«Տրյամ։ Բարև ձեզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 95. Տող 95.
[[Կատեգորիա:«Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:«Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Խորհրդային մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Խորհրդային մուլտֆիլմեր]]
[[Կատեգորիա:Սերգեյ Կոզլովի հեքիաթների էկրանավորումներ]]

20:04, 6 Հունիսի 2020-ի տարբերակ

Տրյամ։ Բարև ձեզ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուրի Բուտիրին
ՍցենարիստՍերգեյ Կոզլով
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Գեորգի Բուրկով և Մարգարիտա Կորաբելնիկովա
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն8 րոպե
ՍիկվելՁմեռային հեքիաթ (մուլտֆիլմ, 1981)
Թվական1980

Տրյամ: Բարև ձեզ (ռուս.՝ Трям! Здравствуйте!), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]` «Սերգեյ Կոզլովի հեքիաթները» շարքից, այն մասին, թե ինչպես է Արջուկը իր ընկերներին` Ոզնուն և Նապաստակին նվիրել Տիլիմիլիտրյադիայի հեքիաթային երկիրը: Թողարկման տարեթիվը 1980 թվականի փետրվարի 10-ն է:

Սյուժե

Մուլտֆիլմի գլխավոր հերոսներն են Արջուկը, Ոզնին և Նապաստակը:

Այսօր Նապաստակի ծննդյան օրն է, և Ոզնին նրա համար երիցուկներ է հավաքում` որպես նվեր: Այդ ժամանակ Արջուկը պատմում է Ոզնուն Տիլիմիլիտրյադիա հեքիաթային երկրի մասին, որը նա ամբողջ գիշեր հորինել էր: Այդ երկրում բոլորը ասում են միմյանց «Տրյամ», որը թարգմանվում է որպես «Բարև ձեզ»:

Քաղված երիցուկները տանում են Արջուկին և Ոզնուն երկինք, որտեղ նրանք քայլում և ցատկում են ամպերի վրայով: Հանկարծ Ոզնուն և Արջուկին կանչում է Նապաստակը երկրի վրայից, որը նրանց ման էր եկել ամբողջ օրը: Արջուկը, որ մինչ այդ ասում էր, թե ինքն ընկերություն է անում միայն Ոզնու հետ, վերցնում է վերջին միակ երիցուկը և ինչպես պարաշյուտից, ցատկում է դրանով: Բայց թռիչքի ժամանակ պոկվում են երիցուկի բոլոր թերթիկները, և Արջուկը սկսում է ընկնել հողի վրա: Նապաստակը, որը վերև էր բարձրանում խատուտիկներով, բռնում է նրան, բայց թողնում է խատուտիկները, և նրանք Արջուկի հետ շարունակում են ընկնել արդեն միասին: Երբ Ոզնին, սանձում է ամպին, հասցնում է բռնել նրանց երկուսին էլ, և նրանք միասին թռչում են ամպերով, դառնալով հեքիաթային ձիեր, թռչում են դեպի մայրամուտի կողմը:

Հնչում է «Ամպեր` սպիտակաբաշ ձիեր» երգը»:

Հեղինակներ

Ռեժիսոր Յուրի Բուտիրին
Սցենարի հեղինակ Սերգեյ Կոզլով
Բեմադրող նկարիչ Տատյանա Աբալակինա
Նկարիչներ Ժաննա Կորյակինա, Թ. Վելիկորոդ, Ալեքսանդր Սիչկար, Ալեքսանդր Բրեժնև, Թ. Ստեփանովա, Ն. Դմիտրիևա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Բուտիրին, Վլադիմիր Սպորիխին, Բորիս Տուզանովիչ, Ն. Բազելցևա, Ի. Սամոխին
Կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկիյ
Օպերատոր Վլադիմիր Միլովանով
Հնչյունային օպերատոր Վիտալի Ազարովսկի
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա` Ոզնի,
Գեորգի Բուրկով` Արջուկ,
Մարգարիտա Կորաբելնիկովա` Նապաստակ
Մոնտաժող Լյուբով Գեորգիևա
Խմբագիր Ե. Խոդինա
Տնօրեն Լ. Վարենցովա
  • Հեղինակները ներկայացվել են ըստ մուլտֆիլմի լուսագրերի:

Մուլտֆիլմեր ոզնու և արջուկի մասին

Ոզնու և արջուկի մասին մուլտֆիլմեր ստեղծել է ոչ միայն ռեժիսոր Յուրի Բուտիրինը, այլև ուրիշ ռեժիսորներ` տարբեր ոճերով: Բայց բոլոր մուլտֆիլմերը նկարահանվել են ըստ Սերգեյ Կոզլովի և նրա սցենարների:

Վերաթողարկում DVD ձևաչափով

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Տրյամ: Բարև ձեզ» (Խոշոր պլան)
  • «Տրյամ: Բարև ձեզ»
  • «Սպիտակաբաշ ձիերը» (Տվիկ-Լիրեկ)
  • «Ամենափոքրերի համար»
  • «Սիրելի երգերը»
  • «Բարի գիշերներ, փոքրիկներ: Երկրորդ շաբաթ»: (Աղբյուր` Аниматор.ру)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • С. Г. Козлов Трям! Здравствуйте!: 26 сказок / Худ. Т. В. Абалакина. — М.: Самовар, 2011. — 104 с. — (Наши любимые мультфильмы). — ISBN 978-5-85066-136-6 , 978-5-9781-0251-2, 978-5-9781-0546-9

Արտաքին հղումներ