«Յոնաս Բիլյունաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 67. Տող 67.
[[Կատեգորիա:Լիտվացի գրողներ]]
[[Կատեգորիա:Լիտվացի գրողներ]]
[[Կատեգորիա:Տուբերկուլոզից մահացածներ]]
[[Կատեգորիա:Տուբերկուլոզից մահացածներ]]
[[Կատեգորիա:Տարտուի համալսարանի շրջանավարտներ]]

09:48, 25 Մայիսի 2020-ի տարբերակ

Յոնաս Բիլյունաս
Ծնվել էապրիլի 11, 1879(1879-04-11)[1]
ԾննդավայրNiūronys, Vilkomir County, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 8, 1907(1907-12-08)[1] (28 տարեկան)
Վախճանի վայրԶակոպանե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
ԳերեզմանLiudiškiai hillfort
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և լրագրող
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՏարտուի համալսարան
ԱմուսինJulija Biliūnienė?
 Jonas Biliūnas Վիքիպահեստում

Յոնաս Բիլյունաս (լիտ.՝ Jonas Biliūnas, 11 ապրիլի 1879, Նյուրոնյայ (այժմ՝ Անակշյայի շրջան, Լիտվա) — 8 դեկտեմբերի, 1907, Զակոպանե, Լեհաստան), լիտվացի գրող, քննադատ, բանաստեղծ, հրապարակախոս, լիտվական քնարական արձակի հիմնադիրը։

Կենսագրություն

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1891-1899 թվականներին Լիբավայի գիմնազիայում (այժմ՝ Լիեպայա)։ 1893 թվականին ծնողները մահացել են, ապրուստ վաստակել է մասնավոր պարապմունքների միջոցով։ 1900 թվականին ընդունվել է Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Հաջորդ տարի հեռացվել է ինստիտուտից ուսանողական ցույցին մասնակցելու պատճառով։ 1901-1902 թվականներին ապրել է Լիբավայում, Շյաուլյայում և Պանևեժիսում՝ վաստակելով դասերի միջոցով։ Գրել է լիտվական թրթերի համար։ Մասնակցել է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործունեությանը։ 1903 թվականին Լայպցիգում սովորել է Առևտրական բարձրագույն դպրոցում։ 1904 թվականին Ցյուրիխի համալսարանում սովորել է գրականություն։ 1905 թվականին վերադարձել է Լիտվա։ Նույն թվականին մեկնել է Զակոպանե՝ բուժվելու թոքախտից։ Ամառն անցկացրել է Լիտվայում (Նյուրոնիս, Ռոզալիմաս, Կաչերգինե)։

Շիրմաքարը Անիկշյայում, որի վրա գրված է, որ գրողի աճյունը խորհրդային կառավարության ջանքերով Զակոպանեից տեղափոխվել է հայրենի հող՝ «Խորհրդային Լիտվա»

Մահացել է Զակոպանեում, աճյունը 1953 թվականին տեղափոխվել է Լիտվա և թաղվել Լյադիշկյայ բնակավայրում։ Շիրմաքարի հեղինակը քանդակագործ Բրոնյուս Վիշնյաուսկասն է (ճարտարապետ՝ Վիտաուտաս Գարբյունաս

Ստեղծագործություն

Յոնաս Բիլյունասի ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են 1898 թվականին։ Արձակ ստեղծագործությունների առաջին գիրքը՝ «Տարբեր փեքր պատմվածքներ» (լիտ.՝ „Įvairūs apsakymėliai“, 1906) ժողովաուն է։ Հեղինակել է հրապարակախոսական, գրաքննադատական և գրական-պատմական հոդվածներ, հանրամատչելի ու քաղաքական բովանդակությամբ բրոշյուր։ Համագործակցել է «Vilniaus žinios», «Lietuvos ūkininkas» թերթերի, «Varpas» ամսագրի և լիտվական այլ պարբերականների հետ։

Լիտվական գրականության մեջ առաջինն է պատկերեն աշխատավոր մարդկանց («Առանց աշխատանքի», 1903, «Առաջին գործադուլը», 1903)։ «Երջանկության լուսատու» (1905), «Նեմանի հոսանքով» (1905) պատմվածքներում, «Տխուր հեքիաթ» (1907) վիպակում պատկերեն է աշխատավորների ծանր կյանքը։ Նրա մի շարք ստեղծագործություններ դարձել են լիտվական մանկական գրականության դասական նմուշներ։

Գործածել է Jonas Anykštėnas, Jonas Barzdyla, J. Niuronis, Jonas B-nas, Jonas Bežemis, Jonas Gražys, Jonas Žaltys, Jonelis, Kazys Tauškutis ծածկանունները։

Յոնաս Բիլյունասի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, բելառուսերեն, լատիշերեն, գերմաներեն, լեհերեն, տաջիկերեն, շվեդերեն, էսպերանտո, էստոներեն և այլ լեզուներով։

Հրատարակություններ

Երկերի ժողովածուներ

  • Raštai. T. 1. — Kaunas։ Spaudos fondas, 1937.
  • Raštai. 2 t. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1954—1955։
  • Rinktinė. — Kaunas, 1956 (վերահրատարակվել է 1957, 1958, 1959, 1960 թվականներին)։

Ժողովածուներ

  • Įvairūs apsakymėliai. — Tilžė։ Aušra, 1906.
  • Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Vilnius։ J. Zavadskio spaustuvė, 1908.
  • Žemės gyvenimo reiškiniai. — Berlin, 1923. (հրատարակվել է 1905, 1921 թվականներին)
  • Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Kaunas, 1937.
  • Kliudžiau. — Kaunas։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1946.
  • Raštai. — Kaunas։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1947.
  • Nemunu։ apsakymėliai. — Kaunas։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1947.
  • Joniukas. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1948. (վերահրատարակվել է՝ Vaga։ 1974, 1979)
  • Laimės žiburys. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1949.
  • Lazda. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1959.
  • Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1963.
  • Žvaigždė։ apsakymai. — Vilnius։ Vaga, 1965.
  • Laimės žiburys։ apsakymai. — Vilnius։ Vaga, 1965 (վերահրատարակվել է 1976 թվականին)
  • Apsakymai. — Vilnius։ Vaga, 1967. (վերահրատարակվել է 1984 թվականին)
  • Liūdna pasaka։ kūrybos rinktinė. — Vilnius։ Baltos lankos, 1995. — ISBN 9986-403-67-7.
  • Kūdikystės sapnai։ kūrybos rinktinė. — Anykščiai։ A. Baranausko ir A. Vienuolio-Žukausko memor. muz., 2001.
  • Apsakymai; Eilėraščiai. — Kaunas։ SPAB Spindulys, 2001.
  • Kliudžiau։ apsakymas vaikams. — Panevėžys։ E. Vaičekausko knygyno leidykla, 2003.
  • Proza. — Vilnius։ Žaltvykslė, 2004.
  • Kūdikystės sapnai։ kūrybos rinktinė / Sudarė, įžangą, tekstus ir paaiškinimus parengė Alma Ambraškaitė. — Utena։ Utenos Indra, 2005. — ISBN 9986-711-94-0.

Ռուսերեն

  • Первая стачка. Рассказы. — Вильнюс։ Гослитиздат, 1952.
  • Светоч счастья. Повести и рассказы. — Вильнюс։ Вага, 1964.

Էսպերանտո լեզվով

  • Mi trafis. Panevėžys։ Revo, 1994.

Գրականություն

  • Lietuvių rašytojai. Bibliografinis žodynas։ A—J. Vilnius։ Vaga, 1979. С. 195—203.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Deutsche Nationalbibliothek Record #11885156X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Բիլյունաս» հոդվածին։