարման դեմ[57][58]։

Դեպքից օրեր անց Սերժ Սարգսյանը, պատասխանելով Հայաստանի ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան սահմանամերձ գյուղերում, ասել էր, թե ինքը պարզապես ցանկացել է գյուղացու լեզվով խոսել[59]։

Ինչքան ուզես՝ էնքան խփենք

Արտաքին տեսաֆայլեր
Գյումրիում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված արտահայտության տեսանյութը

2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողուհու այն հարցին, թե որքան է գնահատում իր շանսերը Շիրակի մարզում, պատասխանել էր, թե

Ես չգիտեմ սովորաբար ինչ եք անում, բայց ես միշտ Շիրակի մարզում սատարում եմ ունեցել, հիմա էլ վստահ եմ, որ ունենալու եմ: Շանսը որն ա՞, իմ շանսը 100-ից 90 խփեմ, ութանանասուն, յոթանանասուն, թե 60, էտա, ինչքան ուզես, էնքան խփենք:[43][60][61]

Սերժ Սարգսյանի այս արտահայտությունը զայրացրեց հայաստանյան հանրությանը, քանզի նրանք այն ընդունեցին որպես բացահայտ խոստովանություն ՀՀ նախագահական ընտրությունները կեղծելու վերաբերյալ[62]։

Քրեական գործ

Սերժ Սարգսյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը[8]: 2020 թվականի հունվարին ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վերջնական մեղադրանք է առաջադրել Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը (489 160 310 ՀՀ դրամ) և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:[63][64]

Կոչումներ և պարգևներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայք
  2. «Հանրապետության վարչապետը շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ». վարչապետ.հայ. Վերցված է 2018-04-17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. «Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը». 2018-04-23. Վերցված է 2018-04-23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  6. Մինչև 1996 թվականը պաշտոնական տեղեկագրերում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում Սերժ Սարգսյանը կրում էր Սերժիկ Սարգսյան անունը
  7. 2000թ հուլիսի 20֊ին «Գերագույն Խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ներկա-բացակայով նշում է այն մարդկանց ներկայությունը և բացակությունը, որոնք եղել են 10 տարի առաջ ձևավորված առաջին գերագույն խորհրդի անդամ։ Տեսանյութի 2։20 հատվածից
  8. 8,0 8,1 «Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին». ccc.
  9. «Սերժ Սարգսյան. ՀՀ Նախագահ, պաշտոնական կենսագրություն». www.aniarc.am. 21.03.2016.
  10. Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ
  11. «Սերժ Սարգսյանի դուստրերը». www.hraparak.am. Վերցված է 2018-06-30-ին.
  12. «Մահացել է Սերժ Սարգսյանի հայրը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018-06-30-ին.
  13. Սերժ Սարգսյանի դրամական միջոցները նվազել են 15 միլիոնով
  14. «Հայտարարագիր է ներկայացրել 4 թեկնածու. ամենահարուստը Սերժ Սարգսյանն է - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018-06-30-ին.
  15. Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում
  16. 16,0 16,1 1996-ին Սերժիկն առաջարկեց կրակել
  17. 17,0 17,1 «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 1)». Armtimes.com. Վերցված է 2018-06-30-ին.
  18. Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 17»
  19. Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք. Վանո Սիրադեղյան. տեսանյութ:
  20. Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք. Վանո Սիրադեղյան (video)
  21. «Ազգադավը» պատմավեպ, Գեհենի Առաքել, 2015 թ.
  22. Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը, 19 փետրվարի 2008 թ.
  23. 2008 թ․–ի ՀՀ նախագահի ընտրություններ արդյունքների մասին ԿԸՀ արձանագրություն
  24. ՀՀ ԿԸՀ 2008 թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում
  25. «Մարտի մեկ. ականատեսի վկայություն - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018-06-30-ին.
  26. «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ». Վերցված է 2018-06-30-ին.
  27. Policy Forum Armenia–ի կողմից 2008 թ.–ի հուլիսին հրապարակված զեկույց 2008 թ.–ի ՀՀ նախագահական ընտրությունների մասին
  28. Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր բարի համբավը ոտնահարած լրագրողի տուն հաստավիզների ուղարկել. ինչով են զբաղված նախագահին սպասարկող բանդիտները. «Ժողովուրդ»:
  29. «ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը. Հոտնկայս ծափահարություններ».
  30. «Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց».
  31. Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Դմիտրի Կիսիլյովին 17/11/2016
  32. Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ էին վերադարձնել յոթ շրջանները
  33. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար. Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման դեպքում
  34. Արցախի ՀԿ-ներն անհանգստացած են Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարի արտահայտած մտքից
  35. Թալիշում կորուստների իրական չափերը
  36. Ապրիլյան 4-օրյա պատերազմ. արդյունքներ, դասեր, առասպելներ
  37. Սերժ Սարգսյան. 800 հազար հեկտար անվտանգության գոտուց կորցրել ենք 800 հեկտարը. դա 1/1000-ն էլ չէ
  38. Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Արցախը պատրաստ էին վերադարձնել 7 ադրբեջանական շրջաններ
  39. ՀՀ նախագահ. «Ադրբեջանի նախագահը ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան գործընթացը»
  40. Հողեր հանձնած նախագահի արդարացումները. ինչ վտանգավոր հայտարարություններ արեց Սերժ Սարգսյանը
  41. Սերժ Սարգսյանի համար ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ, արցախցիների համար` հայրենիք
  42. «Վերցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ վաղը՝ ՀՀԿ-ի գրասենյակը», galatv.am, (արխիվ):
  43. 43,0 43,1 Տարվա «աֆորիզմների» փունջ
  44. 44,0 44,1 «Ի՞նչ ես եկել լացում ու տոնը խանգարում ես». Սերժ Սարգսյան (տեսանյութ):
  45. Սերժ Սարգսյան. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» (տեսանյութ) 7 օր
  46. Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես Լևոն Բարսեղյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին: 1in.am
  47. Ուրվագիծ հեռուստահաղորդում 04.03.2013:
  48. Ոչ տոնական մտորումներ:
  49. Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես. Շուշան Պետրոսյանը՝ ՀԱԿ-ին
  50. Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես — չտեսություն
  51. Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը:
  52. ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»:
  53. Հ. Բագրատյան. «Գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք»:
  54. Գալուստ Սահակյանը՝ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»–ի մասին:
  55. Ա՜յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում. Սերժ Սարգսյան:
  56. «Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում». Սերժ Սարգսյան:
  57. Խիարների առաջնորդը:
  58. Ինչպես էր բուսնում խիարը:
  59. Սերժ Սարգսյանը՝ «խիարի թարս բուսնելու» մասին:
  60. Եթե կա մեկը, որ բոլոր հարցերը լուծում է սեփական գրպանից, դուք եք:
  61. «Ինչքան ուզես, էնքան խփենք». Սերժ Սարգսյան /տեսանյութ/:
  62. Ինչքան ուզես, էնքան խփենք. նախագահը կատակե՞լ է:
  63. «Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ | Epress.am». 2020-01-20. Վերցված է 2020-01-20-ին.
  64. «Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ». www.civilnet.am. Վերցված է 2020-01-20-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Սարգսյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Սարգսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Սարգսյան» հոդվածին։