«Քիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 23. Տող 23.
Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։ [[Քիմիա]]կան ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։
Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։ [[Քիմիա]]կան ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։
Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը։
Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը։

== Կլինիկական նշանակություն ==

== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* {{commons-inline|nose}}
* {{commons-inline|nose}}

14:42, 26 Մայիսի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոռոչ (այլ կիրառումներ)
Քթի կառուցվածքը։

Քիթ (լատին․՝ Nasus), մարդու և ողնաշարավոր կենդանիների շնչառական ուղիների սկզբնական հատված.

Այն իրենից ներկայացնում է շնչառական և հոտառական օրգան։ Քթի ձևը որոշվում է քթի ոսկորների և քթի աճառների միջոցով, ներառյալ քթի միջնապատը , որն առանձնացնում է քթանցքները և քթի խոռոչը բաժանում է երկու մասի:  Միջին հաշվով տղամարդու քիթը ավելի մեծ է, քան կնոջը:

Քթի հիմնական գործառույթը շնչառությունն է, իսկ քթի խոռոչը պատող լորձաթաղանթը և հարքթային սինուսները իրականացնում են ներշնչված օդի անհրաժեշտ օդափոխությունը `այն տաքացնելով և խոնավացնելով:  Քթի խեցիները (ոսկորները) մեծ դեր են խաղում այս գործընթացում:  Քթի մեջ եղած մազմզուկների միջոցով նույնպես օդը ֆիլտրվում է՝ նրանք խոչնդոտում են խոշոր մասնիկների թոքեր մուտք գործելուն:  Փռշտալը `քթից անցանկալի մասնիկները արտանետելու ռեֆլեքս է, որոնք գրգռում են լորձաթաղանթը:  Փռշտալը կարող է փոխանցել վարակները, քանի որ ստեղծվում են աերոզոլներ, որոնցում կաթիլները կարող են ունենալ պաթոգեններ:

Քթի մեկ այլ հիմնական գործառույթն է հոտառությունը, հոտի զգացումը:  Օլֆակտոր էպիթելի տարածքը գտնվում է քթի վերին խոռոչում, պարունակում է մասնագիտացված բջիջներ, որոնք պատասխանատու են այս գործառույթի համար:

Քիթը ներգրավված է նաև խոսքի գործառույթում:  Քթային ձայնավորներն ու քթային բաղաձայնները արտադրվում են ռնգայինացման գործընթացում:  Պարանազալ սինուսները գործում են որպես ձայնային խոռոչներ , որոնք փոփոխում և ուժեղացնում են խոսքն ու ձայնային հնչյունները:

Քթի վրա կատարվում են բազմաթիվ պլաստիկ վիրաբուժությաններ, որոնք հայտնի են որպես ռինոպլաստիկա։ Դրանք արվում են քթի տարբեր կառուցվածքային թերություններ շտկելու կամ քթի ձևը փոխելու համար:  Թերությունները կարող են լինել բնածին, կամ արդյունք են քթի ֆունկցիաների խանգարումների կամ տրավմաների:  Այս խանգարումների համար արվող վիրահատությունները վերականգնողական վիրաբուժության տեսակ են, իսկ պարզապես Քթի ձևը փոխելու համար արվող վիրահատությունները կոսմետիկ վիրաբուժության տեսակ են:

Կառուցվածք

Տարբերում են արտաքին քիթ և քթի խոռոչ, որոնք կազմում են մի ամբողջություն և ծառայում որպես շնչառական օրգան։ Արտաքին քիթը հատուկ է միայն մարդուն։ Արտաքին քիթը իրենից ներկայացնում է 5 շերտանի փափուկ հյուսվածքային ծրար, որը ծածկում է քթի ոսկորները։ Այդ շերտերն են մաշկը , ենթամաշկային ճարպաբջջանքը, ՍՄԱՍ-ը, խորանիստ ճապային շերտը և վերնաճառ/վերնոսկրը։ Քթի մաշկը ոնի տարբեր հաստություն և որակ նրա տարբեր մասերում՝ քթի մեջքի շրջանում մաշկը բարակ է , իսկ քթի ծայրի շրջանում այն հաստ է և յուղոտ։ Աճառային մասն ապահովում է քթի շարժունությունը։ Արտաքին քիթը բաղկացած է 3 մասից՝ քթի արմատ, մեջք և ծայր։ Քթի ստորին կողմնային մասերը կոչվում են քթի թևեր։ Քթի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի քիթը հոտառության օրգան է։ Քթի խոռոչը միջնապատով բաժանվում է 2 կեսի և արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում է քթանցքերով, իսկ քիթըմպանի հետ՝ հետին բացվածքների (խոաններ) միջոցով. օդն անցնում է ըմպան, ապա՝ կոկորդ։ Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ տանիքը) մաղանման նուրբ ոսկրաթիթեղ է (մաղոսկր), որի անցքերով անցնում են հոտառական նյարդի ճյուղերը։ Քթի միջնապատը կազմում է խոռոչի աջ ու ձախ մասերի ներքին պատերը։ Կողմնային պատերին կան գրեթե հորիզոնական ուղղությամբ տեղադրված քթային խեցիներ (ստորին, միջին և վերին), որոնք քթի խոռոչի աջ ու ձախ կեսերը բաժանում են քթային անցուղիների (վերին, միջին, ստորին)։ Վերին և միջին անցուղիների փոքր բացվածքներով քթի խոռոչը հաղորդակցվում է քթի հավելյալ 4 զույգ ծոցերի (հայմորյան, ճակատային, սեպոսկրային և ծակոտկեն մաղոսկրային) հետ։

Ֆունկցիաներ

Շնչառական սկզբնական օրգան։ Արտաքին անցուղում է քթարցունքային խողովակի բացվածքը, որով արցունքները հոսում են քթի խոռոչ։ Քթի խոռոչի բոլոր պատերը, խեցիներն ու հարքթային ծոցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոանների ուղղությամբ՝ կլանելով փոշու հատիկները։ Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։ Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։ Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը։

Կլինիկական նշանակություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիթ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։