«Շթալբուրգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
 
Replacing Nikolaus_van_Hoy_-_Theatrum_Pictorium,_View_into_the_picture_gallery_of_the_Archduke_Leopold_in_Brussels.jpg with File:Nikolaus_van_Hoy_-_Theatrum_Pictorium,_view_into_the_picture_gallery_of_the_Archduke_Leopold_in_Stallburg.jpg (by [[:c:Use
Տող 14. Տող 14.
Պատկեր:David Teniers II - Archduke Leopold Wilhelm and the artist in the archducal picture gallery in Brussels (1653).jpg|''Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պատկերասրահը Վիեննայում'', Վիեննայի արվեստի պատմության թանգարան
Պատկեր:David Teniers II - Archduke Leopold Wilhelm and the artist in the archducal picture gallery in Brussels (1653).jpg|''Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պատկերասրահը Վիեննայում'', Վիեննայի արվեստի պատմության թանգարան
Պատկեր:Gallery of Archduke Leopold Wilhelm in Brussels - Petworth House.jpg|''Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պատկերասրահը Փեթվորթում'', Փեթվորթ հաուս
Պատկեր:Gallery of Archduke Leopold Wilhelm in Brussels - Petworth House.jpg|''Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պատկերասրահը Փեթվորթում'', Փեթվորթ հաուս
Պատկեր:Nikolaus van Hoy - Theatrum Pictorium, View into the picture gallery of the Archduke Leopold in Brussels.jpg|Հատված Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պատկերասրահիցՆիկոլաս վան Հոեյ, Տենիրսի գեղանկարների կատալոգից, 1673 թ.<ref>[https://archive.org/stream/gri_33125009347911#page/n479/mode/1up Davidis Teniers Antverpiensis, pictoris, et a cubiculis ser.mis principibus Leopoldo Guil. archiduci et Ioanni Austriaco, Theatrum pictorium : in quo exhibentur ipsius manu delineatae, eiusque curâ in aes incisae picturae, archetipae italicae, quas ipse ser.mus archidux in pinacothecam suam Bruxellis collegit], by Teniers in 1673 on archive.org</ref>
Պատկեր:Nikolaus van Hoy - Theatrum Pictorium, view into the picture gallery of the Archduke Leopold in Stallburg.jpg|Հատված Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պատկերասրահիցՆիկոլաս վան Հոեյ, Տենիրսի գեղանկարների կատալոգից, 1673 թ.<ref>[https://archive.org/stream/gri_33125009347911#page/n479/mode/1up Davidis Teniers Antverpiensis, pictoris, et a cubiculis ser.mis principibus Leopoldo Guil. archiduci et Ioanni Austriaco, Theatrum pictorium : in quo exhibentur ipsius manu delineatae, eiusque curâ in aes incisae picturae, archetipae italicae, quas ipse ser.mus archidux in pinacothecam suam Bruxellis collegit], by Teniers in 1673 on archive.org</ref>
</gallery>
</gallery>



14:06, 25 Մայիսի 2020-ի տարբերակ

Շթալբուրգ, հյուսիսային ճակատ
Շթալբուրգ, կամարաշար

Շթալբուրգ, Վերածննդի շրջանի շենք Վիեննա քաղաքի կենտրոնում։ Գտնվում է Յոզեֆպլացի և Միքայելպլաց հրապարակների միջև։ Հոֆբուրգի պալատի մի մասն է։

Պատմություն

Շենքը նախկինում եղել է էրցհերցոգ Մաքսիմիլիանի, իսկ հետագայում՝ կայսր Մաքսիմիլիան II-ի բնակելի թաղամասը։ Կառուցվել է 1558-1565 թթ.՝ որպես բնակավայր։ 1659-1776 թթ. այդտեղ է գտնվել էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի արվեստի հավաքածուն, որ կոչվել է Շթալբուրգի պատկերասրահ։ Այս հավաքածուի հիման վրա հետագայում՝ 1889 թ. ստեղծվել է Վիեննայի արվեստի պատմության թանգարանը։ Ավելի ուշ շենքում տեղակայվել են կայսերական ախոռները, ուր պահվել են կայսրի ձիերը: Նույնիսկ այսօր այն օգտագործվում է Ձիավարժության իսպանական դպրոցի կողմից (Spanische Hofreitschule)։

Մինչև 1659 թ. Վիեննա տեղափոխվելը, էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմն ստեղծեց իր 1400 կտավներից բաղկացած արվեստի հավաքածուն Բրյուսելում, ուր Դավիդ Կրտսեր Տենիրսը ստեղծեց Բրյուսելի պատկերասրահի տեսարանները, որոնք այսօր գտնվում են տարբեր հավաքածուներում։[1] Նա ստեղծեց այդ կտավների բազմաթիվ մանրակերտներ, որոնք պետք է օգտագործվեին փորագրողների կողմից և հրապարակեց դրանք 1660-ականներին Theatrum Pictorium կոչվող իտալական գեղանկարների կատալոգում։

Կառլ VI

Կոմս Ալթհաննը կայսր Կառլ VI-ին է ներկայացնում Գունդակերի նոր կատալոգը, Ֆրանչեսկո Սոլիմենա, 1728 թ.

Տենիրսից հետո 1720-ական թվականներին գեղանկարների երկրորդ նկարազարդ կատալոգը ստեղծեց Անտոն Յոզեֆ ֆոն Պրենները, որը ներառում էր լրացումներ Կառլ VI՝ Նեապոլի հավաքածուից։ Վերջինս հանձնարարեց Ֆերդինանդ Ստորֆերին հետևել գունավոր մանրակերտների ու փորագրությունների պատրաստմանը։ Նոր պատրաստված փաստաթուղթը, որ կոչվում էր «Կայսերական պատկերասրահի նոր կազմավորված գույքացանկը Շթալբուրգում», տպագրվեց 1720-1733 թթ.՝ 4 հատորով։ Կառլ VI-ը նաև հանձնարարեց Ֆրանչեսկո Սոլիմենային գեղանկարով նշել պատկերասրահի վերակազմավորումը։

Շթալբուրգ անունը կապվում է կայսերական ընտանիքի ախոռների հետ, որոնք Կառլ VI-ի օրոք պահվում էին շենքի առաջին հարկում։ Բակի մեջտեղում կանգնած կռած երկաթից բազրիքներով շատրվանը կառուցվել է 1675 թ.։ Շենքը մեծապես վնասվել է 1945 թ. ռմբակոծությունից՝ անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ, բայց հաջողությամբ վերականգնվել է 1947-1948 թթ.։ Հոֆբուրգի և Շթալբուրգի միջև կամարաշարի անցուղին բացվել է 1948 թ. հուլիսի 1-ին։

Այսօր այստեղ են պահվում Ձիավարժության իսպանական դպրոցի լիպիցաներ տեսակի ձիերը, իսկ ձիաբուծարանը գտնվում է Շտիրիայի Փիբեր գյուղում։ Դպրոցի բակը կարելի է տեսնել Ռայտշուլգասսե փողոցից։ Դրա կողքին է գտնվում այժմ չգործող Լիպիցան թանգարանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ