«Լեոնիդաս I»–ի խմբագրումների տարբերություն
ուղղումներ |
չ {{ՎիքիԹիմ 1+3/անավարտ հոդված|2020 թվականի մայիսի 25-ին}} |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{ՎիքիԹիմ 1+3/անավարտ հոդված|2020 թվականի մայիսի 25-ին}} |
|||
{{Տեղեկաքարտ Անձ |
{{Տեղեկաքարտ Անձ |
||
| ԱԱՀ = Լեոնիդաս I |
| ԱԱՀ = Լեոնիդաս I |
18:22, 25 Մայիսի 2020-ի տարբերակ
Կաղապար:ՎիքիԹիմ 1+3/անավարտ հոդված
Լեոնիդաս I հին հունարեն՝ Λεωνίδας Α΄ | |
---|---|
Ծնվել է | մ․թ․ա․ 520 թվականից առաջ |
Ծննդավայր | Սպարտա, Հունաստան |
Մահացել է | մ․թ․ա․ 480 թվական |
Մահվան վայր | Թերմոպիլե կիրճ, Հունաստան |
Գերեզման | Սպարտա և Tomb of Leonidas in Sparta[1] |
Քաղաքացիություն | Սպարտա |
Ազգություն | սպարտացի |
Կրոն | Հին հունական կրոն |
Մասնագիտություն | կառավարիչ |
Գործունեություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Գորգո[2] |
Ծնողներ | Անակսանդրիդ II |
Զբաղեցրած պաշտոններ | Սպարտայի արքա |
Երեխաներ | Պլիստրախ |
Leonidas I Վիքիպահեստում |
Լեոնիդաս I (հին հունարեն՝ Λεωνίδας Α΄), Սպարտայի ռազմիկ-արքա, որն իշխել է մ․թ․ա․ 491-480 թվականներին։ Նա սերել է Ագիադների արքայատոհմից և եղել է 17-րդ ժառանգը։ Նրա տոհմը համարվել է Հերակլեսի և Կադմոսի ժառանգների տոհմ։ Եղել է Գորգոյի ամուսինը, որը Կլեոմենես I արքայի դուստրն էր։ Լեոնիդասը մասնակցել է հունա-պարսկան երկրորդ պատերազմում, որի ժամանակ առաջնորդել է հունական միացյալ զորքերը և զոհվել Թերմոպիլեի ճակատամարտում՝ պարսիկներից պաշտպանելով նեղ կիրճ-անցումը[3]։
Կենսագրություն
Լեոնիդաս I-ը եղել է Անակսանդրիդ II-ի 4 որդիներից 3-րդը, սակայն Կլեոմենես I-ի և Դորեիուսի մահից հետո ընդունել է արքայական իշխանությունը։
Լեոնիդասը Կլեոմենես I-ի կրտսեր եղբայրն էր և գահակալեց այն բանից հետո, երբ Կլեոմենեսը մահացավ՝ չթողնելով տղամարդկանց սերունդ |
Իր գահակալման տասը տարիների ընթացքում նա ոչ մի նշանակալի բան չի արել, սակայն անմահացրել է իր անունը Թերմոպիլեի ճակատամարտում[5]: Նա 6 հազար մարտիկների (այդ թվում՝ 300 սպարտացիներից կազմված անձնական գվարդիայի) հետ պաշտպանել է Թերմոպիլե կիրճը պարսկական զորքերի հարձակումից։ Աքեմենյան Պարսկաստանի արքա Քսերքսես I-ը մ․թ․ա․ 480 թվականի ամռանը հարձակվել է Հունաստանի վրա: Նրան ընդառաջ է եկել Լեոնիդաս I-ը 300 սպարտացիներից բաղկացած ջոկատով և այլ քաղաքներից հավաքված 5620 մարտիկներով: Հույներն ամրացել են Թերմոպիլե կիրճում՝ հնարավորինս երկար այդ նեղ անցումը պաշտպանելու մտադրությամբ․ այն ամենակարճ ուղին էր, որը տանում էր դեպի երկրի խորքը։
Պարսից 200-հազարանոց բանակը երկու օր շարունակ անհաջող հարձակումներ է իրականացրել Թերմոպիլե կիրճի ուղղությամբ։ Սակայն դավաճան Էֆիալթեսը պարսկական «անմահների» ջոկատին լեռնային արահետով անց է կացրել Լեոնիդասի զորքերի թիկունք՝ վերջիններիս այնտեղից հարվածելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ Լեոնիդասը զորքի մեծ մասին ուղարկել է երկրի խորքերը, իսկ ինքն իր 300 թիկնապահների հետ մասին մնացել կիրճում։ Հայտարարելով, որ Լեոնիդասին միայնակ չեն թողնի՝ սեփական կամքով Լեոնիդասի մոտ են մնում նաև 700 ֆեսպիներ, որոնց ղեկավարն էր Դեմոֆիլան, և 400 թեբեացիներ՝ Լեոնտիադայի ղեկավարությամբ։ Լեոնիդասը գրոհել է պարսիկների վրա և անհավասար մարտում զոհվել։ Բարկացած Քսերքսես I-ը հրամայել է գտնել Լեոնիդասի մարմինը, կտրել նրա գլուխը և դնել ցցի վրա, իսկ մարմինն ամրացնել անձնական նավին։
Լեոնիդաս I-ն արվեստում
Լեոնիդաս թագավորը Վալերիո Մանֆրեդի «Սպարտացին» վեպի (բնօրինակ անվանումը՝ «Թալոսի վահան», իտալ.՝ «Lo scudo di Talos») կերպարներից մեկն է:
Լեոնիդասը Թերմոպիլեի ճակատամարտի և դրան նախորդող իրադարձությունների մասին պատմող երկու ֆիլմերի գլխավոր կերպարն է: Այդ ֆիլմերն են 1962 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրա դերակատարը եղել է Ռիչարդ Էգանը և 2006 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրան մարմնավորել է Ջերարդ Բաթլերը:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Παυσανίας 3.14.1 // Description of Greece (հին հունարեն.)
- ↑ Morris, 25
- ↑ Robert Chambers, Book of Days
- ↑ Հերոդոտոս. Պատմություն (գիրք VII, գլուխ 205).
- ↑ Oman, Charles (1898). «The death of Leonidas». A History of Greece from the Earliest Times to the Death of Alexander the Great. Longmans, Green, and Company. էջեր 199–206.
Գրականություն
- Herodotus, Herodotus, with an English translation by A. D. Godley. Cambridge. Harvard University Press. 1920.
- Jones, A. H. M. Sparta, New York, Barnes and Nobles, 1967
- Morris, Ian Macgregor, Leonidas: Hero of Thermopylae, New York, The Rosen Publishing Group, 2004.
Արտաքին հղումներ
- Leonidas and the 300 Spartans with explanatory animations, videos and rare images from Sparta's Archaeological Museum
- Sparta Reconsidered provides a comprehensive look at Sparta including an essay on Leonidas.[1]
- The website Sparta-Leonidas-Gorgo is specifically dedicated to Leonidas and his wife Gorgo.[2]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդաս I» հոդվածին։ |
|
|