«Իրակլի Կոբախիձե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 80. Տող 80.
[[Կատեգորիա:Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]
[[Կատեգորիա:Անձինք Թբիլիսիից]]
[[Կատեգորիա:Վրաստանի պետական գործիչներ]]

06:55, 27 Մայիսի 2020-ի տարբերակ

Իրակլի Կաբախիձե
վրաց.՝ ირაკლი კობახიძე
Դրոշ
Դրոշ
Վրաստանի խորհրդարանի նախագահ
 
Կուսակցություն՝ «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան»
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ իրավաբան և դիվանագետ
Ազգություն վրացի
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 25, 1978(1978-09-25) (45 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն  Վրաստան և  ԽՍՀՄ
Հայր Giorgi Kobakhidze?
 
Ինքնագիր Изображение автографа

Իրակլի Կոբախիձե (վրաց.՝ ირაკლი კობახიძე, սեպտեմբերի 25, 1978, Թբիլիսի, Վրաստան), վրացի պետական և քաղաքական գործիչ, որը 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2019 թվականի հունիսի 21-ը ստանձնել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը[1]:

Կենսագրություն

Իրակլին ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

2000 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2002 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում: Դրանից հետո արժանացել է Դյուսելդորֆի համալսարանի իրավագիտական գիտությունների դոկտորի թեկնածուի աստիճանի:

2005-2006 թվականներին Կոբախիձեն դասավանդել է Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և միաժամանակ ծառայել է, որպես ՄԱԶԾ-ի ծրագրի ղեկավար:

Նա զբաղվել է Վրաստանի Եվրոպական միությանն ինտեգրվելու գրասենյակի հարցերով, որպես մարդու իրավունքների մասնագետ: 2015 թվականի հունվարին Իրակլի Կոբախիձեն միացել է իշխող «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությանը՝ դառնալով վերջինիս գործադիր քարտուղարը[1][2]: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո նույն թվականի նոյեմբերի 3-ին Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի նախագահ: Նրա ընտրությունը առաջացրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ դժգոհությանը: Նրանք նորընտիր պաշտոնյային մեղադրել են «հանրային պառակտման» մեջ[3]:

Ցույցերին հաջորդած հրաժարական

2019 թվականի հունիսի 20-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին հայտնվել է շարունակական բողոքի ակցիաների կիզակետում[4]։ Հակառուսական ալիքը կարճ ժամանակում վերաճում է կառավարության դեմ ցույցերի․ ցուցարարների գլխավոր պահանջը խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր։

Իրակլի Կոբախիձեն իր հրաժարականի մասին հայտնում է 2019 թվականի հունիսի 21-ին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում: Խորհրդարանի խոսնակի հրաժարականի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի քարտուղար Կախա Կալաձեն[4]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Պառլամենտական ընտրություններ Վրաստանում». Քաղաքացիական Վրաստան. նոյեմբերի 18, 2016. Վերցված է նոյեմբերի 18, 2016-ին.
  2. «Ո՞վ է այն մարդը, որ պետք է ընտրվի Վրաստանի խորհրդարանի հաջորդ նախագահ». Agenda.ge. նոյեմբերի 7, 2016. Վերցված է նոյեմբերի 18, 2016-ին.
  3. «Իրակլի Կաբախիձեն՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում». InterPressNews. նոյեմբերի 18, 2016. Վերցված է 18 November 2016-ին.
  4. 4,0 4,1 «Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019-06-29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրակլի Կոբախիձե» հոդվածին։