«Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 18. | Տող 18. | ||
| Բեմադրող նկարիչ || Լեոնիդ Շվարցման |
| Բեմադրող նկարիչ || Լեոնիդ Շվարցման |
||
|- |
|- |
||
| Նկարիչներ || Ալլա Գորևա, Ալեքսանդր Գուրև, Սերգեյ Մարակասով |
| Նկարիչներ || Ալլա Գորևա, Ալեքսանդր Գուրև, Սերգեյ Մարակասով |
||
|- |
|- |
||
| |
| մուլտիպլիկատորներ || Ալեքսանդր Գորլենկո, Վիկտոր Արսենտև, [[Վիոլետա Կոլեսնիկովա]], Տատյանա Պոմերանցևա, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Զախարով |
||
|- |
|- |
||
| Օպերատոր || Մայա Պոպովա |
| Օպերատոր || Մայա Պոպովա |
18:50, 2 Հունիսի 2020-ի տարբերակ
Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են ռուս.՝ Осторожно, обезьянки! | |
---|---|
Պատկեր:Զգո՛ւյշ, կապիկներն են.jpg | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն և մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Կապիկները |
Ռեժիսոր | Լեոնիդ Շվարցման և Մայա Միրոշկինա |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 566 վայրկյան |
Շարք | Կապիկները |
Պրիկվել | Կապիկները: Շղթա երեխաներից |
Սիկվել | Կապիկներն ու կողոպտիչները |
Թվական | 1984 |
«Կապիկները: Զգո՛ւյշ, կապիկներն են» (ռուս.՝ «Обезьянки. Осторожно, обезьянки!»), «Կապիկները» շարքի երկրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը[1]: Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը: Այս թողարկման մեջ առաջին անգամ հնչում է «В каждом маленьком ребёнке...»:
Սյուժե
Կապիկները, ինչպես միշտ, չարաճճիություններ են անում Կենդանաբանական այգում: Մայր կապիկն զբաղված է լվացքով, իսկ ամենափոքր կապիկը շշով կաթ է խմում: Բայց կաթը վերջանում է, մայրը փոքրիկին դնում է մանկասայլակի մեջ ու գնում քաղաք՝ կաթ գնելու: Նա չի տեսնում, թե ինչպես են փոքրիկները թաքնվում մանկասայլակի մեջ: Ճանապարհին վերջիններս դուրս են գալիս և սկսում նմանակել շրջապատի մարդկանց: Նրանք ճանկում են այգեպանի մկրատն ու կենդանի ցանկապատի հետ կտրատում նաև այգեպանի մազերը: Հետո կապիկները տեսնում են մի կնոջ, որը փորձում էր պտտել «Մոսկվիչ-407» ավտոմեքենայի շարժիչի մասերից մեկը: Նրանք համատեղ ուժերով ավտոմեքենան բաժանում են մասերի ու դրանցից հեծանիվ հավաքում: Նրանց հետքերով վազող Մայր կապիկը մասերից նորից ավտոմեքենա է հավաքում, բայց այն վերածվում է մեծ վարկանիշ ունեցող կարմիր «Վոլգայի» («ԳԱԶ-24»): Կապիկները վազում են քաղաքով, տեսնում տան վերանորոգման համար պատրաստած ներկեր ու վրձիններ և սկսում պատերը ներկել պատուհանների հետ միասին: Բնակարաններից մեկի տերը մտածում է, որ արդեն գիշեր է, որովհետև կապիկները ներկել էին նրա պատուհանները, և սենյակը մթնել էր: Ժամանակին հասած Մայր կապիկը պատուհանը լվանում է և վազում ձագերի հետքերով: Նա հասցնում է վազել մինչև կամուրջ և ձագերի հետ գետից հանել մեծ արկղի հետ ջուրն ընկած երիտասարդին: Փրկվածն արկղից հանում ու կապիկներին է նվիրում հեռուստացույց:
Նորից Կենդանաբանական այգում են: Ամենափոքր կապիկը փողիկով կաթ է խմում տակառից: Մայրը հոգնել է ու բազկաթոռին ննջել: Կապիկները հեռուստացույցով հմայված ֆուտբոլ են նայում և երազում մարզադաշտում հայտնվելու ու ֆուտբոլի գնդակը գրավելու մասին:
Ստեղծողներ
Ռեժիսորներ | Լեոնիդ Շվարցման, Մայա Միրոշկինա |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Նկարիչներ | Ալլա Գորևա, Ալեքսանդր Գուրև, Սերգեյ Մարակասով |
մուլտիպլիկատորներ | Ալեքսանդր Գորլենկո, Վիկտոր Արսենտև, Վիոլետա Կոլեսնիկովա, Տատյանա Պոմերանցևա, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Զախարով |
Օպերատոր | Մայա Պոպովա |
Կոմպոզիտոր | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Ելենա Բելյավսկայա |
Ռեժիսորի օգնական | Տ. Դոմբրովսկայա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի:
Հեռուստացուցադրություններ
1984-1991 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ ԿԵնտրոնական հեռուստատեսությամբ: Մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Բարի գիշեր, փոքրիկնե՛ր» մանկական հաղորդման շրջանակներում: 1992-1996 թվականներին մուլտֆիլմը ցուցադրվել է МТК, իսկ 1990-ական թվականների կեսերին՝ НТВ հեռուստաալիքներով: Ռուսաստանի Առաջին ալիքով մուլտֆիլմը ցուցադրվել է 1995, 1996 թվականներին և 1999 թվականի փետրվարին 5-ին: 1997 թվականից մուլտֆիլմը ցուցադրվել է СТС, 1998 թվականից՝ [[РТР]], 2000-ական թվականների վերջերին և 2010 թվականին՝ «Теленяня» հեռուստաալիքներով: Ցուցադրվել է նաև «Культура», «Карусель», «Мульт» ալիքներով:
Վիդեոթողարկում
1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը VHS տարբերակով թողարկվել է «Крупный план» կինոմիավորման «Կապիկները» շարքի առաջին մուլտֆիլմերի հավաքածուով: Ռուսաստանում 1990-ական թվականների կեսերին Stidio PRO Video ստուդիան այս մուլտֆիլմը թողարկել է VHS տարբերակով, իսկ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է «Союз Видео» հրատարակության կողմից: Մուլտֆիլմը թողարկվել է նաև Lizard ընկերության Video CD խտասկավառակների նույն հավաքածուում:
Մրցանակներ
Մուլտֆիլմն արժանացել է Համամիութենական 18-րդ կինոփառատոնի՝ երեխաների համար լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմի համար մրցանակի (Մինսկ, 1985 թվական)[2]:
Ծանոթագրություններ
- ↑ Аниматор.ру «Կապիկները: Զգո՛ւյշ, կապիկներն են»
- ↑ Кино: энциклопедический словарь / Главный редактор С. И. Юткевич. — М.: Издательство «Советская энциклопедия», 1986. — С. 531.
Գրականություն
- Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6. Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах
Արտաքին հղումներ
« Զգո՛ւյշ, կապիկներն են» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|
|