«Կապիկներն ու կողոպտիչները»–ի խմբագրումների տարբերություն
Տող 20. | Տող 20. | ||
| Բեմադրող նկարիչներ || Տատյանա Զվորիկինա, Լեոնիդ Շվարցման |
| Բեմադրող նկարիչներ || Տատյանա Զվորիկինա, Լեոնիդ Շվարցման |
||
|- |
|- |
||
| Նկարիչներ || Աննա Ատամանով, Իրինա Տրոյանովա, Օլգա Պավլովա, Սերգեյ Մարակասով |
| Նկարիչներ || Աննա Ատամանով, Իրինա Տրոյանովա, Օլգա Պավլովա, Սերգեյ Մարակասով |
||
|- |
|- |
||
| մուլտիպլիկատորներ || Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Գորլենկո, Վլադիմիր Զախարով, Դմիտրի Կուլիկով |
| մուլտիպլիկատորներ || Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Գորլենկո, Վլադիմիր Զախարով, Դմիտրի Կուլիկով |
||
|- |
|- |
||
| Օպերատորներ || Մայա Պոպովա, [[Միխայիլ Դրույան]] (տիտրերում չկա) |
| Օպերատորներ || Մայա Պոպովա, [[Միխայիլ Դրույան]] (տիտրերում չկա) |
18:43, 2 Հունիսի 2020-ի տարբերակ
Կապիկներն ու կողոպտիչները ռուս.՝ Обезьянки и грабители | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն և մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Կապիկները |
Ռեժիսոր | Լեոնիդ Շվարցման |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Երաժշտություն | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 528 վայրկյան |
Շարք | Կապիկները |
Սիկվել | Ինչպես կապիկները ճաշեցին |
Թվական | 1987 |
«Կապիկներն ու կողոպտիչները» (ռուս.՝ «Обезьянки и грабители»), «Կապիկները» մուլտիպլիկացիոն սերիալի երրորդ մուլտֆիլմը[1]: Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը:
Մուլտֆիլմի տիտրերում գրված է 1985 թվական, սակայն այն թողարկվել է 1987 թվականին:
Սյուժե
Կապիկները նորից չարաճճիություններ են անում Կենդանաբանական այգում, բայց հանկարծ տեսնում են, թե ինչպես երկու կողոպտիչներ ներխուժում են հրուշակեղենի խանութ: Ատրճանակով սպառնալով վաճառականին՝ նրանք հավաքում ու մեծ պարկն են լցնում տարբեր քաղցրավենիքներ: Կապիկները չեն կարողանում անտարբեր նայել ու գաղտնի մտնում են նրանց ավտոմեքենան: Խուճապահար Մայր կապիկը վերցնում է ոստիկանների մոտոցիկլետն ու ընկնում նրանց հետևից: Ոստիկանները նույնպես սլանում են նրանց հետևից: Կապիկներն ավտոմեքենայում անկարգություններ են անում և կողոպտիչներին հասցնում ապակողմնորոշված վիճակի, այնուհետև նույնիսկ ղեկին են տիրանում, բայց անսպասելի բախվում են ծառին, և դիմակներից զրկված կողոպտիչները վերցնում են պարկն ու կատերով փախչում: Բայց կապիկները գտնում են նրանց հասնելու հնարը. նրանք նստում են ավտոմեքենայի անվադողի վրա և սկսում թիավարել: Նրանք գրեթե հասնում են կատերին, բայց ամենափոքր կապիկի հետաքրքրասիրության պատճառով սուզվում են: Կողոպտիչներն ուրախանում են, խարիսխը ջրից հանում և փողերով պարկը թաքցնում նավամբարում:
Մայր կապիկը ցատկում է կատերի տախտակամածի վրա և կռվի բռնվում կողոպտիչների հետ: Նա հեշտությամբ հաշվեհարդար է տեսնում հաստլիկի հետ, բայց նիհար կողոպտիչը նրան գցում է ցանցը: Այդ պահին կատերը բախվում է ափին մոտ գտնվող ժայռին, և խողովակից դուրս են թռչում սև դեքերով կապիկները: Նրանց տեսնելով՝ կողոպտիչները ձեռքերը բարձրացնում են: Տեսնելով Մայր կապիկին՝ փոքրիկներն ուրախացած վազում են նրա մոտ ու սկսում գրկախառնվել: Հաստլիկը հուզմունքից լաց է լինում, այնուհետև երկուսով փախչում են, բայց կապիկները, այնուամենայնիվ, վազում են նրանց բռնելու, այս անգամ ցանցով, որով բռնել էին Մայր կապիկին: Կողոպտիչները վազում են ճանապարհով և մտնում բեռնատար-ֆուրգոնի մեջ: Նրանք սկսում են կապիկներին բարկացնել ու լեզու ցույց տալ՝ չկասկածելով, որ նստել են հանցագործների համար նախատեսված ոստիկանական մեքենա: Մայրն ու փոքրիկ կապիկները գողացված քաղցրավենիքներով պարկը տանում են հրուշակեղենի խանութ, բայց վաճառողն ու Մայր կապիկը միանգամից ուշաթափվում են, քանի որ ամենափոքր կապիկն ամբողջը կերել էր:
Ստեղծողներ
Ռեժիսոր | Լեոնիդ Շվարցման |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչներ | Տատյանա Զվորիկինա, Լեոնիդ Շվարցման |
Նկարիչներ | Աննա Ատամանով, Իրինա Տրոյանովա, Օլգա Պավլովա, Սերգեյ Մարակասով |
մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Գորլենկո, Վլադիմիր Զախարով, Դմիտրի Կուլիկով |
Օպերատորներ | Մայա Պոպովա, Միխայիլ Դրույան (տիտրերում չկա) |
Կոմպոզիտորներ | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև |
Երգում է | Օքսանա Շաբինա |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Օլգա Վասիլենկո |
Ռեժիսորի օգնական | Գ. Անդրեևա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի:
Փառատոներ և մրցանակներ
- Մինսկի Համամիութենական XVIII կինոփառատոնի առաջին մրցանակ
Ծանոթագրություններ
- ↑ «Կապիկներն ու կողոպտիչները» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
- Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6 . Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах
- Остер Григорий Гирлянда из малышей. — М., 2005. — 56 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-030987-2..
Արտաքին հղումներ
- «Կապիկներն ու կողոպտիչները» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|
|