«Համացանց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: lez:Интернет
չ Ռոբոտը հեռացնում է․: ce:Ḩ̗ottinamaşa
Տող 137. Տող 137.


[[Կատեգորիա:Համացանց]]
[[Կատեգորիա:Համացանց]]

[[lez:Интернет]]


[[ace:Internèt]]
[[ace:Internèt]]
Տող 161. Տող 163.
[[bs:Internet]]
[[bs:Internet]]
[[ca:Internet]]
[[ca:Internet]]
[[ce:H̗ottinamaşa]]
[[ceb:Internet]]
[[ceb:Internet]]
[[ckb:ئینتەرنێت]]
[[ckb:ئینتەرنێت]]
Տող 222. Տող 223.
[[la:Interrete]]
[[la:Interrete]]
[[lb:Internet]]
[[lb:Internet]]
[[lez:Интернет]]
[[li:Internet]]
[[li:Internet]]
[[lij:Internet]]
[[lij:Internet]]

20:34, 3 Ապրիլի 2012-ի տարբերակ

Համացանցի պատկերում։

Համացանց կամ Ինտերնետ (անգլ.՝ Internet) — աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)[1]։ Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է միլլիոնավոր փոքր` մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն: Համացանցը իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)`[2] հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը[3]

Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք հոմանիշներ չեն: Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնը իրենից ներկայացնում է փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով ' [4]։

Համաշխարհային Ոստայնը, ինչպես նաև բազում այլ ծառայություններ (ներառյալ iMAK-ը, ֆայլերի փոխանակում, էլեկտրոնային փոստը) հասանելի են համացանցի միջոցով :

Պատմական ակնարկ

1962թ.ի հուլիսին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտում (Massachusetts Institute of Technology) Լիկլիդերի [5] կողմից արված նոթերում գրված էին համակարգչային ցանցի միջոցով հասանելի սոցիալական շփումները նկարագրող ամենահին տեքստերը: Դրանք հատկապես կոչված էին հեշտացնելու Մանրակրկիտ Հետազոտական Ծրագրերի Պաշտպանություն Գործակալության (Defense Advanced Research Projects Agency) գիտնականների միջև հաղորդակցությունը:

1962թ.-ի հոկտեմբերին Լիկլիդերը դարձավ DARPA-ի համակարգչային հետազոտական ծրագրի առաջին ղեկավարը: Նա համոզվեց իր հաջորդների` Իվան Ստերլանդի [6], Բոբ Թեյլորի, և MIT-ի հետազոտող Լոուրանս Գ. Ռոբերթսի համակարգչային ցանցերի նկատմամբ հետաքրքրության մեջ:

1961թ.-ին Լեոնարդ Կլեյնռոքը [7] (MIT) հրատարակեց առաջին տեսական նյութը` փաթեթներով հեռահաղորդակցման մասին, և 1964.-ին հրատարակեց արդեն այդ թեմայով գիրքը:

1965թ.-ին Ռոբերթսը Թոմաս Մերիլի հետ փորձարկեց հեռավորաության վրա առաջին համակարգչային կապը` Մասաչուսեթս նահանգի և Կալիֆորնիայի միջև ընկած հատվածում: Արդյունքը ցույց տվեց, որ համակարգիչները կարող են միասին աշխատել հեռավորության վրա, սակայն հեռահաղորդակցության եղանակը հեռախոսային համակարգի շրջանառության կառույցներում դեռ թերի էր: Ի հայտ եկավ Կլեյնռոք փաթեթներով հաղորդակցության եղանակը:

1966թ.-ին Թեյլորը DARPA[8]-ում աշխատանքի ընդունեց Ռոբերթսին` ARPANET-ին [9] ծանոթանալու միտումով: Նախագծերը նա հրապարակեց 1967թ.-ին: Նախագծերի ներկայացման ժամանակ նա հայտնաբերեց նույն թեմայի շուրջ աշխատող գիտնականների երկու այլ խումբ` Միացյալ Թագավորության Ֆիզիկայի Ազգային Լաբորատորիայի խումբը և RAND Կորպորացիայի խումբը` Պոլ Բարանի հետ համատեղ:

1962 և 1965թթ. միջև ընկած ժամանակահատվածում RAND-ի խումբը ուսումնասիրել էր փաթեթների փոխանակումը ամերիկյան բանակի համար: Դրա նպատակն էր միջուկային հարձակման դեպքում հեռահաղորդակցության ապահովումը, որը թույլ է տալիս չկենտրոնացված ցանցում իրականացնել փաթեթներով տեղափոխում: Խոսքը ARPANET-ի անկախ զարգացման մասին էր, չնայած նման հարձակման համար այն հավանաբար ամուր էր, այնուամենայնիվ, ARPANET-ը ստեղծված էր միայն գիտնականների միջև հեռահաղորդակցությունն հեշտացնելու համար: Պոլ Բարանի հաշվետվությունը մնաց թղթի վրա և արագ մոռացվեց, բայց ARPANET-ի լեգենդը` որպես ատոմային հարձակման վերջին պատնեշ, գտավ իր ծագումը:

Այդ ընթացքում, բրիտանական Ֆիզիկայի Ազգային Լաբորատորիայում Դոնալդ Դեյվիսի թիմը հաջողություն էր ունեցել: Կիրառելի էր NPL Ցանցը` փաթեթների տեղափոխության հիման վրա առաջին վանդակավոր ցանցը: Սակայն համացանցի պատմության հիմնադիրները եվրոպացիները չեն. այսուհետ ARPANET-ը սկիզբ դրեց համացանցի պաշտոնական ծագմանը::

1968թ.-ի օգոստոսին DARPA-ն համաձայնեց ֆինանսավորել ARPANET-ի փաթեթների ուղեբաժանման նյութերի զարգացումը: Այս գործընթացի իրականացումը վստահվեց BBN (Bolt Beranek and Newman) ընկերությանը` Բոստոնից: Վերջինս աշխատեց Ռոբերտ Է. Կանի հետ (Bob Kahn) [10] ցանցի ճարտարապետական կառուցվածքի վրա: Ռոբերթսը բարելավեց ցանցի տոպոլոգիական և տնտեսական կողմերը:

Կլեյնռոքը պատրաստում էր ցանցի չափման համակարգերը:

1969թ.-ի սեպտեմբերին, BBN-ն UCLA-ում տեղադրեց առաջին սարքավորումները, որտեղ աշխատում էր Կլեյնռոքը: Ցանցի երկրորդ բույնը տեղադրվեց Ստանֆորդի հետազոտական ինստիտուտում (Stanford Research Institute), որտեղ գերտեքստի թեմայի շուրջ աշխատում էր Դուգլաս Էնգելբարտը: Երկու լրացուցիչ բույն տեղադրվեցին Սանտա Բարբարայի և Յուտահի համալսարանների կողմից: Այսպիսով, 1969թ.-ի վերջին ARPANET-ն ուներ չորս բույն:

1970թ.-ի դեկտեմբերին Ստիվ Կրոկերի կողմից ղեկավարվող Ցանցի աշխատանքային խումբը (Network Working Group) ավարտեց համակարգչից համակարգիչ հաղորդակցության հաղորդակարգը: Վերջինս 1971 և 1972թթ.-ի ընթացքում ընդունվեց ARPANET-ին միացված կայքերի կողմից: Այն ցանցի օգտագործողներին թույլ է տալիս մշակել կիրառական ծառայություններ:

1972թ.-ին Ռեյ Թոմլիսոնը [11] գործի դրեց առաջին կարևոր ծառայությունը` էլեկտրոնային փոստը [12]: 1972թ.-ի հոկտեմբերին Կանը Համակարգչային Հազորդակցության Միջազգային Կոնֆերանսում (International Computer Communication Conference) կազմակերպեց ARPANET-ի առաջին մեծ ցուցադրումը հասարակության համար

ARPANET-ից սկիզբ առավ Համացանցի հասկացուցությունը: Դրա նպատակն էր տարբեր ցանցերի միջև կապի ապահովումը. ARPANET, հաղորդակցություն արբանյակների, ռադիոյի միջոցով: Այս գաղափարը տվել է Կանը 1972թ.-ին Internetting-ի անվան տակ: ARPANET-ի NCP հաղորդակարգը թույլ չէր տալիս տեղեկատվություն տեղակայել ARPANET-ից դուրս, և ոչ էլ թույլ էր տալիս ստուգել տեղափոխման հավանական սխալները: Այսպիսով, Կանը որոշեց ստեղծել մի նոր հաղորդակարգ, որը դարձավ TCP/IP-ն:

Զուգահեռաբար, Լուիզ Պուզենը Ֆրանսիայում ղեկավարում էր ARPANET-ի նման Cyclades ծրագիրը: TCP/IP-ի շատ տիրույթներ զարգացվել են Cyclades-ի համար: Պուզենն ու Կանը նշում էին, որ TCP/IP-ն զարգացել է Cyclades-ի միջոցով:

1973թ.-ին Կանը խնդրեց Վենտոն Գ. Սերֆին (Vint Cerf) [13] (նրան երբեմն լոչում էին Համացանցի հայր) աշխատել իր հետ, քանի որ վերջինս գիտեր NCP-ի աշխատանքի մանրամասները: TCP [14]-ն հղող առաջին փաստաթուղթը (A Partial Specification of an International Transmission Protocol) գրվել է Սերֆի կողմից 1973թ.-ին. TCP-ի առաջին ձևական փաստաթուղթը` RFC 675-ը գրվել է 1974թ.-ի դեկտեմբերին:

TCP-ի սկզբնական տարբերակը միայն հնարավոր էր դարձնում հաղորդակցությունը` կազմելով վիրտուալ շրջանառություն: Այն լավ էր աշխատում ֆայլերի տեղափոխման կամ հեռահար աշխատանքի համար, սակայն հարմարեցված չէր այնպիսի ծառայություններին, ինչպիսինն է օրինակ` Համացանցային հեռախոսակապը: Այսպիսով TCP-ն առանձնացվեց IP-ից և UDP-ից, որոնք նախատեսված էին առանց շրջանառության տեղափոխության համար:

1980 թ.-ի վերջին Գիտությունների Ազգային Հիմնադրամը NSF (National Science Foundation)[15], որը կախված էր ամերիկյան վարչակարգից, գործարկում է գերհզոր հինգ համակարգչային կենտրոններ, որոնց օգտագործողները կարող էին կապվել` անկախ ԱՄՆ-ում գտնվելու իրենց վայրից: Այսպիսով ARPANET-ը հասանելի էր դառնում ավելի մեծ տիրույթում: Այս համակարգը գլխապտույտ հաջողության հասավ, և 1980թ.-ի վերջին կարևոր մակարդակի հասնելուց հետո արդեն 1990-ականների սկզբին դուրս եկավ առևտրային շրջանառության:

1990-ականների սկիզբը նշանավորվեց Համացանցի ծնունդով, որ մենք ճանաչում ենք այսօր որպես վեբ (web)[16]` HTML [17] էջերի ամբողջությունը, որն ընդգրկում է տեքստ, հղումներ, նկարներ, URL հասցեներ` հասանելի HTTP [18] հաղորդակարգով:

Թիմ Բերներս Լիի կողմից CERN-ում զարգացրած այս ստանդարտները արագորեն հայտնի դարձան` Մարկ Ադրեսենի և Էրիկ Բինայի կողմից NCSA -ում [19] զարգացրած Mosaic առաջին մուլտիմեդիա զննարկիչի շնորհիվ:

Կառավարում

Ըստ hամացանցի կառավարման շուրջ աշխատանքային խմբի սահմանման Համացանցի կառավարում ասելով պետք է հասկանալ երկրների կողմից ծառայությունների մշակումը, քաղաքացիական հասարակության հասարակական դերերի, սկզբունքների, նորմերի, կանոնների, որոշումների կայացման սեկտորը, որը նպաստում է Համացանցի օգտագործմանն ու զարգացմանը:

Պետք է նշել փոքր տվյալների նկարագրության կարևորությունը վեբ մուտք գործելու կանոնների հաստատման գործում, որոնք օգտագործում են Uniform Resource Identifier (օրինակ` URL հասցեները, որոնք հայտնվում են անձնական համակարգչի զննարկման պատուհանում):

Որոշ հատուկ կառույցներ և հիմնարկություններ հանձն են առել համացանցի կառավարումը, որոնք մասնակցում են տեխնիկական ստանդարտների մշակմանը, դոմեյնների անվանումների, IP հասցեների ընտրությանը և այլն`

  • CANN, ամերիկյան Առևտրի Նախարարության հովանու ներքո
  • IETF
  • ISOC

Վիճակագրություն

Ըստ Համացանցի Համաշխարհային Վիճակագրության 2008թ.-ի հունիսի տվյալների հաշվվում է 1,46 միլիարդ համացանց օգտագործող:

Իրավական կողմերը

Համացանցի իրավունքն ընդգրկում է համացանցում կիրառելի կանոնների ամբողջությունը: Համացանցի համար հատուկ իրավունք գոյություն չունի, սակայն կա համացանցում ընդհանուր իրավունքի կիրառում` որոշ ազգային օրենքների փոփոխություններով` հաշվի առնելով համացանցի առանձնահատկությունները (օրինակ` ֆրանսիայում 2004թ. հունիսի 21-ի Թվային Տնտեսության մեջ Վստահության Օրենքը (LCEN)):

Համացանցում իրավունքի կիրառումը դժվար է երկու հիմնական պատճառով`

  • Համացանցը միջազգային է, իսկ օրենքը սովորաբար ազգային է լինում
  • Համացանցի ծածկի տակ հաճախ դժվար է ճանաչել օգտագործողներին և հետևաբար խախտման հեղինակներին

Համացանցը վերհանում է հատկապես մտավոր սեփականության իրավունքի (հեղինակային, տարբերանշանի իրավունք և այլն), մամուլի և հրապարակման իրավունքի (մամլո խախտումներ, հայհոյանք, զրպարտանք, ռացիստական ատելության հրահրող և այլն), նկարի իրավունքի, ինչպես նաև կոմերցիոն վեբի զարգացումից ի վեր հրապարակման, առևտրային իրավունքի և այլնի հետ կապված խնդիրներ:

Տեխնիկա

Համացանցը կազմված է ամբողջ աշխարհում տարածված բազմաթիվ ցանցերից: Յուրաքանչյուր ցանց միացված է առանձին կառույցի (համալսարան, Համացանց տրամադրող, բանակ) և ունի միակ ինքնություն, որը կոչվում է անկախ համակարգ (Autonomous System): Միմյանց միջև հաղորդակցվելու նպատակով` ցանցերը տվյալներ են փոխանակում` ուղիղ կապ հաստատելով կամ փոխանակման բնին միանալով (peering)[20]:

Այսպիսով, յուրաքանչյուր ցանց կապված է բազմաթիվ այլ ցանցերի: Երբ տարբեր Անկախ Համակարգի պատկանող երկու համակարգիչ պետք է կապ հաստատեն, հարկավոր է գտնել ցանցերի միջև կապի հաստատման ուղին: Համացանցի ոչ մի էլեմենտ չի ճանաչում ցանցն իր ամբողջությամբ, տվյալներն ուղղակիորեն ուղորդված են մի ուրիշ հանգույցի` ըստ ուղղորդման կանոնների: Համացանցի համաշխարհային հաղորդակցության մոտ 50%-ն իրականանում է Վիրջինիա նահանգում:

Իսրայելի Բար-Իլան համալսարանի գիտնականները կայքերը միացնող հանգույցներն ուսումնասիրելուց հետո հայտարարել են, որ Համացանցը մեդուզանման ցանց է: Ըստ նրանց նկարագրման այդ մեդուզան ունի մեծ սիրտ, որտեղ գտնվում են որոնման աղբյուրները, և որոնք միմյանց են միացված այդ սրտի միջոցով միացված` բազմաթիվ այլ կայքերի առանձին մասերից բաղկացած կառուցվածքի տեսքով: Այս տարածքը թույլ է տալիս ցանցի 70%-ին կապի մեջ լինել առանց սրտով անցնելու: Գիտնականներն այն համարում են հաղորդակցությունն ուղղորդելու տարածք` այդ տարածքի կայքերն ավելի լավ բաժանելով:

Կապերի տեսակները լայն զանգվածների համար

Համացանց մտնելու համար անհրաժեշտ է IP մուտք: Այդ նպատակով օգտագործողն օգտվում է հետևյալ նյութերից և ծրագրերից`

  • Անձնական համակարգիչ կամ ցանցի միանալու համար անհրաժեշտ այլ սարքավորումներ` անձնական ասիստենտ, ճոպան, խաղային համակարգ, բջջային հեռախոս
  • Հաղորդակցման ուղի` օպտիկական լար, մշտական հեռախոսային գիծ (անալոգիական գիծ, xDSL), բջջային հեռախոսային գիծ (3G+, 3G [21], Edge, GPRS [22], GSM(CSD))[23], արբանյակ, Wi-Fi [24]
  • Օգտագործվող ցանցի հաղորդակարգի գնորդ (PPP, PPPoX, Ethernet, ATM և այլն)
  • Համացանցային ծառայության տրամադրող (ISP-Internet Service Provider-Համացանցային ծառայության տրամադրող [25])

Հետևյալ ծրագրերն անհրաժեշտ են ըստ գործածության կանոնների Համացանցն օգտագործելու համար`

  • Էլեկտրոնային հաղորդագրություն` SMTP[SMTP][26] և POP (POP3)[27] կամ IMAP (IMAP4)[28] գնորդ
  • Ֆայլերի փոխանցում` Ֆայլերի փոխանցման հաղորդակարգ (FTP)[29] գնորդ կամ օգտագործող
  • Համաշխարհային լայն ցանց (World Wide Web)` ցանցային որոնող

Մյուս ծրագրերն ապահովում են անվտանգությունը, օրինակ` հակահրդեհային, վիրուսներից պաշտպանող ծրագրերը:

Հաղորդակարգ

Համացանցը գործում է ըստ շերտային մոդելի` վերցված OSI-ի մոդելից: Նույն շերտերի պատկանող էլեմենտները տեղեկատվության փոխանակման նպատակով օգտագործում են հաղորդակցության հաղորդակարգ: Հաղորդակարգը կանոնների ամբողջություն է, որոնք հաստատում են այն լեզուն, որի միջոցով համակարգիչները կապի մեջ են մտնում: Դրանք հաստատվում են բաց նորմերի` RFC-ների միջոցով:

Յուրաքանչյուր հաղորդակարգ ունի առանձնահատուկ ցուցումներ, և միասին դրանք տրամադրում են միջոցների մի ամբողջություն, որը թույլ է տալիս բավարարել Համացանցի բազմազան ու հազարավոր կարիքները:

Գոյություն ունեն հետևյալ հիմնական հաղորդակարգերը`

  • Համացանցի հաղորդակարգ (IP-Internet Protocol)` ցանցային հաղորդակարգ, որը ապահովում է տարրական փոխանակման եղանակը ցանցում գտնվող համակարգիչների միջև` ցանցում նրանց մեկ հասցե տալով:
  • TCP` փոխանցման կապի և վերահսկման հաստատության պատասխանատու: Այն երկարաժամկետ աշխատանքի հաղորդակարգն է, որը, հակառակ UDP-ի, ապահովում է տվյալների բարեհաջող ստացումը հասցեատիրոջ կողմից:
  • գերտեքստի փոխանցման հաղորդակարգ (HTTP-Hyper Text Transfer Protocol)` նախատեսված է համացանցային էջերի բեռնավորման համար:
  • HTTPS` HTTP-ում անվտանգ որոնման համար:
  • ֆայլերի փոխանցման հաղորդակարգ (FTP-File Transfer Protocol)` օգտագործվում է Համացանցում ֆայլերի փոխանցման համար:
  • պարզ նամակի փոխանցման հաղորդակարգ (SMTP-Simple Mail Transfer Protocol)` ապահովում է էլեկտորնային փոստի ուղարկումը:
  • POP3 (Post Office Protocol version 3)` ապահովում է էլեկտորնային փոստի ստացումը:
  • IMAP Համացանցային ուղերձների մատչելիության հաղորդակարգ (Internet Message Access Protocol)` ապահովում է էլեկտորնային փոստի այլ ծառայություն:
  • համացանցային իրական զրույց (IRC-Internet Relay Chat)` արագ զրույցի հաղորդակարգ:
  • ցնորությունների փոխանցման ցանցային հաղորդակարգ (NNTP-Network News Transfer Protocol)[30]` Usenet-ի քննարկման ֆորումների հաղորդագրության հաղորդման հաղորդակարգ:
  • անվտանգ համաձայնության հաղորդակարգ (SSL կամ TLS), որն օգտագործվում է հիմնականում ապահով վճարումների համար:
  • UDP` թուլ է տալիս հաղորդակցվել ոչ վստահելի, բաից պարզ ձևով` փոքր տվյալների միջոցով:
  • բնագավառի անվան համակարգ (DNS-Domain Name System)` Համացանցում անունների ընտրման համակարգ:
  • համացանցային ուղերձների վերահսկման հաղորդակարգ (ICMP-Internet Control Message Protocol)[31]` IP հաղորդակարգի վերահսկման հաղորդակարգ:

Անկախ երկու կետերի միջև փոխանցումից` մի քանի հաղորդակարգեր են հարկավոր, որպեսզի անցումները կարողանան փոխանակվել խցուղային տեղեկատվությամբ: Դրանք են` Ներքին խցուղային հաղորդակարգը (Interior Gateway Protocol (IGP))[32], Արտաքին խցուղային հաղորդակարգը (Exterior Gateway Protocol (EGP))[33] և Սահմանային խցուղային հաղորդակարգը (Border Gateway Protocol (BGP))[34]:

Այելեք նաև